Skip to main content
Արտասովոր հարցեր

Արտասովոր հարցեր

By mayriki anush

Ինձ հաճախ հարցնում են՝ խի եմ բարձրաձայնում ոտքերիս մազերի, ամեն ամիս արնահոսող հեշտոցիս, իմ նկատմամբ՝ իմ կյանքն ինձ հետ կիսած մարդկանց վերաբերմունքի, սեքսի, սեռականության և նման այլ անձնական համարվող բաների մասին։ Իմ և այլ մարդկանց փորձառությունները ձևավորվել են այսօրվա աշխարհը կերտած տարբեր քաղաքական համակարգերի ճիրաններում: Ինձ համար նախասահմանված ճնշող այդ համակարգերը հարցարկելը ես սկսում եմ իմ անձնականը վերհանելով ու վերլուծելով: Հ.Գ. Անձնականը քաղաքական է
Currently playing episode

Փռչոտ, չաղ ու բախտավոր

Արտասովոր հարցերApr 18, 2020

00:00
03:21
Դե՜, փոքրի՜կ ջան, նանի՜կ արա․․․

Դե՜, փոքրի՜կ ջան, նանի՜կ արա․․․

աղջիկ վերագրեցին

Nov 25, 202202:35
asensual

asensual

What is there beyond normative relationships?

Aug 15, 202202:28
aseXual

aseXual

My story of overcoming compulsory heterosexuality and living joyfully ever after since.

Aug 15, 202208:35
Ամեն տեղ իմ տեղն ա

Ամեն տեղ իմ տեղն ա

Ովքեր չեն շարժվում, չեն նկատում սեփական շղթաները։ Ռոզա Լյուքսեմբուրգ

Jul 08, 202205:40
Ֆիզիկական շփման լեզուն

Ֆիզիկական շփման լեզուն

Ավելի ապահով ֆիզիկական շփման ուղեցույց

Apr 11, 202208:11
Երգ ազատության

Երգ ազատության

 Իրանի Իսլամական Հանրապետության ճնշումներին ենթարկված կին ակտիվիստների ստեղծագործած երգի հայերեն փոխարկված տարբերակի կատարում առանց նվագակցության 

Aug 14, 202100:57
Երկու ոտքի պատմություն

Երկու ոտքի պատմություն

Եթե մի օր բոլոր կիները զարթնեն իրենց մարմինը անվերապահորեն սիրելու զգացումով, քանի՜-քանի՜ բիզնես կտապալեն:

Jun 04, 202107:36
Բաց թողնելով (Գլորիա Անզալդուա)

Բաց թողնելով (Գլորիա Անզալդուա)

Letting Go  by Gloria Anzaldua  

Թարգմանեցին Միլենա Աբրահամյանն ու Լուսինե Սարգսյանը: 

Կարդաց Միլենա Աբրահամյանը:

Երաժշտություն՝ Ծոմակ

Mar 10, 202104:38
Անարդար լռություն

Անարդար լռություն

Սեղանի շուրջ նստածները հրաժարվում են հրաժարվել իշխանությունից:

Feb 19, 202107:11
Պարտադրված կարիքներ

Պարտադրված կարիքներ

ժամանակ չունեմ քայլելով տեղաշարժվելու: Պետք ա տանջվելով փող առնեմ, հետո էդ փողը տամ մարզասրահին, որ վազքուղու վրա քայլեմ:

Sep 08, 202007:11
Լռությունից ազատագրվածը

Լռությունից ազատագրվածը

Կանացիությանն ուղղված սեռական ոտնձգությունների անասելի հաճախականությունն ու տարածվածությունը ինձ այլևս չի զարմացնում, իսկ զայրույթս ինձ առաջ ա մղում գործել:

Aug 29, 202012:03
Ամոթի վարակը

Ամոթի վարակը

Ամոթը մարդկանց վերահսկելու ամենահեշտ գործիքներից մեկն է: Եթե կարողանում ես մարդկանց ստիպել ամաչել իրենց սեփական մարմնից, ամաչել իրենց սեռականությունից, ուրեմն կկարողանաս պահել նրանց քո ուզած սահմանների մեջ։

Jun 12, 202012:01
Թափոնաքաղ

Թափոնաքաղ

Երբ խախտում եմ հողի ամբողջականությունը սնունդ ցանելու համար կյանքի բազմաթիվ տեսակներ են մահանում պրոցեսում՝ տեղում աճող բույսեր, միջատներ, կրծողներ...
...ես չկարողացա վերջացնել ամանիս միջինը ու թափեցի: Աղբավայրում տոպրակի մեջ փակված նեխեց ու ածխաթթու գազից 20 անգամ ավելի վնասակար մեթան արտանետվեց մթնոլորտ:
...ամեն օր տասնյակ հազարավոր երեխաներ են մահանում թերսնուցումից:
Apr 18, 202006:45
Փռչոտ, չաղ ու բախտավոր

Փռչոտ, չաղ ու բախտավոր

Ինչպես եմ սովորում սիրել մարմինս՝ դրա ամեն մի ծալքը, ամեն մի մազը, ամեն մի գույնն ու երանգը:
Apr 18, 202003:21
Ու՞ր են կարևոր հարցերը:

Ու՞ր են կարևոր հարցերը:

Ո՞րքան ժամանակ ունես լսելու՝ ոնց եմ: Ինչի՞ մասին չես ուզում լսել, երբ հարցնում ես՝ ոնց եմ: Ի՞նչ նպատակով ես հարցնում՝ ոնց եմ: Քանի՞ բառով ես ուզում պատասխանեմ՝ ոնց եմ:
Feb 20, 202005:19
ԲազմաՍեՐ

ԲազմաՍեՐ

Ո՞րն է դավաճանությունը: Ի՞նչ անել խանդի հետ: Քանի՞սեր ունես դու:
Feb 14, 202024:12
Սուպեռ կարողություն

Սուպեռ կարողություն

Ինչո՞վ են իրարից տարբերվում սեռական ցանկությունը, լիբիդոն, սեռական գրգռվածությունը, սեռական գրավչությունն ու սեռական վարքագիծը:
Jan 03, 202004:41
Գրավչությունների հորձանուտում

Գրավչությունների հորձանուտում

Ի՞նչ ի նկատի ունեք, երբ ասում եք՝ նա գրավիչ է:
Կարո՞ղ եք առանձնացնել ձեր զգացած տարբեր գրավչությունները:
Որքա՞ն հաճախ եք դրանք զգում:
Կա՞ որևէ գրավչություն, որն առաջնային է ձեզ համար:
Այս անգամ խոսում եմ հուզական, զգայական, մտավոր, գեղագիտական գրավչությունների մասին․ թե ինչպես եմ դրանք տարբերակում, սահմանում և զգում:
Dec 19, 201908:38
Ազատագրում

Ազատագրում

Ո՞վ է կանխորոշել մազերիս կամ փեշիս երկարությունը։
Ո՞ր համակարգերն են նախասահմանել, թե ում կարամ սիրահարվեմ, իսկ ում՝ չէ։
Ո՞նց հետ խլեմ իմ ազատությունը։
Dec 11, 201908:43