Skip to main content
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

By Armenpress News Agency

«Արմենպրես» լրատվական գործակալության փոդքաստային նախագիծը
Available on
Google Podcasts Logo
Pocket Casts Logo
RadioPublic Logo
Spotify Logo
Currently playing episode

«ԱՐՄԵՆՊՐԵՍ ՓՈԴՔԱՍՏ» Հայ-թուրքական նոր գործընթացը միայն մի դեպքում կարող է հաջողել.

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSDec 27, 2021

00:00
41:17
Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ն ապահովում է արագ, հուսալի և ապահով ներդրումներ աշխարհի խոշոր բորսաներում

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ն ապահովում է արագ, հուսալի և ապահով ներդրումներ աշխարհի խոշոր բորսաներում

Աշխարհի ամենամեծ բորսաների հետ ուղիղ կապ ապահովող Freedom Broker Armenia բրոքերային ընկերության տնօրեն Հովակ Հովակիմյանը «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակներում անդրադարձել է բրոքերային հաշիվ բացելու տևողությանը, միջնորդավճարի ու հաշվի նվազագույն չափերին և հաշվում մուտքագրված  անձնական տվյալների պաշտպանության ապահովմանը։

 «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովակ Հովակիմյանը, անդրադառնալով բրոքերային միջնորդավճարի չափին,  նշեց, որ այն ուղիղ ազդեցություն ունի հաճախորդների եկամուտների վրա։

Mar 26, 202406:13
Podcast. «Քայլ դեպի տուն» ծրագրի հայտերի ընդունման ավարտին մնացել են հաշված օրեր
Mar 25, 202409:18
Podcast. Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում աշխարհի քարտեզի վրա իր ուրույն տեղն ունի. Երվանդ Զորյան

Podcast. Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում աշխարհի քարտեզի վրա իր ուրույն տեղն ունի. Երվանդ Զորյան

Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում գերազանցության կենտրոն է և աշխարհի քարտեզի վրա իր ուրույն տեղն ունի: «Արմենպրես» Podcast-ում «Սինոփսիս» ընկերության առաջատար գիտնական, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական մարմնի անդամ և Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանը խոսել է իր անցած ուղու, «Սինոփսիս» ընկերության դերի և Հայաստանի տեխնոլոգիական ապագայի մասին:  https://www.facebook.com/armenpress

Mar 21, 202419:53
Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ն աշխարհի խոշոր ֆոնդային բորսաներում ներդրումների հնարավորություն է ընձեռում

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ն աշխարհի խոշոր ֆոնդային բորսաներում ներդրումների հնարավորություն է ընձեռում

 Ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության տնօրեն Հովակ Հովակիմյանը  ՖինԲրոքեր պոդքաստային շարքի առաջին թողարկմանն անդրադարձել է արժեթղթերի շուկային, ներդրումների հնարավորություններին, բրոքերային ընկերության գործառույթներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովակ Հովակիմյանը նշեց, որ ֆոնդային բորսայում գումար վաստակելու համար առկա  ֆինանսական գործիքները տարբեր են՝ պարտատոմսեր, արժեթղթեր և այլն։ https://www.facebook.com/armenpress

Mar 19, 202419:59
Podcast-Հարց բժշկին. ծխելը, ճարպակալումը, զարկերակային գերճնշումը կարող է հանգեցնել երիկամի քաղցկեղի

Podcast-Հարց բժշկին. ծխելը, ճարպակալումը, զարկերակային գերճնշումը կարող է հանգեցնել երիկամի քաղցկեղի

Երիկամի քաղցկեղը համեմատաբար հազվադեպ հանդիպող ուռուցքներից է և կազմում է մեծահասակների մոտ հայտնաբերվող բոլոր չարորակ ուռուցքների 3%-ը: Ավելի հաճախ երիկամի քաղցկեղ  հանդիպում է 50-70 տարիքային խմբում, իսկ  տղամարդիկ հիվանդանում են կանանցից 1.5 անգամ ավելի հաճախ: Մարտ ամիսը համարվում է երիկամի քաղցկեղի իրազեկման ամիս և այս շրջանակում  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման ընթացքում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) Օնկոուրոլոգիական բաժանմունքի ուռուցքաբան-ուրոլոգ Վարդան Առաքելյանի հետ զրուցել ենք երիկամի քաղցկեղի տարածվածության, պատճառների, հետևանքների բուժման մեթոդների և կանխարգելման մասին:

Mar 18, 202409:49
Podcast-Հարց բժշկին. ճարպակալումը հիվանդություն է, որը կարող է որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոն հանդիսանալ
Mar 11, 202411:22
Podcast-Հարց բժշկին. ե՞րբ է անհրաժեշտ տեղադրել իմպլանտներ և վինիրներ, որոնք են ցուցումներն ու հակացուցումները. պարզաբանում է մասնագետը
Mar 04, 202413:08
Podcast-ՍոցUp․ Շարունակվում է ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդների փոխհատուցումը, որի շահառուների շրջանակն ընդլայնվել է

Podcast-ՍոցUp․ Շարունակվում է ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդների փոխհատուցումը, որի շահառուների շրջանակն ընդլայնվել է

ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ ընթացիկ տարվա հունվարին կատարված փոփոխությամբ ընդլայնվել է շահառուների շրջանակը։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը՝ հավելելով, որ նոր որոշմամբ շահառու են հանդիսանում մինչև 1941 թվականի հունիսի 30-ը ծնված անձինք։ Մարգարյանի խոսքով՝ մինչև 1993 թվականի  հունիսի 10-ը ներդրված ավանդի փոխհատուցման շահառու են հանդիսանում նաև  ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակից անձինք՝ անկախ տարիքից։
https://www.facebook.com/armenpress

Mar 01, 202416:42
Podcast-Հարց բժշկին. ե՞րբ այցելել նյարդաբանին. պարզաբանում է մասնագետը
Feb 26, 202415:47
Podcast-Հարց բժշկին. վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու լավագույն միջոցը մշտապես հիգիենային հետևելն ու ստուգված սննդամթերք օգտագործելն է

Podcast-Հարց բժշկին. վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու լավագույն միջոցը մշտապես հիգիենային հետևելն ու ստուգված սննդամթերք օգտագործելն է

Տարբեր տեսակների վարակիչ հիվանդությունները մշտապես եղել և մնում են արդիական խնդիր։ Դրանք կարող են պարբերաբար առաջացնել հիվանդության բռնկումներ՝ վարակելով հարյուրավոր մարդկանց։

Նման ելքից խուսափելու համար պետք է մշտապես հետևել հիգիենային, օգտագործել միայն ստուգված սննդամթերք, չգնել կասկածելի տեղերում վաճառվող մթերքներ, հատկապես միս, կաթնամթերք և ձու, իսկ թարմ միրգը և բանջարեղենը պարտադիր պետք է լվանալ հոսող ջրով։

Վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում էլ չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, այլ անհապաղ պետք է դիմել բժշկի` խուսափելու հիվանդության բարդություններից։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բոքսային բաժանմունքի բժիշկ Լեռնիկ Մարտիրոսյանի հետ անդրադարձել ենք մի շարք ինֆեկցիոն հիվանդություններին:

https://www.facebook.com/armenpress

Feb 19, 202408:09
Podcast-Sport. Հայաստանի բասկետբոլի հավաքականի առաջիկա խաղերն ԱԱ-ի ընտրական փուլում

Podcast-Sport. Հայաստանի բասկետբոլի հավաքականի առաջիկա խաղերն ԱԱ-ի ընտրական փուլում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը օրեր անց կմեկնարկի աշխարհի առաջնության որակավորման փուլում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ խոսել են հավաքականի ներուժից, առաջիկա երկու մրցակիցներից, թիմ հրավիրված բասկետբոլիստներից և մարզաձևում առկա խնդիրներից:

Նազարյանն ասել է, որ Հայաստանում բասկետբոլի զարգացումը խթանելու համար կարևոր է աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակցելը։ Այս տեսանկյունից Նազարյանը կարևորեց նաև տնային հանդիպումների անցկացումը։ https://www.facebook.com/armenpress

Feb 15, 202415:14
Podcast-Sport. Ֆուտբոլի Ազգերի լիգայում Հայաստանի ընտրանու հնարավորությունները

Podcast-Sport. Ֆուտբոլի Ազգերի լիգայում Հայաստանի ընտրանու հնարավորությունները

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ քննարկել ենք Ազգերի լիգայի ձևաչափը, ենթախմբում հավաքականի հնարավորությունները։ https://www.facebook.com/armenpress

Feb 13, 202410:59
Podcast-Հարց բժշկին. բերանի խոռոչի և ատամների հիգիենային չհետևելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների

Podcast-Հարց բժշկին. բերանի խոռոչի և ատամների հիգիենային չհետևելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների

Գաղտնիք չէ, որ ատամները չլվանալը և բերանի խոռոչի հիգիենային չհետևելն առաջացնում են մի շարք հիվանդություններ: Փչացած ատամներն ու բերանի խոռոչի ոչ հիգիենիկ միջավայրը կարող են ինֆեկցիաների ներթափանցման և բերանի տհաճ հոտի առաջացմանը պատճառ դառնալ: Ստոմատոլոգիական  մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև կարիեսի առաջացման հիմնական պատճառներից մեկը ատամների վրա մնացած ուտելիքի մնացորդն է:  

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում բժիշկ-ստոմատոլոգ, իմպլանտոլոգ Տիգրան Բազոյանի հետ զրուցել ենք բերանի խոռոչի և ատամների հիգիենայի կարևորության և ճիշտ խնամքի մասին։

Ըստ մասնագետի՝ ատամների առողջության պահպանման հարցում պետք է շեշտը դնել բերանի խոռոչի ճիշտ, որակյալ և կանոնավոր մաքրման և հիգիենայի պահպանման վրա։ 

Feb 12, 202406:51
Podcast-Sport. Կարեն Գիլոյանը` հայ մարզիկների օլիմպիական շանսերի, հրաձիգների՝ Բաքու չմեկնելու մասին

Podcast-Sport. Կարեն Գիլոյանը` հայ մարզիկների օլիմպիական շանսերի, հրաձիգների՝ Բաքու չմեկնելու մասին

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը խոսեց․

Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմի և մարզիկների հնարավորությունների մասին

«Տարվա 10-ը լավագույն մարզիկների» ընտրության կարգի փոփոխության

Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը Հայաստանի հրաձիգների չմասնակցելու պատճառներից

Հայաստանում առաջիկայում կայանալիք խոշոր միջազգային մրցաշարերի մասին https://www.facebook.com/armenpress

Feb 12, 202422:10
Podcast-ՍոցUp․ մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աշխատանքով ապահովելու աջակցության ծրագրից
Feb 09, 202430:23
Podcast-Հարց բժշկին. երեխաների մոտ տարբեր տարիքում հանդիպող փորացավերն ունենում են տարբեր պատճառներ

Podcast-Հարց բժշկին. երեխաների մոտ տարբեր տարիքում հանդիպող փորացավերն ունենում են տարբեր պատճառներ

Feb 05, 202408:34
Podcast. ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում մեկնարկել է «իԳործ» 2024 ծրագիրը

Podcast. ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում մեկնարկել է «իԳործ» 2024 ծրագիրը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020թ-ից ի վեր  իրականացնում է «իԳործ» ծրագիրը, որը հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին՝ աշխատելու Հայաստանի պետական կառավարման համակարգում։ «Արմենպրես» Podcast-ի տաղավարում ծրագրի մասին զրուցել ենք  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի ղեկավար Աննա Մհերյանի և 2023-2024 թթ. «իԳործ» ծրագրի մասնակից ֆրանսահայ Շուշան Մուրադյանի հետ, ով աշխատում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակում։ 

Ծրագրի ղեկավարի խոսքով  «իԳործ»-ի հիմնական նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը և նպաստել պետական կառավարման համակարգի մարմինների զարգացմանը:

https://www.facebook.com/armenpress


Feb 02, 202411:32
Podcast-Հարց բժշկին. քաղցկեղը դատավճիռ չէ, վաղ հայտնաբերելու պարագայում այն կարելի է կանխել

Podcast-Հարց բժշկին. քաղցկեղը դատավճիռ չէ, վաղ հայտնաբերելու պարագայում այն կարելի է կանխել

Գաղտնիք չէ, որ քաղցկեղն այսօր աշխարհում մահվան պատճառների առաջատարն է, և Հայաստանը բացառություն չէ: Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, քաղցկեղի խնդիրը շարունակում է հանրային առողջության լուրջ մարտահրավեր հանդիսանալ։ Ամեն տարի քաղցկեղից մահանում են միլիոնավոր մարդիկ։ Օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի մեթոդները տարեցտարի կատարելագործվում են, և հնարավոր է` ապագայում այս հիվանդությունները դառնան բուժելի:

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, հիվանդության տեսակների, Հայաստանում առաջարկվող լուծումների  և պալիատիվ ծառայության կլինիկայի անհարաժեշտության և կարևորության մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում զրուցել ենք ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ ծառայության կլինիկայի ղեկավար Տիգրան Բյուզանդյանի հետ:

Jan 29, 202415:06
Podcast ․ 6 միլիարդ 700 միլիոն ՀՀ դրամ օգնություն ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց. ՀԿԽԸ

Podcast ․ 6 միլիարդ 700 միլիոն ՀՀ դրամ օգնություն ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց. ՀԿԽԸ

Ճգնաժամերն ու արտակարգ իրավիճակները վերջին տարիներին շարունակում են ցնցել ողջ աշխարհը՝ աղետների, համաճարակների, հակամարտությունների և պատերազմների տեսքով։ 2023 թվականը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար կորուստներով և փորձություններով տարի էր։  Շրջափակում, ծանր օրեր, տարածքների կորուստ, բռնի տեղահանություն,  որի հետևանքով  120 հազար արցախցի բռնեց գաղթի ճամփան: Այս ամենին զուգահեռ օրեցօր աճում է մարդասիրական աջակցության կարիք ունեցող մարդկանց թիվը։ Որպես մարդասիրական ազգային ընկերություն Կարմիր խաչը  առաջիններից է,  որ հանձն է առնում անշահախնդիր գործունեություն ծավալել արտակարգ ռեժիմով։

«Արմենպրես» Podcast-ի  տաղավարում Հայկական Կարմիր խաչի լրատվական և լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանն, ամփոփելով անցնող մարտահրավերներով լի 2023 թվականը, ներկայացրել է 2024թ-ին շարունակվող և նոր պլանավորվող ծրագրերը։

Jan 24, 202418:42
Podcast-Հարց բժշկին. Խաղի տևողությունն ու տեսակը կարող է հուշել երեխայի մոտ զարգացման հետ կապված մի շարք խնդիրների մասին

Podcast-Հարց բժշկին. Խաղի տևողությունն ու տեսակը կարող է հուշել երեխայի մոտ զարգացման հետ կապված մի շարք խնդիրների մասին

Երեխաների զարգացումը, շրջապատի ընկալումն ու սովորելու կարողությունը սկսվում է խաղից։ Կարելի է ասել՝ մանկությունը բաղկացած է բազմաթիվ փուլային խաղերից։ Խաղերը ոչ միայն զվարճանքի աղբյուր են երեխաների համար, այլ առաջին և կարևոր դպրոցը, որը զարգացնում է բազմաթիվ հմտություններ նրանց մոտ։ Երեխաները բացահայտում են աշխարհը, ձեռք են բերում անհրաժեշտ հմտություններ խաղերի միջոցով։ Դրանք նպաստում են երեխաների ճանաչողական, զգացմունքային, սոցիալական և ֆիզիկական զարգացմանը: Երեխաների զարգացման մեջ խաղի կարևորության ըմբռնումը կարևոր է այսօրվա արագ զարգացող աշխարհում, ճիշտ խաղեր խաղալով երեխաները կարող են ձեռք բերել մի շարք հմտություններ, որոնք իրենց կօգնեն  ամբողջ կյանքի ընթացքում: Խաղի կարևորության, դերի և խաղի միջոցով երեխայի զարգացման մակարդակը հասկանալու կարևոր թեմայի շուրջ  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում զրուցել ենք  ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Աննա Բալայանի հետ։

Jan 22, 202411:17
Հարց քահանային

Հարց քահանային

Ի՞նչ է նշանակում մատաղ մատուցել․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Jan 20, 202401:04
Podcast. Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ «Բուկինիստ» գրախանութների ցանցում մեկնարկել է «Իմ գաղտնի գրքասեր» միջոցառումը
Jan 19, 202414:03
Podcast. Նոր օրենքով զբոսավարների, ուղեկցորդների որակավորումը դառնում է պարտադիր

Podcast. Նոր օրենքով զբոսավարների, ուղեկցորդների որակավորումը դառնում է պարտադիր

Զբոսաշրջության ոլորտում 2024 թվականին նախատեսվում են մի շարք  փոփոխություններ. նոր օրենքով զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային ավտոբուսների որակավորումը դառնում է պարտադիր: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը նշեց, որ «Զբոսաշրջության մասին» օրենքը, որով նախատեսվում են մի շարք  փոփոխություններ, Ազգային ժողովն ընդունել է 2023 թվականին. այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերից:

Jan 17, 202410:10
Podcast-Հարց բժշկին. ալկոհոլի, գազավորված ըմպելիքի և սննդամթերքի չափից շատ օգտագործումը կհանգեցնի մարսողական համակարգի լուրջ խնդիրների
Jan 15, 202413:51
Հարց քահանային

Հարց քահանային

Ի՞նչ է նշանակում մաս հաղորդությունից․մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Jan 13, 202401:01
Podcast-Հարց բժշկին. միակողմանի գլխացավերի պատճառը կարող է լինել նյարդը, որը հաճախ դժվար է լինում տարբերակել այլ խնդիրներից
Jan 08, 202409:55
Այսօր տոն է Սուրբ Ծննդյան
Jan 06, 202403:53
Հարց քահանային

Հարց քահանային

Ինչո՞ւ ենք ասում Տաղավար կամ Տերունի տոն ․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Jan 06, 202401:01
Հարց քահանային

Հարց քահանային

Ինչո՞ւ են հաղորդությանը առաջինը մոտենում տղամարդիկ

հետո՝ կանայք․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Dec 30, 202300:54
Podcast. Աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք 2024-ից պետք է հայտարարագիր ներկայացնեն. նախարար

Podcast. Աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք 2024-ից պետք է հայտարարագիր ներկայացնեն. նախարար

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ամփոփել է անցնող ֆինանսական տարին ու ներկայացրել 2024-ի հիմնական անելիքները:

Dec 28, 202323:04
Podcast. Նորաձևությունն ու ոճը ներքին և արտաքին ներդաշնակման արտացոլանքն են

Podcast. Նորաձևությունն ու ոճը ներքին և արտաքին ներդաշնակման արտացոլանքն են

Ինքնատիպ ու ոճային ներկայանալու, նորաձևության մեջ ազգային տարրեր ու էլեմենտներ ներառելու, հայկական տարազը նորովի  ու ժամանակակից ներկայացնելու մասին  Արմենպրես-Podcast-ի շրջանակում զրուցել ենք նկարիչ, դիզայներ, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ։

Ինչպես ասում էր Կոկո Շանելն՝ առաջին հերթին ոճն է:  Նորաձևությունն այլևս նորաձև չէ, իսկ ոճը երբեք չի կարող նորաձև չլինել։  

Dec 27, 202325:39
 Podcast-Հարց բժշկին. սոցիալական փաթեթի առողջապահական և՛ բազային և՛ լրացուցիչ փաթեթից կարող է օգտվել բացառապես  միայն սոցփաթեթի շահառուն

Podcast-Հարց բժշկին. սոցիալական փաթեթի առողջապահական և՛ բազային և՛ լրացուցիչ փաթեթից կարող է օգտվել բացառապես միայն սոցփաթեթի շահառուն

Պետական ծրագրով աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթի ուղղություններից՝ առողջապահական և՛ բազային և՛ լրացուցիչ փաթեթից, կարող է օգտվել միմիայն սոցփաթեթի շահառուն, ինչպես նաև՝ նոր փոփոխության համաձայն, հանգստի համար նախատեսված գումարը շահառուն կարող է օգտագործել ստոմատոլոգիական ծառայություններից (թերապևտիկ և վիրաբուժական) օգտվելու համար: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում իմ հյուրն է առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պայմանագրային գործընթացի կազմակերպման բաժնի պետ Հայաստան Հակոբյանը:

Dec 25, 202311:57
Հարց քահանային

Հարց քահանային

Ինչո՞ւ է հաղորդություն տրվում մկրտվածներին և ծոմապահներին․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Dec 23, 202300:59
Հարց քահանային

Հարց քահանային

Ո՞րն է պատարագի նշանակությունը և կարգը․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Dec 16, 202301:06
Հարց քահանային

Հարց քահանային

Ո՞րն է հաղորդության խորհուրդը․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Dec 09, 202301:06
Podcast -ՍոցUp․Կենսաթոշակային իրավունքի պայմանների հստակեցման բարեփոխումներ անընդհատ կատարվում են․ոլորտի պատասխանատու

Podcast -ՍոցUp․Կենսաթոշակային իրավունքի պայմանների հստակեցման բարեփոխումներ անընդհատ կատարվում են․ոլորտի պատասխանատու

Կենսաթոշակային ապահովության ոլորտում բարեփոխումներ անընդհատ կատարվում են, որոնք տարաբնույթ են, բայց նպատակ ունեն պարզեցնել համապատասխան գործընթացները, հստակեցնել կենսաթոշակի իրավունք տվող պայմանները։

Այս մասին «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը՝ հավելելով, որ վերջին երկու-երեք տարիներին էական է եղել կենսաթոշակառուների առցանց դիմումների հիման վրա իրավունքի իրացման հնարավորության ներդրումը։

 

Dec 08, 202325:46
Podcast «Բացահայտելով Հայաստանը» խորագիրը կրող հայ-խորվաթական երաժշտական երեկո Կոմիտասի թանգարան ինստիտուտում

Podcast «Բացահայտելով Հայաստանը» խորագիրը կրող հայ-խորվաթական երաժշտական երեկո Կոմիտասի թանգարան ինստիտուտում

Կոմիտասի թանգարան ինստիտուտում դեկտեմբերի 5-ին «Բացահայտելով Հայաստանը» խորագրի ներքո տեղի կունենա հայկական և խորվաթական երաժշտական երեկո։ Համերգը բարեգործական է,  և հավաքված գումարի մի մասը ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները մեղմելուն։ «Արմենպրես» Podcast-ի շրջանակում զրուցել ենք համերգի գաղափարի հեղինակ,  դաշնակահար, երգեհոնահար, Զագրեբի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, «Պասիոնական ժառանգությունը»  միության նախագահ  Էվա Կիրխմայեր Բիլիչի, Զագրեբի երաժշտական ակադեմիայի շրջանավարտ, միջազգային մրցույթների դափնեկիր    Արփի Վարդանյանի և Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատու Արմենուհի Մխոյանի հետ։

Dec 05, 202312:14
Հարց քահանային

Հարց քահանային

Մյուռոնի խորհուրդը մկրտության ժամանակ․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Dec 02, 202301:06
Podcast-Sport. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ելույթների ամփոփում

Podcast-Sport. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ելույթների ամփոփում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում՝ իր խմբում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ ամփոփել ենք մրցափուլի արդյունքները, ֆուտբոլիստների ցույց տված խաղը:

Nov 28, 202311:23
Podcast-Հարց բժշկին. Աչքի հետ կապված խնդիրները ժամանակին չվերահսկելը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ ընդհուպ մինչև կուրության
Nov 27, 202317:23
Հարց քահանային

Հարց քահանային

Կարո՞ղ է մարդը խաչ կրել առանց մկրտության․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Nov 25, 202300:45
Podcast ՍոցUp․ Ինչ փոփոխություններ են կատարվել սոցփաթեթի կարգավորումներում

Podcast ՍոցUp․ Ինչ փոփոխություններ են կատարվել սոցփաթեթի կարգավորումներում

Պետական ծրագրով աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթի վերջին փոփոխություններով նախորդ տարի մի քանի կարգավորումներ են ավելացվել։

Այս մասին «Արմենպրես»-ի  Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ մանրամասնելով, որ ավելացվել են սոցփաթեթի ուղղությունները՝  մասնավորապես ատամնաբուժական, լողավազանային, սպորտային համալիրների ծառայություններ։

Nov 24, 202330:21
Podcast․Հայաստանի տարանցման մեծ հնարավորություններից ճիշտ օգտվելով՝ տեսանելի ապագայում ավելի լավ դիրքերում կլինենք․ Արամ Անանյան

Podcast․Հայաստանի տարանցման մեծ հնարավորություններից ճիշտ օգտվելով՝ տեսանելի ապագայում ավելի լավ դիրքերում կլինենք․ Արամ Անանյան

Հայաստանում ինչպես ներքին, այնպես էլ արտագնա զբոսաշրջության զարգացման տեմպերին զուգահեռ կարևոր նշանակություն է ձեռք բերում ավիացիոն ոլորտը, որը նույնպես վերջին տարիներին նկատելի տեղաշարժեր է արձանագրել։  

«Արմենպրես»-ի Podcast նախագիծը թեմայի շուրջ զրուցել է  Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի հետ, ում համոզմամբ Հայաստանի Հանրապետությունն այնպիսի դիրք ունի, որ ավիացիան շատ ավելի առանցքային նշանակություն ունի, ուստի անհրաժեշտություն է զգացվում հաճախակի անդրադառնալ ոլորտին, դրա անցյալին ու ներկային, հետաքրքրաշարժ զարգացումներին, տեսլականին և հնարավորություններին։

Nov 20, 202327:26
Podcast-Հարց բժշկին. Քաղցկեղը հաճախ զարգանում է առանց ախտանշանների, պարբերաբար հետազոտվելու միջոցով հնարավոր է այն վաղ հայտնաբերել

Podcast-Հարց բժշկին. Քաղցկեղը հաճախ զարգանում է առանց ախտանշանների, պարբերաբար հետազոտվելու միջոցով հնարավոր է այն վաղ հայտնաբերել

Վերջին տարիներին նկատվում է քաղցկեղով հիվանդացությունների թվի աճ: Այն դարձել է մարդկության համար չարիք, բայց բոլորս գիտենք, որ շատ դեպքերում վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս կյանքեր փրկել: Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, շատ դեպքերում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել է տալիս բավական ուշ փուլերում, երբ կա դրա լայն տարածում, ախտահարված են նաև այլ օրգաններ: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության  բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան-վիրաբույժ Հմայակ Եփրեմյանը, խոսելով ստամոքս-աղիքային համակարգի օրգանների քաղցկեղներից, նշեց, որ, իհարկե, տարբեր տեղակայության քաղցկեղի դեպքում գանգատները կարող են տարբեր լինել: Այդ իսկ պատճառով մասնագետը կրկին հորդորեց, որ գանգատներ ունենալու դեպքում պարտադիր պետք է  դիմել բժշկի, հետազոտվել, բացահայտել առողջական խնդիրները  և զբաղվել դրանց բուժմամբ:

Nov 20, 202312:08
Հարց քահանային

Հարց քահանային

Խաչը մկրտության խորհրդանիշ․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Nov 18, 202301:05
Podcast-ՍոցUp. Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցությունից արդեն օգտվել է ավելի քան 2600 շահառու

Podcast-ՍոցUp. Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցությունից արդեն օգտվել է ավելի քան 2600 շահառու

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից ընթացիկ տարում արդեն օգտվել է 2688 ընտանիք: «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp-ի շրջանակներում այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ մանրամասնելով, որ նրանցից 801-ն աջակցություն է ստացել կանխավճարի ապահովագրության ծրագրով, 388-ը՝ միանվագ դրամական աջակցության, իսկ 1499-ը՝ երեխայի ծննդյան համար նախատեսված աջակցության:

Nov 17, 202318:47
Podcast-Հարց բժշկին. Համաճարակները կանխելու լավագույն և արդյունավետ միջոցը կոլեկտիվ պատվաստումն է

Podcast-Հարց բժշկին. Համաճարակները կանխելու լավագույն և արդյունավետ միջոցը կոլեկտիվ պատվաստումն է

Տարիներ շարունակ պատվաստումները օգնել են կանխել և նույնիսկ մոռացության մատնել  մի շարք հիվանդություններ, որոնք խլել են բազմաթիվ կյանքեր: Կանխարգելիչ պատվաստումները նաև պաշտպանում են հասարակության խոցելի խմբերին մի շարք վարակիչ հիվանդություններից: Դրանք են՝ տուբերկուլյոզ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, հեպատիտ Բ, կապույտ հազ, դիֆտերիա և մի շարք այլ հիվանդություններ:

Պատվաստումների կարևորության և դրանցից հրաժարվելու հետևանքների մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում զրուցել ենք ՀՀ Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի մանկաբույժ Բրիջիդա Սիմոնյանի հետ։

Nov 13, 202322:28
Հարց քահանային

Հարց քահանային

Ո՞րն է կնքահոր դերը մկրտության ժամանակ․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Nov 11, 202301:06
Podcast-ՍոցUp․ Սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ տուն կառուցելու ծրագրից արդեն օգտվել է ավելի քան 180 ընտանիք

Podcast-ՍոցUp․ Սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ տուն կառուցելու ծրագրից արդեն օգտվել է ավելի քան 180 ընտանիք

Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն հաստատվել է 183 դիմում, որոնցից շուրջ 50-ի վարկերն արդեն տրամադրվել են։ «Արմենպրես»Podcast-ՍոցUp-ի շրջանակներում այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ հավելելով, որ հայտ ներկայացրած շահառուներից  84-ը Տավուշի մարզի բնակավայրերից են, 27-ը՝ Սյունիքի, 26-ը՝ Արարատի, 25-ը՝ Վայոց Ձորի, իսկ  21-ը՝ Գեղարքունիքի։

Nov 10, 202317:45
Հարց քահանային

Հարց քահանային

Ի՞նչ է նշանակում մկրտությունը հայ մարդու համար. մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Nov 06, 202301:02