ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
By Armenpress News Agency
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSNov 01, 2021
Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ մանկական վախեր
Մանկական վախերն առաջանում են տարբեր պատճառներով: Դրանց հետ առաջինն առնչվում են երեխայի ծնողները, ընտանիքի անդամները: Ճիշտ հակազդման, հաղթահարման գրագետ մոտեցումների, լուծման ուղիների, կանխման հնարավորությունների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, հոգեբան Նաիրա Հարությունյանի հետ: Մասնագետի խոսքով՝ վախերը լինում են իրական կամ իրավիճակային, օրինակ՝ վախ մթությունից, մյուս խումբը ներշնչվող վախերն են, որոնց առաջացման գործում իրենց մեծ դերն ունեն մեծահասակները, երբ երեխային վախեցնում են երևակայական, միֆական կերպարներով կամ վախ են առաջացնում, օրինակ, բժշկի նկատմամբ:
Վախերի առաջացման երրորդ պատճառը կարող են լինել ընտանեկան, ներանձնային կոնֆլիկտները, անհանդուրժողականությունը:
Վախերի մյուս խումբը կարող է առաջանալ նյարդային, պսիխոտիկ խանգարումների կամ ֆիզիկական հիվանդության հիմքի վրա:
Մանրամասները լսեք փոդքաստում։
Podcast-Հարց բժշկին. ինչպես վիտամինների դեֆիցիտի, այնպես էլ ավելցուկի դեպքում կարող են առաջանալ լուրջ խնդիրներ
Քչերը գիտեն, բայց սննդամթերքների և դրանցից ստացվող վիտամինների պակասը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների, այդ թվում՝ ծայրամասային նյարդերի ախտահարման։
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Խաչիկ Պետրոսյանի հետ զրուցել ենք ծայրամասային նյարդերի ախտահարման պատճառների և առաջարկվող լուծումների շուրջ։
Ինչպես նաև խոսել ենք, թե ի՞նչ ազդեցություն ունի սխալ սննդակարգը և վիտամինների բացակայությունն այս խնդրի ձևավորման վրա։
Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ պատերազմի հոգեբանական հետևանքները
Պատերազմի հոգեբանական հետևանքները. այս թեմայի ուսումնասիրությունը Հայաստանում հազարավոր իրական դեպքերի հենք ունի:
Ինչպիսի՞ ազդեցությունների են բախվում հետպատերազմյան հասարակությունում, լուծման ի՞նչ ուղիներ կան. «Բացահայտելով հոգեբանի հետ» պոդքաստային նախագծի շրջանակում «Արմենպրես»-ի հարցերին պատասխանում է հոգեբանական գիտությունների թեկնածու, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Լիլիթ Վարդանյանը: https://www.facebook.com/armenpress
Podcast-Հարց բժշկին. արևայրուքը հաճախ կրկնելը կարող է դառնալ մաշկի քաղցկեղի պատճառ
Մաշկի քաղցկեղն ամբողջ աշխարհում և Հայաստանում ամենատարածված ուռուցքներից է, քանի որ մաշկը օրգանիզմի ամենամեծ օրգանն է։
Մաշկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը մաշկի հաճախակի շփումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ, որը լինում է երկար ժամանակ արևի տակ մնալու հետևանքով։ Դա է պատճառը, որ հաճախ արևայրուք ընդունող մարդիկ գտնվում են ռիսկի բարձր գոտում։ Այս դեպքում ռիսկի մակարդակը կախված է արևի ճառագայթների ինտենսիվությունից, արևի տակ մնալու ժամանակահատվածից և նրանից, թե արդյո՞ք մաշկը պաշտպանված եղել է, թե՞ ոչ։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան-վիրաբույժ Հրայր Հակոբյանի հետ անդրադարձել ենք մաշկի քաղցկեղի առաջացման պատճառներին, խալերի տեսակներին և հնարավոր վտանգներին, արևի ճառագայթներից հնարավոր վնասներին և դրանց կանխարգելմանը: https://www.facebook.com/armenpress
Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ դպրոցական բուլինգ
Դեռահասների շրջանում պրակտիկ հոգեբանական խորհրդատվության ընթացքում բացահայտված խնդիրներից ամենատարածվածներից է դպրոցական բուլինգը:
Այն անձի նկատմամբ ագրեսիվ վարքն է, որն արտահայտվում է վիրավորանքով, ծաղրով, սպառնալիքով, գերիշխելու կամ վախեցնելու դրսևորմամբ:
Երևույթին բնորոշ է սիստեմատիկ ու հաճախակի բնույթը: Արդյունքում բուլինգը խաթարում է դեռահասի հոգեկան առողջությունը, անվտանգության ապահովության պահանջմունքը, վտանգում է պաշտպանվածության զգացումը: Երևույթին «Արմենպրես»-ն անդրադարձել է «Բացահայտելով հոգեբանի հետ» պոդքաստային հատուկ նախագծում՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Լիլիթ Վարդանյանի հետ խոսելով երևույթի տարածվածությունից, բնորոշ գծերից, դրա դեմ պայքարի ու հաղթահարման մոտեցումներից: https://www.facebook.com/armenpress
Podcast-Հարց բժշկին. սեզոնային ալերգիկ հիվանդությունները վերջնական բուժել հնարավոր չէ, սակայն այն վերահսկելու դեպքում կարելի է հանգիստ ապրել
Գարնանային սեզոնը համարվում է մի շարք ալերգիկ դրսևորումների առաջացման և սրացման հիմնական պատճառ։
Գրեթե ամենուր ծաղկած ծառերն ու բույսերը որոշ մարդկանց համար կարող են դառնալ ոչ այնքան ցանկալի՝ սեզոնային ալերգիկ տարբեր դրսևորոմների պատճառով:
Հաճախ դժվար է ալերգիկ դրսևորումները տարբերակել վիրուսային վարակներից, դրանք կարող են սկսվել և ընթանալ գրեթե միանման։
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանի հետ զրուցել ենք գարնանային ալերգիաների սրացման մասին, ինչպե՞ս կանխել այն կամ մեղմել իրավիճակը և հնարավոր է արդյոք վիրուսներից հետո առաջանան ալերգիկ դրսևորումներ։
Podcast ՍոցUp․ ՀՊՏՀ-ն առաջիկայում կկազմակերպի աշխատանքի հերթական տոնավաճառը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն առաջիկայում կկազմակերպի աշխատանքի արդեն հերթական տոնավաճառը։
«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում բուհի Կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանը նշեց, որ աշխատանքի տոնավաճառը կազմակերպվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ։
https://www.facebook.com/armenpress
Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ որքանո՞վ է հայ հասարակության մեջ արմատացած հոգեբանին դիմելու մշակույթը
Կոտրվել են կարծրատիպերը, և բավականին բարձրացել է հոգեբանի, հոգեկան առողջության դերը ժամանակակից հայ հասարակության մեջ։ Նման համոզմունք ունի հոգեբանական գիտությունների թեկնածու, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Լիլիթ Վարդանյանը՝ «Արմենպրես»-ի նոր պոդքաստային նախագծում խոսելով հոգեբանին դիմելու մշակույթի մասին։
https://www.facebook.com/armenpress
Podcast-Հարց բժշկին. PSMA PET/CT սկանավորումը՝ շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերելու լավագույն մեթոդ
Վերջին շրջանում ուռուցքաբանության մեջ կարևոր դեր ու նշանակություն է ձեռք բերել Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան՝ համակցված համակարգչային տոմոգրաֆիայի հետ (PET/CT) նորագույն հետազոտության մեթոդը, որն այսօր առավել հաճախ օգտագործվում է քաղցկեղով հիվանդ մարդանց հետազոտելու համար։ Բժիշկներն օգտագործում են PET/CT սկանավորումը քաղցկեղի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար: Այն նաև օգտագործվում է նյարդաբանության և օրթոպեդիայի ոլորտում։ Իսկ PSMA PET/CT սկանավորումը նախատեսված է հիմնականում շագանակագեղձի քաղցկեղով հիվանդներին հետազոտելու համար, և միտված է մարդու ամբողջ օրգանիզմում հայտնաբերելու քաղցկեղային բոլոր ախտահարումները։ Ի՞նչ է PSMA PET/CT սկանավորումը: Որո՞նք են հիմնական առանձնահատկությունները, կարևորությունը: Ե՞րբ և ո՞ր դեպքում է կիրառվում: Ինչու՞ է այն եզակի: PSMA PET/CT-ի ուռուցքաբանության մեջ կիրառման հիմնական նպատակները, ցուցումները. այս և մի շարք այլ կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում մանրամասնում է ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Ռիտա Բեջանյանը: https://www.facebook.com/armenpress
Podcast-Հարց բժշկին. պատվաստումները տարիներ ի վեր օգնել են կանխել մի շարք վարակիչ և մահացու հիվանդություններ՝ փրկելով միլիոնավոր կյանքեր
Պատվաստանյութերը ժամանակակից բժշկության ամենամեծ ձեռքբերումներից են: Դրանք աշխարհում կիսով չափ կրճատել են մահացության մակարդակը՝ փրկելով միլիոնավոր կյանքեր:
Տարիներ շարունակ պատվաստանյութերը մեզ օգնել են մոռանալ մի շարք վարակիչ և մահացու հիվանդությունների մասին, իսկ վերջին տարիներին ամբողջ աշխարհում շատ արագ տարածված COVID-19 համավարակը հիշեցրեց, թե ինչ կարող է լինել, եթե չկանխվի արագ տարածվող վարակիչ հիվանդությունը։
Պատվաստումների կարևորության, կոլեկտիվ իմունիտետի և պատվաստումների մասին հիմնական միֆերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի իմունիզացիայի ծառայության պատասխանատու Իրինա Մամյանի հետ։ https://www.facebook.com/armenpress
Podcast. Մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը։ Այս տարի ծրագրին կարող է մասնակցել 30 երիտասարդ տարբեր երկրներից։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը նշեց, որ ծրագիրը մեկնարկում է արդեն 4-րդ անգամ և տարեցտարի մասնակցության դիմում-հայտերի քանակը գերազանցում է նախորդ տարվա տվյալներին։
2023-2024 թթ մասնակից Արգինե Բադալյանն, ով Գերմանիայի Կոբլենց քաղաքից է, զրույցի ընթացքում նշեց, որ Գերմանիայի տարբեր քաղաքների նախկին և ներկա մասնակիցների հետ ձևավորվել են միջհամայնքային սերտ կապեր։
https://www.facebook.com/armenpress http://diaspora.gov.am/hy/programs/19/Diaspora-Youth-Ambassador
Podcast-Հարց բժշկին. աղեստամոքսային տրակտի խնդիրներից խուսափելու համար հարկավոր է երեխայի մոտ սննդային ճիշտ կուլտուրան զարգացնել մանկուց
Շատ հաճախ երեխաների մոտ տարբեր պատճառներով կարող են լինել փորացավեր, որոնք արագ անցնում են և առանձնապես անհանգստանալու առիթ չեն տալիս:
Բայց, երբեմն, ստամոքսի և փորի ցավերը լուրջ պատճառ կարող են ունենալ, այդ իսկ պատճառով ծնողները պետք է կարողանան խնդիրները տարբերակել և լինել հետևողական:
Աղեստամոքսային տրակտի խնդիրները տարբերակելու և դրանց լուծումերը գտնելու շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Օլյա Ասատրյանի հետ: https://www.facebook.com/armenpress
Podcast. Եթե ամեն բան լավ ընթանա՝ Հայաստանը 5 տարի հետո ՏՏ ոլորտի թոփ 20-ում կհայտնվի. Գրիգոր Հովհաննիսյան
2024 թվականը 2023-ի համեմատ ներդրումային տեսանկյունից ավելի նպաստավոր է լինելու, իսկ ստարտափները արհեստական բանականության միջամտմամբ ոլորտի արագ փոփոխություններով պայմանավորված պակասում են, սակայն որակական առումով աճ է նկատվում:
Այս մասին «Արմենպրես» Podcast-ում խոսեց BANA Հայաստանի բիզնես հրեշտակ ներդրողների ցանցի տնօրեն և նախագահ, Formula VC վենչուրային ֆոնդի գլխավոր գործընկեր Գրիգոր Հովհաննիսյանը, որը նաև վստահություն հայտնեց, որ եթե ամեն բան լավ ընթանա՝ Հայաստանը 5 տարի հետո ՏՏ ոլորտի թոփ 20-ում կհայտնվի:
https://www.facebook.com/armenpress
Podcast-ՖինԲրոքեր. Խոշորագույն բորսաների հետ ուղիղ կապ ապահովող Freedom Broker Armenia-ի հավելվածով բրոքերային հաշվի բացումն ու սպասարկումը անվճար է
Հայաստանում ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության տնօրենի տեղակալ Էդուարդ Սաֆարյանը «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակներում անդրադարձել է բրոքերային հաշվի բացման տևողությանը, դրանով ներդրումներ կատարելու ձևերին ու հնարավորություններին, ինչպես նաև ներդրումների հետ կապված ռիսկերի կառավարման ռազմավարությանը։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Էդուարդ Սաֆարյանը նշեց, որ բրոքերային հաշիվը նախատեսված է արժեթղթեր գնելու, դրանց պահառության և կառավարման համար։ https://www.facebook.com/armenpress
Podcast-Հարց բժշկին. էկրանի առջև անցկացրած ավելորդ ժամանակը երեխաների մոտ կարող է առաջացնել հոգեբանական և ֆիզիկական լուրջ խանգարումներ
Վերջին տարիներին թվային տեխնոլոգիաներն արագորեն մուտք գործեցին բոլորիս առօրյա և հիմա անհնար է մեր կյանքը պատկերացնել առանց ժամանակակից տեխնոլոգիաների։ Սակայն տեխնոլոգիական առաջընթացն իր հետ բերել է մի շարք խնդիրներ և մարտահրավերներ, որոնց հետ չի կարելի հաշվի չնստել: Բժիշկ-մասնագետների հետազոտությունները վկայում են, որ էկրանի առջև անցկացրած ավելորդ ժամանակը կարող է հանգեցնել մի շարք բացասական հետևանքների՝ հոգեբանական և ֆիզիկական առողջության խանգարման, հավելյալ քաշի և գիրության, սոցիալական վարքագծի խանգարման, քնի, տեսողության, կեցվածքի խանգարումների, ինչպես նաև առաջադիմության անկման և խաղային կախվածության։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս Նաիրա Ազատյանի հետ անդրադարձել ենք ժամանակակից տեխնոլոգիաների և էկրանի առջև անցկացրած ավելորդ ժամանակի պատճառներին, բացասական հետևանքներին և առաջարկվող լուծումներին։ https://www.facebook.com/armenpress
Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ն ապահովում է արագ, հուսալի և ապահով ներդրումներ աշխարհի խոշոր բորսաներում
Աշխարհի ամենամեծ բորսաների հետ ուղիղ կապ ապահովող Freedom Broker Armenia բրոքերային ընկերության տնօրեն Հովակ Հովակիմյանը «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակներում անդրադարձել է բրոքերային հաշիվ բացելու տևողությանը, միջնորդավճարի ու հաշվի նվազագույն չափերին և հաշվում մուտքագրված անձնական տվյալների պաշտպանության ապահովմանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հովակ Հովակիմյանը, անդրադառնալով բրոքերային միջնորդավճարի չափին, նշեց, որ այն ուղիղ ազդեցություն ունի հաճախորդների եկամուտների վրա։
Podcast. «Քայլ դեպի տուն» ծրագրի հայտերի ընդունման ավարտին մնացել են հաշված օրեր
Ազգային ինքնության պահպանման և զարգացման նպատակով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստանում իրականացնում է «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրը:
Ծրագիրն իրականացվում է սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագրի մասնակցության մանրամասներն ու փորձը «Արմենպրես» Podcast-ում ներկայացրել են «Քայլ դեպի տուն» ծրագրի ղեկավար Աննա Մհերյանը և շրջանավարտ Հերմինե Մարգարյանը։ https://www.facebook.com/armenpress
Podcast. Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում աշխարհի քարտեզի վրա իր ուրույն տեղն ունի. Երվանդ Զորյան
Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում գերազանցության կենտրոն է և աշխարհի քարտեզի վրա իր ուրույն տեղն ունի: «Արմենպրես» Podcast-ում «Սինոփսիս» ընկերության առաջատար գիտնական, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական մարմնի անդամ և Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանը խոսել է իր անցած ուղու, «Սինոփսիս» ընկերության դերի և Հայաստանի տեխնոլոգիական ապագայի մասին: https://www.facebook.com/armenpress
Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ն աշխարհի խոշոր ֆոնդային բորսաներում ներդրումների հնարավորություն է ընձեռում
Ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության տնօրեն Հովակ Հովակիմյանը ՖինԲրոքեր պոդքաստային շարքի առաջին թողարկմանն անդրադարձել է արժեթղթերի շուկային, ներդրումների հնարավորություններին, բրոքերային ընկերության գործառույթներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովակ Հովակիմյանը նշեց, որ ֆոնդային բորսայում գումար վաստակելու համար առկա ֆինանսական գործիքները տարբեր են՝ պարտատոմսեր, արժեթղթեր և այլն։ https://www.facebook.com/armenpress
Podcast-Հարց բժշկին. ծխելը, ճարպակալումը, զարկերակային գերճնշումը կարող է հանգեցնել երիկամի քաղցկեղի
Երիկամի քաղցկեղը համեմատաբար հազվադեպ հանդիպող ուռուցքներից է և կազմում է մեծահասակների մոտ հայտնաբերվող բոլոր չարորակ ուռուցքների 3%-ը: Ավելի հաճախ երիկամի քաղցկեղ հանդիպում է 50-70 տարիքային խմբում, իսկ տղամարդիկ հիվանդանում են կանանցից 1.5 անգամ ավելի հաճախ: Մարտ ամիսը համարվում է երիկամի քաղցկեղի իրազեկման ամիս և այս շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման ընթացքում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) Օնկոուրոլոգիական բաժանմունքի ուռուցքաբան-ուրոլոգ Վարդան Առաքելյանի հետ զրուցել ենք երիկամի քաղցկեղի տարածվածության, պատճառների, հետևանքների բուժման մեթոդների և կանխարգելման մասին:
Podcast-Հարց բժշկին. ճարպակալումը հիվանդություն է, որը կարող է որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոն հանդիսանալ
Վերջին տարիներին ֆաստֆուդի, գազավորված ըմպելիքների և սխալ սնվելու սովորությունը հանգեցրել է ճարպակալման դեպքերի թվի կտրուկ աճի։ Ավելորդ քաշն ու ճարպակալումն էսթետիկ խնդիր լինելուց բացի որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոններից են: Այն մեծացնում է շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի մի շարք տեսակների առաջացման վտանգը:
Ճարպակալման առաջացման պատճառների, դրանից բխող մի շարք խնդիրների շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ Լուսինե Առաքելյանի հետ։
Podcast-Հարց բժշկին. ե՞րբ է անհրաժեշտ տեղադրել իմպլանտներ և վինիրներ, որոնք են ցուցումներն ու հակացուցումները. պարզաբանում է մասնագետը
Ժամանակակից ստոմատոլոգիան այսօր թույլ է տալիս հասնել զարմանալի արդյունքների իմպլանտների և վինիրների շնորհիվ։ Իմպլանտացիան և վինիրների տեղադրումն այսօր շատ պահանջված է ողջ աշխարհում: Միլիոնավոր մարդիկ արդեն տեղադրել են իմպլանտներ՝ լրացնելով բացակա ատամները։ Այնուամենայնիվ, շատերը դեռևս վախենում են օգտագործել կորցրած ատամները վերականգնելու ամենաառաջադեմ մեթոդը և օգտվում են այլ տարբերակներից։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում բժիշկ-ստոմատոլոգ, իմպլանտոլոգ Տիգրան Բազոյանի հետ զրուցել ենք իմպլանտների, վինիրների և շապիկների տեղադրման անհրաժեշտության, ցուցումների և հակացուցումների մասին։ https://www.facebook.com/armenpress
Podcast-ՍոցUp․ Շարունակվում է ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդների փոխհատուցումը, որի շահառուների շրջանակն ընդլայնվել է
ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ ընթացիկ տարվա հունվարին կատարված փոփոխությամբ ընդլայնվել է շահառուների շրջանակը։
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը՝ հավելելով, որ նոր որոշմամբ շահառու են հանդիսանում մինչև 1941 թվականի հունիսի 30-ը ծնված անձինք։
Մարգարյանի խոսքով՝ մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդի փոխհատուցման շահառու են հանդիսանում նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակից անձինք՝ անկախ տարիքից։
https://www.facebook.com/armenpress
Podcast-Հարց բժշկին. ե՞րբ այցելել նյարդաբանին. պարզաբանում է մասնագետը
Նյարդաբանությունը բժշկության շատ կարևոր ոլորտ է, որը զբաղվում է ծայրամասային և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններով։ Նյարդաբանությունը հիմնականում կենտրոնանում է այն հիվանդությունների վրա, որոնց արմատը մարդու նյարդային համակարգը քայքայող գործընթացներն են: Մարմնի յուրաքանչյուր բջիջ կապ ունի նյարդային համակարգի հետ և անմիջական փոխազդեցություն ունի նրա հետ՝ ենթարկվելով բարձրագույն նյարդային գործունեության հրահանգներին: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանի հետ անդրադարձել ենք նյարդաբանական մի շարք խնդիրներին և դրանց լուծումներին։ https://www.facebook.com/armenpress
Podcast-Հարց բժշկին. վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու լավագույն միջոցը մշտապես հիգիենային հետևելն ու ստուգված սննդամթերք օգտագործելն է
Տարբեր տեսակների վարակիչ հիվանդությունները մշտապես եղել և մնում են արդիական խնդիր։ Դրանք կարող են պարբերաբար առաջացնել հիվանդության բռնկումներ՝ վարակելով հարյուրավոր մարդկանց։
Նման ելքից խուսափելու համար պետք է մշտապես հետևել հիգիենային, օգտագործել միայն ստուգված սննդամթերք, չգնել կասկածելի տեղերում վաճառվող մթերքներ, հատկապես միս, կաթնամթերք և ձու, իսկ թարմ միրգը և բանջարեղենը պարտադիր պետք է լվանալ հոսող ջրով։
Վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում էլ չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, այլ անհապաղ պետք է դիմել բժշկի` խուսափելու հիվանդության բարդություններից։
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բոքսային բաժանմունքի բժիշկ Լեռնիկ Մարտիրոսյանի հետ անդրադարձել ենք մի շարք ինֆեկցիոն հիվանդություններին:
Podcast-Sport. Հայաստանի բասկետբոլի հավաքականի առաջիկա խաղերն ԱԱ-ի ընտրական փուլում
Հայաստանի բասկետբոլի հավաքականը օրեր անց կմեկնարկի աշխարհի առաջնության որակավորման փուլում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ խոսել են հավաքականի ներուժից, առաջիկա երկու մրցակիցներից, թիմ հրավիրված բասկետբոլիստներից և մարզաձևում առկա խնդիրներից:
Նազարյանն ասել է, որ Հայաստանում բասկետբոլի զարգացումը խթանելու համար կարևոր է աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակցելը։ Այս տեսանկյունից Նազարյանը կարևորեց նաև տնային հանդիպումների անցկացումը։ https://www.facebook.com/armenpress
Podcast-Sport. Ֆուտբոլի Ազգերի լիգայում Հայաստանի ընտրանու հնարավորությունները
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ քննարկել ենք Ազգերի լիգայի ձևաչափը, ենթախմբում հավաքականի հնարավորությունները։ https://www.facebook.com/armenpress
Podcast-Հարց բժշկին. բերանի խոռոչի և ատամների հիգիենային չհետևելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների
Գաղտնիք չէ, որ ատամները չլվանալը և բերանի խոռոչի հիգիենային չհետևելն առաջացնում են մի շարք հիվանդություններ: Փչացած ատամներն ու բերանի խոռոչի ոչ հիգիենիկ միջավայրը կարող են ինֆեկցիաների ներթափանցման և բերանի տհաճ հոտի առաջացմանը պատճառ դառնալ: Ստոմատոլոգիական մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև կարիեսի առաջացման հիմնական պատճառներից մեկը ատամների վրա մնացած ուտելիքի մնացորդն է:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում բժիշկ-ստոմատոլոգ, իմպլանտոլոգ Տիգրան Բազոյանի հետ զրուցել ենք բերանի խոռոչի և ատամների հիգիենայի կարևորության և ճիշտ խնամքի մասին։
Ըստ մասնագետի՝ ատամների առողջության պահպանման հարցում պետք է շեշտը դնել բերանի խոռոչի ճիշտ, որակյալ և կանոնավոր մաքրման և հիգիենայի պահպանման վրա։
Podcast-Sport. Կարեն Գիլոյանը` հայ մարզիկների օլիմպիական շանսերի, հրաձիգների՝ Բաքու չմեկնելու մասին
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը խոսեց․
Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմի և մարզիկների հնարավորությունների մասին
«Տարվա 10-ը լավագույն մարզիկների» ընտրության կարգի փոփոխության
Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը Հայաստանի հրաձիգների չմասնակցելու պատճառներից
Հայաստանում առաջիկայում կայանալիք խոշոր միջազգային մրցաշարերի մասին https://www.facebook.com/armenpress
Podcast-ՍոցUp․ մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աշխատանքով ապահովելու աջակցության ծրագրից
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աշխատանքով ապահովելու ծրագիրը հնարավորություն է ընձեռում, որպեսզի պետական աջակցությամբ առաջարկվող երեք տարբերակով գործատուները գտնեն համապատասխան աշխատող, իսկ շահառուները՝ աշխատատեղ։ Այս մասին «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
https://www.facebook.com/armenpress
Podcast-Հարց բժշկին. երեխաների մոտ տարբեր տարիքում հանդիպող փորացավերն ունենում են տարբեր պատճառներ
Նորածնային շրջանում ծնողներին շատ են անհանգստացնում երեխաների մոտ հանդիպող տարբեր տեսակի խնդիրներն ու ցավերը: Դրանցից որոշների պատճառները հնարավոր է լինում հասկանալ, որոշները՝ ոչ: Նման խնդիրներից է նաև նորածնային կոլիկան: Նորածնային կոլիկաներն առավելապես երեկոյան ժամերին հանկարծակի առաջացող սուր ցավերն են, որն ուղեկցվում է երեխայի սաստիկ լացով և ընդհանուր անհանգստությամբ։ Այս դեպքում երեխայի անհանգստությունն ի հայտ է գալիս առանց որևէ ակնհայտ պատճառի, և ոչ մի հանգստացնող միջոց այն չի թեթևացնում: Մանկահասակ երեխաների խնամքին, զարգացմանը և հաճախ հանդիպող խնդիրների շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Աննա Բալայանի հետ։
https://www.facebook.com/armenpress
Podcast. ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում մեկնարկել է «իԳործ» 2024 ծրագիրը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020թ-ից ի վեր իրականացնում է «իԳործ» ծրագիրը, որը հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին՝ աշխատելու Հայաստանի պետական կառավարման համակարգում։ «Արմենպրես» Podcast-ի տաղավարում ծրագրի մասին զրուցել ենք ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի ղեկավար Աննա Մհերյանի և 2023-2024 թթ. «իԳործ» ծրագրի մասնակից ֆրանսահայ Շուշան Մուրադյանի հետ, ով աշխատում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակում։
Ծրագրի ղեկավարի խոսքով «իԳործ»-ի հիմնական նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը և նպաստել պետական կառավարման համակարգի մարմինների զարգացմանը:
https://www.facebook.com/armenpress
Podcast-Հարց բժշկին. քաղցկեղը դատավճիռ չէ, վաղ հայտնաբերելու պարագայում այն կարելի է կանխել
Գաղտնիք չէ, որ քաղցկեղն այսօր աշխարհում մահվան պատճառների առաջատարն է, և Հայաստանը բացառություն չէ: Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, քաղցկեղի խնդիրը շարունակում է հանրային առողջության լուրջ մարտահրավեր հանդիսանալ։ Ամեն տարի քաղցկեղից մահանում են միլիոնավոր մարդիկ։ Օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի մեթոդները տարեցտարի կատարելագործվում են, և հնարավոր է` ապագայում այս հիվանդությունները դառնան բուժելի:
Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, հիվանդության տեսակների, Հայաստանում առաջարկվող լուծումների և պալիատիվ ծառայության կլինիկայի անհարաժեշտության և կարևորության մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում զրուցել ենք ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ ծառայության կլինիկայի ղեկավար Տիգրան Բյուզանդյանի հետ:
Podcast ․ 6 միլիարդ 700 միլիոն ՀՀ դրամ օգնություն ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց. ՀԿԽԸ
Ճգնաժամերն ու արտակարգ իրավիճակները վերջին տարիներին շարունակում են ցնցել ողջ աշխարհը՝ աղետների, համաճարակների, հակամարտությունների և պատերազմների տեսքով։ 2023 թվականը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար կորուստներով և փորձություններով տարի էր։ Շրջափակում, ծանր օրեր, տարածքների կորուստ, բռնի տեղահանություն, որի հետևանքով 120 հազար արցախցի բռնեց գաղթի ճամփան: Այս ամենին զուգահեռ օրեցօր աճում է մարդասիրական աջակցության կարիք ունեցող մարդկանց թիվը։ Որպես մարդասիրական ազգային ընկերություն Կարմիր խաչը առաջիններից է, որ հանձն է առնում անշահախնդիր գործունեություն ծավալել արտակարգ ռեժիմով։
«Արմենպրես» Podcast-ի տաղավարում Հայկական Կարմիր խաչի լրատվական և լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանն, ամփոփելով անցնող մարտահրավերներով լի 2023 թվականը, ներկայացրել է 2024թ-ին շարունակվող և նոր պլանավորվող ծրագրերը։
Podcast-Հարց բժշկին. Խաղի տևողությունն ու տեսակը կարող է հուշել երեխայի մոտ զարգացման հետ կապված մի շարք խնդիրների մասին
Երեխաների զարգացումը, շրջապատի ընկալումն ու սովորելու կարողությունը սկսվում է խաղից։ Կարելի է ասել՝ մանկությունը բաղկացած է բազմաթիվ փուլային խաղերից։ Խաղերը ոչ միայն զվարճանքի աղբյուր են երեխաների համար, այլ առաջին և կարևոր դպրոցը, որը զարգացնում է բազմաթիվ հմտություններ նրանց մոտ։ Երեխաները բացահայտում են աշխարհը, ձեռք են բերում անհրաժեշտ հմտություններ խաղերի միջոցով։ Դրանք նպաստում են երեխաների ճանաչողական, զգացմունքային, սոցիալական և ֆիզիկական զարգացմանը: Երեխաների զարգացման մեջ խաղի կարևորության ըմբռնումը կարևոր է այսօրվա արագ զարգացող աշխարհում, ճիշտ խաղեր խաղալով երեխաները կարող են ձեռք բերել մի շարք հմտություններ, որոնք իրենց կօգնեն ամբողջ կյանքի ընթացքում: Խաղի կարևորության, դերի և խաղի միջոցով երեխայի զարգացման մակարդակը հասկանալու կարևոր թեմայի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Աննա Բալայանի հետ։
Հարց քահանային
Ի՞նչ է նշանակում մատաղ մատուցել․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Podcast. Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ «Բուկինիստ» գրախանութների ցանցում մեկնարկել է «Իմ գաղտնի գրքասեր» միջոցառումը
Սուրբ Սարգսի տոնի առթիվ «Բուկինիստ» գրախանութների ցանցը Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ ավանդաբար կազմակերպում է «Իմ գաղտնի գրքասեր կամ սիրո խոստովանություն գրքով» միջոցառումը։ Միջոցառման նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել սիրո և իրար նկատմամբ ուշադիր և հոգատար լինելու կարևորության վրա և սիրո արտահայտման վեհ տարբերակներից մեկը խթանել, այն է՝ գիրք նվիրելը։ Միջոցառման մասին «Արմենպրես»-ի Podcast-ի տաղավարում զրուցել ենք Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոյեմի Անդրեասյանի և «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ։
Podcast. Նոր օրենքով զբոսավարների, ուղեկցորդների որակավորումը դառնում է պարտադիր
Զբոսաշրջության ոլորտում 2024 թվականին նախատեսվում են մի շարք փոփոխություններ. նոր օրենքով զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային ավտոբուսների որակավորումը դառնում է պարտադիր: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը նշեց, որ «Զբոսաշրջության մասին» օրենքը, որով նախատեսվում են մի շարք փոփոխություններ, Ազգային ժողովն ընդունել է 2023 թվականին. այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերից:
Podcast-Հարց բժշկին. ալկոհոլի, գազավորված ըմպելիքի և սննդամթերքի չափից շատ օգտագործումը կհանգեցնի մարսողական համակարգի լուրջ խնդիրների
Ամանորյա տոնական օրերին շատերը հաճախ մոռանում են առողջ և ճիշտ սնվելու մասին, ինչը կարող է հետագայում հանգեցնել առողջական մի շարք խնդիրների։
Տոնական օրերին և առհասարակ չափից շատ ալկոհոլի, գազավորված ըմպելիքի, տարբեր սննդամթերքի շատ մեծ քանակով օգտագործումն, իրար խառնելը և, իհարկե, մի քանի օր ոչ ճիշտ պայմաններում պահվող սննդամթերքի օգտագործումն, ըստ մասնագետի, միանշանակ կբերի մարսողական համակարգի խանգարման։
Ամանորյա տոնական օրերից հետո մարսողական համակարգի վերականգնման ու ճիշտ սննդակարգի կարևորության մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմեն Մկրտչյանի հետ։
Հարց քահանային
Ի՞նչ է նշանակում մաս հաղորդությունից․մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Podcast-Հարց բժշկին. միակողմանի գլխացավերի պատճառը կարող է լինել նյարդը, որը հաճախ դժվար է լինում տարբերակել այլ խնդիրներից
Նյարդային համակարգը մարդու օրգանիզմում ունի կարևոր նշանակություն, և նյարդային ցանկացած խնդիր կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ՝ ուղեկցվող սուր ցավերով: Դեմքի պարանոցի, մեջքի և այլ հատվածների սուր ցավերի պատճառը հաճախ կարող է լինել հենց նյարդից եկող ցավ, որի առաջացման պատճառները շատ տարբեր կարող են լինել, այդ իսկ պատճառով այն հաճախ դժվար է լինում տարբերակել։ Նյարդային համակարգի տարբեր խնդիրների, դրսևորման և հիվանդության տեսակների մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում զրուցել ենք նյարդաբան Լուսինե Վարդանյանի հետ:
Այսօր տոն է Սուրբ Ծննդյան
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից առաջինը՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ Այս տոնը Հիսուսի Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս, օրհնյալ է ծնունդը Քրիստոսի: https://www.youtube.com/watch?v=nTEThbmLm-A&t=1s
Հարց քահանային
Ինչո՞ւ ենք ասում Տաղավար կամ Տերունի տոն ․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Հարց քահանային
Ինչո՞ւ են հաղորդությանը առաջինը մոտենում տղամարդիկ
հետո՝ կանայք․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Podcast. Աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք 2024-ից պետք է հայտարարագիր ներկայացնեն. նախարար
Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ամփոփել է անցնող ֆինանսական տարին ու ներկայացրել 2024-ի հիմնական անելիքները:
Podcast. Նորաձևությունն ու ոճը ներքին և արտաքին ներդաշնակման արտացոլանքն են
Ինքնատիպ ու ոճային ներկայանալու, նորաձևության մեջ ազգային տարրեր ու էլեմենտներ ներառելու, հայկական տարազը նորովի ու ժամանակակից ներկայացնելու մասին Արմենպրես-Podcast-ի շրջանակում զրուցել ենք նկարիչ, դիզայներ, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ։
Ինչպես ասում էր Կոկո Շանելն՝ առաջին հերթին ոճն է: Նորաձևությունն այլևս նորաձև չէ, իսկ ոճը երբեք չի կարող նորաձև չլինել։
Podcast-Հարց բժշկին. սոցիալական փաթեթի առողջապահական և՛ բազային և՛ լրացուցիչ փաթեթից կարող է օգտվել բացառապես միայն սոցփաթեթի շահառուն
Պետական ծրագրով աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթի ուղղություններից՝ առողջապահական և՛ բազային և՛ լրացուցիչ փաթեթից, կարող է օգտվել միմիայն սոցփաթեթի շահառուն, ինչպես նաև՝ նոր փոփոխության համաձայն, հանգստի համար նախատեսված գումարը շահառուն կարող է օգտագործել ստոմատոլոգիական ծառայություններից (թերապևտիկ և վիրաբուժական) օգտվելու համար: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում իմ հյուրն է առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պայմանագրային գործընթացի կազմակերպման բաժնի պետ Հայաստան Հակոբյանը:
Հարց քահանային
Ինչո՞ւ է հաղորդություն տրվում մկրտվածներին և ծոմապահներին․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Հարց քահանային
Ո՞րն է պատարագի նշանակությունը և կարգը․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Հարց քահանային
Ո՞րն է հաղորդության խորհուրդը․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը