Skip to main content
Արմենպրես/ Armenpress

Արմենպրես/ Armenpress

By Armenpress News Agency
Արմենպրես լրատվական գործակալության փոդքաստային նախագիծը
Listen on
Where to listen
Breaker Logo

Breaker

Google Podcasts Logo

Google Podcasts

Pocket Casts Logo

Pocket Casts

RadioPublic Logo

RadioPublic

Spotify Logo

Spotify

Podcast-Sport. Ռոբերտ Արզումանյանը «Ուրարտու»-ի առաջիկա ծրագրերի ու ազգային թիմի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին պաշտպան, Երևանի «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում անդրադարձել է Հայաստանի առաջնությունում իր գլխավորած թիմի գրանցած արդյունքներին, Պրեմիեր լիգայի ապագային և խոսել է ազգային թիմի ներուժից:
18:08
January 17, 2022
«Արմենպրես» Փոդքաստ» Սուրբ Ծնունդ ու Աստվածհայտնություն
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից առաջինը՝  Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Որը Հիսուսի Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Նույն օրը նշվող Մկրտության տոնը խորհրդանշում է  Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները հայ առաքելկան եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին: «Արմենպրես»-ի փոդքաստ տաղավարում տոնի խորհրդի և նշանակության մասին զրուցել ենք առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե Քահանա Հայրապետյանի հետ:
33:30
January 05, 2022
«Արմենպրես» Podcast-Sport. Մարզական լրագրողներն ամփոփում են սպորտային տարին
Հայաստանի սպորտային կյանքը 2021 թվականին լի էր նոր անուններով, ձեռքբերումներով, հիասթափություններով ու բացահայտումներով:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում անցնող մարզական տարին ամփոփել ենք Առաջին ալիքի սպորտային մեկնաբան Գևորգ Ղազարյանի, Մեդիամաքս սպորտի թղթակից Հասմիկ Բաբայանի և Vivaro news-ի թղթակից Լիանա Մկրտչյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ի սպորտային թղթակից Վարվառա Հայրապետյանը, նրանք նույնպես եղել են Տոկիոյում և տեղից լուսաբանել են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
40:52
December 29, 2021
«ԱՐՄԵՆՊՐԵՍ ՓՈԴՔԱՍՏ» Հայ-թուրքական նոր գործընթացը միայն մի դեպքում կարող է հաջողել.
Ի՞նչ հեռանկարներ ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացը հայտնի «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողումից հետո, անկե՞ղծ են արդյոք Հայաստանի հետ հաշտվելու Թուրքիայի ձգտումները, ի՞նչ ռիսկեր և օգուտներ կարող է ստանալ Հայաստանը՝ մտնելով այդ պրոցեսի մեջ: «ԱՐՄԵՆՊՐԵՍ ՊՈԴՔԱՍՏ»-ի տաղավարում այդ թեմայի շուրջ զրուցել ենք Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
41:17
December 27, 2021
«Արմենպրես» Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցներն Ազգերի լիգայում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցներն Ազգերի լիգայի խմբային փուլում հայտնի են:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրը ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանն է:
09:40
December 18, 2021
«Արմենպրես» Podcast-Sport. Մալխաս Ամոյանի անցնող` 2021 թվականը
Հայաստանը ներկայացնող մարզիկների համար անցնող տարին լի էր մարզական իրադարձություններով` այդ թվում նաև Օլիմպիական խաղերի տարում առաջին անգամ անցկացվեցին աշխարհի առաջնությունները:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը հունա-հռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մալխաս Ամոյանն է:
08:40
December 07, 2021
«Արմենպրես» Podcast-Sport. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն անցնող տարվա մասին
Անցնող մարզական տարվա մեծագույն նվաճումների շարքում մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալն է:
15:08
December 01, 2021
«Արմենպրես» Podcast-Sport. Լեռնագնացությունը և լեռնային տուրիզմը Հայաստանում
Հայաստանում լեռնագնացությունը, լեռնային տուրիզմը նոր թափ է հավաքում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը:
08:47
November 23, 2021
«Արմենպրես» Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ավարտեց ելույթները Մունդիալի որակավորման փուլում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնության ընտրական փուլում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան, Հայաստանի Մ19 և Մ21 տարեկանների ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն է:
21:49
November 18, 2021
«Արմենպրես» Փոդքաստ» «Արևորդի» 10-րդ միջազգային փառատոնը կբարձրաձայնի բնապահպանական հրատապ խնդիրները
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը, որը նպատակ ունի ֆիլմերի ցուցադրություններով, կրթական և այլ ծրագրերով հանրության լայն շրջանակի ուշադրությունը հրավիրել բնապահպանական առկա խնդիրների վրա, 2021-ին կանցկացվի նոյեմբերի 14-ից 18-ը առցանց հարթակում: «Արմենպրես»-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանի հետ, որի խոսքով՝ փառատոնին ցուցադրվելու է շուրջ 30 բնապահպանական ֆիլմ՝ տարբեր երկրներից։ Հետաքրքրասերները կինոնկարները կարող են դիտել http://sunchild.fpwc.org/  կայքի միջոցով:
13:44
November 10, 2021
«Արմենպրես» Podcast-Sport. Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները
Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնությունում` նվաճելով մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ:  «Արմենպրես»-ի Podcast-sport-ի հյուրն է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
12:27
November 10, 2021
«Արմենպրես» Podcast-Sport. Ֆուտբոլի ազգային թիմի նախորդ հանդիպումներն ու առաջիկա խաղերը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն առաջիկայում ևս երկու հանդիպում կանցկացնի և կավարտի ելույթներն աշխարհի առաջնության ընտրական փուլում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրն այս անգամ Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանն է, ում հետ խոսել ենք ֆուտբոլի ընտրանու նախորդ և առաջիկա խաղերի մասին:
15:10
November 04, 2021
«Արմենպրես» Փոդքաստ» ՀԲԸՄ-ՀԵԸ ի հարուստ ու հայակեդրոն գործունէութեան մասին
Արմէնփրէսի հիւրն է ՀԵԸ- ի կեդրոնական վարչութեան ատենապետ Վիգէն Չերչեանը: ՀԲԸՄ Սփիւռքի մէջ Հայ մարդու դարբման ու Հայաստանի սատարման ամենամեծ կազմակերպութիւներէն է, իսկ անոր պատկանող Հայ Երիտասարդական Ընկերակցութիւնը(ՀԵԸ) իր մարզական, մշակութային, ուսանողական, սկաուտական եւ այլ կառոյցներով, սփիւռքեան Հայ համայքներուն մէջ, կ՝իրականացնէ այդ ազգանուէր եւ հայրենանուէր գործի հիմնական բաժինը: ՀԵԸ -ի կեդրոնական վարչութեան ատենապետ Վիգէն Չերչեանի հետ մեր զրոյցը լոյս կը սփռէ այդ գործունէութեան վրայ:
15:32
November 03, 2021
«Արմենպրես» Փոդքաստ» «Գրքի օր ու գիշեր-2021»
Գրի ու գրականության հանդեպ հանրության լայն շրջանակի սերն ու հետաքրքրությունն առավել մեծացնելու նպատակով «Բուկինիստ» ընկերության նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին տեղի կունենա «Գրքի օր ու գիշեր-2021»-ը: «Արմենպրես»-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է «Բուկինիստ»-ի հիմնադիր Խաչիկ Վարդանյանի հետ, որը պատմում է՝ «Գրքի գիշեր» կազմակերպելու գաղափարը ծնվել է վեց տարի առաջ: «Տոնի շրջանակում երեկոյան 18:00-22:00-ը «Բուկինիստ» գրախանութների ցանցում ներկայացված գրքերը, տարբեր պարագաները վաճառվել են 30 տոկոս զեղչով: Դա գրեթե ինքնարժեք է: Ընթերցողին հնարավորություն է տրվում երեսուն տոկոսով ավելի շատ գիրք գնել: Նախորդ տարի համավարակի պատճառով հերթերից և վարակի տարածումից խուսափելու նպատակով տոնը վերածեցինք «Գրքի օր ու գիշեր»-ի: Այս տարի ևս այդպես ենք արել: Այսինքն՝ նոյեմբերի 4-ին առավոտյան 10:00-ից երեկոյան 22:00-ը գրախանութը գրքերը վաճառելու է զեղչով: Իսկ 22:00-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան 10:00-ը վաճառքը շարունակվելու է առցանց՝ books.am հարթակում»,-շեշտում է Վարդանյանը: Միջոցառումը լինելու է «Բուկինիստի» բոլոր երևանյան գրախանութներում, Սևանի, Դիլիջանի գրախանութներում, ինչպես նաև ընկերության հետ աշխատող Արմավիրի, Մասիսի, Գորիսի և Կապանի գրախանութներում: Տոնի շրջանակում սպասվում է թեյախմություն, սուրճի հյուրասիրություն, գրքի սիրված հերոսների հետ լուսանկարվելու հնարավորություն, ինտելեկտուալ և ժամանցային խաղեր, խաղարկություն և մի շարք անակնկալներ:
12:44
November 01, 2021
«Արմենպրես» Podcast-Sport. Արսեն Ջուլֆալակյանը`միջազգային ֆեդերացիայում պաշտոնի և Արցախ այցի մասին
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն այսուհետ կլինի նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի «Մարզիկների հանձնաժողովի» նախագահը:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը հենց կրտսեր Ջուլֆալակյանն է: Վերջինիս հետ խոսել ենք վերջերս Արցախ կատարած այցելության, իր նախաձեռնության, Միջազգային ֆեդերացիայում նոր պաշտոնի մասին:
18:12
October 29, 2021
«տնՏեսակետ»: Բոթսվանական հրաշք «Արմենպրես» Փոդքաստ»
1960 թ.-ից ի վեր, երբ Աֆրիկայի երկրների մեծ մասն անկախություն ստացավ, մայրցամաքը հիմնականում զուգորդվում էր աղքատության և թերզարգացածության, իսկ Հարավսահարյան Աֆրիկան՝ ծայրահեղ աղքատության հետ։ Սակայն, Բոթսվանան իր տնտեսական առաջընթացով ու զարգացածության մակարդակով առանձնանում է ոչ միայն Հարավսահարյան Աֆրիկայում, այլև ողջ աշխարհամասում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը ներկայացնում է Բոթսվանայի հաջողության պատմությունը։ Պոդքաստը հիմնված է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տեղեկագրի 2021թ․-ի 4-րդ համարում հրապարակված «Բոթսվանական հրաշք. հրա՞շք...» հոդվածի վրա։ Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքասթի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի  «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից:
22:49
October 28, 2021
«Արմենպրես» Podcast-Sport. Էդգար Մանուչարյանը հավաքականի նախորդ և առաջիկա խաղերի մասին
Առաջիկա ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը վերջին երկու հանդիպումները կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ Էդգար Մանուչարյանի հետ խոսել ենք ընտրանու նախկին ելույթների ու առաջիկա խաղերի մասին:
13:26
October 23, 2021
«տնՏեսակետ»: Տրանսպորտային միջանցքներ «Արմենպրես» Փոդքաստ»
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը ներկայացնում է տրանսպորտային միջանցքների էությունը, իրավական կարգավորումները, տեսակները և կառավարման միջազգային լավագույն փորձը։ Պոդքաստը հիմնված է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տեղեկագրի 2021թ․-ի 2-րդ համարում հրապարակված «Տրանսպորտային միջանցքների էությունը, տեսակները և կառավարման առանձնահատկությունները» հոդվածի վրա։ Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքասթի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից:
16:56
October 21, 2021
ԱՐՄԵՆՊՐԵՍ-ՓՈԴՔԱՍՏ: Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության իրականացրած ծրագրերի և ապագա նախաձեռնությունների մասին:
Հայաստանում  ի՞նչ առաքելություն են իրականացնում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  ներկայցուցչությունը կրթական ոլորտում, որո՞նք են նախանշված առաջնահերթությունները, ի՞նչ ծրագրեր են կյանքի կոչվում և որո՞նք են համագործակցության շրջանակները։ «Արմենպրես»-ի Փոդքաստ նախագծի շրջանակում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության մասնագետների հետ քննարկել ենք այդ ծրագրերի կարևորությունն ու ընթացքը։
17:39
October 21, 2021
«Արմենպրես» Փոդքաստ Սպորտ. Արթուր Աբրահամն ավարտեց մարզական կարիերան:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն այս տարի ավարտեց մարզական կարիերան: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը հենց հայազգի աշխարհահռչակ բռնցքամարտիկն է, ում հետ խոսել ենք անցած կարիերայի, Հայաստանում գտնվելու շարժառիթներից ու հայկական բռնցքամարտի հեռանկարից:
10:18
October 20, 2021
«տնՏեսակետ»: Առևտրային արբիտրաժ «Արմենպրես» Փոդքաստ»
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը ներկայացնում է արբիտրաժային դատարանների առանձնահատկությունները, արբիտրների լիազորությունները և արբիտրաժային գործունեության իրավական հիմքերը։ Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքասթի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի  «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից:
13:40
October 14, 2021
«Արմենպրես» Փոդքաստ. Ավելի Լավ Կյանքի Ձգտումը
Ի՞նչ է Չինաստանի համար նշանակում աղքատության դեմ պայքարը. «100 միլիոն- 2020թ․» աղքատության վերացման խնդրի իրականացման արդյունքում Չինաստանում մոտ 100 միլիոն անապահով մարդ դուրս կգա աղքատությունից։ Այդ կերպ ՉԺՀ-ն առաջին անգամ բազմակողմանիորեն կվերացնի ծայրահեղ աղքատության երևույթը և ՄԱԿ մինչև 2030թ․ Կայուն զարգացման օրակարգով նախատեսված ժամկետից 10 տարի առաջ կկատարի աղքատության կրճատման նպատակը։ «10 միլիոն- 2013- 2019թթ.», յոթ հաջորդական տարիների ընթացքում անապահով մարդկանց քանակը տարեկան կրճատվել է ավելի քան 10 միլիոնով, իսկ ընդհանուր առմամբ, նրանց ընդհանուր թիվը 2012թ 98,99 միլիոնից 2019թ․ վերջին իջել է 5,51 միլիոնի։ Որպես աշխարհի ամենախիտ բնակեցված ու ամենախոշոր արագ զարգացող պետություն, Չինաստանն, աղքատության դեմ ավելի քան 10 ամյա անդուլ պայքարի արդյունքում հասել է զարմանալի արդյունքների։ ՃԺՀ նախագահ Սի Ծինպինը մի անգամ նշել է, որ Չինաստանում աղքատության վերացումն այն է, ինչ մասին ինքն «ամենաշատն է մտահոգվում» և ինչի վրա «ամենից շատ ջանք է ներդնում»․ նա պահանջել է, որ միջին բարեկեցության հասարակություն կառուցելու ճանապարհին «ոչ ոք անմասն չմնա»։ Ինչպե՞ս տեղի ունեցավ այսօրինակ հրաշքը։ Ութ տարի առաջ Չինաստանը սկսեց իրականացնել «աղքատներին հասցեական օգնության» հայեցակարգը։ Հինգ տարի առաջ Չինաստանը սկսեց աղքատության դեմ լուրջ պայքար, ինչի նվազեցումը անընդհատ արագանում էր. Աղքատության դեմ պայքարի չինաստանյան մոդելը, սկսած վերաբնակեցումից ու արդյունաբերության ճյուղի միջոցով աղքատության կրճատումից, մինչև կարիքավորներին էլեկտրոնային առևտրի ու սպառման միջոցով օժանդակելուց, ոչ միայն մարմնավորում է պետական քաղաքականությունն, այլև ներառում է ժողովրդական իմաստնությունը։ 2017թ․ Աղքատության վերացման ու զարգացման Պեկինի ֆորումին ուղղված իր շնորհավորական նամակում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոիո Գուտերեշը գրել է․ «Աղքատներին հասցեական օգնության տրամադրումը ՄԱԿ 2030թ․ Կայուն զարգացման օրակարգի մեծ նպատակին հասնելու միակ ճանապարհն է»։ Այսօր աշխարհում ավելի քան 800 միլիոն մարդ դեռևս աղքատ է ու օգնության կարիք ունի։ Չինաստանի աղքատության դեմ պայքարի մեթոդները, հնարավոր է, կարող են կողմնորոշիչ դեր խաղալ նաև աշխարհում աղքատության վերացման համար։ Չինաստանը պատրաստ է կիսվել սեփական փորձով և համատեղ աշխատել աշխարհի բոլոր պետությունների ժողովուրդների հետ հանուն մարդկության միասնական ճակատագրի հանրության ու ավելի լավ աշխարհի կառուցման։
34:46
October 11, 2021
«Արմենպրես» Փոդքաստ Սպորտ. Հայաստանի ԱՈԸՀ աշխարհի 2021 թվականի առաջնությունում նվաճեց միայն մեկ մեդալ
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրն 61 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանն է: Վերջինիս հետ խոսել ենք անցնող տարվա ձեռքբերումների և Օլիմպիական խաղերից հետո աշխարհի առաջնության մասնակցության մասին:
06:53
October 09, 2021
Podcast-Sport.Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ընտրանու կազմը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ընտրանու կազմը Մունդիալի որակավորման փուլի առաջիկա խաղերի համար:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում թիմի նորեկների, չհրավիրված ֆուտբոլիստների, նոր հարձակվող Լուկաս Սելարայանի մասին ենք խոսել-քննարկել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար, ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանի հետ:
13:45
October 01, 2021
«տնՏեսակետ»: Իսրայել․ աշխատավորական-սոցիալիստական գաղափարախոսությունից դեպի կապիտալիզմ «Արմենպրես» Փոդքաստ»
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը Իսրայելի օրինակով խոսում է երկրի զարգացման վրա պետության տնտեսական քաղաքականության հիմքում ընկած փիլիսոփայության փոփոխության ազդեցության մասին։ Պոդքաստը հիմնված է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տեղեկագրի 2021թ-ի 3-րդ համարում հրապարակված «Կառավարության քաղաքականության ազատականացման ազդեցությունը տնտեսության վրա (Իսրայելի օրինակով)» հոդվածի վրա։ Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքասթի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից:
20:44
September 30, 2021
«Արմենպրես» Փոդքաստ Սպորտ. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախորդ ելույթները և առաջիկա հանդիպումները:
Փոդքաստ Սպորտ Վարվառա Հայրապետյանի և Արման Աբելյանի մեկնաբանմամբ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախորդ ելույթները և առաջիկա հանդիպումները: Ինչպես նաև իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հայաստանյան գործունեությունը:
13:22
September 27, 2021
Gevorg Kalloshyan’ın Podcast programı No 1: Raffi Hermon Araks’ın anısına...
Ermenistan Cumhuriyeti resmi haber ajansı ARMEN PRESS’in Türkçe Haberler servisinin Pot Cast sesli yayınına hoş geldiniz… Genel Müdürümüz, Aram Ananyan önderliğinde, ben Raffi Hermon Araks ve teknik uzmanı arkadaşım Datev Zakaryan’ın hazırladığı programı sunuyoruz… Tam 2 ay önce Sevgili Baş editörümüz, arkadaşımız Raffi Hermon Araks bu sözlerle o kadar heveslendiği ve beklediği ARMEN PRESS’in Türkçe Haberler servisinin Pot Cast sesli yayınına başladı. İkinci programı efsanevi Ermeni duduk sanatçısı Civan Gasparyan’ın ölümünden sonra onun anısına hazırladı. O an bir sonraki programının ise kendisi Raffi Hermon Araks’ın anısı için yapılacağı aklımızın ucundan bile geçmezdi... Fakat, maalesef kader kötü bir oyun oynadı ve çalışmalarımızın tam başında sevgili Raffi Hermon Araks’ı bizden aldı.
18:45
September 25, 2021
«տնՏեսակետ»: Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագիրը (NAFTA-ն) «Արմենպրես» Փոդքաստ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի(ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը այս անգամ ներկայացնում է «Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագիրը» (NAFTA-ն): Բանախոսը մանրամասն անդրադարձ է կատարում համաձայնագրի նախապատմությանը, էությանը, կարգավորումներին, ինչպես նաև այն գործոններին, որոնք հանգեցրեցին համաձայնագրի չեղարկմանը և վերջինիս փոխարեն նոր՝USMCA համաձայնագրի կնքմանը: Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքասթի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից:
15:05
September 16, 2021
Խաչվերաց․ Քրիստոսի հաղթական խաչի տոն
Այս կիրակի՝ սեպտեմբերի 12-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Խաչվերաց նշանակում է Խաչը վեր բարձրացնել ի տես քրիստոնյա աշխարհի: Այս տոնը Տիրոջ խաչափայտի հիշատակության, փառաբանման տոնն է: Հայ եկեղեցիներում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17ը ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը:     Եվ այդ առիթով «Արմենպրես»-ի տաղավարում իմ հյուրն է առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը: Զրույցը ամբողջությամբ կարող եք լսել փոդքաստում։
16:47
September 11, 2021
«տնՏեսակետ»: Եվրասիական տնտեսական միություն. «Արմենպրես» Փոդքաստ
 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան(ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը ներկայացնում է Եվրասիական տնտեսական միությունը: Բանախոսը մասնավորապես ներկայացնում է միության պատմությունը, ինստիտուցիոնալ կառուցվածքը, ինչպես նաև մի շարք առանցքային կանոններ և կարգավորումներ: Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքասթի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի  «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից:
18:36
September 09, 2021
«տնՏեսակետ»: Եվրոպական Միություն. Մաս 2 «Արմենպրես» Փոդքաստ
 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան(ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը ներկայացնում է: Եվրոպական Միության միասնական գյուղատնտեսական, ռեգիոնների համաչափ զարգացման, բնապահպանական քաղաքականությունները: Ինչպես նաև, ձկնորսությանը վերաբերող Եվրոպական Միության քաղաքականությունը (common fisheries policy): Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքասթի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի  «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից:
16:04
August 19, 2021
«տնՏեսակետ»: Հատուկ թողարկում. Արժութային քաղաքականությունը Լիխտենշտեյնի իշխան Հանս Ադամ 2-րդի պատկերացմամբ «Արմենպրես» Փոդքաստ
 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան(ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը ներկայացնում և վերստին անդրադառնում է փողի ունեցած դերին՝ այս անգամ արդեն ազգային դրամավարկային քաղաքականության իրականացման լույսի ներքո: Մասնավորապես, հատուկ թողարկման շրջանակներում Հայրապետյանը ներկայացրեց Լիխտենշտեյնի իշխան Հանս Ադամ 2-րդի հեղինակած «Աշխարհը երրորդ հազարամյակում» գրքի՝ ազգային արժույթին վերաբերող գլուխը: Ի լրումն նշենք, որ մեր հեղինակային փոդքաստաշարի հեղինակը կապվել է իշխան Հանս Ադամի հետ՝ գրքի թարգմանության իրավունքի ձեռք բերման խնդրանքով: Հեղինակն արդեն իսկ ավարտին է հասցրել աշխատանքը, որը լիխտենշտեյնական «Վան Էք» հրատարակչության և ՀՊՏՀ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, պետք է հրատարակվի  համալսարանի հրատարակչության կողմից: Վերադառնալով փոդքաստի թեմային նշենք, որ Հայրապետյանը դիտարկում է հնարավոր երեք սցենարներ՝ ազգային արժույթից հրաժարվելն ու օտարերկրյա արժույթի ընդունումը, միևնույն երկրում մի շարք արժույթների ազատ մրցակցությունը և վերջապես վերադարձը դեպի մետաղական արժույթներ: Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքաստի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի  «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից:
25:20
August 12, 2021
Կարմիր խաչի շարժիչ ուժը` կամավորներ: Պոդկաստ 2
  ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ՓՈԴՔԱՍՏ: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը բաց կազմակերպություն է, և նրան կարող է անդամագրվել և որպես կամավոր գրանցվել․ ցանկացած անձ։ Կամավոր է համարվում այն անձը, ով ցանկություն է հայտնել անշահախնդիր ծառայություններ մատուցել տվյալ կազմակերպությանը։ Ներկայումս Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ունի կամավորների հոծ բանակ, որոնք մասնակցում են տարաբնույթ ծրագրերի իրականացմանը՝ ուղղված խոցելի և կարիքավոր մարդկանց կարիքների բավարարմանը: Կամավորների շնորհիվ է, որ ՀԿԽԸ իրականացրել, և շարունակում է իրականացնել իր մարդասիրական առաքելությունը։ «Արմենպրես»-ի փոդքաստ նախագծի հյուրերն են Հայկական կարմիր խաչի ընկերության կամավորներ Անի Գալոյանը, Անժելիկա Հակոբյանը, Գոռ Պապոյանը։ Կխոսենք կամավորների դերի և գործառույթների մասին:
18:40
August 11, 2021
«տնՏեսակետ»: Եվրոպական Միություն. Մաս 1 «Արմենպրես» Փոդքաստ
   Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը ներկայացնում է: Եվրոպական Միության ինստիտուցիոնալ կառուցվածքը: Բանախոսն առաձին անդրադարձ է կատարում ԵՄ 5 հիմնական ինստիտուտներին՝ Եվրոպական Խորհրդին, ԵՄ Հանձնաժողովին, Արդարադատության եվրոպական դատարանին, ԵՄ Նախարարների խորհրդին ու ԵՄ խորհրդարանին։ Մասնավորապես, մանրակրկիտ կերպով ներկայացվում է ինստիտուտներից յուրաքանչյուրի կազմակերպական կառուցվածքը ու գործառույթները, ինչպես նաև ինստիտուտներում պաշտոնակալման կարգը։ Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքասթի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից:
23:01
August 05, 2021
Կարմիր խաչի առաքելությունը Հայաստանում: Պոդկաստ 1
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ՓՈԴՔԱՍՏ: Ի՞նչ առաքելություն են իրականացնում Հայկական կարմիր խաչի ընկերությունը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը, որո՞նք են նախանշված առաջնահերթությունները, ի՞նչ ծրագրեր են կյանքի կոչվում, որո՞նք են համագործակցության շրջանակները։ «Արմենպրես»-ի փոդքաստ նախագծի շրջանակներում թեմայի վերաբերյալ խոսել են Հայկական կարմիր խաչի ընկերության լրատվական և լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
27:05
August 04, 2021
TÜRKİYELİ KOMÜNİST ERMENİLER HAKKINDA NE YAZDI, NE YAZMADI?!
Dedesi bir Polonyalı Generaldi. Osmanlı Polonya’yı ilhak edince, geleneğince, o ülkenin aristokrasisini kendisine katar ve kâğıt üzerinde bile olsa İslam dinini değiştirmesini isterdi; dedesi de öyle olmuş bir Osmanlı Paşasıydı. Kendisi ise erken Cumhuriyet’in KOMÜNİST ama resmen evet KOMÜNİST ŞAİRİ idi… Nazım Hikmet Ran’dan söz edeceğiz ama O’nun Ermenilere yönelik olmuş katliamlara - bugüne değin çok az bilinen yönüyle - nasıl tavır aldığına dair, Serdar Korucu’nun, AGOS gazetesinde titizlikle yaptığı incelemeye yer vererek ... Ermenistan Cumhuriyeti resmi haber ajansı ARMEN PRESS’in Türkçe Haberler servisinin Pot Cast sesli yayınına hoş geldiniz… Genel Müdürümüz, Aram Ananyan önderliğinde, ben bu servisin baş editörü, Raffi Hermon Araks ve teknik uzmanı arkadaşım Datev Zakaryan’ın hazırladığı programı sunuyoruz… TARİHİ ŞAHSİYETTEN SÖZ EDERKEN DİKKAT ETMEK GEREKİYOR! Ne onları - yaşamış oldukları zamanı ve şartlarıı görmezden gelerek, bugünün ahval, şerait, kıstaslarıyla mahkûm etmek, yaftalar yapıştırmak - ne de, onları olduklarından fazlasına büründürerek ilahlaştırmak. Her şeyden o şahsiyetin anısına saygısızlık olur zira. O’nu, yanlış tanıştırarak, doğru yapmış olamayız! Şair’in ‘Kuvayi milliye destanı’ gibi şiirlerinden çıkarak; onun ‘bir komünistten ziyade, hümanizmi ön plana çıkaran, bal gibi de milliyetçi, bir şair’ olduğunu söyler bazıları. Teoride doğrular bulmak mümkün; ‘ancak’ demek zorundayız; şairin zamanında Türkiye Komünist Partisi’ne rehberolan Sovyetler Birliği’nin, Türkiye Komünist Partisi gibi diğer partilere davranışını bilmeden, yapılan analizin, aceleci olacağını söylemek isteriz.
20:39
July 29, 2021
«տնՏեսակետ»: Ազատ առևտրի էությունը. «Արմենպրես» Փոդքաստ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը ներկայացնում է ազատ առևտրի էությունը և պետությունների կողմից հաճախ կիրառվող հովանավորչական միջոցառումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվում ազատ առևտուրը խոչընդոտող ինչպես սակագնային, այնպես էլ ոչ սակագնային կարգավորումներին: Սակագնային կարգավորումների համատեքստում բանախոսն ընդգծում է մեծ ու փոքր երկրների կողմից կիրառվող ներմուծման մաքսատուրքերի հետևանքների տարբերությունը: Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքասթի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի  «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից: «Արմենպրես» գործակալության հեղինակային փոդքաստներն արտահայտում են բացառապես հեղինակի կարծիքն ու կարող են չհամընկնել գործակալության տեսակետի հետ:
17:13
July 29, 2021
Raffi Hermon Araks Post Cat No: 4 TARİH’TE ‘PRUNUS ARMENIACA’ DENİLEN; KAYISININ AĞACINDAN YAPILMIŞ SİLAHI İLE İNSANI YÜREĞİNDEN, BAM TELİNDEN VURAN, CİVAN GASPARYAN…
TOP, MERMİ, BARUT DEĞİL; TARİH’TE ‘PRUNUS ARMENIACA’ DENİLEN; KAYISININ AĞACINDAN YAPILMIŞ SİLAHI İLE İNSANI YÜREĞİNDEN, BAM TELİNDEN VURAN, CİVAN GASPARYAN… Ermenistan Cumhuriyeti resmi haber ajansı ARMEN PRESS’in Türkçe Haberler servisinin Pot Cast sesli yayınına hoş geldiniz… Genel Müdürümüz, Aram Ananyan önderliğinde, ben Raffi Hermon Araks ve teknik uzmanı arkadaşım Datev Zakaryan’ın hazırladığı programı sunuyoruz… Ölüm her zaman erken ölümdür. Tabii ama Civan Gasparyan gibi bir ustanın ölüm haberi, hepimizi derin etkiledi… Bugünkü programı ustaya ayırıyoruz. Kişisel naçizane bir tecrübeden çıkarak bir anıyı anlatmak istiyorum… Belediye'de görevli olduğum yıllardı; bir gece Proti (Kınalı) ada'nın yine köklü sakinlerinden Ermeni toplumu ''Havuz'' diye tabir edilen ‘Su Sporları Kulübü’nde bir gece tertiplemişti. Civan Gasparyan da davetliler arasındaydı. Kulis'te dolaşırken, biraz sonra sahneye çıkacak sanatçılarla konuşuyordum… Baktım, Türkiye'de çok ama çok tanınmış ama Ermeni kimliğihem bilinen hem de pek bilinmeyen bir sanatçıyı görmüş, lafı açmak istemiştim. Açıkçası, lafı gevelemeden, öyle ‘farklı’, ‘köken’ vs gibi sıfatlar kullanmadan, doğrudan Ermeni kimliği hakkında, rahatça söz etmem irite etmişti kendisini. ‘Ne olursunuz bu konuları burada konuşmayalım’ demişti. ‘Eyvallah’ demiştim ama içim ‘cız’ etmişti. Az sonra tezahüratlarla Civan'ı mikrofona davet ettiklerinde şaşırmış ‘Aaa, o da mı burada?’' diye sormuştu.. Kulis’te onu dinlerken ’ya bana tanıştırır mısınız kendisiyle, müthiş bir usta?’ demişti...
21:08
July 22, 2021
«տնՏեսակետ»: Տնտեսական ինտեգրում. «Արմենպրես» Փոդքաստ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը խոսում է համաշխարհային տնտեսության մեջ ի հայտ եկած հարաբերականորեն նոր երևույթի՝ տնտեսական ինտեգրացիաների մասին։ Նախ անդրադարձ է կատարվում տնտեսական ինտեգրացիայի սահմանման ապա՝ փուլերին։ Բանախոսն առանձին առանձին ներկայացնում է յուրաքանչյուր փուլի առանձնահատկությունը, բերում օրինակներ։ Բանախոսության երկրորդ հատվածը նվիրված Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությանը։ Հակիրճ ներկայացվեց տնտեսական ինտեգրացիայի օգուտներն ու վնասներն ընդհանրապես և ԵՏՄ-ն ՀՀ անդամակցության հետևանքները՝ մասնավորապես։ Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքասթի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի  «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից: «Արմենպրես» գործակալության հեղինակային փոդքաստներն արտահայտում են բացառապես հեղինակի կարծիքն ու կարող են չհամընկնել գործակալության տեսակետի հետ:
18:39
July 22, 2021
Raffi Hermon Araks Post Cat No: 3, Papazyan 2 ve SON
‘Մանչս, մի մոռնար Պոլսո ջուրը խմած, Պոսֆորի ջուրով լվացված ես անոր համեմատ, շնորհքով խաղա’ //‘Oğlum, unutma İstanbul suyunu içmiş, Bosfor / Boğaziçi’nin suyuyla yıkanmışsın, ona göre, doğru oyna’ *********************************************************** Ermenistan Cumhuriyeti resmi haber ajansı ARMEN PRESS’in Türkçe Haberler servisinin Pot Cast sesli yayınına hoş geldiniz… Genel Müdürümüz, Aram Ananyan önderliğinde, ben Raffi Hermon Araks ve teknik uzmanı arkadaşım Datev Zakaryan’ın hazırladığı programı sunuyoruz… Sevgili İzleyiciler, Hafızaları tazelemek amacıyla, geçen hafta ‘nerede kalmıştık?’ hatırlayalım… ‘İstanbul’dan Balkanlara, oradan Avrupa’nın şaşaalı kültür merkezleri ve Kafkasya’nın kervan geçmez dağ başları ve köylerine ‘Hamlet’, ‘Othello’ oynamış bir acayip adam, Vahram Papazyan’dan bahsetmiştik hatırlayacaksınız sanırız… Kahramanımızın, muhteşem aktörlükhayatını anlatırken; bu vesileyle Batı Avrupa, Osmanlı ve Kafkasya coğrafyasının ne gibi iklimler yaşadığını, arada nükte baharatları serpiştirmeye çalışarak, anlatmıştık; bazen hüzün yaratsa bile… Papazyan’ın, İstanbul’da, ‘kalfalık’ hatta ‘ustalığa’ namzet olduğu dönemin adeta dörtnala koşar ve coşar vaziyette, İstanbul’la yetinmeyip, Rodosto (Tekirdağ), Atina, Paris, Sofya, Cenevre, Varna, Burgaz, Filibe, İzmir, Trakya, Makedonya, Arnavutluk gibi şehirleri, durup dinlenmeden tiyatro ve sadece tiyatro oynayarak mesken tuttuğunu anlatmıştık.
23:42
July 15, 2021
«տնՏեսակետ»: Ալբերտ Հայրապետյանի հեղինակային փոդքաստը: Մաս 1:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանի «տնՏեսակետ» հեղինակային փոդքաստի առաջին թողարկման ընթացքում խոսում է համաշխարհային փող էվոլյուցիայի և համաշխարհային մոնետար հեղափոխությունների մասին։ Տնտեսագետ նախ անդրադարձ կատարեց փողի ստեղծմանը և հնագույն ժամանակներում օգտագործվող փողի տեսակներին։ Այնուհետև համառոտ ներկայացրել է փողի ֆունկցիաները, կենտրոնացված և ապակենտրոն փողի, տարբերությունը և ազգային արժույթի արժեզրկման և պատերզմների ու մշակույթի զարգացման միջև առկա պատմական կապի մասին։ Հատուկ անդրադարձ է կատարվել Բրետոն-Վուդսի համակարգի էությանն ու փլուզման պատճառներին։ Բանախոսության երկրորդ հատվածը նվիրված էր կրիպտոարժույթներին, մասնավորապես՝ բիթքոյիններին։ Բանախոսը ներկայացրեց կրիպտոարժույթի էությունը, ստեղծման պատմությունը, ինչպես նաև պետությունների կողմից թողարկվող փողերի համեմամատ ունեցած համեմատական առավելությունները։ Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքասթի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի  «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից: «Արմենպրես» գործակալության հեղինակային փոդքաստներն արտահայտում են բացառապես հեղինակի կարծիքն ու կարող են չհամընկնել գործակալության տեսակետի հետ:
32:57
July 15, 2021
Raffi Hermon Araks'ın sohbet konuşmaları: ‘HAMLET’, ‘OTHELLO’ OYNAMIŞ BİR ACAYİP ADAM, VAHRAM PAPAZYAN… Podcast No: 2
İSTANBUL’DAN BALKANLARA, ORADAN AVRUPA’NIN ŞAŞAALI KÜLTÜR MERKEZLERİNE VE KAFKASYA’NIN KERVAN GEÇMEZ DAĞ BAŞLARI, KÖYLERİNE ‘HAMLET’, ‘OTHELLO’ OYNAMIŞ BİR ACAYİP ADAM, VAHRAM PAPAZYAN… Ermenistan Cumhuriyeti resmi haber ajansı ARMEN PRESS’in Türkçe Haberler servisinin Pot Cast sesli yayınına hoş geldiniz… Genel Müdürümüz, Aram Ananyan önderliğinde, ben Raffi Hermon Araks ve teknik uzmanı arkadaşım Datev Zakaryan’ın hazırladığı programı sunuyoruz… Efendim, bugün sizlere çok ilginç bir insanı tanıtmaya çalışacağız… Hani ‘ilginç’ dedik ya, aman Tanrım, bu sıfat hayli hafif kalır; artık siz karar verin… Ebeveynlerim ile bendenizin Ermenistan ile ilk kucaklaşmamız 1980 yılına tekabül eder. Sovyet Ermenistan’dı o zaman haliyle adı. O zamana dek ‘Ermeni’ ve / veya ‘Ermeni insanı’ dendi mi, sadece Batı Ermeni, o da İstanbul, hadi bir de Anadolu’daki Ermeniler ile idi tecrübem. Rahmetli pederin ‘Anadolu tıp konferanslarında’ canlı manken rolü ve hasbelkader tiyatro turnelerimizde bilfiil oynamak için Anadolu insanıyla hasbıhal etmişliğimiz tabi ki de vardı. Dolayısıyla ‘İstanbul Ermeni’si’, ‘Anadolu Ermeni’si’, ‘Anadolu’nun gayrı Ermeni’si’ gibi, belirli insan kalıpları, tipolojileri çizilmiş ve yer etmişti kafamda. İşte Ermenistan’a geldiğimde adeta bir tokat yemiş gibi – ama vurduğu yerden gül biten türünden – olmuştum, bu güzel ülkemin, Doğu Ermeni’si diye adlandırılan soydaşlarımı görerek… Aman tanrım, sanki Anadolu’ya turneye gitmiştim, bazı farklılıklararağmen, hemen - hemen aynı tip insanlardı. Erkeklerin görüntüsü aynıydı ama bıyıklarıyoktu, kafalarında beşgen kasketleri, malum bol haliyle şalvarları yoktu ama pantolonlara Ermenice ‘dapad’ demek yerine aynı Türkçe gibi ‘şalvar’ diyorlardı. Şalvar değil, pantolon giyiyor ama pantolona ‘şalvar’ diyorlardı. ‘Evet- hayır’ demek için, kafalarını Anadolu gibi, yukarı aşağı değil, Avrupalılar gibi sağa ve sola sallıyorlardı ama mesela ineğin Ermenicesi ‘gov’ demek yerine, üstelik Anadolu’daki gibi Türkçe ‘davar’ diyorlardı. Bir de masa adapları aynı haremlik - selamlık gibiydi ve aslında bir doktora tezi yazacak kadar benzerlik ama tabii ki de farklılıkları da vardı. Kısaca bu ‘farklılıklar’ da öyle zannedildiği kadar bir uçurumu andıracak kadar değillerdi. Tüm bunları niçin anlatıyorum…
25:02
July 09, 2021
Raffi Hermon Araks'ın sohbet konuşmaları: ArmenpressTürkçe Podcast No: 1
Sevgili dinleyiciler MERHABA… Ermenistan Cumhuriyeti resmi haber ajansı ARMENPRESS’in, POTCAST sesli yayınlar bölümünün 1. Yayın günü olması vesilesiyle sizlere, bendeniz Raffi Hermon Araks ve teknikten sorumlu mesai arkadaşım, Datev Zakaryan, MERHABAdiyoruz… Beş ayrı dilde, Ermenice, İngilizce, Fransızca, Rusça ve Arab dillerinde yayın yapan, Armen Press haber ajansı; Genel Müdür, Sn Aram Ananyan’ın önerisiyle, altıncı yayın dili olarak Türkçe servisini kurmak ve yönetmek amacıyla, beni görevlendirdiler. Sovyet Ermenistan zamanında 40’tan fazla yabancı dilde yayın yapan Yerevan Radyosu’nun tabii ki Türkçe yayınları vardı. Hatta bugüne değin, en gencinden en yaşlısına kadar, birçok Kürt vatandaş Erivan radyosunun Kürtçe yayınları sayesinde eski şarkılarını, geleneklerini, göreneklerini unutmadıklarını, kısaca kimliklerini koruduklarını söylerler.
20:33
July 01, 2021
Անվտանգ երթևեկության ապագան: Մաս 10: Զգուշացիր Ավտոմեքենայից: Պոդկաստ անվտանգ երթևեկության մասին
Ինչ է նշանակելու անվտագ երթևեկությունը ոչ այնքան հեռու ապագայում:
09:32
June 30, 2021
Ավտովարկավորում. Ինչպե՞ս թարմացնել մեքենաների պարկը: Մաս 9: Զգուշացիր Ավտոմեքենայից: Պոդկաստ անվտանգ երթևեկության մասին
Ինչպե՞ս թարմացնել մեքենաների պարկն ու ինչպիսի՞ ֆինանսական գործիքներից օգտվել: Հարցեր, որոնց պատասխանները փնտրում ենք միասին:
10:23
June 30, 2021
Նոր թե՞ հին պահեստամասեր: Մաս 8: Զգուշացիր Ավտոմեքենայից: Պոդկաստ անվտանգ երթևեկության մասին
Հին թե՞ նոր պահեստամաս: Այս է խնդիրը: Փնտրում ենք համարյա շեքսպիրյան հարցի պատասխանը:
10:07
June 30, 2021
Կին վարորդներն՝ ավելի զգոն: Մաս 7: Զգուշացիր Ավտոմեքենայից: Պոդկաստ անվտանգ երթևեկության մասին
Կին վարորդների մասին առկա առասպելների և իրականության համեմատությունը: Ինչու՞ են կանայք ավելի զգոն վարում:
08:57
June 30, 2021
Մի վարեք ոչ սթափ: Մաս 6: Զգուշացիր Ավտոմեքենայից: Պոդկաստ անվտանգ երթևեկության մասին
Անսթափ վարելու ռիսկերն ու վտանգները: Ինչու՞ չի կարելի ղեկին նստել ոչ սթափ վիճակում:
09:43
June 30, 2021
Ամրագոտիները կյանքեր են փրկում: Մաս 5: Զգուշացիր Ավտոմեքենայից: Պոդկաստ անվտանգ երթևեկության մասին
Ամրագոտին փրկում է կյանքեր, ինչու է ամրագոտու կիրառությունը կարևոր:
11:24
June 30, 2021
Շեղող գործոններ: Մաս 3: Զգուշացիր Ավտոմեքենայից: Պոդկաստ անվտանգ երթևեկության մասին:
Ինչու՞ և ինչի վրա պետք չէ շեղվել մեքենա վարելիս:
10:06
June 30, 2021
Անվտանգ ավտոմեքենա: Մաս 2: Զգուշացիր Ավտոմեքենայից: Պոդկաստ անվտանգ երթևեկության մասին:
Ինչպիսի՞ ավտոմեքենաներն են համարվում անվտանգ և ինչ է պետք իմանալ անվտանգ մեքենաների մասին:
06:29
June 30, 2021
Անվտանգ երթևեկություն: Մաս 1: Զգուշացիր Ավտոմեքենայից: Պոդկաստ անվտանգ երթևեկության մասին:
Ի՞նչ է անվտանգ երթևեկությունը և ի՞նչ է անհրաժեշտ երթևեկության անվտանգության ապահովման համար:
08:49
June 30, 2021
Քարոզարշավ օր 12. քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավի վերջին օրը կշարունակեն հանրահավաքներ իրականացնել
Հանրահավաքներ, իրազեկման ակցիաներ, մամուլի ասուլիսներ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին՝ 12-րդ օրը, քաղաքական ուժերը կշարունակեն հանրահավաքներ իրականացնել: Կարդալ ավելին
02:25
June 18, 2021
Քարոզարշավ օր 11. քաղաքական ուժերն անցկացնում են իրազեկման ակցիաներ և հանրահավաքներ
Հանրահավաքներ, իրազեկման ակցիաներ, մամուլի ասուլիսներ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 11-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում: Կարդալ ավելին
02:20
June 17, 2021
Քարոզարշավ օր 10. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել տարբեր ձևաչափերով
Քաղաքական ուժերը շարունակում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավներն իրականացնել տարբեր ձևաչափերով։ Կարդալ ավելին
03:11
June 16, 2021
Քարոզարշավ օր 9. ավտոերթեր, քայլերթներ ու հանրահավաքներ․ քաղաքական ուժերը շարունակում են արշավները
Ավտոերթերից մինչև հանրահավաքներ․ քաղաքական ուժերը շարունակում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավները։ Կարդալ ավելին
02:25
June 15, 2021
Քարոզարշավ օր 8. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել ՀՀ մարզերում
Ասուլիսներ, հանրահավաքներ և քայլերթներ իրականացնելով քաղաքական ուժերը կշարունակեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավները։ Կարդալ ավելին
03:08
June 14, 2021
Քարոզարշավ օր 7․ ասուլիսներ, հանրահավաքներ և քայլերթներ․ քաղաքական ուժերը շարունակում են արշավները
Ասուլիսներ, հանրահավաքներ և քայլերթներ իրականացնելով քաղաքական ուժերը կշարունակեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավները։
02:54
June 13, 2021
Քարոզարշավ օր 6․ գյուղից գյուղ, քաղաքից քաղաք անցնելով՝ քաղաքական ուժերը շարունակում են արշավները
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 6-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել անցնելով ՀՀ բոլոր մարզերի քաղաքներով և գյուղերով։ 
03:24
June 12, 2021
Քարոզարշավ օր 5. Հայաստանում քաղաքական ուժերի միջև շարունակվում է ընտրապայքարը
Հանրահավաքներից ու հանդիպումներից մինչև քաղաքական զբոսանքներ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում: Կարդալ ավելին
03:19
June 11, 2021
Քարոզարշավ օր 4. քաղաքական ուժերը շարունակում են իրազեկման ակցիաներ ու հանրահավաքներ իրականացնել
Քայլերթներ, իրազեկման ակցիաներ, հանրահավաքներ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 4-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում: Կարդալ ավելին
03:05
June 10, 2021
Քարոզարշավ օր 3․ քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթներ, հանդիպումներ ու հեծանվաերթ
Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 3-րդ օրը քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթներ, հանդիպումներ և հեծանվաերթ: Կարդալու համար
03:24
June 09, 2021
Հեքիաթ միասին: Մաս 15: Պոչատ աղվեսը:
Ավագյան Դավիթ/հայկական հեքիաթ-Պոչատ Աղվեսը/ Թումանյանի հեքիաթը դժբախտ բայց հնարամիտ աղվեսի մասին
05:24
June 08, 2021
Հեքիաթ միասին: Մաս 14: Արթուր Բիթքիլետա՝ Ճանապարհ դեպի կյանք:
Յակուբով Գեորգի /ասորական հեքիաթ- Արթուր Բիթքիլետա՝ Ճանապարհ դեպի կյանք/ Ասք Արթուր Բիթքիլետայի մասին
02:16
June 08, 2021
Հեքիաթ միասին: Մաս 13: Սուտասանը:
Հակոբյան Ավիկ /հայկական հեքիաթ Սուտասանը/ Թումանյանի հեքիաթն ագահ թագավորի պատժի մասին
02:11
June 08, 2021
Հեքիաթ միասին: Մաս 12: Հեքիաթ Դալեսի մասին:
Դանիել Ազարյան /հրեական- Հեքիաթ Դալեսի մասին/ Դժբախտությունը միայնակ չի գալիս
04:33
June 08, 2021
Հեքիաթ միասին: Մաս 11: Հեշտ Հացը:
Անաստասիա Ստրիգո /բելառուսական հեքիաթ- Հեշտ Հացը/ Բելառուսական հեքիաթ՝ աշխատասիրության մասին
05:05
June 08, 2021
Հեքիաթ միասին: Մաս 10: Թե ինչպես շունը գայլին սապոգ հագցրեց:
Նարե Ստեփանյան /լեհական հեքիաթ-Թե ինչպես շունը գայլին սապոգ հագցրեց/ Թե ինչպես հնարամիտ շունը գայլի հախից եկավ
06:10
June 08, 2021
Հեքիաթ միասին: Մաս 9: Ջարդող Իվանը:
Էդուարդ Ղազարյան /ուկրաինական--Ջարդող Իվանը/ Հնարամիտ Իվանի արկածները
08:02
June 08, 2021
Հեքիաթ միասին: Մաս 8: Բրեմենյան երաժիշտները:
Կարինե Ասատրյան /գերմանական հեքիաթ-Բրեմենյան երաժիշտները/ Գերմանացի հեքիաթագիրների ամենահայտնի ստեղծագործություններից մեկը
10:18
June 08, 2021
Հեքիաթ միասին: Մաս 7: Իմաստուն երեխան
Անդրանիկ Մելքոնյան /հրեական հեքիաթ Իմաստուն երեխան / Թե ինչպես երեխան օգնեց գտնել կարևոր հարցի պատասխանը
04:23
June 08, 2021
Հեքիաթ միասին: Մաս 6: Կարապը, խեցգետինը և գայլաձուկը
Մարի Իվանովա/ռուսական առակ-Իվան Կռիլով՝ Կարապը, խեցգետինը և գայլաձուկը/
01:44
June 08, 2021
Հեքիաթ միասին: Մաս 5: Պապն ու նապաստակը:
Ալեքսանդրա Չալիկյան /հունական հեքիաթ-Պապն ու նապաստակը/ Հնարամիտ նապաստակի ու պապի արկածները
05:41
June 08, 2021
Նախընտրական քրոնիկոն. Օր 2:
Հայաստանում շարունակվում է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք: Կարդալու համար
03:04
June 08, 2021
Հեքիաթ միասին: Մաս 4: Յոթ անմորուքների մասին:
Անի Ավդալյան /եզդիական հեքիաթ-Յոթ անմորուքների մասին/ Հնարամիտ յոթ եղբայրների կանխազգացումը փրկում է նրանց ամենադժվար վիճակներում
05:45
June 07, 2021
Հեքիաթ միասին: Մաս 3: Թե ինչպես ձին և խոյը ու աքլորը լավ դաս տվեցին երեք գայլերին
Նիկոլայ Մհոյան /քրդական հեքիաթ / Հեքիաթ միասնության ուժի և հնարամտության մասին
03:25
June 07, 2021
Հեքիաթ միասին: Մաս 2: Պապն ու շաղգամը
Վալերի Խաչատրյան /ռուսական հեքիաթ-  Պապն ու շաղգամը/ Հեքիաթ այն մասին, թե ինչպես է միասնաբար հնարավոր հաղթահարել բոլոր դժվարությունները:
02:39
June 07, 2021
Հեքիաթ միասին: Մաս 1: Չոնգուր նվագողը
Մարիամ Ղալեչյան /վրացական հեքիաթ/ Գեղեցիկ հեքիաթ սքանչելի երաժշտության և սիրո ամենազորության մասին
04:48
June 07, 2021
Նախընտրական քրոնիկոն
2021թ. Արտահերթ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավ, օր 1:
03:57
June 07, 2021
Հայաստանի Ապագան, Սևակ Արծրունի, Episode 1
Ո՞րն է Հայաստանի հնարավոր ապագան: Հնարավո՞ր է, արդյոք, առկա ռեսուրսններով ու սահմաններով ապահովել սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական ու գիտամշակութային կայուն զարգացում: Ի՞նչ նախադրյալներ ու ներուժ է առկա Հայաստանում կայուն առաջընթաց արձանագրելու և համաշխարհային համակեցությանը համընթաց շարժվելու համար: Հայաստանի ապագային վերաբերող այս և այլ կարևոր հարցերի պատասխանները «Հայաստանի ապագան» նոր՝ փոդքաստ նախագծում: Podcast
22:53
May 30, 2021