Skip to main content
Ayb School

Ayb School

By Ayb School
«Այբ»-ի մեդիաթիմը ներկայացնում է փոդքաստները կարևոր ու հետաքրքիր թեմաների մասին՝ գիտությունից երաժշտություն, արվեստից մինչև քաղաքականություն։

Այն, ինչ հուզում է մեզ ու կհետաքրքրի ձեզ։ Մի խոսքով՝ մեր դասարանից ձեր սմարթֆոն։ Հաճելի ունկնդրում։
Listen on
Where to listen
Apple Podcasts Logo

Apple Podcasts

Breaker Logo

Breaker

Google Podcasts Logo

Google Podcasts

Overcast Logo

Overcast

Pocket Casts Logo

Pocket Casts

RadioPublic Logo

RadioPublic

Spotify Logo

Spotify

Յան #10․ Մհեր Իսրայելյան․ Երկնքից թափվող ընկույզներ
Վերջին պատերազմը շատ բան փոխեց բոլորիս կյանքում, բոլորիս մեջ։ Բայց, թերևս ամենակարևոր փոփոխությունը այն է, որ մեր կյանքին նոր կյանքեր են միաձուլվել․ հիմա բոլորս պիտի ապրենք նախ և առաջ մեր զոհված ընկերների և հետո նոր՝ մեր փոխարեն։ Այս թողարկմանը կլսենք խոսքերիս ապացույց դարձած պատմվածքը՝ Մհեր Իսրայելյանի գրչին պատկանող։
16:40
April 8, 2021
Այբազրույց #1. Վարդան Մկրտչյան. «Թատրոնն ապրելու մոտիվացիա է»
Երբ և ինչու մարտի 27-ը հայտարարվեց որպես թատրոնի միջազգային օր, ինչ է թատրոնն ու ինչու է կարևոր յուրաքանչյուր երկրի համար ունենալ ուժեղ թատրոն։ 11-րդ դասարանցի Արևիկ Մելիքյանը զրուցել է դերասան, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, «Այբ» դպրոցի բեմարվեստի ուսուցիչ Վարդան Մկրտչյանի հետ։ 
07:33
March 27, 2021
Rap-taleZ #1․ ռիթմ և պոեզիա․ ինչպես է ծնվել ռեփը
12-րդ դասարանցի Վահան Հակոբյանի հեղինակային փոդքաստ նախագիծը՝ ռեփ երաժշտության մասին։ Ասում են՝ռեփը բողոք է, ուրախություն, տխրություն և ընդհանրապես ամեն ինչ։ Վահանը ուսումնասիրել է ժանրի պատմությունը, վերհանել հետաքրքիր փաստեր։ Առաջին թողարկմանը կլսեք ռեփի ծագման պամտությունը, ինչպես նաև անսպասելի ձայնագրություններ։ Ձայնային մոնտաժը՝ Ստեփան Հարությունյանի, 11-րդ դասարան
05:29
March 23, 2021
Յան #9. Մհեր Իսրայելյան. Ջոնին, պատերազմը և կոշիկները
Պատերազմ մի շան աչքերով։ Գուցե ամենամարդկային պատմությունը պատերազմ կոչվող արհավիրքի մասին։
15:33
January 27, 2021
Ընդմիջում Մարիա Մելիքյանի հետ
«Այբ» միջին դպրոցի 7-րդ դասարանցի Մարիա Մելիքյանը սկսում է նոր փոդքաստ-նախագիծ։ Մարիան պարբերաբար կհիշեցնի կարևորի մասին․ այն, որ բոլորս գիտենք, բայց երբեմն կյանքի վազքի ընթացքում մոռանում ենք։  Հինգ րոպեանոց #Ընդմիջում արեք և լսեք օգտակար և հաճելի առաջին թողարկումը։ Հաճելի ունկդրում։
05:11
December 24, 2020
#Յան8. Խաչիկ Գրիգորյան. Ընկերս, Լյո՛վ
12-րդ դասարանցի Էլլա Ավագյանի ձայնվածքների հեղինակային նախագծի երկրորդ եթերաշրջանի առաջին թողարկումը ստեղծված է Արցախյան նորօրյա պատերազմի մասնակից Խաչիկ Գրիգորյանի նամակի հիման վրա։ Խաչիկն այս տեքստը գրել է իր ընկերոջ հիշատակին և ուղարկել Granish-ին՝ հրապարակելու: Խաչիկ Գրիգորյանը ձեռքի հրազենային վնասվածք է ստացել, իսկ ընկերը՝ Լևոն Մանթաշյանը, զոհվել է մարտի դաշտում:  Ձայնային մոնտաժը՝ Էմմա Հովսեփյանի, 11-րդ դասարան։
10:57
December 11, 2020
#Յան7. Սարգիս Հովսեփյան. Վազիր Բիբի… Ինձ մի սպասիր…
Էլլա Ավագյանի հեղինակային փոդքաստ-նախագծի յոթերորդ թողարկմանը լսեք ժամանակակից հեղինակ Սարգիս Հովսեփյանի պատմվածքը, որը խորհելու և կյանքը իմաստավորելու առիթ է։ 
15:51
September 11, 2020
Յան #6․ Վիլյամ Սարոյան․ Նռնենիները
Ցանկացած տարիքում կարելի է ունենալ նվիրական երազանք ու ցանկացած տարիքում կարելի է փոքր երեխայի նման խանդավառվել և կոտրվել այն ամենից, ինչը  կապված է վերջինիս հետ։ Այս պատմվածքը դրա ապացույցն է։
24:10
August 29, 2020
Թողարկում #8. Ֆուտբոլային ռեպորտաժ Արծրուն Ղալթախչյանից
Ինչպե՞ս համավարակը փոխեց ֆուտբոլային կյանքը։ Ի՞նչ տեսք ունի այս պահին ֆուտբոլային օրացույցը։ Արծրուն Ղալթախչյանը ամփոփ ներկայացնում է առկա իրավիճակը։ 
02:18
August 25, 2020
#2 Ազգային երգադարան․ Սայաթ-Նովայից մինչև Ավետիք Իսահակյան
Ազգային երգերի ճաշակով մեկնաբանում․ Գևորգ Մովսիսյանը շարունակում է ծանոթացնել  հայկական ժողովդրական երգարվեստի լավագույն կատարումների հետ։   Երգացանկում՝ 1․ Քանի վուր ջան իմ 2․ Բինգյոլ 3․ Սիրուն պատանի 4․ Աշխարհումս ախ չիմ քաշի 5․ Յարը մարդուն յարա կուտա
09:06
August 22, 2020
#1. Ազգային երգադարան. Հաբրբան, Տալտալա, Սարի սիրուն յար, Կանչում եմ՝ արի, Բրոյի, բրոյի
12-րդ դասարանցի Գևորգ Մովսիսյանը սիրում և գնահատում է ազգային երաժշտությունը։ Ուսումնասիրում է ժողովրդական երգարվեստը։ Փոդքաստ նախագծի շրջանակում ներկայացնում է հայկական երաժշտական երգապնակի լավագույն կատարումները։ Յուրաքանչյուր թողարկմանը կլսենք հինգ երգ՝ Գևորգի ծանոթագրությամբ։ Հաճելի ունկնդրում։ 
10:29
August 14, 2020
Յան #5. Արամ Պաչյան․ Թափանցիկ շշեր
Սա պամվածք է կյանքի մասին։ Այնքան իրական է  ու անկեղծ, որ յուրաքանչյուրը  կարող է վերապրել հերոսի զգացմունքները։  Հաճելի ունկնդրում։ Էլլա Ավագյան, 12-րդ դասարան
18:12
August 12, 2020
#Յան4. Հրաչ Սարիբեկյան․ Բռնցքամարտիկի աջը
Մանկություն, քաջություն, մրցակցություն․․․ մինչև երկրաշարժը յուրաքանչյուր երեխա էլ ուներ իր խնդիրները բակում, որոնք փորձում էր հաղթահարել։ Պատմվածքը, որ կլսենք այս թողարկմանը, այդպիսի մի երեխայի ու իր կյանքի զարգացումների մասին է։ Հրաչ Սարիբեկյան՝ «Բռնցքամարտիկի աջը»։
21:58
August 1, 2020
#Յան3. Մհեր Իսրայելյան. Ջեֆ Բրոնսոնի աներևակայելի չիզիները
Ժամանակակից գրականությունն ուսումնասիրելը կարևոր է ազգի ներկան ճանաչելու համար։ Առաջին ժամանակակից գրողը, ում ստեղծագործություներից մեկը վերածել եմ ձայնվածքի, Մհեր Իսրայելյանն է։ Ընկերության տարբեր ածանցյալների ու հայկական հաց ու պանրի պատմության միաձուլման մասին է  նրա «Ջեֆ Բրոնսոնի աներևակայելի չիզիները» պատմվածքը։
13:37
July 25, 2020
Յան #2. Եղիշե Չարենց․ Ամբողխները խելագարված
Ողջույն, ձեզ հետ կրկին ես եմ` Էլլան: Սա իմ «Յան» նախագծի 2-րդ թողարկումն է: Այսօրվա ձայնվածքը հայ մեծ գրող Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմն է: Այն ընդգծում է ժողովրդի պայքարի ոգու և միասնականության արտացոլումը վերջինիս քայլերում:  Հաճելի ունկնդրում:
21:37
July 10, 2020
Յան #1. Ռեյ Բրեդբերի․ Լիճը
Ողջույն, ես Էլլա Ավագյանն եմ։ Դուք լսում եք իմ հեղինակային «Յան» նախագիծը, որի նպատակն է հարստացնել հայերեն ձայնային գրադարանը հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններով։ Ձայնային պատմվածքները՝ ձայնվածքները կարող են նոր խթան լինել կարդալու և գրականությունը նորովի բացահայտելու համար։  Առաջին ձայնվածքը, որ կլսենք այս թողարկմանը, ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիի «Լիճը» պատմվածքն է։ Հուսամ՝ ձեզ դուր կգա։
16:37
July 4, 2020
Թողարկում #7. Ֆուտբոլը՝ կորոնավիրուսից առաջ և ընթացքում
Ամենասիրված և մասսայական սպորտաձևը՝ ֆուտբոլը ևս հարմարվում է նոր իրավիճակին։ Եվրոպական մի շարք երկրներում վերսկսվում են խաղերը, դեռ առանց հանդիսատեսի։  «Այբ»-ի ֆուտբոլասեր Նարեկ Զորօղլայնը պատմում է եվրոպական թոփ հինգ ֆուտբոլային առաջնությունների մասին և ներկայացնում է  մրցաշարային աղյուսակները մինչև կորոնավիրուսը։ 
08:09
May 31, 2020
Թողարկում #6․ Զազը և ջազը / մաս 2
Ջազի սիրահար ու գիտակ Դավիթ Զազյանը կազմել է արտասահմանայն ջազի երգացանկ և առաջարկում է վայելել այլընտրանքյաին և  հակավիրուսային դրական տրամադրություն։  
07:36
May 23, 2020
Թողարկում #5. Ինչ կարդալ և դիտել՝ 3 գիրք + 3 ֆիլմ
Նարե Սուքիասյանը ժամանակի արդյունավետ օգտագործման և մի փոքր լիցքաթափվելու լավ առաջարկ ունի։ Պատմում է 3 ֆիլմի և 3 գրքի մասին ու հիշեցնում Սթիվեն Քովիի խոսքերը, որ ժամանակը ոչ թե պետք է ծախսել, այլ ներդրում կատարել նրանում։
03:26
May 7, 2020
Թողարկում #4. Ինչպես արդյունավետ օգտագործել ազատ ժամանակը
Գրքեր, ֆիլմեր, երաժշտություն՝ բոլորն են առաջարկում, իսկ եթե փորձել նոր երաժշտական գործիքի վրա նվագե՞լ սովորել կամ ծրագրավորման հիմուքներին ծանոթանա՞լ։ 10-րդ դասարանցի Էլինա Դանիելյանը  նոր և օգտակար զբաղմունքների մասին է պատմում։  #Մնացեքտանը և լսեք #ԱյբՓոդքաստ։
05:16
March 28, 2020
Թողարկում #3. Երաժշտական դետոքսիկացիա
Ի՞նչ լսել քննություններին պատրաստվելիս։ Ի՞նչ է նշանակում երաժշտական դիետա և ինչո՞ւ են մեր ծնողները կարծում, թե իրենց երիտասարդության երգերն ավելի լավն էին։ Վահե Դաբաղյանի և Էլինա Դանիելյանի երաժշտական զրույցն այս թեմաների շուրջ՝ համեմաված հետաքրքիր փաստերով։ 
07:08
March 10, 2020
Թողարկում #2. Արցախ․ սխալ կարծրատիպերի հերքում
«Այբ»-ի աշակերտներ արցախցի Դավիթ Ջավադյանն ու երևանցի Մարգարիտա Հարությունյանը քննարկում են արցախցիների վերաբերյալ ձևավորված կարծրատիպերը, զրուցում դրանց հերքման և հակառակ ապացույցների մասին։
10:17
February 22, 2020
Թողարկում #1․ Զազը և ջազը
Գոհարիկ Ադամյանը և Դավիթ Զազյանը խոսում են ջազից ու ներկայացնում Զազի սիրած թոփ 5 ջազ կատարումները։ 
10:27
January 25, 2020