Skip to main content
Bahai.am

Bahai.am

By Bahai.am
Էջը ներառում է հոգեբանական, փիլիսոփայական, դաստիարակչական, գիտական աուդիո հոդվածներ և աուդիո գրքեր: Նյութերը նախատեսված են լայն լսարանի համար, ովքեր ձգտում են ինքնակրթության:
Ազատության տանող դարպասները / Գլուխ 7
Գլուխ յոթերորդ Հետևաբար, մենք տեսնում ենք, որ մարդկային հարաբերությունների աշխարհում սերն է ամենամեծ տիրակալն ու ղեկավարը: Եթե սերը վերանա, կվերանա նաև փոխադարձ ձգման ուժը, մարդկային սրտերի մտերմությունը կխախտվի և երկրի վրա կյանքը կդադարի: Աբդուլ-Բահա, Համաշխարհային խաղաղության հռչակագիր
37:40
July 22, 2022
Ազատության տանող դարպասները / Գլուխ 6
Գլուխ վեցերորդ Մարդկային եղբայրության սկզբունքները հաստատվում են Աստծո մարգարեների կողմից: Հոգևոր եղբայրությունը, որի կրակը վառվում և հաստատվում է Սուրբ Հոգու քամուց, միավորում է ժողովուրդներին և վերացնում պայքարի և պատերազմների պատճառները: Այն մարդկությունը փոխակերպում է մեկ մեծ ընտանիքի և ստեղծում հիմքեր, որոնց վրա հիմնված է ամբողջ մարդկության միասնությունը: Եվ, հետևաբար, մեզ հարկավոր է ուսումնասիրել այս աստվածային եղբայրության հիմքի իրականությունը: Աբդուլ-Բահա: Խաղաղության համաշխարհային հռչակագիր:
22:06
July 22, 2022
Ազատության տանող դարպասները / Գլուխ 5
Գլուխ հինգերորդ Աստծո շուրթերից բխող յուրաքանչյուր խոսք օժտված է այնպիսի զորությամբ, որն ունակ է նոր կյանք հաղորդել ցանկացած մարդու, եթե դուք մեկն եք նրանցից, ովքեր ըմբռնել են այդ ճշմարտությունը: Բոլոր զարմանահրաշ գործերը, որոնց ականատեսն եք դուք այս աշխահում, կատարվել են Նրա գերագույն և ամենաբարձր Կամքի, Նրա զարմանահրաշ և անզիջում մտադրության ազդեցության ներքո: Բահաուլլա,Գրվածքներից Հատիկներ, L
19:40
July 21, 2022
Ազատության տանող դարպասները / Գլուխ 4
Գլուխ չորրորդ Եվ վերջապես, հայտնվում է Աբդուլ-Բահայի՝ կենսունակությամբ և մագնիսական գրավչությամբ լի անհատականությունը, չնայած բոլորովին այլ մակարդակի և բոլորովին այլ որակի վրա, որը տարբերվում է իրեն նախորդող Երկու Գործիչներից, Նրա մեջ փառքն ու զորությունը արտացոլվում են այնքանով, որ ոչ մի մարդ, որքան էլ որ բարձր լինի նրա դիրքը, չի կարող նույնիսկ հույս ունենալ, որ կհամեմատվի նրանց հետ. փառք ու զորություն, որով օժտված են միայն Աստվածահայտնիչները: Շողի Էֆֆենդի, Բահաուլլայի Արքայությունը
15:11
July 20, 2022
Ազատության տանող դարպասները / Գլուխ 3
Գլուխ երրորդ Լուսավորիր, ով Տեր իմ, Քո ծառաների աչքերը և փայլեցրու նրանց սրտերը Քո գիտության լույսի շքեղությամբ, որպեսզի նրանք հասնեն սույն բարձրագույն դիրքի վեհությանը և տեսնեն այս ամենապայծառ Երկնակամարը, որպեսզի, թերևս, մարդկային վրդովմունքները չխանգարեն նրանց նայելու Քո միասնության շողացող լույսին և չշեղեն նրանց հրաժարման Երկնակամարին դիմելուց: Բահաուլլա
18:40
July 20, 2022
Ազատության տանող դարպասները / Գլուխ 2
Գլուխ երկրորդ Բահայի ուսմունքի վստահելի Մեկնաբանը և ուսմունքի Մարմնավորումը Նրա ավագ որդին` Աբդուլ-Բահան էր (Բահայի ծառան), որը նշանակված էր Նրա Հոր կողմից որպես Կենտրոնակետ, ում բոլոր բահայիները պետք է դիմեն խորհուրդների և առաջնորդության համար: Շողի էֆֆենդի
30:37
July 20, 2022
Ազատության տանող դարպասները / Գլուխ 1
«Ազատության տանող դարպասները» գիրքը նորագույն պատմության ամենանշանավոր կրոնական գործիչներից մեկի ՝ Բահայի հավատի մարգարեի որդու և Նրա իսկ կողմից նշանակված իրավահաջորդի՝ Աբդուլ-Բահայի դիմանկարն է:
42:15
July 19, 2022