Skip to main content
Բիթրեյթ

Բիթրեյթ

By Im Radio - Bitrate

Բիթրեյթը վերադարձել է նոր շնչով։ Այս եթերաշրջանում Մելանիի հետ ոչ միայն բացահայտելու ենք սաունդթրեքեր կյանքիդ ամենաէպիկ պահերի համար, այլ նաև ծանոթանալու ենք երաժշտական վերջին նորություններին ու ռելիզներին։
Available on
Apple Podcasts Logo
Spotify Logo
Currently playing episode

♾️ Հրաժեշտի փլեյլիստը քեզ

ԲիթրեյթApr 25, 2024

00:00
31:30
♾️ Հրաժեշտի փլեյլիստը քեզ

♾️ Հրաժեշտի փլեյլիստը քեզ

Բարի գալուստ Բիթրեյթի վերջին էպիզոդ 💚
Apr 25, 202431:30
12. Քոաչելայի հայլայթներն ու քեյփոփյան նորությունները

12. Քոաչելայի հայլայթներն ու քեյփոփյան նորությունները

SZA-ի կարևոր ձեռքբերման, Քոաչելայի հայլայթներն ու կարևոր նորություններ քեյփոփից․ այս ամենին ծանոթացիր նոր էպիզոդում

Apr 18, 202420:33
11. SOAD-ի համերգի, Ռիհաննայի նոր ալբոմի ու ավելիի մասին

11. SOAD-ի համերգի, Ռիհաննայի նոր ալբոմի ու ավելիի մասին

System of a Down-ը ելույթ կունենա ԱՄՆ-ում, Նիկի Մինաժը նոր ռեկորդ է սահմանել, իսկ Ռիհաննան էլ վերջապես խոսել է նոր ալբոմի մասին․․․ Շաբաթվա կարևորագույն երաժշտական նորություններն՝ այս էպիզոդում։

Apr 11, 202417:40
10. Տարվա ամենահարուստ երաժիշտները, ինչո՞ւ ենք դեռ սիրում մեր երիտասարդության երաժշտությունը

10. Տարվա ամենահարուստ երաժիշտները, ինչո՞ւ ենք դեռ սիրում մեր երիտասարդության երաժշտությունը

Ովքե՞ր են Forbes-ի հրապարակած տարվա միլիոնատերերի ցանկի երեք երաժիշտները, ի՞նչ նորություն է թողարկում Բիլի Այլիշը, և ինչու ենք դեռ սիրում այն երաժշտությունը, որը սիրել ենք դեռահաս տարիքում:

Երաժշտական այս հարցերի պատասխանները գտիր այս էպիզոդում։


Apr 04, 202425:33
09. Այս պահին աշխարհում ամենալսվող երգի մասին

09. Այս պահին աշխարհում ամենալսվող երգի մասին

Ո՞րն է ներկա պահին աշխարհում ամենաշատ լսվող երգը, էլ ի՞նչ երաժշտական նորույթներ ու նորություններ ունենք․ այս ամենը՝ Բիթրեյթի նոր էպիզոդում։

Mar 28, 202425:31
08. Բրունո Մարսի պարտքերի, Օլիվիա Ռոդրիգոյի նոր երգի, Նորթ Վեսթի ալբոմի մասին

08. Բրունո Մարսի պարտքերի, Օլիվիա Ռոդրիգոյի նոր երգի, Նորթ Վեսթի ալբոմի մասին

Բոբ Դիլանին նոր ֆիլմում մարմնավորելու է Թիմոթի Շալամեն, Թեյլոր Սուիֆթը նոր ռեկորդ է սահմանել, իսկ Քանյեի ու Քիմ Քարդաշյանի 10-ամյա դուստրը շուտով ալբոմ կթողարկի։ Այս ու այլ կարևոր երաժշտական նորությունները գտի՛ր այս շաբաթվա էպիզոդում։

Mar 21, 202420:08
07. Բիլլի Այլիշի ու Արիանա Գրանդեի նոր ռեկորդները, BLACKPINK-ի Ջենիի նոր երգը

07. Բիլլի Այլիշի ու Արիանա Գրանդեի նոր ռեկորդները, BLACKPINK-ի Ջենիի նոր երգը

Այս շաբաթ կենտրոնում են կին երաժիշտները։ Արիանա Գրանդեի՝ օրերս թողարկված ալբոմն արդեն ռեկորդ է սահմանել, Օսկար 2024 մրցանակաբաշխության երաժշտական հայլայթն ու ավելին․ շաբաթվա ամենաերաժշտական նորություններն իմացի՛ր հիմա։


Mar 14, 202420:34
06. Լուսին հասած երգերը, Զեյնը նոր ալբոմ կթողարկի

06. Լուսին հասած երգերը, Զեյնը նոր ալբոմ կթողարկի

Էլվիս Փրեսլիի ու այլ աստղերի երգեր հասել են Լուսին։ BTS-ի անդամներից մեկը ֆիլմ կթողարկի, իսկ մեկ այլ անդամ՝ նոր սինգլ։ Զեյնը խոսել է նոր ալբոմի ու դրա կոնցեպտի մասին։ Եվ սա դեռ ամենը չէ։


Mar 07, 202417:57
05. Բեյոնսեն հերթական ռեկորդն է սահմանել, Էմինեմը ֆիլմ է նկարահանում ֆաների համար

05. Բեյոնսեն հերթական ռեկորդն է սահմանել, Էմինեմը ֆիլմ է նկարահանում ֆաների համար

Մի շարք աստղեր հրաժարվել են ՋեյԼոյի ֆիլմում նկարահանվել, Քանյեն նոր վեճերի կենտրոնում է և ավելին՝ Բիթրեյթի այս շաբաթվա էպիզոդում։
Mar 02, 202420:19
04. The Beatles-ի մասին բացառիկ ֆիլմ կնկարահանվի, Դրեյքը գումար է նվիրում ֆաներին

04. The Beatles-ի մասին բացառիկ ֆիլմ կնկարահանվի, Դրեյքը գումար է նվիրում ֆաներին

Այս շաբաթ քննարկում ենք BTS-ի անդամ Հոսոքի նոր ալբոմը, Դրեյքի բարեգործությունները, The Beatles-ի բացառիկ ֆիլմն ու ավելին։
Feb 24, 202417:15
03. Բիբերն ու Չոնգուկը նոր երգ կթողարկեն, դարի ամենավաճառված ալբոմները

03. Բիբերն ու Չոնգուկը նոր երգ կթողարկեն, դարի ամենավաճառված ալբոմները

Արի՛ տեսնենք՝ որոնք են 21-րդ դարի լավագույն ալբեմները, ի՞նչ ռեկորդ է սահմանել Փոսթ Մըլոնը, ինչո՞ւ է Փինքը կանգնեցրել իր համերգն ու ավելին․․․
Feb 17, 202420:36
02. Գրեմմի 2024-ի ինտրիգները, ինչո՞ւ է TikTok-ը ջնջել հայտնի աստղերի երգերը

02. Գրեմմի 2024-ի ինտրիգները, ինչո՞ւ է TikTok-ը ջնջել հայտնի աստղերի երգերը

TikTok-ը հեռացրել է Ջասթին Բիբերի, The Weeknd-ի, Ադելի ու մի շարք այլ աստղերի բոլոր երգերը, Ջեյ Զին Գրեմմիի ժամանակ քննարկվող արտահայտություններ է արել, Արիանա Գրանդեն խոսել է նոր ալբոմի մասին ու ավելին։

Feb 08, 202429:60
01. Տարվա ամենասպասված ալբոմները, Ջասթին Թիմբըրլեյքը վերադառնում է, Լանա Դել Ռեյը նոր երգ ունի

01. Տարվա ամենասպասված ալբոմները, Ջասթին Թիմբըրլեյքը վերադառնում է, Լանա Դել Ռեյը նոր երգ ունի

2024թ․-ի առաջին կեսի ամենասպասված ալբոմները, Թիմբըրլեյքը վերադառնում է, BTS-ի V-ն նկարահանվել է երգչուհի IU-ի տեսահոլովակում։ Լանա Դել Ռեյը նոր երգի թիզերն է հրապարակել, Սելենա Գոմեսն էլ խոսել է իր քաշի մասին։ Ավելին՝ Բիթրեյթի այս էպիզոդում։

Feb 01, 202430:57
73. Երաժշտական սիրային նամակներ

73. Երաժշտական սիրային նամակներ

Երբ բառերը մեզ շփոթմունքի գիրկն են գցում, օգնության են գալիս երգերը։ Այս էպիզոդում կգտնես այնպիսի երգեր, որոնք սիրային պոետիկ նամակներ են հիշեցնում։ Դե ի՞նչ՝ ո՞ւմ ո՞ր երգն ես պատրաստվում ուղարկել։ 



Jan 25, 202421:04
72. Անպատասխան սերերի մասին

72. Անպատասխան սերերի մասին

Բիթրեյթի այս էպիզոդում կգտնես երգեր, որոնք այնքան գեղեցիկ են ու պոետիկ, որ անպատասխան սիրահարված լինելն այդքան էլ վատ բան չի թվա։

Jan 25, 202415:10
71. Pinterest-յան էսթետիկայով մի գեղեցիկ օրվա փլեյլսիթ

71. Pinterest-յան էսթետիկայով մի գեղեցիկ օրվա փլեյլսիթ

Բիթրեյթի այս էպիզոդը սովորական օրերն էլ ավելի պինտերեստյան դարձնելու մասին է, երբ ապրում ենք պահը այն լուսանկարելով ոչ միայն մեր տեսախցիկով, այլ հիշողությամբ։ 


Jan 18, 202416:59
70. Գրքի էջերից քո փլեյլիսթ․ գրականությունից ոգեշնչված երգեր

70. Գրքի էջերից քո փլեյլիսթ․ գրականությունից ոգեշնչված երգեր

Բիթրեյթի այս էպիզոդում ծանոթանալու ենք հայտնի երաժիշտների այն գործերին, որոնք ստեղծվել են գրականությունից ոգեշնչված։ Չհնացող դասականներից մինչև նոր գրականություն․ հենց այստեղ գրականության կախարդանքը կմիահյուսվի երաժշտության ուժին։ 

Jan 11, 202419:54
69. Մեքենայում տեղի ունեցող կարաոկեների համար

69. Մեքենայում տեղի ունեցող կարաոկեների համար

Խոստովանի՛ր՝ հաճախ ես մեքենայում բարձրաձայն բղավում սիրելի երգերիդ հետ, կամ էլ երազում մի օր անել դա ու կապ չունի վարորդ ես, թե ուղևոր։ Այդուհանդերձ երաժշտական մեծ աշխարհին դեռ բախտ չի վիճակվել լսել դրանք․ դե նրանց կորուստն է։

Ահա երգեր, որոնք ուղղակի անթերի կլինեն քո կարաոկեների համար։

Jan 04, 202420:19
68. Արի՛ քեյփոփ համերգի

68. Արի՛ քեյփոփ համերգի

Եկավ այն օրը երբ հայկական ռադիոալիքով մոտ 30 րոպե շարունակ կհնչի միայն քեյ-փոփ երաժշտություն, քանի որ այսօրվա փլեյլիսթում կգտնեք քեյփոփի լավագույն անունները։ Ավելի ճիշտ՝ դրանց մի մասը, քանի որ քեյփոփում դրանք շատ են։  


Dec 14, 202327:32
67. Տաք շոկոլադի ու տաք գրկախառնությունների եղանակ

67. Տաք շոկոլադի ու տաք գրկախառնությունների եղանակ

Ձմռան ցուրտ օրերին չկա ավելի ջերմացնող բան քան դրսում տաք շոկոլադ վայելելը կամ մտերիմ մարդու հետ գրկախառնված ընկնող փաթիլներով զմայլվելը։ Այդ մտերիմ մարդը կարող է լինել սիրելիդ, ընկերդ, ընտանիքիդ անդամը կամ էլ հենց ինքդ․ այնպես որ Բիթրեյթի այս երգացանկը ձմեռը վայելող բոլոր մարդկանց համար է. կապ չունի միայնակ ես, թե ինչ-որ մեկի հետ։

Dec 07, 202320:39
66. Ֆենթըզի ժանրի հիմներ

66. Ֆենթըզի ժանրի հիմներ

Երբևէ՞ լսել ես որևէ երգ ու մտովի տեղափոխվել ֆենթըզի ժանրի քո ամենասիրելի ֆիլմ կամ գիրք, որոնց ներքո վիշապներ ես հեծնել, մուլտիվերսների միջով տեղափոխվել, անհավանական բարձր աշտարակներ մագլցել, ոսկով լի ամրոցներ գրավել, չտեսնված հրեշների հաղթել, էլֆերի դեմ գահի համար պատերազմներ սկսել, կամ էլ նրանցից մեկին սիրահարվելով պատերազմներ կանխել։ 

Բիթրեյթի այս էպիզոդում արի՛ տեղափոխվենք քո ամենաֆանտաստիկ երազների աշխարհ։


Nov 09, 202320:60
65. Երգեր, որոնք նման են հմայությունների

65. Երգեր, որոնք նման են հմայությունների

Եթե հնարավորություն ունենայիր ընդամենը մեկ հմայություն իրագործել կամ կախարդական ըմպելիք պատրաստել, ո՞րը կընտրեիր։ Աքցիո, էքսպելիարմուս, վինգարդիում լեվիոսա, թե՞ ամորտենտիա, կամ էլ գուցե ֆելիքս ֆելիսիս կպատրաստեիր։ Մինչ մտածում ես, առաջարկում եմ միասին լսենք մագլներից գաղտնի ստեղծված այս կախարդական փլեյլիսթը, որտեղ ընդգրկված երգերը նման են հմայությունների։

Nov 02, 202321:05
64. Սրճարաններում ու մետրոյում հանդիպող անծանոթների համար

64. Սրճարաններում ու մետրոյում հանդիպող անծանոթների համար

Դե՛ ընդունի՛ր, որ դու էլ ինչ-որ տեղ ինչ-որ պահի սիրահարվել ես միանգամայն անծանոթ մի մարդու ու նրա հետ անմիջապես սիրավեպ սկսել․ դե մինչև նա չի վճարել սուրճի հաշիվը ու լքել սրճարանը, կամ էլ իջել հաջորդ կանգառում։

Այս կարճատև սիրավեպերը, կարծում եմ, շատերիս կյանքի անբաժան ու ամենասիրուն պահերից են, երբ ընդամենը 10 րոպեում մեր մտքում մի ամբողջ կյանք ենք ապրում անծանոթի հետ, ընթացքում մեր աչքերում հայտնվում են սրտիկներ, իսկ գլխում էլ՝ հարմար սաունդթրեքեր։

Նման սաունդթրեքեր կգտնես Բիթրեյթի այս էպիզոդում, որոնք սրճարաններում ու մետրոյում մեզ հանդիպող հենց այն անծանոթի մասին են։

Oct 05, 202324:25
63. Ուրախ փլեյլիստ նախկինների մասին

63. Ուրախ փլեյլիստ նախկինների մասին

Հարաբերություններն ավարտվում են, սակայն կյանքը շարունակվում է․ սա է Բիթրեյթի այս փլեյլիստի կարգախոսը։ Շատերս ունենք նախկիններ, որոնցից բաժանվելը մեր ամենալավ արարքներից մեկն է եղել։ Արի՛ պարզապես լսենք այս էպիզոդի ուրախ երգերը մեր նախկինների մասին ու ծիծաղենք այն սխալների վրա, որ գործել ենք՝ լինելով նրանց հետ։

Sep 14, 202331:12
62. Աստղերին նայիր ինձ հետ

62. Աստղերին նայիր ինձ հետ

Եթե քեզ աստղերին նայելու ընկեր կամ երաժշտություն է պետք, ապա ես ու Բիթրեյթի այս էպիզոդը միշտ այստեղ ենք։ Ուրեմն, բարձրացրու գլուխդ, ինձ հետ նայիր անծայր երկնքին ու գեղեցիկ աստղերի արտացոլանքում գտիր երազանքներդ ու քեզ։  


Aug 10, 202335:25
61. Հին ու նոր դասականներ` լքված դղյակներում վալս պարելու համար

61. Հին ու նոր դասականներ` լքված դղյակներում վալս պարելու համար

Բիթրեյթի այս էպիզոդը այս ամենով մեզ ներշնչող մոգերի՝ կամ ուղղակի դասական կոմպոզիտորների ու նրանց ստեղծած արտասովոր երաժշտության մասին է։ Փակիր աչքերդ, ժամանակն է այս երգերի ներքո դղյակներում վալս պարել, վազելով սիրելի մարդու գիրկն ընկնել, աշխարհի ամենաբարձր լեռը մագլցել, ապրել ու պարզապես մտքիդ եկած ցանկացած բան այս երգերի ներքո անել։ 

Aug 03, 202325:46
60. Ուշ գիշերային զրույցներ՝ կիսաքուն, գինիով ու հանդարտ երաժշտությամբ

60. Ուշ գիշերային զրույցներ՝ կիսաքուն, գինիով ու հանդարտ երաժշտությամբ

Չգիտեմ՝ կա՞ն ավելի անկեղծ զրույցներ, քան նրանք, որ տեղի են ունենում գիշերվա երեքին։ Սա ամենակախարդական ժամն է, երբ արդեն հոգնել ենք ողջ օրն այլ մարդ ձևանալուց ու ուղղակի ուզում ենք լինել այն, ինչ կանք ու մեր իսկական եսը և մտքերը ցույց տալ մեզ համար կարևոր մարդկանց։ 

Հենց այս ժամին են տեղի ունենում մարդու համար ամենակարևոր ու բաց զրույցները՝ երբ կիսաքուն ենք, մի քիչ գինովցած, իսկ հեռվում էլ ցածրաձայն հնչում են օրորվել ստիպող այս երգերը։ 

Jul 28, 202336:25
59. Մարզասրահում ֆիլմի գլխավոր հերոս զգալու երգացանկ

59. Մարզասրահում ֆիլմի գլխավոր հերոս զգալու երգացանկ

Արի՛ խոստովանենք՝ սպորտով զբաղվելը բոլորի համար չէ, որ հաճելի է։ Եթե դու էլ ինձ պես քեզ, բառիս բուն իմաստով, ստիպում ես սպորտով զբաղվել, ուրեմն վստահ եմ՝ այդ ողջ ընթացքը վայելում ես հիմանկանում լավ երաժշտության շնորհիվ։ 

Բիթրեյթի այս նոր էպիզոդը քեզ կօգնի գտնել այնպիսի երաժշտություն, որը վազքուղու վրա վազելը կդարձնի ֆիլմի կադր, լողալն այնքան հեշտ կլինի, որքան ձուկն է անում դա ջրում, կթեթևացնի բարձրացրածդ քաշերը, իսկ մյուս ակտիվ կարդիո վարժությունների դժվարությունը նույնիսկ չես էլ նկատի։

Jul 20, 202332:24
58. Այս երգերը կարող էր գրել Շեքսպիրը

58. Այս երգերը կարող էր գրել Շեքսպիրը

«Ռոմեո ու Ջուլիետ», «Համլետ», «Օթելլո», «Լիր Արքա»․․․ սրանք Շեքսպիրի ամենահայտնի ու պոետիկ գործերից են, որոնց մեծ մասը գրել է 1589թ․-ից հետո։ Սակայն երբևէ մտածե՞լ եք՝ ինչ կգրեր նա, եթե ապրեր 21-րդ դարում։ Կամ, որն ավելի լավ հարց է՝ ի՞նչ ԵՐԳԵՐ կգրեր նա։ 

Jul 13, 202334:18
57. Ծովափի երազկոտ երգացանկ

57. Ծովափի երազկոտ երգացանկ

Նույնիսկ եթե այս տարի ծովափում չես լինելու, Բիթրեյթի այս էպիզոդը քեզ մտովի կտեղափոխի հենց այնտեղ։ Դե արի պատկերացնենք՝ նստած ես կապույտ ծովի մի ափին, որտեղ գրեթե ոչ ոք չկա։

Մեղմ քամին վարսերդ է շոյում, ոտքերդ դեղին ավազի ջերմությունն են վայելում, մինչդեռ հիանում ես կյանքիդ ամենագեղեցիկ մայրամուտով կամ արևածագով ու միևնույն ժամանակ ականջ դնում ծովի ալիքների ստեղծած երաժշտությանը։

Սակայն այդ ամենին զուգահեռ այս երգերը հնչում են մեր ստեղծած պատկերի ետին պլանում՝ էլ ավելի կախարդական դարձնելով պահը։ 

Jul 06, 202334:34
56. Գրքային աշխարհներ տեղափոխող երգացանկ

56. Գրքային աշխարհներ տեղափոխող երգացանկ

Փերիների, մտացածին թագավորությունների կամ պարզապես ռոմանտիկ արաբերությունների մասին գրված գրքերը ամբողջովին այլ աշխարհ են դառնում, երբ դրանց համադրում ենք երաժշտություն։ 

Բիթրեյթի այս էպիզոդում կգտնես երգեր, որոնք քեզ կտեղափոխեն քո սիրելի գրքային աշխարհներ ու ճանապարհորդությունդ փառահեղ կդարձնեն։ 

Jun 29, 202330:20
55. Ամպերին սիրահարված մարդկանց երգացանկ

55. Ամպերին սիրահարված մարդկանց երգացանկ

Շատերս գիտենք, որ աստղերին նայել սիրող մարդիկ կոչվում են աստրոֆիլ, իսկ գիտե՞ս, որ նույնքան գեղեցիկ անուն կա նաև ամպերին նայել սիրող մարդկանց համար։ Նրանց կոչում են նեֆոֆիլ, ու Բիթրեյթի այս էպիզոդը հենց այդ մարդկանց համար է։ Եթե դու էլ ես մեզնից մեկը, ապա առաջարկում եմ բարձրացնել ականջակալներիդ ձայնը, նայել վերև կամ ուղղակի պատուհանից դուրս, ու մեզ հետ վայել ամպերի գեղեցկությունը․ ու կապ չունի՝ օրվա ինչ ժամ կամ եղանակ է դրսում։

Jun 22, 202332:39
54. Չիլ երաժշտություն արդունավետ ու էսթետիկ աշխատելու համար

54. Չիլ երաժշտություն արդունավետ ու էսթետիկ աշխատելու համար

Այս օրերին, երբ կյանքը մեզ հաճախ ձգում է հազարավոր ուղղություններով,  արդյունավետ ու կենտրոնացած ինչ-որ բան անելու համար ճիշտ ռիթմ գտնելը կարևոր է: Բիթրեյթի այս էպիզոդի ընթացքում սուզվելու ենք իրավիճակային ու լո-ֆի երաժշտության մեղեդային մի տարածությունում, որպեսզի կարողանանք հանգստացնել մեր միտքը, ոգեշնչում գտնել, կենտրոնանալ ու վերջապես ավարտել այն գործը, կտավը, առաջադրանքը կամ վարժությունը, որն այդքան հետաձգում էինք։ 


Jun 15, 202332:32
53. Հասարակ պահերը ֆիլմային դարձնելու համար

53. Հասարակ պահերը ֆիլմային դարձնելու համար

Բոլորս էլ ունենում ենք այնպիսի պահեր, երբ ուզում ենք ուղղակի նստել, շունչ քաշել ու վայելել հասարակ պահերը, որոնք թեև արտասովոր չեն, բայց ինչ-որ կախարդական ձևով ֆիլմային են, գեղեցիկ ու տպավորիչ։ Գուցե պատճառն այն մարդիկ են, որոնք մեր կողքին են այդ պահին, կամ այն միջավայրը, որտեղ թվում է ծաղկում ենք, դե կամ էլ ուղղակի մենք ու մեր մտքերը, կամ պարզապես ոչնչի մասին չմտածելու նուրբ արվեստը։ Բիթրեյթի այս էպիզոդի երգերը հենց այդ հասարակ, բայց յուրահատուկ պահերը մտքումդ պահելու ու դրանք ֆիլմի ժապավենի վրա հավերժ ունենալու համար են։

Jun 08, 202330:50
52. Ատելությունից սեր երաժշտությամբ

52. Ատելությունից սեր երաժշտությամբ

Գուցե ատելությունից սեր անցնող ճանապարհն այդքան սահուն է այն պատճառով, որ մեկին ատելն իսկապես նման է սիրահարված լինելուն։ Երբ ատում կամ սիրում ես մեկին, շարունակ նրա մասին ես մտածում, միայն նրան տեսնելը հազարավոր անբացատրելի զգացմունքներ է առաջացնում ներսումդ, ու գրեթե ամեն բան նրան է հիշեցնում։ Դե իսկ երբ ամեն ինչ սահմաններից դուրս է գալիս, զգացմունքներն ուղղակի պայթում են՝ ստեղծելով կա՛մ շատ վտանգավոր, կա՛մ էլ զավեշտալի ու հետաքրքիր մի իրավիճակ։ 

Բիթրեյթի այս էպիզոդը հենց նման էմոցիոնալ հրավառությունների մասին է, երբ թվում է՝ ատում ես մեկին ու համարում նրան թշնամիդ, սակայն իրականում այդ ամենը քեզ ուղղակի թվում է։ 

Jun 01, 202331:19
51. Գոթական առեղծվածային ակադեմիայի ուրվականոտ փլեյլիսթ

51. Գոթական առեղծվածային ակադեմիայի ուրվականոտ փլեյլիսթ

Պատկերացրու՝ սովորում ես մի գոթական հսկայական ամրոցում գործող ակադեմիայում, որտեղ կան հարյուրավոր առեղծվածային սենյակներ, տարօրինակ արձաններ, որոնք թվում է աչքերով քեզ հետապնդում են, ուրվականներով լի անծայրածիր գրադարաններ, անվերջ լաբիրինթներ, ու բազմաթիվ հանելուկներ, որոնք դեռ պիտի բացահայտես։ Եվ այս ամենը ոչ թե վախեցնող է այլ ռոմանտիկ ու ոգեշնչող։

May 25, 202343:30
50. Սիրային եռանկյունիներում հայտնվածների համար

50. Սիրային եռանկյունիներում հայտնվածների համար

Բիթրեյթի տոնական 50-րդ էպիզոդը սիրային եռանկյունիների մասին է ու մեր հատուկ հյուրն է այս թեման առաջարկած ռադիոլսող Ալբինան։

May 18, 202332:27
49. Երգեր, որոնք հայտնի են դարձել ԹիքԹոքի միջոցով

49. Երգեր, որոնք հայտնի են դարձել ԹիքԹոքի միջոցով

Թիքթոքի միջոցով շատերս ենք մեզ համար նոր երաժիշտներ ու լավ երգեր բացահայտել, և Բիթրեյթի այս էպիզոդը հենց նրանց մասին է։ Արի՛ լսենք թիքթոքի միջոցով հայտնի դարձած այն երգերից մի քանիսը, որոնք իսկապես արժանի են հայտնիության։ 


May 12, 202332:51
48. Անձրևոտ մի գիշեր այս երգերը հնչում են մեքենայում

48. Անձրևոտ մի գիշեր այս երգերը հնչում են մեքենայում

Չկա ավելի հանգստացնող ձայն, քան անձրևի կաթիլների ձայնը, որ լսում ենք, երբ  ապակու հետ են գրկախառնվում։ Բոլոր էմոցիաներն ավելի են սրանում, երբ այդ պահին գտնվում ես մեքենայում՝ սիրելի մարդու հետ ու անձրևի ձայնին զուգահեռ վայելում ամենամեղմ նոտաներով քո սիրելի երգերը։ 

Եթե հասցրիր պատկերացնել այս ամենն, ուրեմն ես էլ կշտապեմ քեզ հետ կիսվել այդ տրամադրությանն ու իրավիճակին խենթացնող աստիճան հարմար Բիթրեյթի այս  էպիզոդի երգերով։ 


May 04, 202334:34
47. Դեպրեսիայի ու սթրեսի հետ հաշտվելու փլեյլիսթ

47. Դեպրեսիայի ու սթրեսի հետ հաշտվելու փլեյլիսթ

Մտավոր ցավերն ավելի քիչ դրամատիկ են, սակայն դրանք ավելի տարածված են ու հաճախ անհաղթահարելի։ Նույնիսկ դրանք ընդունելն է ավելի բարդ թվում ու արդյունքում մենք ավելի հաճախ բողոքում ենք մեր գլխացավից քան կոտրված սրտից ու ցավոտ զգացմունքներից։ 

Բիթրեյթի այս էպիզոդի երգերը դեպրեսիան ու մտավոր ցավերը հեշտ հաղթահարելու համար են, այնպես որ արի՛ բարձրացնենք երաժշտությունն ու ինքներս մեզ ժամանակ տան բուժվելու։


Apr 27, 202332:31
46. Բաց թողնել չկարողացողների համար

46. Բաց թողնել չկարողացողների համար

Գտնել մեկին, ում հետ կարող ես փախչել աշխարհից, հոգնած ժամանակ հանգստանալ նրա գրկում, ու ուղղակի բռնելով նրա ձեռքը քեզ աշխարհի ամենաբարձր կետի վրա զգալը դժվար է։ Սակայն բաժանումից հետո նրան մոռանալը և անցյալում թողնելը երբեմն ավելի շատ ջանք է պահանջում։ 

Բաց թողնելու արվեստին շատերս չենք տիրապետում ու դա հաճախ ամենամեծ ցավն է պատճառում։ Բիթրեյթի այս փլեյլիսթի երգերը հենց այդ մոլորվածության ու զգացմունքի մասին են, երբ գիտակցում ես, որ ժամանակն է բաց թողնել մեկին, սակայն թվում է դա անելը պարզապես անհնար է։ 


Apr 20, 202327:03
45. Հեռավորության վրա հարաբերությունների երգացանկ

45. Հեռավորության վրա հարաբերությունների երգացանկ

Իսկ դու հավատո՞ւմ ես հեռավորության վրա հարաբերությունների հաջողությանը։ Այս հարցը բազմիցս քննարկումների առարկա է դարձել, շատերը վստահ են, որ իրական սերը կարող է հաղթահարել տարածությունը, մինչդեռ մյուսները կարծում են, որ տարածությունը ցանկացած սիրո մեջ խորն ու քայքայիչ անցքեր է բացում։ 

Այդուհանդերձ հեռավորության վրա հարաբերությունները քաղցր են, երբեմն ցավոտ, մեկ-մեկ գուցե նախանձելի, ու միշտ գեղեցիկ։

Բիթրեյթի այս էպիզոդը երգերը հենց նման հարաբերություններում գտնվող մարդկանց համա է։ Արի՛ անցնենք այդ տարածությունը միասին։


Apr 13, 202332:37
44. Լուսաբացը դիմավորելու երգացանկ

44. Լուսաբացը դիմավորելու երգացանկ

Չքնաղ է ապրել մի աշխարհում, որտեղ կան լուսաբացներ ու մայրամուտներ։ Ավելին՝ դրանք անվճար են, ուստի բռնիր պահն ու ամբողջովին վայելիր դրանք։ 

Բիթրեյթի այս էպիզոդն էլ քեզ կօգնի լուսաբացները վայելելու ամենահարմար երգերգը գտնել ու այդ պահն ավելի էմոցիոնալ ու լուսավոր դարձնել։

Apr 06, 202334:55
43. Ժամանակի միջով դեպի երաժշտական անցյալ

43. Ժամանակի միջով դեպի երաժշտական անցյալ

Ո՞ւր կտեղափոխվեիր, եթե կարողանայիր ժամանակի միջով ճամփորդել․ երբևէ մտածել ես հարցի շուրջ։ 

Ինքս կարծում եմ, որ երաժշտական առումով հոյակապ էին 2000-ականների սկզբնական տարիները, քանի որ հենց այդ ժամանակ կարողացանք ծանոթանալ լավագույն փոփ ու ռոք երգերից շատերին։ Ուստի այդ ժամանակներ տեղափոխվելն ու այդ բոլոր երգերը կենդանի կատարմամբ լսեսը պարզապես հեքիաթային կլիներ։ 

Բիթրեյթի այս էպիզոդի շրջանականերում մեր ժամանակի մեքենան մեզ կտեղափոխի հենց այդ ժամանակաշրջան․ ուրեմն ամուր բռնվիր ու սկսեցինք։ 

Mar 30, 202336:12
42. Եթե սիրային տխուր մելոդրամայում լինեիր

42. Եթե սիրային տխուր մելոդրամայում լինեիր

Սիրո մասին ստեղծված անհաշվելի երգեր, ֆիլմեր ու գրքեր կան, սակայն դրանցից ոչ բոլորն են գեղեցիկ ընթացք ու երջանիկ ավարտ ունենում․ ինչպես և իրական կյանքում։ 

Բիթրեյթի այս էպիզոդը տխուր սիրային պատմության մեջ հայտնված բոլոր մարդկանց համար է՝ լինի դա իրական կյանքում, թե հորինված պատմություններում։ 

Իհարկե, հույս ունեմ ու վստահ եմ, որ գեղեցիկ ու առողջ սիրային պատմություններդ դեռ սպասում են քեզ, բայց այս պահին արի փակենք մեր աչքերն ու վայելենք տխուր սիրային պատմությունների մասին գրված այս երգերը։ 

Mar 23, 202328:06
41. Ընտրում եմ լինել երջանիկ

41. Ընտրում եմ լինել երջանիկ

Երջանկությունը միշտ մեզ հետ է, բայց երբեմն ինչ-ինչ պատճառներով այն տեսնելը մի փոքր դժվար է դառնում։ Սակայն այն, ինչ անտեսանելի է, միշտ չէ, որ գոյություն չունի։

Բիթրեյթի այս էպիզոդում հրաժեշտ ենք տալիս մեզ հետ պահող բոլոր բացասական մտքերին ու ընտրում ենքշ լինել երջանիկ։

Mar 16, 202333:54
40. Ուժեղ կնոջ փլեյլիսթ

40. Ուժեղ կնոջ փլեյլիսթ

Բոլոր կանայք խիզախ են, խելացի, տաղադավոր, գեղեցիկ, հանճարեղ, կրակոտ ու ավելին քան իրենց վախերը, սեփական անձի շուրջ ունեցած կասկածներն ու տարակուսանքները։

Սեփական ուժը գիտակցելով միայն կարող ես ինքդ քեզ ընդունել այնպիսի, ինչպիսին կաս ու փոխել աշխարհը ոչ միայն ինքդ քեզ, այլ աշխարհի բոլոր կանանց համար։

Բիթրեյթի այս էպիզոդի երգերը կոչվ1ած են այն լսող բոլոր կանանց ու աղջիկներին այդ հարցում մոտիվացնելու համար, և ուրեմն լսիր այս փլեյլիսթը, երբ ուժեղ լինելու կարիք ունենաս։

Mar 09, 202328:19
39. Գարնանային մի գեղեցիկ օրվա սաունդթրեքեր

39. Գարնանային մի գեղեցիկ օրվա սաունդթրեքեր

Գարունն սկսված է։ Սա նշանակում է, որ շուտով փողոցները կողողեն բալենու ծաղկած ծառերի պաստելային գույներն ու անուշ բույրը։ Իսկ ի՞նչ է պետք գարունն ամբողջովին վայելելու համար․ դե՛, իհարկե՛ գարնանային շունչ հաղորդող թարմ ու մեղեդային երգացանկ։ Բիթրեյթի այս էպիզոդում էլ հենց կգտնես նման սաունդթրեքեր գարնանային մի գեղեցիկ օրվա համար։ Գնացի՜նք։
Mar 02, 202333:11
38. Լսիր այս երգերը, եթե վատ օր ես ունեցել

38. Լսիր այս երգերը, եթե վատ օր ես ունեցել

Բոլորս էլ ունենում ենք վատ օրեր, երբ թվում է ոչինչ մեր ցանկությամբ չի լինում, ոչինչ չենք կարողանում կառավարել ու ամեն ինչ պարզապես անիմաստ է։ Իսկապես՝ բոլորս էլ ունենում ենք նման վատ օրեր ու զգացմունքներ։ Երբեմն այդ վատ օրերը գլխիվայր շրջելն ընդամենը մեկ երգ այն կողմ է։

Բիթրեյթի այս էպիզոդը ստեղծված է բոլոր վատ օրերդ գոնե մի փոքր երանգավորելու ու բացասական մտքերդ ակտիվորեն ցրելու համար։ Մի մտածիր՝ պարզապես լսի՛ր այս երգերը։

Feb 09, 202329:26
37. Պոեզիայի պես գեղեցիկ փլեյլիսթ

37. Պոեզիայի պես գեղեցիկ փլեյլիսթ

Կան պարզապես երգեր, որոնք կարող ես մեկ կամ մի քանի անգամ լսել ու անցնել,քանի որ դրանց խոսքերն այդքան էլ տպավորիչ չեն, սակայն կան նաև այնպիսի երգեր, որոնք պոեզիա են հիշեցնում ու երկար ժամանակ քեզ հետ մնում։

Երաժշտական պոեմները, որ կգտնեք Բիթրեյթի այս էպիզոդում հենց նման ազդեցություն կթողնեն ձեզ վրա։ Եվ ուրեմն՝ միանգամից սկսենք լսել մեր այսօրվա պոեզիան։

Feb 02, 202330:17