Skip to main content
Էնցիկլոմեդիա

Էնցիկլոմեդիա

By Media.am

Ինչպես գրագետ սպառել մեդիան։
©Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Available on
Apple Podcasts Logo
Google Podcasts Logo
Spotify Logo
Currently playing episode

Գենդերային խտրականություն | Էնցիկլոմեդիա 3

ԷնցիկլոմեդիաJun 21, 2023

00:00
25:15
Գենդերային խտրականություն | Էնցիկլոմեդիա 3

Գենդերային խտրականություն | Էնցիկլոմեդիա 3

Տեղական լրատվամիջոցներում և մեդիա բովանդակություն ստեղծող հարթակներում մշտապես հանդիպում ենք գենդերային խտրականությունների տարբեր դրսևորումների։ Այսօր, սոցիալական ցանցերում պարբերաբար հայտնվող հարցազրույցների հատվածների ու դրանց շուրջ սուր քննադատությունների ֆոնին այս թեման առավել քան ակտուալ է։

Ի՞նչ է գենդերային խտրականությունն ու ինչպե՞ս է այն դրսևորում տարբեր մեդիա արտադրանքներում։ Ովքե՞ր են խտրական գովազդի թիրախում և ինչպե՞ս է այն ազդում կանանց ու ԼԳԲՏՔԱ+ անձանց վրա։ Ինչպե՞ս վարվել հետերոնորմատիվ հիմքերով լրատվական դաշտի հետ։ Այս հարցերին պատասխանում են ֆեմինիստ, ակտիվիստ, Կանանց ռեսուրսային կենտրոնի աշխատակից Էլեն Մանգասարյանը և իրավապաշտպան, ակտիվիստ, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։

Jun 21, 202325:15
Հոմոֆոբիա | Էնցիկլոմեդիա 3

Հոմոֆոբիա | Էնցիկլոմեդիա 3

Հայկական մեդիայում կան մի քանի «արգելված թեմաներ», որոնք միանգամից շարժում են հանրության հետաքրքրությունն ու զայրույթը։ Դրանցից մեկը վերաբերվում է ԼԳԲՏ անձանց, որը մեծամասամբ արտահայտվում է սուր հոմոֆոբիայով։

Այդպիսի մի թեմա էր հոկտեմբերի 20-ին երիտասարդ գեյ զույգի ինքնասպանությունը։

Էնցիկլոմեդիայի հերթական էպիզոդում հյուրընկալել ենք Փինք իրավապաշտպան ՀԿ-ի հաղորդակցման ղեկավար Մամիկոն Հովսեփյանին։ Զրուցել ենք մեծ աղմուկ բարձրացրած դեպքի մանրամասներից, դրա շուրջ պտտվող մանիպուլյացիաներից, լրատվամիջոցների թույլ տված սխալներից ու տեղական մեդիայում քվիր համայնքի հավասարակշռված և անհրաժեշտ ներկայացվածության մասին։

Էնցիկլոմեդիայի 3-րդ եթերաշրջանի ամեն էպիզոդ նվիրված է մեկ ոլորտի։ Մասնագետ զրուցակիցը բացում է ապատեղեկատվությունների, մանիպուլյացիաների կամ սխալ պատկերացումների հիմքերն ու բացատրում դրանք։

Oct 27, 202224:03
Կլիմայի փոփոխություն | Էնցիկլոմեդիա 3

Կլիմայի փոփոխություն | Էնցիկլոմեդիա 3

Այսօր ամեն անկյունից լսում ենք «կլիմայի փոփոխություն» եզրույթը: Ձևավորվել է ինֆորմացիոն աղմուկ, որի պատճառով ոչ միայն շատերս չգիտենք, թե դա ինչ է, այլև հաճախ հանդիպում ենք հակասական ու մանիպուլացվող տեղեկութունների:

Էնցիկլոմեդիայի հինգերորդ էպիզոդում հրավիրել ենք ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրի փորձագետ Գայանե Իգիթյանին: Եվ փորձել հասկանալ, թե ինչու է կլիմայի փոփոխության մասին խոսելը կարևոր, ինչու է տեղական մեդիան շրջանցում այս թեման և ինչ խնդիրների է բախվում լուսաբանող լրագրողը:

Էնցիկլոմեդիայի 3-րդ եթերաշրջանի ամեն էպիզոդ նվիրված է մեկ ոլորտի։ Մասնագետ զրուցակիցը բացում է ապատեղեկատվությունների, մանիպուլյացիաների կամ սխալ պատկերացումների հիմքերն ու բացատրում դրանք։ 

Oct 18, 202224:15
Տրավմատիկ լրահոս | Էնցիկլոմեդիա 3

Տրավմատիկ լրահոս | Էնցիկլոմեդիա 3

Գրեթե ամեն օր բոլորս կարդում ենք տագնապալի լուրեր՝ հարձակումներ սահմաններին, նոր զոհեր, ավերվածություններ, սողացող պատերազմ, անորոշություն և այլն։ Եվ ավելի վատ՝ ընտելանում ենք այդպես ապրել։

Էնցիկլոմեդիայի հյուրը խորհրդատու-հոգեթերապևտ, Երկուսով հոգեբանական կենտրոնի հիմնադիր տնօրեն Անուշ Ալեքսյանյանն է, որը բացատրում է, թե ինչ է հանրային հոգեբանությունը, վատ լուրերն ու դրանց ընկալումները, դաժան պատկերներ կիսվելու դրդապատճառները։ Իսկ վերջում մասնագետը տալիս է ճգնաժամային իրավիճակներում ողջախոհությունը պահելու գործնական խորհուրդներ։

Էնցիկլոմեդիայի 3-րդ եթերաշրջանի ամեն էպիզոդ նվիրված է մեկ ոլորտի։ Մասնագետ զրուցակիցը բացում է ապատեղեկատվությունների, մանիպուլյացիաների կամ սխալ պատկերացումների հիմքերն ու բացատրում դրանք։

Oct 07, 202224:29
Պատերազմական լրահոս | Էնցիկլոմեդիա 3
Oct 04, 202220:29
Ֆինանսներ և արժեթղթեր | Էնցիկլոմեդիա 3
Jul 27, 202226:44
Առողջապահություն | Էնցիկլոմեդիա 3
Jun 30, 202229:44
Արձակուրդ մեդիայից

Արձակուրդ մեդիայից

Նախ համավարակը, ապա պատերազմն ու դրան հաջորդած քաղաքական զարգացումները մեզ ստիպեցին սովորականից ավելի շատ ժամանակ անցկացնել թարմացնելով լրահոսը։ Ճգնաժամային իրադրությունները, որոնց առեսրեսվեցինք անցնող տարում, մեզ գամեցին մեր համակարգիչների, սմարթֆոնների ու հեռուստացույցների էկրաններին։ Նման արձագանքը բնական է արտակարգ իրավիճակում, սակայն տևականորեն մեդիայի չբալնսավորված սպառումը կարող է խնդրի առջև կանգնացնել յուրաքանչյուրին։ Ամանօրյա արձակուրդները հրաշալի հնարավորություն կարող են լինել լուծելու այս խնդիրը և արձակուրդ վերցնելու մեդիայից։

«Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում պատմում ենք, թե ինչու՞ է անհրաժեշտ ժամանակավոր դադար վերցնել լրատվությունից և ինչպես կարելի է կարգավորել մեդիան սպառելու մեր ժամանակը։ Էպիզոդում զրուցել ենք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրի համակարգող Լուսինե Գրիգորյանի և հոգեբան Լիլիթ Թորոսյանի հետ։

Dec 28, 202010:00
Առողջությունը և մեդիան

Առողջությունը և մեդիան

Մեդիան հնարավորություն ունի դրական ազդելու առողջ ապրելակերպի տարածման, հանրային, ինչպես նաև անհատական առողջության պահպանման ու զարգացման վրա։ Սակայն ոչ ստուգված և ոչ պրոֆեսիոնալ հրապարակումները նույն կերպ կարող են վտանգել այդ առողջությունը։ Անցնող տարում, նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, առողջապահությունը կրկին հայտնվեց մեդիայի ուշադրության կենտրոնում։ Համավարակի վերաբերյալ միֆերից մինչև դրա գոյությունը հերքող չհիմնավորված պնդումներն ու բուժման այլընտարանքային միջոցները շատերի համար առողջություն ու կյանք արժեցան։

«Էնցիկլոմեդիայի» 39-րդ էպիզոդում պատմում ենք մեդիայում առողջությանը վերաբերող հրապարակումների, դրանց վստահելիության, ստուգման տարբերակների և հնարավոր վտանգներից խուսափելու մասին։ Զրուցել ենք գիտական լրագրող Ռուբինա Դավթյանի և Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ։

Dec 19, 202010:02
Լրագրողները պատերազմում

Լրագրողները պատերազմում

Արցախյան պատերազմին առաջնագծից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Հայաստանում ու աշխարհում, մարդիկ հետևեցին լրագրողների աչքերով։ Առաջին իսկ ժամերից Ստեփանակերտում, Շուշիում և Լեռնային Ղարաբաղի այլ վտանագվոր հատվածներում մի քանի հարյուր լրագրողն է աշխատել, մոտ մեկ տասնյակը մարմնական տարբեր վնասվածներ են ստացել։ Վտանգելով իրենց կյանքը՝ նրանք փորձել են աշխարհին հասցնել արկերի պայթյունների տակ ապրող արցախցիների ձայները։ Չեզոքությունը, որն ակնկալվում է լրագրողից որևէ իրադարձություն լուսաբանելիս, վտանգի տակ է, երբ լրագրողի կյանքն էլ է վտանգված։ Նման իրավիճակում լրագրողներից ոմանք ստիպված են բարդ որոշումներ կայացնել՝ ինչը հաղորդել, ինչը՝ ոչ։

«Էնցիկլոմեդիայի» 38-րդ էպիզոդը պատերազմական պայմաններում աշխատող լրագրողների, պատերազմ լուսաբանելու վտանգների, ճնշման և այդ պայմաններում լրագրության դերի մասին է։ Էպիզոդում զրուցել ենք «ՍիվիլՆեթի» լրագրող Գևորգ Թոսունյանի և ֆրանսիական «Լիբերացիոնի» թղթակից Կոնստանս Լեոնի հետ։

Dec 12, 202009:48
Բռնություն պարունակող բովանդակություն

Բռնություն պարունակող բովանդակություն

Բռնություն պարունակող լուսանկարները կամ տեսագրությունները սոցցանցերում մեր թարմացումների ժապավենին հայտնվում են մեր կամքից անկախ, սակայն ընտրությունը մերն է՝ դիտել դրանք, թե՞ ոչ։ Խոշոր սոցիալական հարթակները նախազգուշացնում են նման բովանդակության մասին՝ միայն օգտագիրոջ համաձայնության դեպքում հնարավորություն տալով դիտել զգայուն բովանդակություն պարունակող ֆոտոները և վիդեոները։ Տեսաբովանդակության մեջ բռնության տեսարանների առկայության մասին նաև զգուշացնում են մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, սակայն հայկական մեդիայում սա դեռևս ընդունված մշակույթ չէ։

Սպանությունների, անդամահատումների տեսագրությունները, պատերազմական գործողությունների արդյունքում գերեվարված անձանց ստորացումների, վանդալիզմի կադրերը կարող են ազդել դրանք դիտող անձի հոգեբանության, այլ մարդկանց հետ նրա հարաբերությունների վրա, նորմավորել բռնության ընկալումը։

«Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում պատմում ենք ճգնաժամային իրավիճակներում զգայուն մեդիաբովանդակության սպառման  հետևանքների, նման տեսանյութեր դիտելու և տարածելու մարդկանց դրդապատճառների և դրանցից խուսափելու տեխնիկական հնարավորությունների մասին։ Էպիզոդում զրուցել ենք հոգեբան Սոնա Մանուսյանի և մարդաբան Լուսինե Խառատյանի հետ։

Dec 07, 202010:24
Պատերազմական պրոպագանդա

Պատերազմական պրոպագանդա

Երևանի փողոցներում իրար հաջորդող պաստառների վրա դեռ կարելի է տեսնել «Կրի՛ր, որ կրենք», «Հաղթելու ենք» գրությամբ պաստառները։ Առաջինը համավարակի դեմ պայքարի շրջանակում են տեղադրել, երկրորդը՝ սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի օրերին։

Պատերազմում պարտությունից շաբաթներ անց էլ հաղթական պաստառներին պատկերված ժպտադեմ զինվորականների լուսանկարները հաղթել են խոսատնում։ Այս պաստառները պրոպագանդայի օրինակներ են՝ միտված համախմբելու ու միասնական պայքարի տրամադրություն ձևավորելու։ Ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսիք համավարակի բռնկումը, կամ պատերազմն են, սա պրոպագանդայի գործառույթներից մեկն է միայն։ Սակայն նման կոչերին և լոզունգներին ոչ քննադատական մոտեցումը կարող է ապակողմնորոշող լինել և ի վերջո հասցնել այն հիասթափությանը, որին բախվեց Հայաստանի հասարակությանը պատերազմի 44 օրերի ընթացքում իրականությունից կտրված քարոզչությունը սպառելով։

«Էնցիկլոմեդիայի» 36-րդ էպիզոդը ճգնաժամային իրավիճակում պրոպագանդայի, դրան վերաբերմունքի և տեղեկատվության գրագետ սպառման մասին է։ Էպիզոդում զրուցել ենք Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի և «Սոցիոսկոպ» ՀԿ նախագահ, սոցիոլոգ-հետազոտող Արփի Մանուսյանի հետ։

Nov 28, 202009:27
Փաստերի ստուգումը ճգնաժամային իրավիճակում

Փաստերի ստուգումը ճգնաժամային իրավիճակում

Պատերազմում առաջին զոհը ճշմարտությունն է։ Ու թեև ճշմարտությունը մեկից ավելի է կարող է լինել հատկապես պատերազմական իրավիճակում, իրականությունն աղավաղում են պատերազմող բոլոր կողմերը։ Լրատվությունը հաճախ դառնում է քարոզչություն, կեղծ լուրերը տարածվում են թե՛ համակարգված, թե՛ առանձին մարդկանց նախաձեռնությամբ։ Հատկապես նման ճգնաժամային իրավիճակում կենսական անհրաժեշտություն է դառնում փաստը կեղծիքից տարբերելը, վերլուծելը և ցանկացած տեղեկություն որպես բացարձակ ճշմարտություն չընդունելը։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսում է Էնցիկլոմեդիա մեդիագրագիտության փոդքասթերի երկրորդ եթերաշրջանը։ Վերսկսվող շարքում քննարկելու ենք ճգնաժամային իրավիճակում մեդիայից գրագետ օգտվելու կարևորությունը, եղանակները, գործիքները։ Նոր եթերաշրջանի առաջին, իսկ Էնցիկլոմեդիայի արդեն 35-րդ էպիզոդը ճգնաժամային, պատերազմական իրավիճակում կեղծիքը ճշմարտությունից տարբերելու, փաստերի ստուգման անհրաժեշտության մասին է։

Այս էպիզոդում զրուցել ենք media.am կայքի փաստերի ստուգման թիմի լրագրող Կարինե Ղազարյանի հետ, փորձել ենք միասին հասկանալ՝ ինչպես անվնաս սպառել տեղեկատվությունը արտակարգ իրավիճակում, տարբերել կեղծիքն ու իրականությունը, ինչպես վերաբերվել պաշտոնական տեղեկատվությանը և վստահելի այլընտրանքներ գտնել դրան։ Էպիզոդում կլսեք նաև Փաստերի ստուգման հարթակի՝ fip.am-ի լրագրող Հովհաննես Նազարեթյանին:

Nov 21, 202010:23
Մեդիան և քաղաքացիական շարժումները
Jun 30, 202010:33
Մեդիայի լեզուն

Մեդիայի լեզուն

Վաղ տարիքից ծնողները խրախուսում, երբեմն ստիպում են երեխաներին լեզուներ սովորել։ Բայց մի շատ կարևոր լեզու կա, որին թեև երեխաներն առնչվում են ամեն օր, որևէ դասագրքում սովորելու հնարավորություն չեն ունեցել։ Մյուսների պես այս լեզվի իմացությունն էլ կենսական է մեզ շրջապատող աշխարհն ավելի լավ հասկանալու համար։ «Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդը հենց այդ՝ մեդիայի լեզվի մասին է։

Ի տարբերություն այլ լեզուների, մեդիայի լեզվի համար բառարաններ չկան և հնարավոր չէ գտնել և տալ հստակ թարգամնություններ, բայց այս լեզուն էլ ունի իր, այսպես կոչված, քերականականությունը, շարահյուսությունը։ Սրանք հասկանալու համար մեդիագրագիտություն է պետք։

Էպիզոդում զրուցել ենք «Շողակաթ» հեռուստաընկերության մանկական և կրթական հաղորդումների պատասխանատու Հերմինե Ստեփանյանի, լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանի և նկարիչ, lezoo.am-ի համահիմնադիր Կարինե Արոյանի հետ։ Պատմում ենք, թե ինչ լեզվով են խոսում մամուլը, հեռուստատեսությունը, ռադիոն և արդյո՞ք կարող ենք թարգմանել այդ լեզուն երեխաների համար։

Jun 23, 202010:00
Ծնողական վերահսկողության գործիքներ

Ծնողական վերահսկողության գործիքներ

Երեխաների ազատությունը թվային միջավայրում սահմանափակելը կարող է բարդ մարտահրավեր լինել ծնողի համար։ Համակարգիչները, սմարթֆոններն ու սոցիալական ցանցերը ծնողներին հնարավորություն են տալիս վերահսկել ու կարգավորել իրենց երեխաների ակտիվությունները, սակայն այս գործիքներին ոչ բոլորն են տիրապետում։

Ծնողների մի սերունդ, որ իրենց երեխաների տարքում չի ունեցել տեխնիկական նման լայն հանարավորություններ և հաճախ ամբողջությամբ չի տիրապետում նորագույն տեխնոլոգիաներին, ստիպված է վերահսկողություն սահմանել երեխաների նկատմամբ մի դաշտում, որտեղ դեռահասներն ավելի լավ են մանևրում։

«Էնցիկլոմեդայի» այս էպիզոդում պատմում ենք ծնողական վերահսկողության գործիքների և դրանցից գրագետ օգտվելու մասին։ Էպիզոդում զրուցել ենք մեդիա փորձագետ Արթուր Պապյանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների համար արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանի հետ։

Jun 16, 202010:00
Առցանց ծանոթություններ

Առցանց ծանոթություններ

Երեխանների ներկայությունը սոցիալական ցանցերում և համացանցում հասկայական աճ գրանցեց, երբ, համավարակի տարածմամբ պայմանավորված, կրթությունը դարձավ հեռավար։ Դեռահասներից շատերը, սակայն, սոցցանցերը  օգտագործում են ոչ միայն կրթական նպատակներով, այլև նոր ծանոթություններ հաստատելու համար։

Անծանոթ միջավայրում երեխաները հեշտությամբ կարող են ծանոթանալ մարդկանց հետ, որանց իրական կյանքում չեն ճանաչում։ Խաղեր խաղալուց և անհրաժեշտ ինֆորմացիան փնտրելուց բացի նրանք կարող են առցանց ծանոթություններ փնտրել ու գտնել՝ հաճախ անգամ առանց պատկերացնելու դրա հետևանքները։

«Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում «Հայաստանի մանուկներ» հիմնդրամի հոգեբանական ծառայությունների ղեկավար Թամարա Հարությունյանի հետ զրուցել ենք, թե ինչպես բացատրել երեխաներին համացանցանցում ծանոթությունների ու շփումների վտանգները, ինչպես կանխել դրանք և ինչ անել, երբ անցանկալի շփումն անհետևանք չի մնացել երեխայի համար։

Jun 09, 202010:00
Երեխաների իրավունքները մեդիայում

Երեխաների իրավունքները մեդիայում

Երեխաները մեդիայի ուշադրության կենտրոնում հիմնականում հայտնվում են, երբ որևէ դժբախտ պատահար է տեղի ունենում, կամ հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը։

Դեռահասներին հուզող խնդիրները մեդիայում հաճախ են մնում լուսանցքից դուրս, լրատվամիջոցներում հայտնվելիս էլ հաճախ նրանց իրավունքների կոպիտ ոտնահարումներով են հայտնվում։

«Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդը մեդիայում երեխաների իրավունքների և նրանց առնչվող խնդիրների լուսաբանման մասին է։ Փորձելու ենք հասկանալ, թե արդյոք նրանց ձայնը լսելի է, և ինչ իրավունքներ ունեն երեխաներն ու ծնողները, երբ խոսքը մեդիայում նրանց վերաբերող հրապարակումների մասին է։

Էպիզոդում իրենց անհանգստացնող հարցերի և մեդիայում իրենց ներկայացվածության մասին պատմում են մի շարք դպրոցականներ, իսկ երեխաներին առնչվող խնդիրների գրագետ լուսաբանման մասին զրուցել ենք Iravaban.net կայքի խմբագիր Ալիսա Չիլինգարյանի հետ։

Jun 01, 202011:00
Սոցիալական ցանցեր

Սոցիալական ցանցեր

Սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս մեզ ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ կիսելու մեր մտքերը՝ անկախ նրանց գտնվելու վայրից, կիսվել նրանց հետ զգացմունքներով, զվարճալի տեսանյութերով, օգնություն կամ խորհուրդ խնդրել ու ստանալ ցանկացած պահի, ցանկացած վայրից։ Ֆեյսբուքը, Ինստագրամը, Տելեգրամը և մյուս հարթակները կապում են մեզ, տալիս ինքնարտահայտվելու պլատֆորմ, պատմելու մեր մտահոգությունների, ձեռքբերումների ու երբեմն էլ ձախողումների մասին։ Այստեղ մենք կարող ենք գտնել մեզ հետաքրքրող ինֆորմացիան, ծանոթանալ նոր մարդկանց հետ, պահել կապը հին ծանոթների հետ, որքան էլ որ ֆիզիկապես հեռու լինենք իրարից։ Սրանք սոցիալական ցանցերի դրական կողմերն են, սակայն սոցցանցերն ունեն նաև իրենց՝ հաճախ անտեսանելի, մութ կողմը։

«Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում պատմում ենք, թե ինչպես կարելի է խոսել երեխաների հետ սոցցանցերի մասին, ինչ է պետք բացատրել նրանց սոցիալական ցանցերում գրանցելուց առաջ և ինչպես կարելի է ապահովել երեխայի ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը վիրտուալ տիրույթում։

May 26, 202011:04
Ինֆլյուենսերներ

Ինֆլյուենսերներ

«Ինֆլյուենսեր» բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է ազդեցություն գործող անձ։ Ինֆլյուենսերները մարդիկ են, որոնք ունեն հեղինակության որոշակի շրջանակ, ձևավորում են հանրային կարծիք։ Սոցիալական ցանցերում հայտնի այս մարդկանց դերը մարքեթինգի տեսանկյունից այս պահին առավել մեծ է, քան երբևէ:

Հիմնականում ինֆլյունեսերները հայտնիություն ձեռք են բերում սոցիալական մեդիայից դուրս՝ դերասաններ են, երգիչներ, հաղորդավարներ, սպորտի մարդիկ։ Սակայն այժմ հանրահայտ լինելը պարտադիր պայման չէ սոցիալական որևէ հարթակում ինֆլյուենսեր լինելու համար։ Մեծ լսարան ունեցող ցանկացած օգտատեր կարող է հասարակական կարծիքի ձևավորման միջոց դառնալ։ Հենց այդ լսարանի խնդիրն է նաև նրանց տրամադրած ինֆորմացիայի գրագետ սպառումը։

«Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում պատմում ենք, թե ովքեր են ինֆլյուենսերները, ինչպես են նրանք ազդում իրենց լսարանի վրա, արդյոք դա անում են հանուն գումարի, թե՞ ոչ միայն և ինչպես գրագետ սպառել նրանց ստեղծած բովանդակությունը։ Խոսել ենք նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմեի, հաղորդավար-ինֆլյուենսեր Արևիկ Ուդումյանի և ինֆլյուենսեր, «Եղի՛ր տեղեկացված» հասարակական կազմակերպության նախագահ Արուսիկ Մկրտչյնաի հետ։

May 19, 202010:00
Խոսքի ազատություն

Խոսքի ազատություն

Յուրաքնաչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Սա ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ Այստեղ նաև երաշխավորում է տեղեկատվական միջոցների ազատությունը։ Մենք ազատ ենք մտածել և արտահայտել մտքեր մեզ հարմար բոլոր եղանակներով։ Այդ եղանակներից մեկն էլ խոսքն է։ Խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է և յուրաքանչյուր մարդու անքննելի իրավունքը։ Սակայն ինչպես մեր բոլոր ազատությունները, այս մեկը ևս ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մեկ ուրիշի ազատությունը։ «Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդը խոսքի ազատության և դրա սահմանների մասին է։

Քննարկում ենք նաև, թե ինչպես կարելի է խոսքի ազատությունը և ատելության խոսքը բացատրել երեխաներին։ Զրուցել ենք մեդիափորձագետ, media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի հետ։ Էպիզոդում նաև կլսեք «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Լիլիթ Սարգսյանին և 9-ամյա Մարիային և Աղասիին։

May 12, 202010:01
Բռնությունը մեդիայում

Բռնությունը մեդիայում

Բռնությունն ամենուր է՝ համակարգչային խաղերում, հեռուստատեսությամբ, լուրերում, ժամանցային հաղորդումներում, մուլտֆիլմերում և անգամ հեքիաթներում։ Դրա պակասն, իհարկե, իրական կյանքում ևս չկա, բայց որքան շատ ենք սպառում մեդիա, այնքան մեծանում է բռնության առերեսվելու հնարավորությունը։

Հեռուստատեսությամբ ցուցադրվող դաժան տեսարանները կարող են էապես ազդել մարդու հոգեբանության և աշխարհընկալման վրա, հատկապես վաղ տարիքում, երբ դրանք նոր են ձևավորովում։ Բազմաթիվ հետազոտողներ եզրահանգման են եկել, որ մեդիայում բռնության տեսարանները երեխաներին ավելի ագրեսիվ վարքի են դրդում։

«Էնցիկլոմեդայի» այս էպիզոդն այն մասին է, թե ինչ կարող են անել ծնողները, երբ մեդիայում խոսքին փոխարինում են բռունցքները, հարցերը լուծում են զենքերը։

Զրուցել ենք «Առնականությունն ու գենդերային բռնությունը հայկական հեռուստասերիալներում» հետազոտության հեղինակ, լեզվի, հաղորդակցության և գենդերային ուսումանսիրությունների մասնագետ Անի Կոջոյանի հետ։ Էպիզոդում կլսեք նաև հոգեբան Անուշ Ալեքսանյանին և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին։

May 05, 202010:00
Կորոնավիրուսը և մեդիագրագիտությունը դպրոցական առարկաներում

Կորոնավիրուսը և մեդիագրագիտությունը դպրոցական առարկաներում

Անհարմար իրավիճակն ի օգուտ իրենց ծնողներն ու ուսուցիչներ օգտագործել են դասի ուսումնասիրության նյութ դարձնելով ներկայի ամենաադրիական թեման՝ նոր կորոնավիրուսային համավարակը։ Մեդիայում կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակումները, այդ թվում ապատեղեկատվությունները, կեղծ լուրերը, գրաֆիկները, քարտեզները կարող են հրաշալի քննարկման առիթ դառնալ դպրոցական դասացուցակի բոլոր առարկաների համար։

«Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդն այն մասին է, թե ինչպես կարելի է համաշխարհային և տեղական մեդիայում համավարակի թեման օգտագործել դասի արդյունավետ կազմակերպման նպատակով։ Էպիզոդում զրուցել ենք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանի հետ։ Այս մեթոդով գործնականում աշխատելու իրենց փորձի մասին պատմում են նաև Վայոց ձորի Չիվա գյուղի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ալետա Հարությունյանը, Երևանում ՄՊՀ մասնաճյուղին կից Երիցյան վարժարանի ֆիզիկայի և բնագիտության ուսուցչուհի Կարինե Սամվելյանը և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Apr 28, 202010:00
Ինչպես բացատրել մեդիան երեխաներին

Ինչպես բացատրել մեդիան երեխաներին

Աշխարհում տարածվող կորոնավիրուսային նոր համավարակի հետևանքով մեդիայում տագնապային լուրերի պակաս չի զգացվում։ Ամեն օր ավելի ու ավելի շատ վարակակիր մարդիկ, նոր մահեր, ռեկորդներ ու հակառեկորդներ են գրանցվում։ Այս ամենը մշտական լարվածության մեջ են պահում բոլորին՝ անկախ տարիքից։ Երեխաների մոտ առաջանում են հարցեր և ցանկալի է, որ ծնողները կարողանան սպառիչ պատասխաններ տալ դրանց՝ միևնույն ժամանակ  խուսափելով երեխայի մոտ խուճապ ստեղծելու հավանականությունից։

«Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդը լրատվությունը և մեդիան երեխաներին հանրամատչելի կերպով բացատրելու եղանակների մասին է։ Զրուցել ենք «Շողակաթ» հեռուստաընկերության մանկական և կրթական հաղորդումների պատասխանատու Հերմինե Ստեփանյանի հետ։ Էպիզոդում կլսեք նաև արտթերապևտ Արմինե Առաքելյանին և ծնողների, որոնք պատմում են՝ ինչպես են իրենց երեխաներին բացատրել ստեղծված իրավիճակը։

Apr 21, 202010:00
Մեդիան արտակարգ իրավիճակներում

Մեդիան արտակարգ իրավիճակներում

Մեդիայի դերն անփոխարինելի է արտակարգ իրավիճակների կառավարման տեսանկյունից։ Հասարակությունում առկա անհանգստությունները և վախերը  մեդիան կարող է սփոփել հավաստի, ամբողջական և բազմակողմանի տեղեկատվության հաղորդմամբ։ Այդուհանդերձ որոշ լրատվամիջոցներ արտակարգ իրավիճակներում ահագնացնում են լսարանի խուճապային տրամադրությունը։

Էնցիկլոմեդիայի այս թողարկումը ճգնաժամային իրավիճակներում մեդիայի աշխատանքի և դերի մասին է։ Էպիզոդում զրուցել ենք Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական տնօրեն Արմեն Սարգսյանի և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ։

Apr 14, 202010:00
Անձնական տվյալներ

Անձնական տվյալներ

Երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարևորությունն առավել արդիական է դարձել հեռավար ուսուցման անցնելու պայմաններում։ Ուսուցման այս ձևաչափը, ինչպես նաև ստեղծված իրավիճակում ավելի շատ մեդիա սպառելու հանգամանքը մեծացնում են անձնական տվյալների արտահոսքի և սխալ մշակման վտանգը։

«Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում պատմում ենք երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարևորության և միջոցների մասին։ Էպիզոդում զրուցել ենք մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության փորձագետ Մկրտիչ Խաչատրյանի և ծնող Աննա Գևորգյանի հետ։

Apr 07, 202010:03
Դավադրության տեսություններ

Դավադրության տեսություններ

Կորոնավիրուսային նոր հիվանդության տարածումից շատ ավելի վաղ Հայաստան հասան դրա վերաբերյալ դավադրության տեսությունները։ Տեղեկատվական հոսքերը, ապատեղեկատվությունը և մարդկային հոգեբանության որոշ առանձնահատկություններ ոմանց հաճախ ստիպում են դավադրություններ փնտրել տեղի ունեցող ցանկացած իրադարձությունում։ Օգտվելով այս հանգամանքներից՝ շահագրգիռ որոշ խմբեր օգտագործում են տեղեկատվությունը հասարակության մեջ խուճապ տարածելու համար։

«Էնցիկլոմեդիայի» 21-րդ էպիզոդում պատմում ենք, թե ինչպես և ինչ նպատակով են ստեղծվում դավադրության տեսությունները, քննարկում ենք հայկական մեդիայում տարածվող կոնսպիրոլոգիաների մի քանի օրինակ։ Դավադրության տեսությունները տարբերելու և դրանց ազդեցությունից խուսափելու մասին զրուցել ենք արձակագիր, Եվրասիա համագործակցությույն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի և գիտական լրագրող Ռուբինա Դավթյանի հետ։

Mar 31, 202010:02
Հեռավար ուսուցում

Հեռավար ուսուցում

Հայաստանում ապրիլի 16-ից արտակարգ դրություն է հայտարարված։ Կրթական հաստատությունները փորձում են, հարմարվելով ստեղծված իրավիճակին, անցնել հեռավար ուսուցման։ «Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում ծնողները պատմում են, թե ինչպես են կազմակերպում իրենց երեխաների ուսուցումը տանը։

Էպիզոդում պատմում ենք նաև հեռավար ուսուցման համար նախատեսված կրթական հարթակների, ինչպես նաև առցանց դասերի կազմակերպման ընթացքում երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին։

Mar 24, 202011:22
Կեղծ լուրեր և փաստերի ստուգում

Կեղծ լուրեր և փաստերի ստուգում

«Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում պատմում ենք ապատեղեկատվության, կեղծ լուրերի և փաստերի ստուգման մասին։ Օրինակների միջոցով պատմում ենք զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվող տեղեկատվությունը ստուգելու անհրաժեշտ գործիքների, եղանակների մասին։

Էպիզոդում զրուցել ենք Փաստերի ստուգման հարթակի խմբագիր Անի Գրիգորյանի, ինչպես նաև կայքի լրագրողներ՝ Անի Ավետիսյանի, Լուսինե Ոսկանյանի, Նելլի Լազարյանի և Սևադա Ղազարյանի հետ։ Էպիզոդում կլսեք նաև media.am-ի փաստերի ստուգման լրագրող Արշալույս Բարսեղյանին և Երևանի «Անանիա Շիրակացի» կրթահամալիրի տարրական դպրոցի մի խումբ աշակերտների։

Mar 17, 202009:59
Քարոզչություն

Քարոզչություն

Ապրիլի 5-ին կայանալիք Սահամանդրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ Հայաստանում նախընտրական քարոզարշավ է սկսվել։ Ձևավորվել են «Այո»-ի և «Ոչ»-ի ճակատներ։ Երկու շտաբերն էլ հնարավոր բոլոր եղանակներով փորձելու են որքան կարող են շատ մարդու վստահեցնել, համոզել, ներշնչել իրենց ճշմարտացիության մեջ։ Հենց սա էլ քարոզչությունն է։

Քարոզչությունը տեղեկատվությունից տարանջատելը մեդիագրագիտության կարևոր բաղադրիչ է։ Մեր նախորդ էպիզոդում խոսել էինք այն մասին, թե ինչպես է պրոպագանդան ոչ միայն գործիք դարձնում, այլև թիրախավորում երեխաներին։ Քարոզչության դեպքում ևս երեխաները հաճախ են դրա հասցեատերերը դառնում։ Թեև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով արգելվում է ուսումնական հաստատություններում քաղաքական քարոզչությունը, նախկինում հայաստանյան ուսումնական հաստատություններում քարոզչության բազմաթիվ օրինակներ են գրանցվել։

«Լրատուն» մեդիա թանգարան» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանի հետ զրուցել ենք քարոզչության գործիքների և դրանց ազդեցությունից խուսափելու եղնակաների մասին։ Էպիզոդում նաև դպրոցներում նախկինում իրականացված քարոզչության օրինակներ ենք քննարկել ուսուցիչ-պատմաբան Վահրամ Թոքմաջյանի հետ։

Mar 10, 202009:31
Պրոպագանդա

Պրոպագանդա

Տեղեկատվությունը, գաղափարները, պատկերները, որոնք ներկայացնում են իրականության մեկ կողմը միայն և հրապարակվում, հեռարձակվում կամ ցանկացած այլ եղանակով տարածվում են մարդկանց կարծիքների վրա ազդելու նպատակով պրոպագանդա են։ Պրոպագանդայի տարածման գործիքները ժամանակի ընթացքում կատարելագործվել են բանավոր խոսքից, լոզունգներից տեղափոխվելով մեդիա՝ ձեռքբերելով նոր ձևեր։ Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում զրուցում ենք պրոպագանդայի մասին։

Էպիզոդի առաջին հատվածում մեդիա փորձագետ Աննա Փամբուխչյանի հետ խոսել ենք այն մասին, թե ինչ է և ինչպես է աշխատում պրոպագանդան՝ թիրախավորելով նաև երեխաներին։ Սակայն երեխաներին թիրախավորելուց բացի, երբեմն պրոպագանդան կարող է հենց երեխաներին դարձնել գործիք։ Էպիզոդի երկրորդ հատվածում երեխաների՝ իրենց կամքից անկախ պրոպագանդայի գործիք դառնալու մասին խոսել ենք ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանի հետ։

Mar 03, 202009:56
Մանիպուլյացիաներ

Մանիպուլյացիաներ

Անազնիվ եղանակների կիրառմամբ մարդու կամ հասարակության կարծիքի վերահսկողությունը կոչվում է մանիպուլյացիա։ Մանիպուլյացիան մարդու վարքագիծը, կայացրած որոշումները փոխելու նպատակով կիրառվող հնարք է։ Տեղեկատվության փոխանցման այս մեթոդն օգտագործողները կարող են տարբեր դրդապատճառներ ունենալ՝ անձնականից մինչև քաղաքական կամ տնտեսական շահեր։

Այն մասին, թե ինչ է մանիպուլյացիան և ինչ գործիքներ են կիրառվում հանրային կարծիքի վերահսկողության համար զրուցել ենք սոցիոլոգ Հայկ Սմբատյանի հետ։ Էպիզոդում կլսեք նաև հոգեբան Մարի Ամիրխանյանի և 9-ամյա Լինային։

Feb 25, 202009:14
Լրատվության գրագետ սպառումը

Լրատվության գրագետ սպառումը

Հայաստանում վերջերս անցկացված մի հետազոտության համաձայն՝ հայաստանցիների ստացած տեղեկատվության հիմնական աղբյուրը համացանցն է։ Երկրորդ տեղում հեռուստատեսությունն է։ Հնգյակում նաև ընտանիքի անդամներն, ընկերներն ու գործընկերներն են են։ Նորությունները քննարկվում են ընտանքիներում, կրթական հաստատություններում և վաղ տարիքից երեխաները կամա թե ակամա ազդվում են լրատվությունից։ Լուրեր սպառելու անխուսափելիությանը զուգահեռ անհրաժեշտություն է ի հայտ գալիս սովորեցնել նրանց, թե ինչպես պետք է ճիշտ ստանալ և վերլուծել այդ տեղեկատվությունը։ Այս գործում ծնողի ունեցած դերի և լրատվության գրագետ սպառման մասին «Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում խոսել ենք հոգեբան Սոնա Մանուսյանի հետ։

Էպիզոդում զրուցել ենք երեխաների մոտ քննադատական մտածողության զարգացման համար ամենահարմար տարիքի մասին։ Քննարկում ենք նաև հիմնական հարցերը, որոնք պետք է տալ ցանկացած տեղեկատվություն սպառելիս։ Էպիզոդում «Երկիր մեդիա» հեռուտաընկերության «Մանկական երկիր» հաղորդաշարը պատրաստող երեխաներն ու Երևանի դպրոցներից մեկի աշակերտները պատմում են իրենց լսած և կարդացած լուրերի մասին։

Feb 18, 202010:41
Կիբերբուլիինգ

Կիբերբուլիինգ

Բուլիինգը որևէ մեկի կողմից մեկ այլ անձի նկատմամբ շարունակաբար հոգեբանական կամ ֆիզիկական հալածանքն է։ Այս խնդրին հիմնականում բախվում են դպրոցահասակ երեխաները։ Դպրոցական միջանցնքներից կամ շենքերի բակերից, սակայն, բուլիինգն այժմ տեղափոխվել է նաև համացանց՝ մասնավորապես սոցիալական ցանցեր։ Առցանց հալածանքը կոչվում է կիբերբուլիինգ։ Բակային բուլիինգից կիբերբուլինգը տարբերվում է նրանով, որ այն երեխային կարող է վնասել ամենուր, օրվա ցանկացած պահի։ Հայտնվելով համացանցում՝ հանրային հասանելիություն ունեցող ինֆորմացիան կարող է հետապնդել երեխային նրա ողջ կյանքի ընթացքում։ Համաշխարհային վիճակագրությունները փաստում են, որ երեխաների մոտ 30 տոկոսը համացանցում վիավորական հաղորդագրություններ է ստանում անծանոթներից։ Խնդրին առերեսվում են նաև հայաստանցի երեխաները։

«Էնցիկլոմեդիայի» այս էպզիոդում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների համար արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանի հետ զրուցել ենք կիբերբուլիինգի կանխման եղանակների և դրա կարևորության մասին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Էդուրադ Իսրայելյանն էլ պատմում է կիբերբուլիինգի զոհ դարձած երեխաների համար կազմակերպվող խորհրդատվության մասին։

Feb 12, 202009:56
Լրագրողները և լրատվությունը

Լրագրողները և լրատվությունը

Լրագրող դառնալու հույսով տարեկան հարյուրավոր ուսանողներ են հայտնվում Հայաստանի բուհերի Ժուռնալիստիկայի ֆակուլտետներում։ Նրանց մի մասն ուսման ավարտին հայտնվում է հեռուստաընկերություններում, ռադիոներում, թերթերում, լրատվական կայքերի խմբագրություններում։

Առանց հանգստյան օրերի աշխատանքի արդյունքում լրագրողները մարդկանց ապահովում են ամենօրյա լրատվությամբ։ Երեկոյան հեռուստացույցով լուրերը դիտելիս, կամ համացանցում որևէ հոդված  կարդալիս լսարանի կողմից 1-2 րոպեում սպառված ինֆորմացիայի համար լրագրողներից ժամեր, օրեր, երբեմն ամիսներ են պահանջվում։ «Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում պատմում ենք՝ ինչպես են աշխատում խմբագրությունները, ովքեր են լրագրողները և ինչ է լրատվությունը։

Էպիզոդում զրուցել ենք ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի քանի ուսանողների, Հայաստանի Հանրային ռադիոյի լրատվական ծառայության խմբագիր Արմեն Վարդանյանի, լրագրող Անի Մինասյանի, ինչպես նաև «Հետք»-ի լրագրող Տիրայր Մուրադյանի հետ։

Feb 04, 202009:59
Ֆիշինգ

Ֆիշինգ

Համացանցում iPhone եք շահե՞լ, կամ կտակ եք ստացել բարեկամներից, ում չէիք ճանաչո՞ւմ։ Տարեկան հարյուր հազարավոր մարդիկ այսպես կորցնում են ոչ միայն իրենց հաշիվները սոցիալական ցանցերում, այլև գումար, երբեմն վտանգում իրենց հեղինակությունը։ Անձնական տվյալներին հասանելիությունը հիմանկանում հնարավոր է դառնում ֆիշինգի [phishing] պատճառով։ Ամսական մոտ 1,5 մլն ֆիշինգ հարթակ է ստեղծվում աշխարհում։ Վտանգավոր նամակները տարածվում եմ ամենուր և կարող են թիրախավորել ցանկացած մարդու՝ անկախ տարիքից և բնակության վայրից։

Ֆիշինգի բազմաթիվ մեխանիզմներ կան։ «Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ խոսել ենք դրանցից ամենատարածվածների մասին։ Էպիզոդում նաև պատմում ենք, թե ինչպես է աշխատում ֆիշինգը և անձնական օրինակով տարբերակում ենք վտանգավոր նամակներն անվտանգներից։

Jan 21, 202009:25
Գաղտնաբառեր

Գաղտնաբառեր

2018 թվականին աշխարհում ամենից շատ օգտագործված գաղտնաբառը 123456-ն է եղել։ Երկրորդ տեղում password բառն է։ Թոփ հնգյակում մյուս տեղերը 1-5, 1-7, 1-8 թվերինն են։  Սա փաստում է, որ շատերն անլրջությամբ են վերաբերում գաղտնաբառի ընտրությանը և չեն կարևորում նոր գաղտնաբառի սահմանումը։ Մինչդեռ, թույլ գաղտնաբառը հնարավորություն է տալիս հեշտությամբ կոտրել ձեր հաշիվը ցանկացած սոցիալական ցանցում, ինչպես նաև օգտագործել ձեր անձնական տվյալները։

Անձնական տվյալների օգտագործման այլ եղանակներ ևս կան։ «Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում զրուցել ենք մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, քննարկել ենք անվտանգ գաղտնաբառերի սահմանման հիմնական սկզբունքները։ Էպիզոդում խորհուրդներ կան նաև տեղեկատվության առավել արդյունավետ պաշտպանության ապահովման վերաբերյալ։ 

Jan 14, 202010:17
Մեդիա դիետա արձակուրդների համար

Մեդիա դիետա արձակուրդների համար

Ամանորյա տոներին սննդային դիետայից բացի նույնքան կարևոր է մեդիա դիետային հետևելը։ Էնցիկլոմեդիայի տոնական էպիզոդում հավաքել ենք խորհուրդներ արձակուրդային օրերին մեդիայի սպառումը լավագույն կերպով բալանսավորելու համար։ Եթե կարծում եք, որ հնարավոր չի լինելու խոսափել դրա չափից շատ սպառումից, նաև հավքել են խորհուրդներ, թե ինչ որակյալ բովանդակություն կարելի է դիտել, լսել և ստանալ ոչ աշխատանքային օրերին։

Տոնական էպիզոդում զրուցել ենք վլոգեր Վեգա Անդրիասյանի, մեդիա փորձագետ Գեղամ Վարդանյանի, լրագրող Անահիտ Մինասյանի և մանկավարժ Աննա Գևորգյանի հետ։

Dec 31, 201910:24
Մուլտֆիլմեր

Մուլտֆիլմեր

Մարդու աշխարհընկալման ձևավորման վրա էական ազդեցություն ունեն վաղ տարիքում նրա դիտած մուլտֆիլմերը։ Շատերի մանկության հիշողությունների մեծ մասը փոքր տարիքում դիտած մուլտֆիլմերի հետ է կապված։ Միևնույն ժամանակ, կարևոր է հաշվի առնել, որ ժամանցի միջոց լինելուց բացի անիմացիան այն արտադրող ընկերությունների համար եկամտաբեր բիզնես է։ «Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում խոսել ենք մուտֆիլմերի արտադրության, դրանց ազդեցության, ճիշտ ընտրության և երեխաներին վատ բովանդակությունից հեռու պահելու հնարավոր եղանակների մասին։

Զրուցել ենք հոգեբան Սոնա Մանուսյանի, մուլտիպլիկատոր, «Մուլտարտ+» անիմացիոն ստուդիայի հիմնադիր Արթուր Միքայելյանի, Ջիմի և Անահիտ Սահակյանի հետ։

Dec 24, 201911:14
Մեդիան և կարծրատիպերը

Մեդիան և կարծրատիպերը

Մեդիան՝ առավելապես հեռուստատեսությունը, կարծրատիպեր ստեղծող և վերարտադրող ամենաազդեցիկ գործիքն է։ Հումորային հաղորդումները, հեռուստասերիալները, ժամանցային ծրագրերը հաճախ են ստերեոտիպեր կիրառում ավելի զավեշտալի լինելու, մեծ լսարան գրավելու նպատակով։ Օրինակ, կանայք վատ վարորդներ են, տղամարդիկ ոչ զգացմունքային, մի ազգի ներկայացուցիչներ անճաշակ են, մյուսները գողեր են, որոշ մասնագիտույթուններ կանացի են, որոշները միայն տղամարդկանց համար են։

Սրանք կարծրատիպեր են, որոնց հաճախ կարելի է հանդիպել հայաստանյան մեդիայում։ Հատկապես մարտի 8-ից ապրիլի 7-ը հեռուստատեսությամբ կարելի է բազմաթիվ պատմություններ դիտել կանանց մասին, ովքեր ընտրել են, իբր, տղամարդկային մասնագիտություններ։ Նաև մեդիայի շնորհիվ այս կարծրատիպերն արմատանում են վաղ տարիքից։ Մյուս կողմից էլ, ստերեոտիպերից զերծ չեն նաև դպրոցական դասագրքերը։ Այդուհանդերձ, մեդիայի տարածած կարծրատիպերից երեխաների ազդեցությունը հնարավորին չափով նվազանելու մի քանի տարբերակ գոյություն ունի։

Այդ եղանակներն Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում քննարկում ենք հոգեբան Սոնա Մանուսյանի և լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանի հետ։

Dec 17, 201910:42
Գովազդի ազդեցությունը

Գովազդի ազդեցությունը

Գովազդը հետապնդում է մեզ փողոցներում, հեռուստացույցից, մեր սմարթֆոններում, հանրային տարնսպորտում, ամենուր։ Հաճախ գովազդը նաև գինն է մեզ առանց վճարելու տրվող տեղեկատվության։ Խոշոր կազմակերպություններից շատերն առանձին մեծ ստորաբաժանումներ ունեն, որոնց աշխատակիցների նպատակն ամեն գնով իրենց արտադրության գովազդը մարդկանց առաքելն է։ Լսարանին թիրախավորելու հարցում գովազդատուներն օգտագործխում են նաև այն տեղեկատվությունը, որը սոցիալական ցանցերը հավաքում են մեր մասին։ Այս ամենից բացի, իրենց անընդհատ կրկնվող բնույթի պատճառով նաև կարծրատիպեր ստեղծելու ամենաազդեցիկ գործիքներից մեկն է։

Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում զրուցել ենք IT և մեդիա փորձագետ Արթուր Պապյանի, թվային մարքեթինգի մասնագետ Գոռ Եփրեմյանի և սոցիոլոգ Արմենուհի Բուրմանյանյի հետ՝ հասկանալու գովազդի տարածման մեխանիզմները, ինչպես նաև դրա ունեցած ազդեցությունը մեզ վրա։

Dec 12, 201911:21
Յություբ․ այլընտրանքային բովանդակություն

Յություբ․ այլընտրանքային բովանդակություն

Յություբն աշխարհի ամենամեծ վիդեո հարթակն է։ Այն նաև երկրորդ ամենաշատ այցելություններն ունեցող կայքն է համացանցում։ Օրական մոտ 5 միլիարդ տեսանյութ է դիտվում Յութուբում։ Այս տեսանյութերի մի մասը ժամանցային վիդեոներ են, խաղերի կամ անձնական տեսագրություններ կամ լրատվական հեռարձակումներ, բազմաթիվ են վլոգերը։ Տեսանյութերի մի մասն էլ կրթական, գիտական և ուսուցողական բնույթի են։

Յություբում տեսադասերի միջոցով հնարավոր է սովորել տարրական կենցաղային խնդիրներ լուծելու ամենապարզ եղանակները, զարգացնել օտար լեզուների իմացությունը, պատրաստվել որևէ քննության, ստանալ հոգեբանական կամ փիլիսոփայական բարդ հարցերի պատասխաններ՝ հնարավորին չափ մատչելի ձևով։

Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում քննարկում ենք գիտական, կրթական և ուսուցողական տեսնյութերը Յություբում, դրանք գտնելու եղանակները և որակյալ բովանդակությամբ տեսանյութեր դիտելու կարևորությունը։

Dec 10, 201910:07
Յություբը հետևում է մեզ

Յություբը հետևում է մեզ

Յութուբը 2005 թվականին ստեղծված վիդեո պլատֆորմ է։ Այն հնարավորություն է տալիս ներբեռնել, տարածել ու դիտել ցանկացած տեսակի տեսանյութեր՝ երաժշտական տեսահոլովակներ, լրատվություն, ժամանցային հաղորդումներ, վլոգեր, անձնական տեսագրություններ։ Սրան զուգահեռ սոցիալական այս ցանցն անընդհատ ինֆորմացիա է հավաքում իր օգտատերերի մասին՝ օրեցօր ավելի լավ ճանաչելով մեզ։ «Էնցիկոլեդիայի» այս էպիզոդում IT և մեդիա փորձագետ Արթուր Պապյանի հետ զրուցում ենք Յութուբի հետնաբեմի մասին։

Պատասխանեում ենք՝ ինչու՞ է Յութուբն ինֆորմացիա հավաքում մեր մասին և ինչպե՞ս է օգտագործվում այդ ինֆորմացիան հարցերին։

Nov 26, 201910:17
Յություբ․ Բովանդակությունը

Յություբ․ Բովանդակությունը

Սոցիալական ցանցերը դեռահասների ժամանցի հիմնական միջոցներից են։ Նրանցից ոմանք Յություբ սոցիալական ցանցն օգտագործում են ոչ միայն տեսանյութեր դիտելու, այլև ինքնարտահայտման նպատակով։ Այս ցանցը նաև ինքնակրթության ու ցանկացած իրավիճակում պարզ հարցերի պատասխաններ ստանալու հայտնի հարթակ է։

Յություբի անընդհատ զարգացող ալգորիթմն, իր հերթին, ամեն անգամ ապացուցում է, որ օրեցօր ավելի լավ է ճանաչում իր օգտատերերին, գիտի մեր բոլոր նախասիրությունները։ Սա մի կողմից հեշտացնում է մեր առօրյան, մյուս կողմից մտահոգիչ հանգամանք է։ «Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում Յություբում հայտնվող բովանդակության մասին զրուցում ենք վլոգեր Հայկ Մկրտչյանի հետ։

Nov 19, 201910:43
Ինֆորմացիայի աղբյուրներ

Ինֆորմացիայի աղբյուրներ

Երբ հերթը հասնում է ինֆորմացիայի աղբյուրների ընտրությանը, անկախ տարիքից, մարդիկ հաճախ կարող են ծուղակում հայտնվել։ Ստենդֆորդի համալսարանի 2016 թվականի ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ հարցվածների 10-ից 8-ը հավատում են ցանկացած տեղեկատվության, որը գտնում են համացանցում։ Հայաստանում շատերի համար անառարկելի ճշմարդտություն է շարունակում մնալ մեդիայում՝ մասնավորապես հեռուստատեսությունից ստացավծ տեղեկատվությունը։ Այդուհանդերձ, սա մեծացնում է մարդկանց՝ ապատեղեկատվության և կեղծիքի զոհ դառնալու հավանականությունը։

«Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում տեղեկատվության աղբյուրների ընտրության բարդ գործը փորձում ենք հեշտացնել մեդիա փորձագետ, media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի հետ։ Էպիզոդում քննարկում ենք աղբյուրների ընտրության հիմնական սկզբունքները, կիսվում սեփական փորձով։

Nov 12, 201910:49
Մեդիա դիետա

Մեդիա դիետա

Քանի՞ ժամ ենք անց կացնում համակարգչի կամ հեռուստացույցի դիմաց։ Որքա՞ն ժամանակ են մենից պահանջում մեր սմարթֆոնները, սոցիալական ցանցերը և ինչպես կարգավորել այդ ժամանակը թե ձեր, թե երեխաների համար։ «Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում անձնական օրինակներով քննարկում ենք երեխաների ծնողների կախվածությունը մեդիայի սպառումից։

Էպիզոդում զրուցել ենք լրագրող, հրապարակախոս Արփի Ոսկանյանի և նրա որդու՝ Մուշեղի հետ։ Սակայն Արփին Միակ ծնողը չէ, ով առերեսվում է այս խնդրին։ Գուցե բոլորի համար նույնն է խնդիրը, սակայն յուրաքանչյուր ծնող իր պայքարի եղանակներն ունի։ Ծնողներից շատերը որպես խնդրի դեմ պայքարի միջոց ընտրում են արգելքը։

Էպիզոդի երկրորդ հատվածում հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ քննարկում ենք մեդիայից կախվածությունից խուսափելու եղանակները և արգելքի մեթոդի արդյուավետությունը։

Nov 05, 201914:38
Մեդիագրագիտություն․ այբուբեն ծնողների և երեխաների համար

Մեդիագրագիտություն․ այբուբեն ծնողների և երեխաների համար

Մեդիան այսօր ավելի արագ է զարգանում, քան ձեր երեխաներն եմ մեծանում։ Դուք էլ այլևս միակը չեք, ով հետևում է նրանց առօրյային։ Ավելին, ձեր երեխաների սմարթֆոններն ավելի շատ բան գիտեն նրանց մասին քան դուք։ Մենք գիտենք, որ սա Ձեզ երբեմն հունից հանում է։ Դուք էլ փորձում եք լուծումներ գտնել։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Էնցիկլոմեդիա» փոդքասթերի շարքը համարեք մեդիագրագիտության ձեր առաջին ձեռնարկը։ Միասին կքննարկենք՝ ինչպե՞ս օգնել երեխաներին տարբերել օնլայն խաղերի, սոցիալական ցանցերի, յութուբյան տեսանյութերի հնարավոր մանիպուլյացիաները, հավաստի ու կեղծ տեղեկությունները, օգտվել ստուգված աղբյուրներից։

Առաջին էպիզոդում քննարկում ենք` ինչ է մեդիագրագիտությունը և ինչպես լինել մեդիագրագետ։ Էնցիկլոմեիդայի զրուցակիցը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրի համակարգող Լուսինե Գրիգորյանն է։

Oct 29, 201909:46