Իմ ռադիո
By Im Radio
Իմ ռադիոFeb 24, 2022
IT շաբաթ․ Մեկնարկում է «Ներուժ 5.0» տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարների ծրագիրը
Տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող այն թիմերը, որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են, ունեն տվյալ երկրի քաղաքացիություն, կամ երկքաղաքացի են, հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում և դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան, հիմնել ընկերություն և մեկ տարի զբաղվել տնտեսական գործունեությամբ, ապա կարող են մասնակցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Ներուժ 5.0» պետական ծրագրին, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը։
Խոշոր պլան․Ստեղծագրության ակադեմիա
Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է Ստեղծագրության ակադեմիա ծրագիրը, որը նախատեսում է հասցեագրել ժամանակակից ստեղծագրողների խնդիրները։ Այս ծրագրի շրջանակում կիրականացվեն միջոցառումներ բանաստեղծների, արձակագիրների, դրամատուրգների, սցենարիստների և արվեստի քննադատների համար:
IT շաբաթ․ Ինժեներական քաղաքում բացվել է գերհամակարգչային կենտրոն
Ինժեներական քաղաքում բացվել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն», որը կարող է կատարել բարդ հաշվարկներ և տվյալների վերլուծություններ տարբեր ոլորտներում։ Այն հիմնվել է պետություն-մասնավոր հատված գործընկերության հենքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Համաշխարհային բանկի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամի, Գիտությունների ազգային ակադեմիայի, և այլ ինտիտուների համագործակցությամբ։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ գերհամակարգիչը Ֆրանսիայից է բերվել Հայաստան, Թուլուզի համակարգչային գիտության ինստիտուտի նվերն է, որը հետագայում հզորացվել է Փարիզում։ Կենտրոնում տեղադրված գերհամակարգիչն Ազնավուրի ընտանիքի համաձայնությամբ անվանակոչվել է «Ազնավուր»։
Խոշոր պլան. Գիտելիք՝ ոչ թե հիշելու, այլ կիրառելու նպատակով
Երևանն օրերս հյուրընկալել էր Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ՄԿՈւ որակի ապահովման ֆորումը՝ «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» խորագրով։
ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում նախանշված է շրջանավարտների մասնագիտական զբաղվածության մակարդակը հասցնել 90%-ի։ Սահմանված ցուցանիշի ապահովումը խթանելու համար Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից մշակվել է Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովման մոդել, որը հնարավորություն է տալիս հետևել, թե ինչքանով են գործատուները քոլեջներում մասնակցում ուսանողների կրթությանը՝ դասավանդումից մինչև մասնագիտական հմտությունների ձևավորում և ընթացիկ գնահատում։
Խոշոր պլան․Կրթությունը և նորարարությունը՝ բալետի ոլորտում
«Բալետ 2021» զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2012 թվականին՝ նպատակ ունենալով բալետի ոլորտում ստեղծագործող երիտասարդներին աջակցել, կազմակերպել կրթական հանդիպումներ և վարպետության դասեր:
Հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, «Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» բալետի և Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետի պրեմիերան:
IT շաբաթ. «WCIT 2024» գալիս է Հայաստան
«ՄՏՔԻ ՈՒԺԸ. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո Հայաստանը 2–րդ անգամ կհյուրընկալի «WCIT 2024» նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանում մեկ հարկի տակ կհավաքվեն մեծանուն խոսնակները, ոլորտի առաջատար մասնագետներ, կլինեն պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: WCIT2024/DigiTec կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը տեղեկացրեց, որ ավելի քան 2000 միջազգային պատվիրակներ կլինեն Երևանում ու կքննարկեն արհետսական բանականությանն առնչվող մի շարք թեմաներ՝ տիեզերական տեխնոլոգիաներից ու ռոբոտաշինությունից մինչև չիպերի նախագծում և կառավարում։ Հայաաստանը որպես նոր տեխնո հաբ, հյուրերի, մասնակիցներին ներկայացնել առաջադեմ փորձ ու գիտելիքները։ WCIT-ի շրջանակում կանցկացվի DigiTec- տեխնոլոգիական ցուցահանդեսը։
IT շաբաթ. Կիբեռանվտանգության շաբաթ 2024
Կիբեռանվտանգության մասին գիտելիքները խթանելու, փորձի փոխանակմանը նպաստելու նպատակով մայիսի 18-ից 26-ը անցկացվում է «Կիբեռանվտանգության շաբաթ 2024-ը»։ Այն մեկնարկել է BSides Yerevan 2024 կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովով, որի ընթացքում կիբեռանվտանգության ոլորտի 15 մասնագետ Հայաստանից և արտասահմանից ներկայացրել են թեմատիկ զեկույցներ կիբեռհարձակումների դրդապատճառների, անվտանգության տարբեր սպառնալիքների, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգների մասին։
Խոշոր պլան. ԵՊՀ–ն 105 տարեկան է
1919թ․ մայիսի 16–ին հիմնադրվեց ԵՊՀ։
Այսօր տեղի է ունեցել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»–ը։ Մեկ հարկի տակ են հավաքվել դիմորդները, ուսանողները, գործատուները։
Խոշոր պլան. «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ»
«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամն իրականացնում է «Կրթությունից աշխատանք՝ մեկ ուսումնական ծրագիրը: Նպատակն է աջակցել ուսանողներին՝ ունենալու մասնագիտական աշխատանք: Ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երի, ինչպես նաև պետական հավատարմագրում ունեցող համալսարանների 3-րդ կուրսի ուսանողները: Մանրամասների մասին զրուցում ենք «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանի հետ:
IT շաբաթ. e-work.am թվային նոր հարթակ է աշխատանք փնտրողների և առաջարկողների համար
Գործատուն և աշխատանք փնտրողը կարող են հանդիպել e-work.am թվային նոր հարթակում, որն օրերս ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Հարթակը մշակել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը:
e-work.am–ում կարելի է անվճար գրացվել և օգտվել առաջարկվող գործիքակազմից։ Եթե չունեք CV , ապա առաջարկվող տարբերակներից հնարավոր է ընտրել և ավելացնել ձեր պատմությունը։
Խոշոր պլան. Գաղափարը բիզնեսի վերածել կօգնի պետությունը
2019թվականից մեկնարկած «Գաղափարից բիզնես» պետական ծրագիրը շարունակվում է. այս տարի էլ նորարարական գաղափարներ ունեցող ՏՏ ընկերությունները կարող են դիմել մրցույթին և ԲՏԱ նախարարությունից ստանալ դրամաշնորհ։
IT շաբաթ. Մարզաբնակ երիտասարդները սովորում են ծրագրավորման լեզուներ
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Sololearn ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում իրականացնում են «Քո աշխատանքի բանալին․․․․» նոր նախաձեռնությունը, որի նպատակն է մարզաբնակ 15-29 տարեկան երիտասարդներին ծանոթացնել ծրագրավորման լեզուների հիմունքներին։
Ծրագրի մանրամասների մասին պատմում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը։
IT շաբաթ. Անվտանգ համացանց երեխաների համար
Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության մասին հանրային իրազեկվածությունը բավարար մակարդակի չէ: Իսկ ահա երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունները։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության փորձագետ Մկրտիչ Խաչատրյանը հորդորում է սոցիալական ցացներում ինչ որ բան հրապարակելիս առաջնորդվել երեխայի շահով և անհարկի չվտանգել նրան։ Երեխաների անձնական տվյալների հրապարակումը կարող է հետագայում ազդեցել նրանց կյանքի որակի վրա:
Խոշոր պլան. «Ալիք» երիտասարդական նախաձեռնության ծրագրերը
«Ալիք» երիտասարդական նախաձեռնությունը շուտով 1 տարեկան կդառնա. զրուցում ենք անցած ճանապարհի և առաջիկա ծրագրերի մասին։
IT շաբաթ․ «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» կրթական նոր ծրագիր պոլիտեխնիկական համալսարանում
Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկում է «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող կրթական ծրագիրն, որը իրականցվում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Web3 Հայաստան հիմնադրամի հետ համատեղ։ Ուսումնական ծրագիրը ստեղծվել է այս նորարար տեխնոլոգիական ոլորտում հմուտ մասնագետների աճող պահանջարկը լուծելու համար՝ խթանելով ակադեմիական գերազանցության և իրական աշխարհի խնդիրների լուծման միջավայրը: Նոր ծրագրի ընդունելությունը սկսվում է այս տարվա սեպտեմբերից։
Խոշոր պլան. «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա»
Շարունակվում է «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագիրը: Նպատակն է ձևավորել քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների նոր սերունդ, որը ունի արդյունավետ առաջնորդ դառնալու և Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական ներգրավման ջատագով լինելու մոտեցումներ:
IT շաբաթ․ Ավարտվեց AMADEE-24 Մարսի հետազոտական ծրագիրը
Լիակատար մեկուսացման պայմաններում 6 անալոգ տիեզերագնաց` Ավստրիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից և Իսպանիայից, 12 տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով մարտի 12–ից ապրիլի 5–ը իրենց առաքելությունն իրականացրեցին Արարատի մարզի Արմաշ գյուղում կառուցված «Մարսյան կայանում»։ Գրեթե մեկ ամիս տևած առաքելության ընթացքում անցկացրել են փորձեր՝ նախապատրաստվելով ապագա մարդկային և ռոբոտային Մարսի հետախուզական առաքելություններին: Հայկական և Ավստրիական տիեզերական ֆորումների համագործակցությամբ կայացավ «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիան։ Ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա, քանի որ Մարսի երկրաբանական և տեղագրական նմանակն է։ Գտնվելու վայրը հարմար է սարքավորումների վարքագիծը գործառնական շղթայում մարդու միաժամանակյա մասնակցությամբ և գործիքների օգտագործմամբ ուսումնասիրելու համար, մշակելու այնպիսի հարթակներ, որոնք թույլ կտան թեստավորելու կյանքի հայտնաբերման երկրաբանկական գործիքները փորձերի համար և այլն։
Խոշոր պլան․ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն ընդունում է հայտեր
Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտերի ընդունումը: Ծրագրին այս տարի կարող են մասնակցել ինչպես համայնքում ակտիվ, այնպես էլ իրենց գործունեությունը նոր սկսած 20-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդները: Ծրագիրը մեկամյա է. ընդգրկում է 2024 թ. սեպտեմբեր-2025 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը և ընթանում է երկու փուլով: Հայաստանում կանցկացվի տասնհինգօրյա դասընթաց` սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը։
IT շաբաթ․ Նորարար կանայք ԳՏՃՄ ոլորտներում
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը անցկացնում է Նորարար կանայք (Women Innovators) ծրագիրը, որի գլխավոր նպատակն է հզորացնել և բացահայտել Հայաստանում ԳՏՃՄ ոլորտների կանանց ձեռնարկատիրական ներուժը՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ, մտածելակերպ և կապեր: Ծրագիրը տևելու է 2,5 ամիս, կարող են մասնակցել ակտիվ հետազոտողներ կամ ասպիրանտներ, կանայք, որոնք ունեն կամ ստանում են բակալավրի, մագիստրոսի կոչում ԳՏՃՄ ոլորտներում։ Հայտադիմումը կարող եք լրացնել մինչև ապրիլի 15–ը։
Խոշոր պլան. «Կինոյի հիմունքները»՝ դպրոցականների համար
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Ֆաբուլա ֆիլմարտադրության լաբորատորիա» միջազգային նախագծի շրջանակում անցկացվել է «Կինոյի հիմունքներ» խորագրով երկշաբաթյա դասընթացը, որին մասնակցել են 12-15 տարեկան դպրոցականները:
IT շաբաթ․ Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IoT լաբորատորիա
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքում բացվել է վերանորոգված և IoT լաբորատորիայի վերածված երկու լսարան, որտեղ սովորելու են IoT լուծումներ մշակող մասնագետներ: Այսօր շատերն են լսում «Իրերի ինտերնետ» արտահայտությունը կամ Internet of Things (IoT): Իսկ ի՞նչ է այն և ի՞նչ նպատակով են կիրառում։
Իրականում իրերի ինտերնետն ամենուր է․ սկսած օդափոխության համակարգից, որը մենք կառավարում ենք սմարթֆոնով, մինչև թվային համակարգերով հագեցած սմարթ տները և այս ցանկը գնալով ընդլայվում է։ Իրերի ինտերնետը մեր կյանքին նոր արագություն, նոր որակ է հաղորդում։ Սա այնպիսի ոլորտ է, որտեղ տեխնոլոգիաները միահյուսված են մարքեթինգի, տվյալագիտության վաճառքների ու բիզնես-ռազմավարության հետ:
«Խոշոր պլան». ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը հայտարարել է ընդունելություն
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը հիմնադրել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը՝ Հայաստանում մրցունակ կրթությունը խթանելու նպատակով: Դպրոցի ընդունելությունը կատարվում է երկու փուլով՝ գրավոր և բանավոր։ Ուսուցման հիմնական լեզուն հայերենն է։ Միևնույն ժամանակ՝ բոլոր աշակերտներից ակնկալվում է անգլերենի և այլ օտար լեզուների իմացություն։
«Խոշոր պլան». Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթին
2024-ին Հայաստանն առաջինն անգամ մասնակցել է Իրավաբանական խորհրդատվության Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթին։ Փետրվարի 24-ին և 25-ին Երևանում անցկացվել է հայտնի մրցույթի ազգային փուլը, որի հաղթող թիմի անդամները ապրիլին կմեկնեն Լեհաստան՝ ներկայացնելու Հայաստանը մրցույթի միջազգային փուլին։
IT շաբաթ․ Թվային հիգիենա
Թվային տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժան մասն են, դրանց անմիջական ազդեցությունը հատկապես զգում են երեխաներն ու դեռահասները։ Երևանի բժշկական համալասրանում Հերացի վերլուծական կենտրոնն օրերս կազմակերպել էր «Թվային հիգիենա, գաջեթներ, կախվածություն մանկական և դեռահասային տարիքում» թեմայով համաժողովը։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ թվային տեխնոլոգիաների մուտքը մեր կյանք անխուսափելի է, համատարած զարգացումը հեռանկարային է և պետք է ընտրել ոչ թե արգելքի, այլ կանոնակարգման ճանապարհը:
«Խոշոր պլան». «Ուսանողության ձայնը» 13 տարեկան է
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի «Ուսանողության ձայն» ծրագիր 13 տարեկան է։
IT շաբաթ․ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին անհարժեշտ են ԱԲ դասավանդողներ
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին անհարժեշտ են ԱԲ դասավանդողներ, որոնք աշակերտների համար կբացահայտեն ոլորտի անսահման հնարավորությունները։ Ծրագրի նպատակը աշակերտներին ոչ միայն գիտելիքներով զինելն է, այլև ներուժ ունեցողներին գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներ ուղղորդելը։
IT շաբաթ․ Հայաստանը՝ Մարսի անալոգային հետազոտությունների անցկացման վայր
«AMADEE-24» առաքելության ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա Արարատի մարզում՝ բարձր ժայռոտ սարահարթի վրա։ 6 անալոգ տիեզերագնացներ մարտի 12–ին կհագնեն սկաֆանդրները և մինչև ապրիլի 5-ը կմեկուսանան տիեզերակայանում, 12տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով կանցկացնեն փորձեր՝ նախապատրաստվելով ապագա մարդկային և ռոբոտային Մարսի հետախուզական առաքելություններին:
IT շաբաթ․ LeapTrips ստարտափը մշակում է ճամփորդական հետաքրքիր ուղղություններ
LeapTrips ստարտափը ճամփորդությունների սիրահարներին առաջարկում է հետաքրքիր ու ոչ ստանդարտ ուղղություններ։ Հավելվածը կգործարկվի ամռանը, այժմ ընթանում են մշակման աշխատանքներ։ LeapTrips–ի մասին զուրցել ենք համահիմնադիր Ռուզան Մելիք Յոլչյանի հետ։
«Խոշոր պլան». Տիեզերքը՝ մասնագիտություն
Ինչ ներուժ և ապագա ունի Հայաստանը տիեզերքում. մարտի 1-ին Երևանում թեմատիկ երեկո կանցկացվի, որի ընթացքում կցուցադրվի Սոնա Թորոսյանի «Տիեզերական Հայաստան» լրագրողական հեռուստապոեմը։ Այն պատմում է հայրենական առաջին արբանյակ Հայասաթ 1-ի մասին, ներկայացնում AMADEE-24-ի նախապատմությունը։
Տեղի կունենա նաև «Մասնագիտությունը՝ տիեզերք» թեմայով պանելային քննարկում, որին կմասնակցեն նաև ոլորտի մասնագետները։
Թեմայի մասին զրուցել ենք Սոնա Թորոսյանի և
Բազումք գիտահետազոտական լաբորատորիայի համահիմնադիր Ավետիք Գրիգորյանի հետ։
IT շաբաթ․ ԵՊՀ ուսանողների նորարարական գաղափարները կիրականանան ինկուբացիոն ծրագրի միջոցով
Երևանի պետական համալսարանի ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ դասախոսների սոցիալական խնդիրները լուծող նորարարական գաղափարներն այսուհետ կարող են իրականանալ Սոցիալական ձեռներեցության ինկուբացիոն ծրագրի միջոցով։ Օրերս ԵՊՀ–ը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Ցե-Կվադրատ Ամպեգան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրեն Ռուբեն Գեվորգյանը նշում է ծրագիրը մշակվել է համատեղ ջանքերով։ Մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ ռեսուրսներ և մենթորություն: Ինկուբացիոն ծրագրի մասնակիցները ձեռք կբերեն ձեռներեցության, առաջնորդության հմտություններ, հնարավորություն կունենան կառավարել և զարգացնել սեփական բիզնեսը, ինչի արդյունքում էլ կկարողանան ստեղծել կամ գրանցել ձեռնարկություն։
Art Ուրբաթ | Քիլիան Մըրֆի
Մըրֆիի ողջ ստեղծագործական կյանքն ասես հույզերի կծիկ լինի, նրա մարմնավորած կերպարներից յուրաքանչյուրում ապրում են մարդկային ամենատարբեր էմոցիաներն ու զգացումները:
Սառը հայացքը, երկար լռությունը և անսպասելի գործողությունները որքան հատուկ են նրա մարմնավորած կերպարներից յուրաքանչյուրին, այնքան էլ հատուկ են հենց իրեն` Մըրֆիին: Այդ պատճառով էլ արտիստն ամեն անգամ ասում է` յուրաքանչյուր ֆիլմի ավարտից հետո զգում է` որքան ամուր է կերպարի և իր սեփական անձի հուզական ու հոգևոր կապը:
«Խոշոր պլան». Խոշոր պլան. Հոգեբանական աջակցություն` առցանց հարթակում
Հոգեբանական աջակցություն` առցանց հարթակում
IT շաբաթ․ Ի՞նչ է Web3-ը և տեխնոլոգիաների զարգացման մեջ ի՞նչ նշանակություն ունի
Շատ մասնագետներ ինտերնետի ներկայիս մոդելը՝ Web2․0, հնացած են համարում գրաքննության, օգտատերերի անձնական տվյալների հավաքման և շատ այլ սահմանափակումների պատճառով։ Իսկ ահա Web3-ը ինտերնետի հաջորդ իտերացիան է, որը ապակենտրոնացած համակարգերի միջոցով թույլ է տալիս կախված չլինել խոշոր տեխնոլոգիական ընկերություններից:
Web3 Armenia հիմնադրամի գործադիր տնօրեն Մետաքսե Ղամբարյանի հետ զրուցել ենք ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման մեջ Web3–ի նշանակության, հեռանկարների և անվտագության մասին։
Art Ուրբաթ | Բանաստեղծական խոստովանանքներ՝ «Ինչ տխուր է սակայն» գրքում
Խիստ անձնական թեմաների մասին խոստովանանքները հավաքվել էին էջերում, դարձել գիրք և հայտնվել գրատանը` հրավիրելով բոլորին տեսնելու, թերթելու ու զգալու տխրության մեջ ապրող լույսը: Համլետ Առաքելյանի «Ինչ տխուր է սակայնը» նրա առաջին հայալեզու բանաստեղծությունների ժողովածուն է, որտեղ ամփոփված են պոետի` տարբեր ժամանակներում ապրած հույզերն ու զգացողությունները:
Համլետ Առաքելյանն ասում է՝ գրքում տեղ գտած բանաստեղծությունները ենթարկվել են միմիայն զգայական բաժանումների:
«Խոշոր պլան». ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նախագծերը
ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նախագծերի մասին պատմում է կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը
IT շաբաթ․ Ընդունվել է ԱՏՁՄ առաջիկա երեք տարվա ռազմավարությունը
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին ընդունվել է առաջիկա երեք տարվա ռազմավարությունը: ԱՏՁՄ նախագահի պաշտոնում վերընտրվեց Ալեքսանդր Եսայանը, միության տնօրեն՝ Սարգիս Կարապետյանը։ ԱՏՁՄ-ն, ինչպես 2019-ին, ևս մեկ անգամ ստացել է Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT-ն հյուրընկալելու բացառիկ իրավունքը, որը կլինի Digitec Expo-ին զուգահեռ։ Միությունն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, բուհերի, պետական կառույցների հետ ունեցել է արդյունավետ համագործակցությունը, բայց առանձնահատուկ պետք է ընդգծել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագրի կարևոր դերը՝ Հայաստանում տեխնիկական կրթության ու մասնագետների պատրաստման գործում:
Art Ուրբաթ | Էնն Հեթեուեյ
Նա էկրաններին մշտապես երևացել է նուրբ և կանացի կերպարներով, մինչդեռ նրա ձայնը կրկնօրինակել է շատ ավելի ուժեղ կերպարներ ևս, նրա շեքսպիրյան անունն այսօր շատերին է անթարթ պահում կինոթատրոնների էկրանների մոտ ու պատմում նոր պատմություններ: Նա ամերիկյան դերասանուհի Էնն Հեթեուեյն է:
Խոշոր պլան․ EduTrendy նպատակ ունի կրթությունը դարձնել թրենդային
«EduTrend» նախագիծը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հրավիրում են մասնակցելու «Բիզնեսը փոփոխվող աշխարհում» խորագրով համալսարանական կոնֆերանսին, որը նախատեսված է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ուսանողների համար: Կոնֆերանսը տեղի է ունենալու փետրվարի 23-ին՝ ժամը 14:00-ից 19:00-ն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 315 լսարանում:
IT շաբաթ․ Հայտնվել Կոմիտասի սենյակում՝ VR ակնոցի միջոցով
VR ակնոցի միջոցով Կոմիտասի թանգարան–ինստիտուտի այցելուներն այսուհետ կարող են մուտք գործել Կոմիտաս վարդապետի՝ Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակ, տեսնել նրա ռոյալը, նույնիսկ նվագել դրա վրա, թերթել ալբոմը և «» այլ իրեր: Եռաչափ մոդելավորմամբ վիրտուալ աշխատասենյակը ստեղծել է Arloopa ընկերությունը, որի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Աթոյանը նշում է , որ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, այցելուները նորովի կբացահայտեն Կոմիտասի աշխատասենյակը:
Art Ուրբաթ | Ալեքս Բանայանի «Երրորդ դուռը»՝ Հայաստանում
«Երեք դուռ» խորագիրը կրող գիրքը հրեա Ալեքս Բանայանի փորձառությունների ժողովածուն է: 19-ամյա տղան այստեղ հավաքագրել է հանրահայտ արտիստների և բիզնեսի ոլորտում հաջողություններ գրանցածների պատմությունները, նույնիսկ հարցազրույցներ անցկացրել նրանցից մի քանիսի հետ:
Գործարարների օրը` մարտի 3-ին, Երևանում կհայտնվի Forbes-ի ամենաերիտասարդ գիրքը, որը հայ ընթերցողի առաջ կբացի մի շարք գաղտնիքներ: Շնորհանդեսի կազմակերպիչ Արմեն Նիազյանն ասում է` գրքում տեղ գտած պատմությունները իրականությունից վերցված պատառիկներ են:
Խոշոր պլան․ Ագրոոլորտի կրթությունը դարձնել գրավիչ երիտասարդների համար
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ՄԿՈՒ համակարգող՝ Լիլիթ Բեգլարյանը խոսել է ծրագրի, դուալ ուսուցման ձևի և գյուղատնտեսական մասնագիտությունների գրավչության մասին։
IT շաբաթ․Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն
Հայաստանը Մարս մոլորակի «երկրաբանական նմանակն է»․ահա այս հիմնավորմամբ Հայաստանն այս գարնանը մեկ ամսով կդառնա Մարսի անալոգային հետազոտությունների անցկացման վայր։Հայկական և Ավստրիական տիեզերական ֆորումների համագործակցությամբ անցկացվելիք «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիայի կազմակերպչական թիմերի անդամներն օրերս հյուրընկալվել էին Ավստրիայում Հայաստանի դեսպանությունում։
Art Ուրբաթ | Բոլոր ժամանակների Սևակը
Էջմիածնի հռչակավոր սաների երկհարկանի տունը, որը Սևակը նմանեցրել է նկուղի` բառի ոչ պատկերավոր իմաստով, մինչ օրս կանգուն է:
Չանախչի գյուղի տանն այսօր գրեթե ոչինչ չի փոխվել, ամեն բան այնպես է, ինչպես մի ժամանակ, երբ Պարույրը հենց այդ տանը թղթին էր հանձնում այն ստեղծագործությունները, որոնք հետո պիտի դառնային բոլորինը: Նույն գյուղում` տնից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա, այսօր գործում է Սևակի տուն-թանգարանը, որտեղ ամեն անգամ մտնելիս տպավորություն է, թե բանաստեղծն այնտեղ է ու սպասում է իր ընթերցողներին:
Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Ասյա Ադամյանը, խոսելով Սևակի մասին, պատմում է, թե ինչպես է հինգ տարի Պարույրն ապրել սեփական ծնողների հետ մեկ հարկի տակ` այլ մարդկանց կոչելով հայր ու մայր:
Խոշոր պլան․ Մեկնարկել է «իԳործ» ծրագրի 5-րդ սերնդի հայտերի ընդունումը
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի 2024 թվականի հայտադիմումների ընդունումը մեկնարկել է։ Ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին աշխատելու Հայաստանի պետական կառավարման համակարգում:
IT շաբաթ․ «Խորը ինժեներական կրթական ծրագիր»
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն ու Հայ կրթական հիմնարկությունը 2021 թվականից իրականացում են «Խորը ինժեներական կրթական ծրագիրը»։
Տեխնոլոգիական հյուրատուն, Buggy տեսակի մեքենա, խելացի կառավարման համակարգ․ ահա այս և այլ նախագծեր են իրականացրել ուսանողները։ Ծրագիրը մեկնարկել է Շիրակի մարզում 2021 թվականի փետրվարին։ Առաջին տարվա հաջողությունից հետո այն ընդլայնվել է ու այնուհետև ծավալվել Լոռու և Արմավիրի մարզերում։
Art Ուրբաթ | Հոլիվուդի ամենահայտնի իսպանուհին
Ինը տարի դասական բալետ ուսումնասիրելուց հետո Կրուսը տեղափոխվեց ԱՄՆ՝ Նյու–Յորքի Քրիստինա Ռոտիի անվան դպրոց։ Հենց այստեղ սովորելու տարիներին Պենելոպեին սկսում են հմայել կինոն ու տեսախցիկները։ Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Կապիր ինձ» կատակերգությունն ավելի է ամրապնդում աղջկա սերը կինոաշխարհի հանդեպ։ Եվ չնայած նա շատ երիտասարդ ու անփորձ էր՝ 15 տարեկանում գրանցվում է տաղանդների որոնման գործակալությունում։ Շատ չանցած Պենելոպեին հրավիրում են նկարահանվելու երաժշտական տեսահոլովակներում, որից հետո էլ նա հայտնվում է իսպանական հայտնի հեռուստաընկերություններից մեկում։
Խոշոր պլան․ Մյասնիկյան գյուղում նոր ՍՄԱՐԹ ավան է կառուցվում
Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում տեղի ունեցավ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից կառուցվող Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնարկեքի արարողությունը: Այն նշված մարզում կառուցվող ՍՄԱՐԹ ավանի առաջին բաղադրիչն է, որը կառուցվում է ամերիկահայ բարերար Հակոբ Յուրեջյանի նվիրաբերության շնորհիվ:
IT շաբաթ․ Moxie ռոբոտը CES 2024–ի մրցանակակիր
Կլորիկ աչքերով, հաճելի ձայնով Մոքսի ռոբոտն արժանացել է օրերես Լաս Վեգասում անցկացված CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի նորարարական մրցույթի գլխավոր մրցանակի «Արհեստական բանականություն» անվանակարգում: Մոքսի ռոբոտը ստեղծել է ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի Embodied ընկերությունը։ Այն իր արհեստական բանականությամբ հեղափոխական տեխնոլոգիա է համարվում երեխաների զարգացման համար:
Art Ուրբաթ | Մի կտոր Փարաջանով
Հունվարի 9-ին Փարաջանովի շատ սիրելի «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքը լի էր ռեժիսորի շնչով: Քաղաքը տոնում էր արվեստագետի ծննդյան 100 ամյակը:
Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և գլխավոր ֆոնդապահ Մարիանա Մանուչարյանն ասում է` օրվա ընթացքում հիշարժան պահեր շատ են եղել:
Խոշոր պլան․ Պահպանել Արցախի բարբառը՝ կրթական ծրագրերով
«Դիզակ Արտ» մշակութային, երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2021թ մարտի 1-ից։ Այնտեղ իրականացվել են մի շարք ծրագրեր: