Skip to main content
Իմ ռադիո

Իմ ռադիո

By Im Radio


Հանրային ռադիոյի երիտասարդական ալիք:

FM 103.8

Available on
Apple Podcasts Logo
Google Podcasts Logo
Overcast Logo
Pocket Casts Logo
RadioPublic Logo
Spotify Logo
Currently playing episode

Ռադիոզրույց. Լուսավոր ապագա երիտասարդների համար

Իմ ռադիոNov 17, 2021

00:00
15:34
Խոշոր պլան. Գաղափարը բիզնեսի վերածել կօգնի պետությունը

Խոշոր պլան. Գաղափարը բիզնեսի վերածել կօգնի պետությունը

2019թվականից մեկնարկած «Գաղափարից բիզնես» պետական ծրագիրը շարունակվում է. այս տարի էլ նորարարական գաղափարներ ունեցող ՏՏ ընկերությունները կարող են դիմել մրցույթին և ԲՏԱ նախարարությունից ստանալ դրամաշնորհ։

May 05, 202416:23
IT շաբաթ. Մարզաբնակ երիտասարդները սովորում են ծրագրավորման լեզուներ

IT շաբաթ. Մարզաբնակ երիտասարդները սովորում են ծրագրավորման լեզուներ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Sololearn ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում իրականացնում են «Քո աշխատանքի բանալին․․․․» նոր նախաձեռնությունը, որի նպատակն է մարզաբնակ 15-29 տարեկան երիտասարդներին  ծանոթացնել ծրագրավորման լեզուների հիմունքներին։

Ծրագրի մանրամասների մասին պատմում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը։ 

May 05, 202411:19
IT շաբաթ. Անվտանգ համացանց երեխաների համար

IT շաբաթ. Անվտանգ համացանց երեխաների համար

Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության մասին հանրային իրազեկվածությունը բավարար մակարդակի չէ: Իսկ ահա երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունները։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության փորձագետ Մկրտիչ Խաչատրյանը հորդորում է սոցիալական ցացներում ինչ որ բան հրապարակելիս առաջնորդվել երեխայի շահով և անհարկի չվտանգել նրան։ Երեխաների անձնական տվյալների հրապարակումը կարող է հետագայում ազդեցել նրանց կյանքի որակի վրա:

Apr 28, 202403:33
Խոշոր պլան. «Ալիք» երիտասարդական նախաձեռնության ծրագրերը

Խոշոր պլան. «Ալիք» երիտասարդական նախաձեռնության ծրագրերը

«Ալիք» երիտասարդական նախաձեռնությունը շուտով 1 տարեկան կդառնա. զրուցում ենք անցած ճանապարհի և առաջիկա ծրագրերի մասին։

Apr 26, 202419:44
IT շաբաթ․ «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» կրթական նոր ծրագիր պոլիտեխնիկական համալսարանում

IT շաբաթ․ «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» կրթական նոր ծրագիր պոլիտեխնիկական համալսարանում

Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկում է «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող կրթական ծրագիրն, որը իրականցվում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Web3 Հայաստան հիմնադրամի հետ համատեղ։ Ուսումնական ծրագիրը ստեղծվել է այս նորարար տեխնոլոգիական ոլորտում հմուտ մասնագետների աճող պահանջարկը լուծելու համար՝ խթանելով ակադեմիական գերազանցության և իրական աշխարհի խնդիրների լուծման միջավայրը: Նոր ծրագրի ընդունելությունը սկսվում է այս տարվա սեպտեմբերից։

Apr 20, 202403:51
Խոշոր պլան. «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա»

Խոշոր պլան. «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա»

Շարունակվում է «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագիրը: Նպատակն է ձևավորել քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների նոր սերունդ, որը ունի արդյունավետ առաջնորդ դառնալու և Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական ներգրավման ջատագով լինելու մոտեցումներ:

Apr 19, 202418:14
IT շաբաթ․ Ավարտվեց AMADEE-24 Մարսի հետազոտական ծրագիրը

IT շաբաթ․ Ավարտվեց AMADEE-24 Մարսի հետազոտական ծրագիրը

Լիակատար մեկուսացման պայմաններում 6 անալոգ տիեզերագնաց` Ավստրիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից և Իսպանիայից, 12 տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով մարտի 12–ից ապրիլի 5–ը իրենց առաքելությունն իրականացրեցին Արարատի մարզի Արմաշ գյուղում կառուցված «Մարսյան կայանում»։ Գրեթե մեկ ամիս տևած առաքելության ընթացքում անցկացրել են փորձեր՝ նախապատրաստվելով ապագա մարդկային և ռոբոտային Մարսի հետախուզական առաքելություններին: Հայկական և Ավստրիական տիեզերական ֆորումների համագործակցությամբ կայացավ «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիան։ Ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա, քանի որ Մարսի երկրաբանական և տեղագրական նմանակն է։ Գտնվելու վայրը հարմար է սարքավորումների վարքագիծը գործառնական շղթայում մարդու միաժամանակյա մասնակցությամբ և գործիքների օգտագործմամբ ուսումնասիրելու համար, մշակելու այնպիսի հարթակներ, որոնք թույլ կտան թեստավորելու կյանքի հայտնաբերման երկրաբանկական գործիքները փորձերի համար և այլն։ 


Apr 14, 202406:38
Խոշոր պլան․ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն ընդունում է հայտեր

Խոշոր պլան․ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն ընդունում է հայտեր

Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտերի ընդունումը: Ծրագրին այս տարի կարող են մասնակցել ինչպես համայնքում ակտիվ, այնպես էլ իրենց գործունեությունը նոր սկսած 20-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդները: Ծրագիրը մեկամյա է. ընդգրկում է 2024 թ. սեպտեմբեր-2025 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը և ընթանում է երկու փուլով: Հայաստանում կանցկացվի տասնհինգօրյա դասընթաց` սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը։

Apr 12, 202420:29
IT շաբաթ․ Նորարար կանայք ԳՏՃՄ ոլորտներում

IT շաբաթ․ Նորարար կանայք ԳՏՃՄ ոլորտներում

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը անցկացնում է Նորարար կանայք (Women Innovators) ծրագիրը, որի գլխավոր նպատակն է հզորացնել և բացահայտել Հայաստանում ԳՏՃՄ ոլորտների կանանց ձեռնարկատիրական ներուժը՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ, մտածելակերպ և կապեր: Ծրագիրը տևելու է 2,5 ամիս, կարող են մասնակցել ակտիվ հետազոտողներ կամ ասպիրանտներ, կանայք, որոնք ունեն կամ ստանում են բակալավրի, մագիստրոսի կոչում ԳՏՃՄ ոլորտներում։ Հայտադիմումը կարող եք լրացնել մինչև ապրիլի 15–ը։

Apr 07, 202403:59
Խոշոր պլան. «Կինոյի հիմունքները»՝ դպրոցականների համար

Խոշոր պլան. «Կինոյի հիմունքները»՝ դպրոցականների համար

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Ֆաբուլա ֆիլմարտադրության լաբորատորիա» միջազգային նախագծի շրջանակում անցկացվել է «Կինոյի հիմունքներ» խորագրով երկշաբաթյա դասընթացը, որին մասնակցել են 12-15 տարեկան դպրոցականները:


Apr 04, 202417:22
IT շաբաթ․ Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IoT լաբորատորիա

IT շաբաթ․ Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IoT լաբորատորիա

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքում բացվել է վերանորոգված և IoT լաբորատորիայի վերածված երկու լսարան, որտեղ սովորելու են IoT լուծումներ մշակող մասնագետներ: Այսօր շատերն են լսում «Իրերի ինտերնետ» արտահայտությունը կամ Internet of Things (IoT): Իսկ ի՞նչ է այն և ի՞նչ նպատակով են կիրառում։

Իրականում իրերի ինտերնետն ամենուր է․ սկսած օդափոխության համակարգից, որը մենք  կառավարում ենք սմարթֆոնով, մինչև  թվային համակարգերով հագեցած սմարթ տները և այս ցանկը գնալով ընդլայվում է։ Իրերի ինտերնետը մեր կյանքին նոր արագություն, նոր որակ է հաղորդում։ Սա այնպիսի ոլորտ է, որտեղ տեխնոլոգիաները միահյուսված են մարքեթինգի, տվյալագիտության վաճառքների ու բիզնես-ռազմավարության հետ:

Mar 31, 202404:41
«Խոշոր պլան». ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը հայտարարել է ընդունելություն

«Խոշոր պլան». ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը հայտարարել է ընդունելություն

ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը հիմնադրել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը՝ Հայաստանում մրցունակ կրթությունը խթանելու նպատակով: Դպրոցի ընդունելությունը կատարվում է երկու փուլով՝ գրավոր և բանավոր։ Ուսուցման հիմնական լեզուն հայերենն է։ Միևնույն ժամանակ՝ բոլոր աշակերտներից ակնկալվում է անգլերենի և այլ օտար լեզուների իմացություն։

Mar 28, 202419:54
«Խոշոր պլան». Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթին

«Խոշոր պլան». Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթին

2024-ին Հայաստանն առաջինն անգամ մասնակցել է Իրավաբանական խորհրդատվության Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթին։  Փետրվարի 24-ին և 25-ին Երևանում անցկացվել է հայտնի մրցույթի ազգային փուլը, որի հաղթող թիմի անդամները ապրիլին կմեկնեն Լեհաստան՝ ներկայացնելու Հայաստանը մրցույթի միջազգային փուլին։  


Mar 25, 202415:20
IT շաբաթ․ Թվային հիգիենա

IT շաբաթ․ Թվային հիգիենա

Թվային տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժան մասն են, դրանց անմիջական ազդեցությունը հատկապես զգում են երեխաներն ու դեռահասները։ Երևանի բժշկական համալասրանում Հերացի վերլուծական կենտրոնն օրերս կազմակերպել էր «Թվային հիգիենա, գաջեթներ, կախվածություն մանկական և դեռահասային տարիքում» թեմայով համաժողովը։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ թվային տեխնոլոգիաների մուտքը մեր կյանք անխուսափելի է, համատարած զարգացումը հեռանկարային է և պետք է ընտրել ոչ թե արգելքի, այլ կանոնակարգման ճանապարհը:

Mar 24, 202403:23
«Խոշոր պլան». «Ուսանողության ձայնը» 13 տարեկան է

«Խոշոր պլան». «Ուսանողության ձայնը» 13 տարեկան է

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի «Ուսանողության ձայն» ծրագիր 13 տարեկան է։

Mar 16, 202418:13
IT շաբաթ․ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին անհարժեշտ են ԱԲ դասավանդողներ

IT շաբաթ․ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին անհարժեշտ են ԱԲ դասավանդողներ

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին անհարժեշտ են ԱԲ դասավանդողներ, որոնք աշակերտների համար կբացահայտեն ոլորտի անսահման հնարավորությունները։ Ծրագրի նպատակը աշակերտներին ոչ միայն գիտելիքներով զինելն է, այլև ներուժ ունեցողներին գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներ ուղղորդելը։

Mar 16, 202403:35
IT շաբաթ․ Հայաստանը՝ Մարսի անալոգային հետազոտությունների անցկացման վայր

IT շաբաթ․ Հայաստանը՝ Մարսի անալոգային հետազոտությունների անցկացման վայր

«AMADEE-24» առաքելության ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա Արարատի մարզում՝ բարձր ժայռոտ սարահարթի վրա։ 6 անալոգ տիեզերագնացներ մարտի 12–ին կհագնեն սկաֆանդրները և մինչև ապրիլի 5-ը կմեկուսանան տիեզերակայանում, 12տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով կանցկացնեն փորձեր՝ նախապատրաստվելով ապագա մարդկային և ռոբոտային Մարսի հետախուզական առաքելություններին:

Mar 10, 202404:42
IT շաբաթ․ LeapTrips ստարտափը մշակում է ճամփորդական հետաքրքիր ուղղություններ

IT շաբաթ․ LeapTrips ստարտափը մշակում է ճամփորդական հետաքրքիր ուղղություններ

LeapTrips ստարտափը ճամփորդությունների սիրահարներին առաջարկում է հետաքրքիր ու ոչ ստանդարտ ուղղություններ։ Հավելվածը կգործարկվի ամռանը, այժմ ընթանում են մշակման աշխատանքներ։ LeapTrips–ի մասին զուրցել ենք համահիմնադիր Ռուզան Մելիք Յոլչյանի հետ։

Mar 02, 202410:53
«Խոշոր պլան». Տիեզերքը՝ մասնագիտություն

«Խոշոր պլան». Տիեզերքը՝ մասնագիտություն

Ինչ ներուժ և ապագա ունի Հայաստանը տիեզերքում. մարտի 1-ին Երևանում թեմատիկ երեկո կանցկացվի, որի ընթացքում կցուցադրվի Սոնա Թորոսյանի «Տիեզերական Հայաստան» լրագրողական հեռուստապոեմը։ Այն պատմում է հայրենական առաջին արբանյակ Հայասաթ 1-ի մասին, ներկայացնում AMADEE-24-ի նախապատմությունը։

Տեղի կունենա նաև «Մասնագիտությունը՝ տիեզերք» թեմայով պանելային քննարկում, որին կմասնակցեն նաև ոլորտի մասնագետները։


Թեմայի մասին զրուցել ենք Սոնա Թորոսյանի և Բազումք գիտահետազոտական լաբորատորիայի համահիմնադիր Ավետիք Գրիգորյանի հետ։

Feb 29, 202420:01
IT շաբաթ․ ԵՊՀ ուսանողների նորարարական գաղափարները կիրականանան ինկուբացիոն ծրագրի միջոցով

IT շաբաթ․ ԵՊՀ ուսանողների նորարարական գաղափարները կիրականանան ինկուբացիոն ծրագրի միջոցով

Երևանի պետական համալսարանի ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ դասախոսների սոցիալական խնդիրները լուծող նորարարական գաղափարներն այսուհետ կարող են իրականանալ Սոցիալական ձեռներեցության ինկուբացիոն ծրագրի միջոցով։ Օրերս ԵՊՀ–ը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Ցե-Կվադրատ Ամպեգան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրեն Ռուբեն Գեվորգյանը նշում է ծրագիրը մշակվել է համատեղ ջանքերով։ Մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ ռեսուրսներ և մենթորություն: Ինկուբացիոն ծրագրի մասնակիցները ձեռք կբերեն ձեռներեցության, առաջնորդության հմտություններ, հնարավորություն կունենան կառավարել և զարգացնել սեփական բիզնեսը, ինչի արդյունքում էլ կկարողանան ստեղծել կամ գրանցել ձեռնարկություն։

Feb 25, 202404:18
Art Ուրբաթ | Քիլիան Մըրֆի

Art Ուրբաթ | Քիլիան Մըրֆի

Մըրֆիի ողջ ստեղծագործական կյանքն ասես հույզերի կծիկ լինի, նրա մարմնավորած կերպարներից յուրաքանչյուրում ապրում են մարդկային ամենատարբեր էմոցիաներն ու զգացումները:

Սառը հայացքը, երկար լռությունը և անսպասելի գործողությունները որքան հատուկ են նրա մարմնավորած կերպարներից յուրաքանչյուրին, այնքան էլ հատուկ են հենց իրեն` Մըրֆիին: Այդ պատճառով էլ արտիստն ամեն անգամ ասում է` յուրաքանչյուր ֆիլմի ավարտից հետո զգում է` որքան ամուր է կերպարի և իր սեփական անձի հուզական ու հոգևոր կապը: 

Feb 25, 202405:48
«Խոշոր պլան». Խոշոր պլան. Հոգեբանական աջակցություն` առցանց հարթակում

«Խոշոր պլան». Խոշոր պլան. Հոգեբանական աջակցություն` առցանց հարթակում

Հոգեբանական աջակցություն` առցանց հարթակում

Feb 23, 202422:38
IT շաբաթ․ Ի՞նչ է Web3-ը և տեխնոլոգիաների զարգացման մեջ ի՞նչ նշանակություն ունի

IT շաբաթ․ Ի՞նչ է Web3-ը և տեխնոլոգիաների զարգացման մեջ ի՞նչ նշանակություն ունի

Շատ մասնագետներ ինտերնետի ներկայիս մոդելը՝ Web2․0, հնացած են համարում գրաքննության, օգտատերերի անձնական տվյալների հավաքման և շատ այլ սահմանափակումների պատճառով։ Իսկ ահա Web3-ը ինտերնետի հաջորդ իտերացիան է, որը ապակենտրոնացած համակարգերի միջոցով թույլ է տալիս կախված չլինել խոշոր տեխնոլոգիական ընկերություններից:

Web3 Armenia հիմնադրամի գործադիր տնօրեն Մետաքսե Ղամբարյանի հետ զրուցել ենք ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման մեջ Web3–ի նշանակության, հեռանկարների և անվտագության մասին։

Feb 17, 202408:07
Art Ուրբաթ | Բանաստեղծական խոստովանանքներ՝ «Ինչ տխուր է սակայն» գրքում

Art Ուրբաթ | Բանաստեղծական խոստովանանքներ՝ «Ինչ տխուր է սակայն» գրքում

Խիստ անձնական թեմաների մասին խոստովանանքները հավաքվել էին էջերում, դարձել գիրք և հայտնվել գրատանը` հրավիրելով բոլորին տեսնելու, թերթելու ու զգալու տխրության մեջ ապրող լույսը: Համլետ Առաքելյանի «Ինչ տխուր է սակայնը» նրա առաջին հայալեզու բանաստեղծությունների ժողովածուն է, որտեղ ամփոփված են պոետի` տարբեր ժամանակներում ապրած հույզերն ու զգացողությունները:

Համլետ Առաքելյանն ասում է՝ գրքում տեղ գտած բանաստեղծությունները ենթարկվել են միմիայն զգայական բաժանումների: 

Feb 17, 202407:37
«Խոշոր պլան». ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նախագծերը

«Խոշոր պլան». ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նախագծերը

ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նախագծերի մասին պատմում է կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը

Feb 15, 202417:01
IT շաբաթ․ Ընդունվել է ԱՏՁՄ առաջիկա երեք տարվա ռազմավարությունը

IT շաբաթ․ Ընդունվել է ԱՏՁՄ առաջիկա երեք տարվա ռազմավարությունը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին ընդունվել է առաջիկա երեք տարվա ռազմավարությունը: ԱՏՁՄ նախագահի պաշտոնում վերընտրվեց Ալեքսանդր Եսայանը, միության տնօրեն՝ Սարգիս Կարապետյանը։ ԱՏՁՄ-ն, ինչպես 2019-ին, ևս մեկ անգամ ստացել է Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT-ն հյուրընկալելու բացառիկ իրավունքը, որը կլինի Digitec Expo-ին զուգահեռ։ Միությունն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, բուհերի, պետական կառույցների հետ ունեցել է արդյունավետ համագործակցությունը, բայց առանձնահատուկ պետք է ընդգծել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագրի կարևոր դերը՝ Հայաստանում տեխնիկական կրթության ու մասնագետների պատրաստման գործում:

Feb 12, 202404:09
Art Ուրբաթ | Էնն Հեթեուեյ

Art Ուրբաթ | Էնն Հեթեուեյ

Նա էկրաններին մշտապես երևացել է նուրբ և կանացի կերպարներով, մինչդեռ նրա ձայնը կրկնօրինակել է շատ ավելի ուժեղ կերպարներ ևս, նրա շեքսպիրյան անունն այսօր շատերին է անթարթ պահում կինոթատրոնների էկրանների մոտ ու պատմում նոր պատմություններ: Նա ամերիկյան դերասանուհի Էնն Հեթեուեյն է:

Feb 10, 202408:05
Խոշոր պլան․ EduTrendy նպատակ ունի կրթությունը դարձնել թրենդային

Խոշոր պլան․ EduTrendy նպատակ ունի կրթությունը դարձնել թրենդային

«EduTrend» նախագիծը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հրավիրում են մասնակցելու «Բիզնեսը փոփոխվող աշխարհում» խորագրով համալսարանական կոնֆերանսին, որը նախատեսված է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ուսանողների համար: Կոնֆերանսը տեղի է ունենալու փետրվարի 23-ին՝ ժամը 14:00-ից 19:00-ն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 315 լսարանում:

Feb 08, 202420:05
IT շաբաթ․ Հայտնվել Կոմիտասի սենյակում՝ VR ակնոցի միջոցով

IT շաբաթ․ Հայտնվել Կոմիտասի սենյակում՝ VR ակնոցի միջոցով

VR ակնոցի միջոցով Կոմիտասի թանգարան–ինստիտուտի այցելուներն այսուհետ կարող են մուտք գործել Կոմիտաս վարդապետի՝ Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակ, տեսնել նրա ռոյալը, նույնիսկ նվագել դրա վրա, թերթել ալբոմը և «» այլ իրեր: Եռաչափ մոդելավորմամբ վիրտուալ աշխատասենյակը ստեղծել է Arloopa ընկերությունը, որի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Աթոյանը նշում է , որ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, այցելուները նորովի կբացահայտեն Կոմիտասի աշխատասենյակը:

Feb 04, 202402:15
Art Ուրբաթ | Ալեքս Բանայանի «Երրորդ դուռը»՝ Հայաստանում

Art Ուրբաթ | Ալեքս Բանայանի «Երրորդ դուռը»՝ Հայաստանում

«Երեք դուռ» խորագիրը կրող գիրքը հրեա Ալեքս Բանայանի փորձառությունների ժողովածուն է: 19-ամյա տղան այստեղ հավաքագրել է հանրահայտ արտիստների և բիզնեսի ոլորտում հաջողություններ գրանցածների պատմությունները, նույնիսկ հարցազրույցներ անցկացրել նրանցից մի քանիսի հետ:

Գործարարների օրը` մարտի 3-ին, Երևանում կհայտնվի Forbes-ի ամենաերիտասարդ գիրքը, որը հայ ընթերցողի առաջ կբացի մի շարք գաղտնիքներ: Շնորհանդեսի կազմակերպիչ Արմեն Նիազյանն ասում է` գրքում տեղ գտած պատմությունները իրականությունից վերցված պատառիկներ են:

Feb 03, 202404:13
Խոշոր պլան․ Ագրոոլորտի կրթությունը դարձնել գրավիչ երիտասարդների համար

Խոշոր պլան․ Ագրոոլորտի կրթությունը դարձնել գրավիչ երիտասարդների համար

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ՄԿՈՒ համակարգող՝ Լիլիթ Բեգլարյանը խոսել է ծրագրի, դուալ ուսուցման ձևի և գյուղատնտեսական մասնագիտությունների գրավչության մասին։

Feb 01, 202416:05
IT շաբաթ․Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն

IT շաբաթ․Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն

Հայաստանը Մարս մոլորակի «երկրաբանական նմանակն է»․ահա այս հիմնավորմամբ Հայաստանն այս գարնանը մեկ ամսով կդառնա Մարսի անալոգային հետազոտությունների անցկացման վայր։Հայկական և Ավստրիական տիեզերական ֆորումների համագործակցությամբ անցկացվելիք «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիայի կազմակերպչական թիմերի անդամներն օրերս հյուրընկալվել էին Ավստրիայում Հայաստանի դեսպանությունում։

Jan 27, 202403:11
Art Ուրբաթ | Բոլոր ժամանակների Սևակը

Art Ուրբաթ | Բոլոր ժամանակների Սևակը

Էջմիածնի հռչակավոր սաների երկհարկանի տունը, որը Սևակը նմանեցրել է նկուղի` բառի ոչ պատկերավոր իմաստով, մինչ օրս կանգուն է:

Չանախչի գյուղի տանն այսօր գրեթե ոչինչ չի փոխվել, ամեն բան այնպես է, ինչպես մի ժամանակ, երբ Պարույրը հենց այդ տանը թղթին էր հանձնում այն ստեղծագործությունները, որոնք հետո պիտի դառնային բոլորինը: Նույն գյուղում` տնից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա, այսօր գործում է Սևակի տուն-թանգարանը, որտեղ ամեն անգամ մտնելիս տպավորություն է, թե բանաստեղծն այնտեղ է ու սպասում է իր ընթերցողներին:

Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Ասյա Ադամյանը, խոսելով Սևակի մասին, պատմում է, թե ինչպես է հինգ տարի Պարույրն ապրել սեփական ծնողների հետ մեկ հարկի տակ` այլ մարդկանց կոչելով հայր ու մայր: 

Jan 26, 202407:07
Խոշոր պլան․ Մեկնարկել է «իԳործ» ծրագրի 5-րդ սերնդի հայտերի ընդունումը

Խոշոր պլան․ Մեկնարկել է «իԳործ» ծրագրի 5-րդ սերնդի հայտերի ընդունումը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի 2024 թվականի հայտադիմումների ընդունումը մեկնարկել է։ Ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին աշխատելու Հայաստանի պետական կառավարման համակարգում:

Jan 25, 202415:57
IT շաբաթ․ «Խորը ինժեներական կրթական ծրագիր»

IT շաբաթ․ «Խորը ինժեներական կրթական ծրագիր»

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն ու Հայ կրթական հիմնարկությունը 2021 թվականից իրականացում են «Խորը ինժեներական կրթական ծրագիրը»։

Տեխնոլոգիական հյուրատուն, Buggy տեսակի մեքենա, խելացի կառավարման համակարգ․ ահա այս և այլ նախագծեր են իրականացրել ուսանողները։ Ծրագիրը մեկնարկել է Շիրակի մարզում 2021 թվականի փետրվարին։ Առաջին տարվա հաջողությունից հետո այն ընդլայնվել է ու այնուհետև ծավալվել Լոռու և Արմավիրի մարզերում։

Jan 20, 202406:44
Art Ուրբաթ | Հոլիվուդի ամենահայտնի իսպանուհին

Art Ուրբաթ | Հոլիվուդի ամենահայտնի իսպանուհին

Ինը տարի դասական բալետ ուսումնասիրելուց հետո Կրուսը տեղափոխվեց ԱՄՆ՝ Նյու–Յորքի Քրիստինա Ռոտիի անվան դպրոց։ Հենց այստեղ սովորելու տարիներին Պենելոպեին սկսում են հմայել կինոն ու տեսախցիկները։ Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Կապիր ինձ» կատակերգությունն ավելի է ամրապնդում աղջկա սերը կինոաշխարհի հանդեպ։ Եվ չնայած նա շատ երիտասարդ ու անփորձ էր՝ 15 տարեկանում գրանցվում է տաղանդների որոնման գործակալությունում։ Շատ չանցած Պենելոպեին հրավիրում են նկարահանվելու երաժշտական տեսահոլովակներում, որից հետո էլ նա հայտնվում է իսպանական հայտնի հեռուստաընկերություններից մեկում։

Jan 19, 202407:12
Խոշոր պլան․ Մյասնիկյան գյուղում նոր ՍՄԱՐԹ ավան է կառուցվում

Խոշոր պլան․ Մյասնիկյան գյուղում նոր ՍՄԱՐԹ ավան է կառուցվում

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում տեղի ունեցավ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից կառուցվող Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնարկեքի արարողությունը: Այն նշված մարզում կառուցվող ՍՄԱՐԹ ավանի առաջին բաղադրիչն է, որը կառուցվում է ամերիկահայ բարերար Հակոբ Յուրեջյանի նվիրաբերության շնորհիվ:

Jan 18, 202417:22
IT շաբաթ․ Moxie ռոբոտը CES 2024–ի մրցանակակիր

IT շաբաթ․ Moxie ռոբոտը CES 2024–ի մրցանակակիր

Կլորիկ աչքերով, հաճելի ձայնով Մոքսի ռոբոտն արժանացել է օրերես Լաս Վեգասում անցկացված CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի նորարարական մրցույթի գլխավոր մրցանակի «Արհեստական բանականություն» անվանակարգում: Մոքսի ռոբոտը ստեղծել է ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի Embodied ընկերությունը։ Այն իր արհեստական բանականությամբ հեղափոխական տեխնոլոգիա է համարվում երեխաների զարգացման համար:

Jan 14, 202403:55
Art Ուրբաթ | Մի կտոր Փարաջանով

Art Ուրբաթ | Մի կտոր Փարաջանով

Հունվարի 9-ին Փարաջանովի շատ սիրելի «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքը լի էր ռեժիսորի շնչով: Քաղաքը տոնում էր արվեստագետի ծննդյան 100 ամյակը:

Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և գլխավոր ֆոնդապահ Մարիանա Մանուչարյանն ասում է` օրվա ընթացքում հիշարժան պահեր շատ են եղել: 

Jan 12, 202403:32
Խոշոր պլան․ Պահպանել Արցախի բարբառը՝ կրթական ծրագրերով

Խոշոր պլան․ Պահպանել Արցախի բարբառը՝ կրթական ծրագրերով

«Դիզակ Արտ» մշակութային, երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2021թ մարտի 1-ից։ Այնտեղ իրականացվել են մի շարք ծրագրեր:

Jan 11, 202415:07
Art Ուրբաթ | Մաքոլեյ Քալկին

Art Ուրբաթ | Մաքոլեյ Քալկին

Նա 20-րդ դարի ամենահայտնի կինոնկարի գլխավոր հերոսն է, ընդամենը 8 տարեկանում նրան հաջողվել է վայելել հազարավոր մարդկանց սերը, իսկ տասը տարեկանում նա կարողացել է վաստակել իր առաջին մեկ միլիոն դոլարը:

Առանց նրա մարմնավորած կերպարի, այսօր դժվար է պատկերացնել ամանորյա տոները, նա «Տանը մենակ» կինոնկարի գլխավոր հերոս Քևինի դերակատար Մաքոլեյ Քալկինն է:

Jan 06, 202408:28
IT շաբաթ․ Համացանցում ինչպե՞ս տարբերել կեղծ և իրական աշխատանքը

IT շաբաթ․ Համացանցում ինչպե՞ս տարբերել կեղծ և իրական աշխատանքը

Համացանցում շատ են  կասկածելի կայքերը, տելեգրամ բոտերը, որոնք առաջարկում են առցանց աշխատանք։ Ֆրիլանս կամ հեռավար աշխատանքի դիմելիս պետք է ստուգել, արդյոք այն խաբեություն չէ, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ չեն վճարվել կատարված աշխատանքի դիմաց, կամ նույնիսկ գումար են կորցրել՝ տրամադրելով իրենց բանկային տվյալները։ ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացում է կեղծ կամ խարդախ հայտարարությունները ճանաչելու մի քանի մեթոդներ, կախված աշխատանքի տեսակից և հարթակից։

Dec 29, 202304:37
Art Ուրբաթ | Սաթի Սարգսյանը՝ ''Our generation'' երգի մրցույթում

Art Ուրբաթ | Սաթի Սարգսյանը՝ ''Our generation'' երգի մրցույթում

Մարտիրոս Սարյանի գույները մեկ ամիս առաջ Մոսկվայի բեմում պատմում էին հայրենիքի մասին, սակայն այս անգամ ` երաժշտության տեսքով: "Our generation” երգի մրցույթի 14 երիտասարդ երգիչների ցանկում էր նաև Սաթի Սարգսյանը, որն իր «Սեր Հայաստանին» երգով ներկայացրեց մեր երկիրը:

Dec 22, 202306:29
Art Ուրբաթ | Հոլիվուդյան կինոյի փայլող աստղ՝ Մարգո Ռոբի

Art Ուրբաթ | Հոլիվուդյան կինոյի փայլող աստղ՝ Մարգո Ռոբի

«Մի անգամ Հոլիվուդում», «Ուոլ Սթրիթի գայլը», «Ժամանակի մասին» և վերջապես ` «Բարբի».... այս և մի շարք այլ կինոնկարների շնորհիվ մեզ ծանոթ դարձավ անուն, որին Forbes-ն անվանում է ամենաերիտասարդ նորարարներից և կինոյում խաղի կանոնները փոխողներից, Time-ն աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից, իսկ Vanity Fair-ը` բեկումնային դերասաններից մեկը:

Dec 18, 202305:32
 Art Ուրբաթ | Վան Գոգի «Աստղազարդ երկինքը»

Art Ուրբաթ | Վան Գոգի «Աստղազարդ երկինքը»

«Աստղազարդ երկինքը» կտավի շուրջ բազմաթիվ լեգենդներ են պտտվել: Շատերն ասում են, որ ստեղծագործությունում կատարյալ նմանությամբ պատկերված է 1889 թվականի հունիս ամսի աստղերի դիրքը: Հետազոտությունները հաստատել են, որ նկարում այդքան վառ փայլող աստղը Վեներան է: Այն հենց այդ դիրքում է եղել այն ժամանակ, երբ Վան Գոգն աշխատել է «Աստղազարդ երկինքը» կտավի վրա: Հաջորդ մեկնաբանությունն այն է, որ նկարիչն այս կտավի միջոցով ցանկացել է պատկերել ապագան: Իրականում Վան Գոգն ավելի պարզ և հասարակ իմաստ է դրել այս ամենում: «Աստղազարդ երկինքը» հայացք էր պատուհանից, որտեղ ամփոփվել էին նաև նկարչի հոգեվիճակն ու զգացումները:

Վինսենթի ստեղծագործական երազանքն է եղել նյութական տարրերի միջոցով ցույց տալ իր ողջ ներաշխարհը և այս կտավն էլ նրա մտքերի արտացոլումն է:

Dec 18, 202307:24
Art Ուրբաթ | Քվենտին Տարանտինո

Art Ուրբաթ | Քվենտին Տարանտինո

Նրա ֆիլմերում չկա սյուժետային հերթականություն, նա շատ հեշտ կարողանում է խառնել անցյալն ու ներկան և ստանալ հաջողված կինոարտադրանք:

Նա կինոմատոգրաֆիայում պոստմոդեռնիզմի ներկայացուցիչ, կինոռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոն է:

Dec 18, 202304:47
«Խոշոր պլան». Ուսանողական ժողովրդավարության կարևորությունը

«Խոշոր պլան». Ուսանողական ժողովրդավարության կարևորությունը

Ինչ դեր ունեն ուսանողները որոշում կայացնելու գործում, ինչքանով է կարևոր ուսանողական ժողովրդավարության զարգացումը

Dec 14, 202316:28
IT շաբաթ․ Թվային կապ եկեղեցու հետ

IT շաբաթ․ Թվային կապ եկեղեցու հետ

ArmChurch հավելվածը թվային կապ է ստեղծում Հայ Առաքելական եկեղեցու քահանաների և հավատացյալների միջև։ Հավելվածի տարբեր բաժիներում օտատերերը կարող են կարդալ աղոթքներ, եկեղեցիների պատմությունը, քահանաների կենսագրությունը, տեղեկանալ առաջիկա եկեղեցական միջոցառումների, պատարգների մասին։

Dec 10, 202302:30
«Խոշոր պլան». Հետբուհական կրթությունը Հայաստանում

«Խոշոր պլան». Հետբուհական կրթությունը Հայաստանում

«Խոշոր պլան». Հետբուհական կրթությունը Հայաստանում

Dec 10, 202319:24
IT շաբաթ․ Արցախցի երիտասարդներին ՏՏ ոլորտում սովորելու համար կրթաթոշակ կտրամադրվի

IT շաբաթ․ Արցախցի երիտասարդներին ՏՏ ոլորտում սովորելու համար կրթաթոշակ կտրամադրվի

ՏՏ ոլորտի կազմակերպությունները Armenian Code Academy նախաձեռնությամբ սկսում են «Tech for Artsakh» նախաձեռնությունը, որի շրջանակում անցկացնում են դասընթացներ Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար: Ծրագիրը մեկնարկելուն պես 300 երիտասարդի հնարավորություն կընձեռվի կրթություն ստանալ տեխնոլոգիական ոլորտում: Դասընթացները կտևեն 3-9 ամիս, և յուրաքանչյուրի ուսանող կստանա անհատական կրթաթոշակ:


Nov 26, 202303:40