Skip to main content
2 Տանդեմ

2 Տանդեմ

By 2Tandem

Մենք վերադարձել ենք կրկնակի Տանդեմով։ Միացեք մեր փոդքասթին ու լսեք չորս ընկերների անկեղծ պատմությունները սեփական կյանքից, քննարկումներն ու կարծիքները սիրո, հարաբերությունների, խնդիրների, ընկերության ու երիտասարդներին հուզող բազմաթիվ այլ հարցերի մասին: Այսքաա՜ան անկեղծ մենք դեռ չենք եղել։
Available on
Apple Podcasts Logo
Google Podcasts Logo
Pocket Casts Logo
RadioPublic Logo
Spotify Logo
Currently playing episode

Փոդքասթ Պրոդյուսերի հետ

2 ՏանդեմDec 29, 2021

00:00
39:42
Զուտ ամանորյա էպիզոդ

Զուտ ամանորյա էպիզոդ

Ասում են՝ ամանորին կատարվում են ամենահամարձակ ցանկությունները:

Հույս ունենք՝ այս անակնկալ էպիզոդն էլ ավելի կբարձրացնի ձեր տրամադրությունը, և մուտքը 2024 թվական կլինի Համլետի նման խորիմաստ, Անահիտի պես գործունյա, Վեգայի պես աշխույժ և Կառլի պես խենթ։

Սիրում ենք ձեզ։

Dec 31, 202329:33
Հրաժեշտ տալ՝ ճիշտ ժամանակին

Հրաժեշտ տալ՝ ճիշտ ժամանակին

Մեզանից շատերի խնդիրներից մեկը կյանքում ճիշտ ժամանակին հրաժեշտ տալ չկարողանալն է: Հաճախ շարունակում ենք հարաբերություններ, որոնք, շատ լավ գիտակցում ենք, իրականում արդեն ավարտվել են, չենք կարողանում բաց թողնել մարդկանց, իրավիճակներն ու երբեմն նույնիսկ իրերը:

Այսօրվա էպիզոդում քննարկել ենք հենց ժամանակին հեռանալու կարողության կարևորությունը:

Jul 26, 202331:27
Անահիտը սիրահարվել է

Անահիտը սիրահարվել է

Այո֊այո, այս «հիվանդությունը» մեր ընկերուհուն էլ եկավ կպավ․ չգիտես որտեղից, ինչպես և ինչու, հայտնվել է մեկը, ում հաջողվել է գրավել Անահիտի սիրտը: Էպիզոդի ընթացքում փորձում ենք հասկանալ, թե ինչպես անենք, որ այդ մեկը նույնպես հասկանա, որ ինքը գրավել է Անահիտի սիրտը:

Jul 20, 202325:15
Անակնկալ էպիզոդ

Անակնկալ էպիզոդ

Ասացինք` անակնկալ է․ նկարագրություն մի փնտրիր։

Jul 12, 202330:58
Թրենդներն ու մենք

Թրենդներն ու մենք

Չէ, չէ, էպիզոդը նորաձության մասին չէ․ իհարկե, անդրադարձել ենք նաև հագուստի հետ կապված թրենդներին, բայց առհասարակ խոսել ենք մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում անընդհատ ի հայտ եկող ու մեզ իրենց ճանկը գցող թրենդների մասին: Որքա՞ն հաճախ ենք անում բաներ, որ չենք ուզում, բայց դա թրենդային է, և արդյո՞ք թրենդը վատ բան է:

Jul 06, 202329:47
Որտե՞ղ փնտրել սեր

Որտե՞ղ փնտրել սեր

Իրականում էպիզոդն այն մասին է, թե արդյո՞ք պետք է փնտրել սեր, և եթե այո, ապա ինչպե՞ս, ե՞րբ ու որտե՞ղ, սակայն, ինչպես գրեթե բոլոր էպիզոդներում, այստեղ նույնպես հասցրել ենք շեղվել թեմայից, անդրադառնալ հարաբերություններին, զուգընկերոջից կախվածությանը ու մի շարք այլ թեմաների: Իհարկե վիճել նույնպես չենք մոռացել:

Jun 28, 202328:39
Ապրել ծնողների՞ հետ, թե՞ առանձին

Ապրել ծնողների՞ հետ, թե՞ առանձին

Դու՞ք էլ եք ամեն անգամ ընտանիքի հետ փոքր վեճից կամ դարակի վրա թողած իրը չգտնելուց հետո երազում մենակ ապրելու մասին: Վեգան ու Անահիտն էլ, իսկ Համլետն ու Կոլյան արդեն վաղուց են առանձին ապրում, բայց, պարզվում է՝ սա էլ ունի իր «թակարդներն» ու ոչ այնքան հաճելի «անակնկալները», որոնց մասին մինչև առանձնանալը ոչ մեկ չի կռահում:

Մի խոսքով` էպիզոդում քննարկում ենք թե առանձին, թե ընտանիքի հետ ապրելու առավելություններն ու բացասական կողմերը, առանձնանալու ճիշտ տարիքն ու պահը:

Jun 21, 202328:30
Մեր բարդույթները + շատ կարևոր հայտարարություն

Մեր բարդույթները + շատ կարևոր հայտարարություն

Իհարկե, կսկսենք վերնագրի վերջից՝ շատ կարևոր հայտարարությունից: Այս շաբաթ օրը՝ հունիսի 17֊ին, ժամը 16:00 ֊ին, Հանրային ռադիոյում մենք վերջապես կհանդիպենք: Այո, այո, մենք և դու: Սա մեր առաջին հանդիպումն է մեր հեռուստառադիոփոդքասթալսողների հետ, ու քանի որ դու նրանցից մեկն ես, ուզես֊ չուզես, պիտի գաս: Եթե ինտրովերտ ես, խոստանում ենք քեզ տրամադրել ամենաթաքուն ու հարմար անկյունն ու մյուս հյուրերին արգելել նայել քո ուղղությամբ: Դե լավ վերջին մասը մի քիչ չափազանցրեցինք, բայց դե , դու էլ գիտես՝ այս նկարագրություններում սիրում ենք ամեն ինչ չափազանցնել: Այնքան հարցեր տվեցիր մտքումդ, որ քիչ էր մնում հասցեին մոռանայինք գրել՝ Ալեք Մանուկյան 5:

Իսկ հիմա էպիզոդի մասին, մի տեսակ խառը,  բայց շատ բովանդակալից էպիզոդ է ստացվել, որտեղ, չնայած, որ Վեգան բոլորին ընդհատում է ավելի հաճախ, քան սովորաբար, ամեն դեպքում հասցրել ենք խոսել մեր ներքին ու արտաքին բարդույթներից, դրանց հաղթահարման ձևերից, ինչպես նաև հոնքերը հանելու  թելով տարբերակից: Չհարցնես, մենք էլ չգիտենք, թե ինչու:

Jun 15, 202330:39
Ձմերուկը հատապտուղ է 

Ձմերուկը հատապտուղ է 

Այո, այո, հենց էլ հատապտուղ է: Իսկ ինչու՞ ենք հանկարծ հիշել այդ մասին, քանի որ այս էպիզոդի ընթացքում բարձրաձայնում ենք այն բոլոր տարօրինակ հարցերն ու մտքերը, որոնք գրեթե բոլորս ունենում ենք, օրինակ, լոգանք ընդունելիս, բայց չգիտես ինչու երբեք այդ մասին չենք խոսում: Օրինակ՝  ինչու՞ հազալիս չենք ասում առողջություն, իսկ փռշտալիս ասում ենք, կամ ի՞նչ եթե մենք բոլորս իրականում լրիվ տարբեր կերպ ենք տեսնում գույները:

Մի խոսքով, մի փոքր դաժան էպիզոդ, որտեղ մենք ծանրաբեռնելու ենք ձեր ուղեղները, դուք կնյարդայնանաք, բայց ձեզ դուր կգա:

Jun 07, 202330:26
Մեր առաջին սերերը

Մեր առաջին սերերը

Իրականում նկարագրության մեջ ավելացնելու շատ բան չկա, վերնագիրն ամեն ինչ ասում է։ Վերհիշել ենք մեր առաջին սերերին` սկսած մանկապարտեզից մինչև դպրոց ու համալսարան: Մի խոսքով, խմելու մի բան վերցրեց ու play սեղմեք` մեր ամենառոմանտիկ էպիզոդը լսելու համար:

Jun 05, 202330:01
Ինչպես արագ հարմարվել նոր միջավայրում

Ինչպես արագ հարմարվել նոր միջավայրում

Չէ, չէ,  սա Դեյլ Քարնեգիի գրքից  մեջբերում չէ, ոչ էլ՝ նոր մոտիվացիոն գրքի անվանում, ճիշտ եք հասկացել, Տանդեմի նոր էպիզոդն է: Ուղղակի մենք էլ, շատերի պես, հաճախ ենք հայտնվում նոր միջավայրներում՝ նոր աշխատանք, ինչ֊որ դասընթաց կամ միջոցառում, ու որքան էլ դժվար լինի հավատալը, երբեմն, նույնիսկ մեզ նման շատախոսների համար է բարդ հարմարվելն ու ընկերներ ձեռք բերելը:

Էպիզոդում խոսում ենք նորեկ լինելու սեփական փորձից ու տալիս մի քանի խորհուրդ:

May 25, 202328:29
ժամանակ չունեմ

ժամանակ չունեմ

Ասում են,  երբ ինչ֊որ բան շատ ես ուզում, դրա համար ժամանակ միշտ էլ կգտնես, բայց արդյո՞ք դա այդպես է:

Ես, օրինակ, հենց հիմա ուզում եմ կասկադի ամենավերևում նստած կապուչինո խմել, բայց գրասենյակում նստած գրում եմ այս տեքստը: Լավ, մինչ դուք կգուշակեք, թե ով եմ ես, ասեմ՝ էպիզոդն այն մասին է, թե ինչպես կարելի է կառավարել ժամանակն այնպես, որ հասցնես և իրականացնել նպատակներդ, և վայելել կյանքը:

May 18, 202330:27
Երկարատև հարաբերություններ 

Երկարատև հարաբերություններ 

Մենք չորսս էլ կյանքի ինչ֊որ փուլում ունեցել ենք երկարատև հարաբերություններ, դե long term relationship էլի:

Այս էպիզոդում կրկին հիշել ենք այն բոլոր խնդիրները, որոնց բախվում են զույգերը հարաբերությունների տարբեր էտապներում, ինչպես նաև այն մեթոդները, որոնք օգնում են հաղթահարել դրանք:

Մի խոսքով՝ սա էպիզոդ է երկարատև հարաբերությունների ու «սերը վառ պահելու» մասին:

May 11, 202329:48
Եվրատեսիլ

Եվրատեսիլ

Եկեք խոստովանենք, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք պնդում են, որ առհասարակ չեն հետաքրքրվում Եվրատեսիլով, ամեն տարի գոնե հարցնում են, թե ո՞վ է ներկայացնում Հայաստանը կամ արդյո՞ք լավն է երգը: Մեր քառյակում ևս հաճախ ունենում ենք Եվրատեսիլյան քննարկումներ ու բանավեճեր, հատկապես, որ գրեթե բոլորս այս կամ այն կերպ առնչվել ենք այս մրցույթին նաև աշխատանքում: Այդ քննարկումներն ու բանավեճերն այս անգամ տեղափոխել ենք ստուդիա․ այս էպիզոդում խոսում ենք Եվրատեսիլի ու մեր մասնակցության, այս տարվա ներկայացուցչի, սկանդալների, կուլիսներից այն կողմ տեղի ունեցող իրադարձությունների, տարբեր տարիների մեր սիրելի մասնակիցների ու երգերի մասին:

May 04, 202331:43
էպիզոդ ֆեմինիզմի մասին ֆեմինիստի հետ

էպիզոդ ֆեմինիզմի մասին ֆեմինիստի հետ

Մեր էպիզոդներում տարբեր թեմաներից խոսելիս հաճախ ենք անդրադարձել կանանց ու տղամարդկանց դերերի մասին կարծրատիպերին, խտրականությանն ու հասարակության կողմից թելադրվող կանոններին: Ի վերջո, որոշեցինք այս թեմայով առանձին էպիզոդ ձայնագրել, բայց քանի որ ուզում էինք, որ ֆեմինիզմի ու սեքսիզմի մասին մեր փոխանցած տեղեկությունը լինի լիարժեք ու ճիշտ, զրույցին մասնակցելու ենք հրավիրել ֆեմինիստ Արմինե Մարկոսյանին:

Apr 27, 202329:03
Seen-ի վրա չթողնես

Seen-ի վրա չթողնես

Այն, որ բոլորիս կյանքի մի ահռելի մասը անցնում է օնլայն, իհարկե, նորություն չէ, բայց պարզվում է` արդեն կան քաղաքավարության նորմեր նաև սոցիալական ցանցերից օգտվելու համար (դե գուցե մինչև այս պահը չկային, բայց այս էպիզոդում մենք արդեն սահմանել ենք): 

Արդյո՞ք էթիկապես ճիշտ է ինչ-որ մեկի նամակը կարդալն ու չպատասխանելը, կամ պատասխանելը 3 օր անց, ի՞նչ երբեք չանել, եթե առաջին անգամ եք գրում Վեգային ու ինչու՞ չի կարելի Կոլյայի ուղարկած ձայնային հաղորդագրությունները լսել կրկնակի արագությամբ: Այս բոլոր հարցերի պատասխանները կլսեք էպիզոդում, բայց անպայման x1 արագությամբ:

Apr 21, 202334:39
Ինքն ինձ unfollow է  արել

Ինքն ինձ unfollow է  արել

Վերնագիրը կարդացի՞ք. այ հենց այդպես է Վեգան շատ հաճախ պատասխանում այն հարցին, թե ինչու չի սիրում այս կամ այն մարդուն: Պարզվում է` կան մարդիկ, ում համար այդ փոքրիկ կապույտ կոճակը որոշում է այլ մարդկանց հետ հարաբերությունների ձևաչափն ու նրանց հանդեպ վերաբերմունքը: Անահիտը հաճախ ամաչում է unfollow անել նույնիսկ այն մարդկանց, որոնց այնքան էլ լավ չի ճանաչում, Համլետը դրան վերաբերվում է ուղղակի որպես ինստագրամի կոճակի, իսկ Կոլյան պարզապես նավսում է ու անցնում առաջ:

Մի խոսքով այս էպիզոդի ընթացքում փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք համացանցում իրար հետևելը նշանակում է լինել ընկերներ ու արդյո՞ք այդ կոճակն իսկապես կարող է ճակատագրական դառնալ ընկերների համար:

Apr 18, 202330:15
Համեղ էպիզոդ

Համեղ էպիզոդ

Ուշադրությու՛ն․ խստիվ արգելվում է էպիզոդը լսել քաղցած: Հետո չասեք, որ չենք զգուշացրել, քանի որ ամբողջ ընթացքում խոսում ենք մեր ամենասիրելի ուտելիքներից՝ բուրգերից ու սուշիից մինչև լավաշ, կարագ ու ծիրանի ջեմ կոմբինացիա, նկարագրում ենք տարբեր համեր, իսկ ամենավերջում ինքներս ենք պատրաստում և Համլետի նոր բացադրատոմսը փորձում հենց էպիզոդի ընթացքում:

Մի խոսքով, սա պաշտոնապես մեր ամենահամեղ էպիզոդն է:

Apr 05, 202332:32
Նոր հարաբերություններ՝ բաժանումից հետո

Նոր հարաբերություններ՝ բաժանումից հետո

«Դուրս շատ է գալիս, բայց ախր նոր եմ բաժանվել...» . նման արտահայտություն հաստատ լսած կլինես: Մենք էլ ենք հաճախ այս թեմայով տարբեր մտքեր լսում, դրա համար էլ որոշեցինք այս էպիզոդի ընթացքում հասկանալ՝ արդյոք կա սահմանված ժամանակաշրջան, որը պետք է պահել հարաբերությունների միջև: Խոսում ենք նաև այն մասին, թե ի՞նչ պետք է անել ու ինչի՞ց խուսափել, երբ նոր ես սկսել հարաբերություններ, սակայն նախկինի մասին հիշողությունները դեռ թարմ են:

Mar 30, 202331:25
Նախանձում ենք

Նախանձում ենք

Այս էպիզոդում խոսել ենք ամենատհաճ ու ծանր զգացողություններից մեկի՝ նախանձի մասին: Փորձել ենք հասկանալ՝ ինչից է այն առաջանում, ինչպես կարելի է պայքարել դրա դեմ, ու արդյոք կա նաև բարի նախանձ:

Ի դեպ, պարզվեց՝ մեզնից ամենանախանձը Վեգան է:

Mar 23, 202331:08
Մի տեսակ միստիկ էպիզոդ

Մի տեսակ միստիկ էպիզոդ

Այն որ մեր քառյակի մեծ մասը հավատում է հորոսկոպին, բոլորդ գիտեք, եթե մեզ հետեւում եք առաջին էպիզոդներից, ապա գիտեք նաեւ, որ մեզանից ոմանք հասցրել են նույնիսկ գուշակի մոտ լինել: 

Այս էպիզոդում խոսում ենք այնպիսի գերբնական ու միստիկ երեւույթներից, ինչպիսիք են գուշակությունները, երազներն ու հրաշքները: Անպայման լսեք, բայց շատ լուրջ չընդունեք:


Mar 15, 202325:34
Ինքնախնամք․աշխարհը կսպասի

Ինքնախնամք․աշխարհը կսպասի

Ձեզ մոտ լինու՞մ են օրեր, երբ ուզում եք չեղարկել բոլոր հանդիպումներն ու պայմանավորվածությունները, անջատել հեռախոսն ու ամբողջ օրը մնալ անկողնում, նույնիսկ եթե երկուշաբթի է, ու բոլորը ձեզ են սպասում։ Իհարկե լինում է․ մեզ մոտ՝ նույնպես, բայց պարզվում է, որ կան մարդիկ, ովքեր անհրաժեշտության դեպքում հենց այդպես էլ անում են, քանի որ դա համարում են ինքդ քո մասին հոգ տանելու մի մասը։ 

Այս էպիզոդում խոսում ենք Self Care-ից ու ինքնախնամքի մեր ձևերից։

Mar 09, 202337:39
Ես սուպերհերոս եմ

Ես սուպերհերոս եմ

Եթե քեզ թվաց, որ այս էպիզոդի ընթացքում մենք գովալու ենք ինքներս մեզ ու միմյանց, ապա․․․ դե լավ, մի քիչ ճիշտ թվաց, բայց հանուն արդարության ասենք, որ դա անում ենք լավ նպատակով։

Այս թողարկմանը ավելի մոտիկից կծանոթանաս մեզանից յուրաքանչյուրի հետ, քանի որ պատմում ենք, թե մեզանից ով ինչ սուպերկարողություն ունի ու ինչով է առանձնանում մեր ընկերական շրջապատում։ Իսկ էպիզոդի վերջում, հուսով ենք, կգտնես նաեւ քո սուպերկարողությունը։ 

Փոքրիկ սփոյլեր. Կոլյայի սուպերուժը հայկական, ավանդական, հարեւան տատիկական նավսն է։


Mar 01, 202329:04
Մենք ընկերներ ենք, բայց ոչ՝ ճաշակի

Մենք ընկերներ ենք, բայց ոչ՝ ճաշակի

Սա մեր այն վեճ-էպիզոդներից է, որը խորհուրդ ենք տալիս լսել առանց ականջակալների, դե որովհետեւ գիտեք, թե Վեգան ինչ բարձր է բղավում։ 

Մենք միշտ այսքան զայրանում ենք, երբ սկսում ենք քննարկել ժամանակակից սերիալները, երաժշտությունը, այս դեպքում նաեւ շենքերն ու քաղաքի ընդհանուր տեսքը։ Քանի որ էպիզոդում անդրադարձել ենք տարբեր կատարողների ու ստեղծագործությունների, շաաատ փոքր հույս ունենք, որ ոչ մեկին չենք նեղացնի։

Feb 23, 202328:44
Փիլիսոփայական էպիզոդ ներելու մասին

Փիլիսոփայական էպիզոդ ներելու մասին

Հիշու՞մ եք՝ առաջին եթերաշրջանի էպիզոդներից մեկում  խոսում էինք նախկինների ու նրանց ներելու մասին։ Այս անգամ հիշեցինք, որ իրականում «ներել, թե ոչ» դիլեման մեր կյանքում հայտնվում է ոչ միայն ռոմանտիկ հարաբերությունների համատեքստում․ ցավոք, երբեմն մեզ նեղացնում են նաեւ ամենամտերիմ ընկերները, հարազատները կամ ընտանիքի անդամները։ Մի քիչ փիլիսոփայական թողարկման ընթացքում փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք իսկապես ներում են ուժեղները։

Feb 17, 202331:19
Ձմեռ է, տրամադրություն չկա. ի՞նչ անել

Ձմեռ է, տրամադրություն չկա. ի՞նչ անել

Չէ, վերնագրից չնեղվեք, տխուր էպիզոդ չի լինելու, քանի որ մենք, նույնիսկ մեր տրամադրության անկումների ու վատ օրերի մասին խոսելիս, չգիտես ինչպես եւ ինչու, գտնում ենք ծիծաղելու առիթներ։  Բանն այն է, որ մենք էլ  շատերիդ նման, հատկապես ձմռանը, ունենում ենք տխուր շրջաններ ու օրեր, երբ չենք ցանկանում նույնիսկ անկողնուց վեր կենալ։ 

Այս էպիզոդում պատմում ենք, թե մեզնից յուրաքանչյուրն ինչպես է հաղթահարում այդ օրերն ու ինչ հնարքներ ունի, որոնք օգնում են պայքարել տրամադրության անկումների դեմ՝ տոլմա ուտելուց մինչեւ միայն մարտի 1-ին տոնածառը հավաքելը։

Feb 08, 202329:57
Ինքն իմ ճաշակով չի

Ինքն իմ ճաշակով չի

Գիտեի՞ք, որ Համլետին ավելի շատ դուր են գալիս շիկահեր կանայք, իսկ Կոլյային՝ թխահերները։ Մենք էլ չգիտեինք․ դրա համար այս էպիզոդում փորձեցինք հասկանալ, թե մեզնից ում ինչ տեսակի կանայք ու տղամարդիկ են դուր գալիս, եւ արդյոք կարեւոր է, որ զուգընկերդ լինի քո «թայփը»։ 

Դե լավ, եթե ալարելու ես ու էպիզոդը չես լսելու, Անահիտն էլ նախընտրում է մարզված տղամարդկանց, իսկ Վեգան՝ պարզապես տղամարդկանց։

Feb 01, 202327:39
Չենք բամբասում, քննարկում ենք

Չենք բամբասում, քննարկում ենք

Դու՞ք էլ եք ինքներդ ձեզ հաճախ խաբում, ոնց մենք` վերնագրում: Եթե այո, ապա դուք մեզ լավ կհասկանաք: 

Այս էպիզոդի ընթացքում խոստովանում ենք , որ մենք շատ ենք սիրում բամբասել, կամ, ինչպես բամբասանքի աստվածուհի Վեգան է ասում, իրազեկել միմյանց ու նկարագրել մարդկանց: 

Իսկ թե ումից ենք հասցրել բամբասել  էպիզոդի ընթացքում, լսեք ինքներդ:

Jan 25, 202333:27
Նա այծեղջյուր է

Նա այծեղջյուր է

Խոստացել էինք չէ՞, որ երկար չեք սպասի: 

2 Տանդեմը վերադառնում է թիմի նոր անդամով, ու ինչպես 21-րդ դարում ցանկացած ծանոթություն, մենք նույնպես սկսում ենք նրա հորոսկոպի նշանը պարզելուց, մեր նշանների հետ համեմատելուց, 2023-ի կանխատեսումներից ու առհասարակ աստղագուշակի ու դրա հավաստիության մասին զրույցից:

Jan 19, 202324:21
Երազանքներով դեպի նոր տարի

Երազանքներով դեպի նոր տարի

Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է, բայց դա չի վերաբերում մեր փոդքասթին։ Այս էպիզոդն ընդամենը այս եթերաշրջանի վերջինն է, բայց մեզնից այսքան հեշտ չեք ազատվի․ մենք կվերադառնանք արդեն հունվարին՝ իհարկե առանց Կառլի, իսկ մինչ այդ՝ այս էպիզոդում ձեզ պատմում ենք մեր երազանքների ու դրանք իրականացնելու մեր մեխանիզմների մասին։ 

Ջինգլ Բելլս։

Dec 28, 202228:33
Նա մեզ լքում է

Նա մեզ լքում է

Իրականում մենք երեքս միշտ էլ վախենում էինք, որ նա մի օր կգնա, բայց չէինք կարծում, որ այսքան շուտ: Մի քիչ տխուր էպիզոդ ու փոդքաստի շրջանակում հրաժեշտ մեր լավագույն ընկերոջը:

Dec 21, 202224:03
Բաժանում` առանց զոհերի

Բաժանում` առանց զոհերի

Ինչ որ մեկն ասել է, որ ամեն լավ բան մի օր ավարտվում է, չնայած ավարտին մոտեցած հարաբերությունները հազվադեպ են լավը լինում: Ի՞նչ անել, երբ կայացրել ես այդ որոշումը, բայց չես ցանկանում ցավ պատճառել դիմացինին, ի՞նչ ասել «մենք պետք է խոսենքից» հետո, ու արդյո՞ք լինում են անցավ break up-ներ, պարզում ենք այս էպիզոդում:

Dec 16, 202224:53
Հարաբերություններ ընկերոջ նախկինի հետ

Հարաբերություններ ընկերոջ նախկինի հետ

Ձեզ թվու՞մ էր էլ դրամաներ չենք ունենալու․ մեզ էլ էր այդպես թվում, մինչեւ այն պահը, երբ Համլետն եկավ ու հայտարարեց, որ հավանում է Կառլի նախկին հավանածին։ Իհարկե, Կառլն արդեն ունի այլ երջանիկ հարաբերություններ, բայց պարզվում է, մեր ընկերախմբում կա մարդ, որը կտրականապես դեմ է ընկերների նախկինների կամ նախկին հավանածների հետ ռոմանտիկ կապերին։ Երբեք չեք գուշակի, թե մեր որ ընկերն է այս հարցում այդքան ավանդապաh:

Dec 07, 202223:47
Բոլորն ուզում են հայտնի դառնալ

Բոլորն ուզում են հայտնի դառնալ

Դե լա՜վ, վերնագրում մի քիչ չափազանցրել ենք․ ոչ բոլորն  են ուզում դառնալ հայտնի, օրինակ Կառլը, ընդհակառակը, ամեն ինչ կաներ, որ իրեն ընդմիշտ մոռանային։ Բայց մենք իհարկե դա թույլ չենք տա։ Այնուամենայնիվ, հաստատ դուք էլ կհամաձայնեք, որ վերջին շրջանում հայտնիության ու շատ հետևորդներ ունենալ ձգտում են ոչ միայն արտիստները կամ ինֆլուենսերները, այլ գրեթե բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ։ 

Էպիզոդի թեման այս նոր «մոլուցքն» է ու դրա հնարավոր հետեւանքները։

Dec 01, 202230:21
Ֆլիրտ

Ֆլիրտ

Պատկերացրու երեկոյան Երեւան. քո ամենասիրելի սրճարանում վայելում ես ամենասիրելի սուրճդ, մեկ էլ հանկարծ կողքի սեղանի շուրջ նկատում շա՜տ յուրահատուկ մեկին։ Դուք փոխանակվում եք հայացքներով. պարզ է, որ հետաքրքրությունը փոխադարձ է. քեզ նույնիսկ թվում է, որ սիրահարված ես: Նա վերջապես կանգնում է, հաստատուն քայլերով մոտենում քեզ, ասում, թե որքան գեղեցիկ ես ու թե որքան հիացած է քեզնով, եւ որ ամենակարեւորն է, դա անում է հենց այդ պահին․․․․ Իսկ դու միայն հասկանում ես, որ կարմրել ես  ու խոսել չես կարողանում։

Հենց այսպես է լինում մեր Անահիտի հետ ամեն անգամ, երբ ինչ որ մեկը փորձում է նրա հետ ֆլիրտ անել։ Քանի որ իր կյանքի այս փուլում Կառլին նույնպես այս հմտությունը շատ անհրաժեշտ է, այս թողարկումը նվիրված է հենց ֆլիրտին։

Այնպես որ, հարմար տեղավորվեք. թողարկման ընթացքում ձեզ բազմիցս փորձելու են գերել։

Nov 23, 202231:18
Ընկերներից՝ զուգընկերներ, կոլեգաներից՝ ամուսիններ

Ընկերներից՝ զուգընկերներ, կոլեգաներից՝ ամուսիններ

Կարելի՞ է փոխել դերերը։ 

Եթե երբեւէ սիրահարվել ես կոլեգայիդ, դասախոսիդ կամ մոտ ընկերոջդ (որ, թերեւս, ամենաբարդ դեպքն է), ապա հաստատ գիտես, թե որքան բարդ կարող է լինել այդ իրավիճակը։ Ինչ անել նման դեպքերում, հնարավոր է արդյոք փոխել մարդկանց դերերը մեր կյանքում,  եւ ինչպես է պետք անել դա՝ փորձել ենք պարզել այս էպիզոդում։

Nov 16, 202225:46
Կինը՝ նախաձեռնող հարաբերություններում

Կինը՝ նախաձեռնող հարաբերություններում

Կառլը դեյթի է գնացել:

Դուք սխալ չկարդացիք. Կառլը դեյթի է գնացել: Իսկ թե ո՞վ է նախաձեռնել այդ հանդիպումը՝ կիմանաք, եթե լսեք այս էպիզոդը, որում մենք քննարկում ենք՝ արդյո՞ք առաջին քայլը պետք է աղջիկն անի, թե՞՝ տղան, և ընդհանրապես՝ որքա՞ն են հստակեցված հարաբերություններում երկու սեռերի գործառույթների սահմանները:

Nov 09, 202223:09
Սերն է կարևոր

Սերն է կարևոր

Սերը տարիք չի հարցնում, սերն ազգություն չի ճանաչում, սերն անգին է ... բոլոր այս արտահայտությունները շատերս ենք սիրում ու միշտ օգտագործում, բայց նաև հաճախ տեսնում զույգեր, որոնք բաժանվում են հենց այս գործոնների պատճառով: Այս էպիզոդում խոսում ենք տարբեր երևույթներից, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերություններում ու փորձում հասկանալ, արդյո՞ք սերը միշտ հաղթում է:

Nov 03, 202229:32
Հարազատ հոգիներ կա՞ն

Հարազատ հոգիներ կա՞ն

Կարող է թվալ, որ այս էպիզոդում Անահիտը, Համլետը և Վեգան քննարկում են հարազատ հոգու գոյությունը և կարո՞ղ է արդյոք հարազատ հոգին լինել մեկից ավելին: Բայց իրականում այս էպիզոդը նվիրված է Կառլին:

Oct 27, 202221:21
Սիրելի՞, թե՞ եկամտաբեր աշխատանք

Սիրելի՞, թե՞ եկամտաբեր աշխատանք

Այս էպիզոդում Կառլը մեզ միացել է հեռախոսով, քանի որ մյուս աշխատանքի բերումով քաղաքում չէր: Այո, թե´ Կառլը, թե՛ մյուս երեքս բացի ռադիոյից աշխատում ենք նաև այլ տեղերում ու հենց այդ մասին էլ խոսում ենք այս թողարկմանը: 

Ինչու՞ են հայ երիտասարդներից շատերը ստիպված մեկի փոխարեն գտնել մի քանի աշխատանք ու արդյոք նույնիսկ այդ դեպքում ստացվու՞մ է լավ վաստակել:

Oct 19, 202229:08
Ընկերությունն ունի՞ սահման

Ընկերությունն ունի՞ սահման

Մենք վերջերս հասկացել ենք, որ իրարից սահմաններ չունենք: Ավելին՝ մենք այդ սահմանները երբեք չենք էլ ձևակերպել: 

Որո՞նք են ընկերության, հարազատ լինելու սահմանները, արդյո՞ք պետք է դրանք հստակեցնել՝ որոշում եք դուք, բայց ապահովագրվել միշտ պետք է: 

Մեր ընկերության համար այդ հարցն արդեն լուծել ենք:

Oct 13, 202225:46
Գերհոգատարությու՞ն, թե՞ վերահսկողություն

Գերհոգատարությու՞ն, թե՞ վերահսկողություն

Ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, բայց հոգատարությու՞նն էլ. չէ՞ որ այդպես մենք մեր սերն ենք արտահայտում: Այդ դեպքում ինչու՞ ենք զայրանում, օրինակ, ընտանիքի հաճախակի զանգերից, «հաց կերե՞լ ես»-ից ու «որտե՞ղ ես»- ից: 

Այս էպիզոդում խոսում ենք «գերհոգատարությունից» ու փորձում հասկանալ, թե որտե՞ղ է ավարտվում մեր սիրո դրսևորումն ու սկսվում դիմացինի անձնական սահմանը:

Oct 06, 202227:24
Մեր վարքագիծը համացանցում

Մեր վարքագիծը համացանցում

Համացանքում նեգատիվը, ագրեսիան ու ատելության խոսքը միշտ է շատ, բայց այն միշտ բազմապատկվում է արտակարգ իրավիճակներում:  

Այս էպիզոդում փորձում ենք հասկանալ՝ ինչպե՞ս պայքարել այդ ամենի դեմ և արդյո՞ք դա առհասարակ հնարավոր է: Ի՞նչպես ճիշտ օգտվել համացանցից ոչ միայն չվնասելու, այլ նաև օգնելու համար եկեք պարզենք միասին:

Sep 30, 202224:09
Ապրումներն ու վախերը պատերազմական իրավիճակում

Ապրումներն ու վախերը պատերազմական իրավիճակում

Երկար էինք մտածում այս էպիզոդը ձայնագրել, թե ոչ. հետո հիշեցինք, որ արդեն մի քանի ամիս է՝ ձեզ հետ կիսում ենք մեր բոլոր էմոցիաները` սիրո, ընկերների, ընտանիքի, փողի և շատ ու շատ այլնի մասին:
Որոշեցինք հիմա էլ անկեղծ լինել ու կիսվել մեր ապրումներով պատերազմական իրավիճակում: Մենք չորսս էլ իրարից տարբեր ենք ընկալում ու վերապրում իրավիճակը, դրա համար էլ հուսով ենք՝ էպիզոդից հետո կհասկանաք, որ մենակ չեք ու ինչ զգում եք՝ նորմալ է:
Sep 22, 202226:13
Վերադառնա՞լ էքսերին

Վերադառնա՞լ էքսերին

Ի՞նչ կապ ունեն սեպտեմբերի 3-ը, տանից փախած կատուն, հանցագործության վայրում գտնվող հանցագործն ու քո նախկինը․ ճիշտ է, նրանք միշտ վերադառնում են։

Ու քանի որ սեպտեմբերի 3-ն արդեն անցել է, մենք 02 հաղորդաշարը չենք, իսկ կատուներից կխոսենք մեկ այլ անգամ, այս էպիզոդում խոսում ենք էքսերից ու փորձում պարզել, արդյո՞ք պետք է վերադառնալ նրանց մոտ, կամ հետ ընդունել, երբ նրանք են վերադառնում։ Հնարավո՞ր է հետ բերել ու փրկել հարաբերությունները, որոնք արդեն մեկ անգամ ավարտված ես համարել։

Sep 07, 202224:52
Բուլիինգ

Բուլիինգ

Դա պատահել է գրեթե բոլորիս հետ, սակայն այդ մասին խոսում ենք քչերս: Մանկության ու պատանեկության ամենատհաճ հիշողությունները շատ հաճախ կապված են լինում այս երևույթի հետ: 

Այս էպիզոդում խոսում  են բուլիինգի մասին ու պատմում, թե ինչպես ու ինչու ենք հայտնվել դրա տարբեր կողմերում:

Aug 31, 202229:21
Թունոտ/տոքսիկ հարաբերություններ

Թունոտ/տոքսիկ հարաբերություններ

Այո, մենք ընդունում ենք, որ երբեմն կարող ենք տոքսիկ լինել: Նույնը խրախուսում ենք անել նաև ձեզ, որովհետև թունոտության պատճառով հարաբերություններ չփչացնելու միակ ուղին, երևի, նախևառաջ ձևավորված անառողջ մթնոլորտի վերացումն է: 

Ի դեպ, դա մեզ էլ չէր խանգարի. այդ պատճառով էլ թունոտ հարաբերությունների ձևակերպումից բացի՝ այս էպիզոդում մենք փորձում ենք ցրել տանդեմի՝ օդում կախված լարվածությունը:

Aug 24, 202228:06
Էպիզոդ դոշակների մասին

Էպիզոդ դոշակների մասին

Քեզ թվաց` վերնագրում էլի կատա՞կ ենք անում, բնավ ոչ։ 

Այս էպիզոդի ձայնագրությանը Համլետն եկել էր մի տեսակ բարկացած ու արտահայտում էր դոշակների հանդեպ իր ատելությունը։ Պարզվում է ՝ մեր ծնողների ու տատիկ-պապիկների կենցաղային սովորությունները՝  «սերվանդ»-ները, դրանցում կուտակվող սպասքը, պատերից կախված խալիներն ու ամեն ամառ «չփխվող» բուրդը, նոր սերնդին խանգարում են։ 

Այս էպիզոդում քննարկում ենք, թե ինչպես կարելի է մեր կենցաղն ու կյանքը դարձնել ավելի հարմարավետ՝ մինիմալիզմով, թե՞ քեզ բազմաթիվ սիրելի իրերով շրջապատելով։

Aug 11, 202229:07
Կյանք՝ ինսթագրամի համար

Կյանք՝ ինսթագրամի համար

Եթե դու էլ ես այս էպիզոդը լսելուն զուգահեռ պարբերաբար թերթում ինսթագրամի էջդ, եթե գոնե մեկ անգամ չես դիմացել գայթակղությանն ու նկարվել ես ինսթագրամյան ֆիլտրերով, կամ դիմել ես ֆոտոշոփի օգնությանը, ապա այս էպիզոդը նաեւ քեզ համար է։

Խոսում ենք այն մասին, թե ինչպես է շատերիս կյանքը բաժանվել երկու մասի՝ այն, ինչ կա իրականում, եւ այն, ինչ ստեղծում ենք հատուկ ինսթագրամի համար։

Դե, իսկ եթե դու չունես վերոհիշյալ խնդիրներից որեւէ մեկը, ապա այս էպիզոդի ընթացքում միացիր Կառլի թիմին , քննադատիր մեզ ու դատող հայացքով գլուխդ աջուձախ արա․ մենք քեզ կհասկանանք։

Aug 03, 202230:28
Մեր առաջին վեճ-էպիզոդը

Մեր առաջին վեճ-էպիզոդը

Դե լաա՜վ, վերնագրում մի քիչ չափազանցրեցինք, այս էպիզոդում ոչ թե վիճում ենք, այլ փորձում ենք ինտրովերտության ճիրաններից խլել մեր ընկեր Կառլին։ Բանն այն է, որ Համլետն ու Անահիտը բողոքում են, քանի որ Կառլը սկսել է քիչ ժամանակ հատկացնել մեր ընկերական քառյակին, ու նրանք մտահոգված են մեր ընկերության համար։ Կառլը նրանց հետ համաձայն չէ, Վեգան փոքր ինչ անտարբեր է։ Այն մասին, թե ով «հաղթեց» վերջում, ինչպես նաեւ ,թե մեզանից յուրաքանչյուրը հատկապես ինչի համար է սիրում Կառլին՝ լսեք էպիզոդում։

Jul 27, 202230:16