Skip to main content
«Կարճ ասած․․»

«Կարճ ասած․․»

By Karch Asats - Im Radio

Կարճ ասած… Մարդկանց անհաջողություննների մասին պատմում են մարդիկ։ Մենք խոսում ենք միայն մեր հաջողություններից, բայց չենք խոսում այն անհաջողություններից, որոնք ոնեցել ենք մեր կյանքում որևէ բանի հասնելու ճանապարհին։ Դրանք կամ մեզ վերջնականապես հետ են տարել մեր ընտրած ուղուց, կամ էլ նոր ու ավելի մաքուր ճանապարհներ բացել։
Currently playing episode

Կարճ ասած․․ունեցել եմ աշխատանքներ, որոնք ոչ ոքի չեմ ներկայացրել

«Կարճ ասած․․»Nov 12, 2022

00:00
10:26
Կարճ ասած․․ունեցել եմ աշխատանքներ, որոնք ոչ ոքի չեմ ներկայացրել

Կարճ ասած․․ունեցել եմ աշխատանքներ, որոնք ոչ ոքի չեմ ներկայացրել

Այս էպիզոդի հյուրը Նունե Մանուկյանն է։ Նունեն սովորական քարերից գեղեցիկ պատկերներ է հավաքում և վաճառում։  Մեզ պատմելու է իր փոքրիկ բիզնեսում ունեցած ձախորդությունների մասին։

Nov 12, 202210:26
Կարճ ասած․․զարդերի բիզնեսով զբաղվելը հեշտ գործ չէ

Կարճ ասած․․զարդերի բիզնեսով զբաղվելը հեշտ գործ չէ

Այս էպիզոդի հյուրն Անահիտ Սարիբեկյանն է,  ում բիզնես հաջողության գաղտնիքը, որքան էլ զարմանալի է,  քիչ ներդրումն ու շատ աշխատասիրությունն է։ Բայց այս անգամ Անահիտը խոսելու է բիզնես ձախողումներից։ 

Nov 12, 202210:02
Կարճ ասած․․ձեռքով նկարված մի քանի կտոր հագուստի համար հաճախորդը պատրաստ էր վճարել 7500 դրամ

Կարճ ասած․․ձեռքով նկարված մի քանի կտոր հագուստի համար հաճախորդը պատրաստ էր վճարել 7500 դրամ

Այս էպիզոդի հյուրը գեղանկարչուհի, լրագրող և հանրային կապերի մասնագետ Էլինե Պողոսյանն է։ Էլինեն պատմելու է իր բիզնես ձախողումների մասին։ 

Oct 15, 202210:10
Կարճ ասած․․ուսուցիչ լինելը հեշտ գործ չէ

Կարճ ասած․․ուսուցիչ լինելը հեշտ գործ չէ

Այսօվա էպիզոդի հյուրը Կառլեն Նազարյանն է։ Կառլենը հայոց լեզվի և գրականության մասնագետ է, երիտասարդ ուսուցիչ, ում կյանքում պատահած ձախորդությունները հիմք են դարձել, որ Կառլենն այսօր հեռավոր սահմանապահ Մովսեսում դասավանդի և ինչ-որ բան փոխի թե՛ մանկավարժության մեջ, թե՛ երեխաների, և թե՛ իր կյանքում։

Oct 05, 202209:41
Կարճ ասած․․լավ չէինք ուսումնասիրել սեղանի խաղերի շուկան և արտադրել էինք այնպիսի խաղ, որն արդեն կար վաճառքում․ երկու միլիոն դրամ կորցրինք

Կարճ ասած․․լավ չէինք ուսումնասիրել սեղանի խաղերի շուկան և արտադրել էինք այնպիսի խաղ, որն արդեն կար վաճառքում․ երկու միլիոն դրամ կորցրինք

Այս էպիզոդի հյուրը «Դը Գեյմ» հայկական արտադրության ժամանցային և ինտելեկտուալ սեղանի խաղերի հիմնադիր Ավետիք Եփրեմյանն է։ Ավետիքը ա առաջին անգամ խոսելու է այնպիսի դեպքերից, որոնց մասին նեղ շրջանակներում են միայն իմացել։ 

Դրանք բիզնեսում պատահած ձախողումներ են, որոնք այսօր հաղթահարվել են, բայց չեն մոռացվել։

Sep 09, 202210:47
Կարճ ասած․․վառարանի մեջ կես միլիոն դրամի ապրանք փչացավ․

Կարճ ասած․․վառարանի մեջ կես միլիոն դրամի ապրանք փչացավ․

Այս էպիզոդի հյուրը Անդրանիկ Մանուկյանն է, «Սաղմոս կերամիքս»-ի հիմնադիրը։ 

Անդրանիկը պատմում է բիզնեսում ունեցած ձախորդությունների մասին։

Aug 29, 202211:04
Կարճ ասած․․14 տարեկանում բիզնես հիմնեցի ու հաջողեցի, իսկ 16-ում՝ ձախողեցի․

Կարճ ասած․․14 տարեկանում բիզնես հիմնեցի ու հաջողեցի, իսկ 16-ում՝ ձախողեցի․

Այս էպիզոդի հյուրը Ավետ Պողոսյանն է։ Ամենաերիտասարդ բիզնեսմենն ով հասցրել է 16 տարեկանում մի քանի բիզնես ունենալ, հաջողել, և ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր բիզնեսմեն նաև ձախողել։

Aug 22, 202210:08
Կարճ ասած․․ինչքան էլ պայքարեցինք, չկարողացանք Թալինի «Քաղաքական սրճարանը» պահել։

Կարճ ասած․․ինչքան էլ պայքարեցինք, չկարողացանք Թալինի «Քաղաքական սրճարանը» պահել։

Այս էպիզոդի հյուրը Նարեկ Թութխալյանն է։ Նարեկը քովիդից առաջ որոշել էր Թալինում սրճարան բացել։ Դա «քաղաքական» սրճարան էր, որտեղ ժամանակ առ ժամանակ հրավիրվում էին քաղաքական գործիչներ և հետաքրիր զրույցներ ունենում մարդանց հետ։

Ժամանակի սղության պատճառով մենք Նարեկի բիզնես ձախորդությունների մասին լրիվ չենք խոսել, բայց վստահեցնում ենք, որ դրանք քիչ չեն եղել, սակայն փաստացի այսօր Իջևան քաղաքում բացված սրճարանը դարձել է Իջևանցիների սիրելի վայրերից մեկը։ 

Aug 10, 202212:32
Կարճ ասած․․քովիդի ժամանակ հայերի հետ աշխատելն ավելի հեշտ էր այն առումով, որ իրենք միանգամից էին մերժում ամեն ինչ։

Կարճ ասած․․քովիդի ժամանակ հայերի հետ աշխատելն ավելի հեշտ էր այն առումով, որ իրենք միանգամից էին մերժում ամեն ինչ։

Այս էպիզոդում ''Rooqet'' ընկերության հիմնադիր Էրիկ Խաչատրյանը պատմում է իր նախագծերից մեկի մասին, որը քովիդյան ձախողումների պատճառով այլևս չկա։ 

Jul 31, 202210:09
Կարճ ասած․․Դուբայի և Քաթարի մեր գործընկերների հետ համագործակցությունը «թանկ» արժեցավ։

Կարճ ասած․․Դուբայի և Քաթարի մեր գործընկերների հետ համագործակցությունը «թանկ» արժեցավ։

Այս էպիզոդի հյուրը երիտասարդ գործարար Սամվել Միրզախանյանն է։ Սամվելը «Հաթերք ֆուդ»-ի հիմնադիրն է։ Զբաղվում է մեղրի(և ոչ միայն) արտադրությամբ։ Այս էպիզոդում պատմելու է, թե ինչպես է հայկական մեղրը Դուբայում և Քաթարում սիրվել, ինչպես է կարողացել համագորակցություններ ունենալ և ավանդույթի համաձայն՝ ինչպես է մի քանի լուրջ գործ ձախողել։ 

Jul 11, 202219:14
Կարճ ասած․․միջոցառումից մեկ երկու օր առաջ գունավոր փոշեներկ էինք պատրաստում հույսով, որ մեկ ամսվա գործը երկու օրում կհասցնենք։

Կարճ ասած․․միջոցառումից մեկ երկու օր առաջ գունավոր փոշեներկ էինք պատրաստում հույսով, որ մեկ ամսվա գործը երկու օրում կհասցնենք։

Այս էպիզոդի հյուրը Color Fest գունագեղ միջոցառումների կազմակերպիչ Արթուր Ոսկանյանն է։

Color Fest-ը Հայաստանում կազմակերպելը դժվարությամբ է ընդունվել, հետո մարդիկ կամաց-կամաց հասկացել են, որ սա պարզապես ժամանցային միջոցառում է, որից զգուշանալ պետք չէ։))) Արթուրը երկար և դժվար ճանապարհ է անցել այդ ամենին հասնելու համար, բայց բիզնեսում պատահած մի քանի դժվարություն անմոռանալի են դարձել և փոխել թե՛ Արթուրի պատկերացումները ընդհանրապես կյանքի հանդեպ, թե՛ բիզնես մտածողությունը։


Jul 11, 202211:47
Կարճ ասած․․բիզնեսի սկզբնական փուլում Մոսկովյան փողոցում տարածք վարձակալելը թանկ արժեցավ

Կարճ ասած․․բիզնեսի սկզբնական փուլում Մոսկովյան փողոցում տարածք վարձակալելը թանկ արժեցավ

Լարա Նահապետյանի ձախորդություններն սկսեցին, երբ որոշեց տարածք վարձակալել Մոսկովյան փողոցում։)))

Կատակը մի կողմ, իրականում հենց սկզբից են դժվարություններ եղել։

Լարան արտադրում էր այնպիսի շոկոլադներ, որոնց տեսքին նայելով մարդիկ ցանկանում էին համտեսել և ունենալ, բայց երբ իմանում էին գինը, միանգամից հետ էին քաշվում։ Սիրելի բարեկամներ, սա լուրջ խնդրի առաջ կանգնեցրեց գործարարին։


Jun 15, 202210:28
Կարճ ասած․․մի գեղեցիկ օր ՊԵԿ-ից մեյլ ստացանք, որ չենք տրամադրել ԱԱՀ մասին մեր հաշվետվությունը։

Կարճ ասած․․մի գեղեցիկ օր ՊԵԿ-ից մեյլ ստացանք, որ չենք տրամադրել ԱԱՀ մասին մեր հաշվետվությունը։

Այս էպիզոդի հյուրը 25 ամյա բիզնեսմեն, ՛EYE OPTICS՛՛՛ ընկերության հիմնադիր  Հայկ Կարապետյանն է։ Հայկին առաջարկել ենք պատմել բիզնեսում ունեցած մի ձախողման մասին, որը ոչ թե բողոք է հնչելու, այլ դաս, որ մյուսներն էլ բիզնես սկսելուց առաջ իմանան, որ հարկային դաշտում կա այնպիսի մի օրենք, որը կամա թե ակամա շրջանցելուց կարող եք լուրջ խնդրի ու դժվարության առաջ կանգնել։


Jun 06, 202212:55
Կարճ ասած․․համավարակից առաջ հյուրանոցային բիզնես հիմնեցի

Կարճ ասած․․համավարակից առաջ հյուրանոցային բիզնես հիմնեցի

Գևորգ Բարսեղյանը համավարակից առաջ որոշում է հյուրանոցային բիզնես հիմնել։

Այս նախադասությունից հետո «օրենքով» պետք է ոչինչ չշարունակեինք, բայց քանի որ սա փոդքաստ է ու մենք մանրամասն պատմում ենք ձախողման մասին, շարունակել ենք զրույցը:)))


May 30, 202212:50
Կարճ ասած․․մեղր արտադրելը դարձավ իսկական «Մի կաթիլ մեղր»

Կարճ ասած․․մեղր արտադրելը դարձավ իսկական «Մի կաթիլ մեղր»

Այս էպիզոոդում ավանդույթի համաձայն մեր հյուրին խնդրել ենք պատմել բիզնեսում ունեցած ինչ-որ ձախորդ պատմության մասին։ Հյուրը՝ IBARI ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Մխիթարյանն է։

Ի դեպ, եթե անկեղծ լինենք, շատ դժվար է բիզնեսմենին խնդրել պատմել այնպիսի պատմություններ, որոնք նեղ շրջանակներից դուրս չեն գալիս՝ հասկանալի պատճառներով։

Բայց մեզ հաջողվում է:)))

Տարիներ առաջ Նիկոլայը որոշում է մեղրի արտադրությամբ զբաղվել։ Իսկզբանե բոլորն էլ գիտեին, որ հեշտ չի լինելու, բայց որ այդքան խնդիրների միջոց կանցնեն, այ դա արդեն անակնկալ էր։ Հենց սկզբից որոշվում է, որ մեղրի փաթեթավորումը, այսինք տուփերը, լինեն յուրահատուկ դիզայնով։ Այդ ժամանակ գտնում են այնպիսի մարդ ով կկարողանար պատրաստել տուփերը։ Հետո ամեն բան անակնկալ փոխվում է դեպի վատը։

Նիկոլայի պատմության ընթացքում շունչներս պահած սպասում էինք, թե երբ պետք է վերջապես ասի՝ այո, մենք կարողացանք այդքան տարի փորձելուց հետո հաջողել։ Այո, այսօր Նիկոլայը հաջողակ բիզնեսմեն է՝ իր թերություններով, առավելություններով, հաջողություններով և ձախողումներով հանդերձ։

May 24, 202213:17
Կարճ ասած․․մեկ տոննա չիրը չվաճառվելու վտանգի տակ էր․

Կարճ ասած․․մեկ տոննա չիրը չվաճառվելու վտանգի տակ էր․

Աննա Ասատրյանը պատրաստ է օգնել բոլոր այն մարդկանց, ովքեր կորոշեն չրի բիզնեսով զբաղվել։ Օգնել ասելը մեղմ է ասված։ Պատրաստ է անգամ ամենանուրբ գաղտնիքները բացել, առիթը՝ ժամանակին Աննան էլ է ունեցել նման մի մարդու կարիք։

Այս էպիզոդում  Աննային խնդրել ենք պատմել իր՝ արդեն հաջողված բիզնեսում ունեցած մի ձախողման մասին, որի լուծումից էր կախված ամբողջ բիզնեսի լինել չլինելը։ Աննան չրերի արտադրությամբ է զբաղվում։ Եվ սկսելուց առաջ էլ հենց բախվել է մի դժվարության, որը սակայն այսօր անցյալում է ոչ միայն Աննայի, այլև Հայաստանում բիզնեսով զբաղվող կանանց համար։


May 17, 202210:43
Կարճ ասած․․դեկտեմբերի 31-ի գիշերը այրվում էր արհեստանոցս, որի համար ողջ խնայողություններս էի ներդրել․

Կարճ ասած․․դեկտեմբերի 31-ի գիշերը այրվում էր արհեստանոցս, որի համար ողջ խնայողություններս էի ներդրել․

Այս էպիզոոդի հյուրը Սուրենն է Հակոբյան։ Սուրենը փայտից ալերգիա ունի, բայց փայտե իրեր է պատրաստում ու վաճառում։ 

Սուրենը պատմելու է հաջողված բիզնեսում տեղի ոնեցած մի իրադարձության մասին, որին հանգիստ կարելի է անվանել «տոտալ ձախորդություն»։ Ամեն ինչ սկսվեց դեկտեմբերի 31 ի գիշերը։


May 04, 202212:58
Կարճ ասած․․արտերկրից պատվեր ունեինք, որի գումարն այդպես էլ ամբողջությամբ չհասավ մեզ։

Կարճ ասած․․արտերկրից պատվեր ունեինք, որի գումարն այդպես էլ ամբողջությամբ չհասավ մեզ։

Այս էպիզոդում խոսել ենք Լուսինե Խուրշուդյանի «Գրպան» անվանումով բիզնեսի գործունեոթյան դադարեցման մասին։ Ինչպես եղավ, որ արտերկրից պատվերը դարձավ բիզնեսի վերջին գործարքը։ 

Apr 25, 202211:57
Կարճ ասած․․սկսեցինք արտադրել կոշիկներ, որոնք հեչ մեր սրտով չէին։

Կարճ ասած․․սկսեցինք արտադրել կոշիկներ, որոնք հեչ մեր սրտով չէին։

Մենք շարունակում ենք պատմել բիզնեսով զբաղվող մարդկանց ձախողումների մասին, որոնց ելքը հաճախ կամ վատ է եղել, կամ սարսափելի վատ կամ էլ հակառակը՝ լավ ու շատ լավ։

Աբգար Սարգսյանը պատմում է «Ոտնաման» կոշիկի հայական բրենդի կյանքում հայտնված սև գծերի մասին։ Աբգարը օպերային երգիչ է, ոչ ոք չգիտի, թե նրա գլխում ինչ է կատարվել, երբ որոշել է կոշիկի բիզնեսով զբաղվել։


Apr 19, 202210:35
Կարճ ասած․․երբ ցանկանում են գովազդել ձեր բիզնեսը, պարտադիր ստատիստիկա ուզեք։

Կարճ ասած․․երբ ցանկանում են գովազդել ձեր բիզնեսը, պարտադիր ստատիստիկա ուզեք։


2021 թվականի մարտի 23-ին Անին մեզ պատմեց իր նորաստեղծ բիզնեսի մասին։ Մեկ երկու ամիս հետ նա մեծ ոգևորությամբ իր նպատակներն սկսեց իրագործել։ Ամեն օր սոցցանցերի էջերի սթորի բաժնում ավելացնում էր, թե ինչպես է ինչ-որ տարածքի պատեր ներկում, մաքրում, դասավորում, կարգի բերում։ Ես անձնամբ հետևել եմ, թե Անին օրգանիկ տարբերակով ինչպես է իր բիզնեսը հայտնի դարձրել մարդկանց։

Քանի որ բիզնեսը փոքրիկ է, գայթակղությունը մեծ է ինֆլյուսեներների հետ համագործակցելու և առհասրաակ, մարդկանց, ովքեր անշահախնդիր առաջարկում են գովազդել քո բինեսը։

Եվ հենց նմանատիպ մի «առիթով» էլ Անին կատարում է իր բիզնեսում թերևս ամենամեծ ձախորդ քայլը։


Apr 11, 202213:56
Կարճ ասած․․պատրաստածս սենդվիչը կարող էր մասնագիտական կարիերաս ոչնչացնել։

Կարճ ասած․․պատրաստածս սենդվիչը կարող էր մասնագիտական կարիերաս ոչնչացնել։

Այսօրվա հյուրս մասնագիտությամբ սննդի տեխնոլոգ Աշոտն է։ Աշոտի կյանքում պատահած ձախորդությունը կյանքում շատ բան է փոխել։ Չնայած, հիմա գուցե շատերը լսելու ընթացքում մեզ պես ծիծաղեն դեպքերի վրա, բայց այդ ժամանակ հեչ ծիծաղալու չի եղել։ Աշոտը պատմում է, թե ինչքան կարևոր էր այդ օրը իր դասախոսի արձագանքը։ Եթե համարժեք արձագանք չլիներ, գուցե հետագայում էլի անփույթ վերաբերեր իր աշխատանքին, իսկ դա հեչ լավ բանի չէր տանի: Նույն օրվա մեջ Աշոտի առաջին աշխատանքային օրն էլ է ձախողվում։ 

Մնացած մանրամասները լսեք փոդքաստում, ի դեպ հաստատ մի լավ կծիծաղեք մեզ հետ միասին:)))


Apr 04, 202211:04
Կարճ ասած․․գո՜րծ ունենք, գո՜րծ, որտե՞ղ․․ դատարանու՜մ, դատարանու՜մ

Կարճ ասած․․գո՜րծ ունենք, գո՜րծ, որտե՞ղ․․ դատարանու՜մ, դատարանու՜մ

Մի գեղեցիկ օր, Քրիստինա Աթասյանի մտքով անցնում է, որ պետք է ներքնազգեստի բիզնես ունենա։ Հիմնում է, սկսում է հաջողել, գործերն առաջ են գնում, ինքն էլ ոգևորված նոր գաղափարներին ծնունդ տալիս ու հերթով իրականացնում։ Եվ օրերից մի օր Քրիստինան որոշում է անուն մտածել իր բիզնեսի համար ու անել այնպես ինչպես կարգն է։ ԱՁ-ի հարցերը լուծել, խանութ բացել և այլն։

Հետո, էլի, մի գեղեցիկ օր բանից պարզվում է, որ նույն անունով երկու բիզնես կա։ Քրիստինայի բիզնեսը երեք տարվա պատմություն ունի, իսկ մյուսն՝ ավելի քիչ։

Իսկ թե ինչ եղավ հետո, լսեք փոդքաստում։))) 

Mar 28, 202213:06
Կարճ ասած․․50-ից 80 հագուստ սխալմամբ այլ գույնով պատրաստեցի․

Կարճ ասած․․50-ից 80 հագուստ սխալմամբ այլ գույնով պատրաստեցի․

Այս էպիզոդում Նանոն պատմում է, թե ինչպես է քանակային պատվերի ժամանակ սխալվել ու պատվիրատուին այլ գույնի հագուստ առաջարկել։ 

Mar 22, 202210:21
Կարճ ասած․․Միսս տիեզերք մրցույթի նախորդ օրը տարազս կորավ

Կարճ ասած․․Միսս տիեզերք մրցույթի նախորդ օրը տարազս կորավ

«Միսս Տիեզերք Հայաստան» 2021-ի հաղթող Նանե Ավետիսյանը ժամանակին մտածել է, որ գեղեցկության մրցույթներն իր համար չեն։ Երևի թե հենց այդ կետից էլ սկսել է ամեն ինչ։ Կյանքում բազմաթիվ կարծրատիպերի է հանդիպել։ Գեղեցիկ, այո, ոչ ոք չի վիՃում, բայց խելացի՞, դա արդեն այլ հարց է եղել շատերի համար, որովհետև ինչպես Նանեն է ասում, եթե գեղեիկ կին են տեսնում, մտածում են՝ գեղեցիկ է և վերջ, նա չի կարող և չպետք է լինի խելացի։

Նանեն հաղթում է Հայաստանում։ Բոլորն ուրախ էին, Նանեն վստահ, որ Հայաստանը ներկայացնելու է պատվով, բայց «Միսս Տիեզերք» մրցույթին մոտենալու հենց առաջին քայլերի ժամանակ էլ սկսում են նրա ձախորդություններն ու դժվարությունները։

Mar 08, 202213:20
Կարճ ասած․․այդ ումի՞ց ենք պակաս, որ ամանորը դրսում չնշեինք

Կարճ ասած․․այդ ումի՞ց ենք պակաս, որ ամանորը դրսում չնշեինք

Այս էպիզոդի հերոսը Աննան է։ Աննան պարզապես մամա է։ Ու քանի որ Աննան բազմազավակ մայր է, ուղղակի անհնար կլիներ պատկերացնելը, որ երբեք ոչ մի անհաջողության կամ ձախորդության մեջ չի ընկել երեխաների հետ, կամ նրանց հետ կապված։ Ի դեպ Աննան մեր տաղավարում շատ անկեղծ էր զրուցում ու պատմում այնպիսի բաներ, որոնց մասին շատ մայրեր պարզապես կամ լռում են, կամ էլ չեն ասում այնպես ինչպես որ կա։

Ձախորդություն, որը փոխեց Աննայի ու նրա ընտանիքի կյանքը։ Պատմությունը, որը պատմում է Աննա այդպես էլ կմնար ընտանիքի ներսում, եթե չլիներ այս փոդքաստը:))) Մեր տաղավարում ընտանիքն այլևս մութ անտառ չէ։

Վերջում Աննան կիսվում է մի շատ օգտակար փորձով, մամաներ, գուցե պետք լինի։))

Feb 26, 202210:50
Կարճ ասած․․ներկայացման ժամանակ կարևոր լարերից մեկը պոկվեց

Կարճ ասած․․ներկայացման ժամանակ կարևոր լարերից մեկը պոկվեց

Դավիթ Ոսկանյանի կյանքում քիչ անհաջողություններ չեն եղել, բայց ամեն անգամ նման թեմաներից խոսելու ժամանակ Դավիթը հիշում է ուսանողական տարիները, Մհեր ձյային, ինչ-որ չիտկաներ (սա ձայնագրության մեջ բացատրում ենք), ծափահարություններ, գովսետի խոսքեր ու հիասթափություն։

Feb 20, 202209:30
Կարճ ասած․․մի քանի միլիոն դրամ ջուրը գցեցինք

Կարճ ասած․․մի քանի միլիոն դրամ ջուրը գցեցինք

Կորոնավարակի ժամանակ Վահան Սարգսյանը, ում ճանաչում են որպես Չինո, ֆեսյբուքյան ակտիվ օգտատերերից մեկն էր դարձել, որովհետև կյանքի ամենամեծ ձախորդությունը հենց այդ շրջանում պատահեց։ Մեկ օրվա մեջ որոշվեց, որ բոլորս մեկուսանում ենք։ Սրճարանները փակվեցին, իսկ հոռեկա ոլորտում աշխատող Չինոն փաստի առաջ կանգնեց։

Այդ ժամանակ շատ ոլորտներ տուժեցին, շատ բիզնեսներ փակվեցին, շատ բիզնես գաղափարներ ուղղակի ձախողվեցին։ Չինոն այդ վտանգավոր ժամանակահատվածում կանգնած էր լուրջ ընտրության առաջ։ Փակել բիզնեսն ու համարել այն ձախողած, թե վերջիվերջո մտածել, մի քիչ երկար մտածել ու հասկանալ, թե ինչպես կարելի է փրկել գործը։

Feb 07, 202210:01
Կարճ ասած․․ամեն գունավոր բան չէ, որ կոնֆետ է

Կարճ ասած․․ամեն գունավոր բան չէ, որ կոնֆետ է

Մարիամ Չակմիշյանի կյանքի ձախորդությունները կապված են ճանապարհորդությունների հետ, բայց մենք գիտենք, թե մարդու կայացման ու զարգացման հարցում որքան կարևոր են ճամփորդությունները, այդքան և ավել էլ կարևոր են այդ ընթացքի ձախորդությունները, որովհետև դրանք մի քանի անգամ արագ են հասունացնում մեզ։

Փոդքաստում նախ տեղափոխվում ենք Իտալիա։  ‘Non parlo italiano’ Իտալիա այցելելու ժամանակ կամ սովորեք այս նախադասությունը, կամ էլ իտալերեն։ Մարիամի պատմելով, անգլերենը նրանց այդքան էլ չի օգնել։

Jan 24, 202210:10
#2 Կարճ ասած․․եթե ատամների սպիտակեցման ժամանակ ցավ եք զգում, ներս մի գցեք, արտահայտվեք

#2 Կարճ ասած․․եթե ատամների սպիտակեցման ժամանակ ցավ եք զգում, ներս մի գցեք, արտահայտվեք

Այս էպիզոդի հերոսը Տիգրանն է։ Ատամնաբույժ է։ Հստակ գիտի, որ իրեն չեն սիրում՝ մասնագիտության պատճառով, բայց մեկ է միշտ ասում է՝ բայց մենք նենց լավն ենք։

Տիգրանի մասնագիտական կյանքում ձախորդություններն անպակաս չեն եղել։ Մենք միայն մեկի մասին ենք խոսել, որովհետև ժամանակի խնդիր ունեինք։ 

Ատամների սպիտակեցման ժամանակ Տիգրանի այցելուն այնքան է ցանկացել սպիտակ ատամներ ունենալ, որ ընթացքի ցավի մասին չի բարձրաձայնել, անտեսել է բժշկի հորդորն այն մասին, որ եթե ցավ զգա, ասի։ Կարծում ենք, արդեն պարզ է, որ մի մեծ ձախորդության մեջ է ընկել սիրելի բժիշկը))) 

Jan 17, 202210:53
#1 Կարճ ասած․․հաճախ եմ սխալ ավտոբուս նստում

#1 Կարճ ասած․․հաճախ եմ սխալ ավտոբուս նստում

Այս էպիզոդի հերոսը մասնագիտությամբ լրագրող է, ունի իր հեղինակած «Կոճակ» փոդքաստը։

Արծվիկը հաճախ է սոցցանցերում պատմում իր ձախորդությունների մասին։ Դրանք հաճախ ծիծաղելի են, հաճախ կարեկցանք են առաջացնում, շատ հաճախ էլ ցույց տալիս, որ մենք մենակ չենք, մեր պես էլի մարդիկ կան, որոնց կյանքը հարթ չի անցնում։


Jan 09, 202211:38