Skip to main content
Կոճակ

Կոճակ

By 365news

«Կոճակ» վոդքասթ. երիտասարդական փոդքաստ, որն ունի նաև վիդեո տարբերակ: Վոդքաստի հաջորդ հյուրը կարող եք լինել դուք, եթե ուզում եք ձեր սիրելի անիմեն, սերիալը, գիրքը կամ ինչ ասես քննարկել։ Առայժմ, մեր վոդքաստը թողարկվում է երկու շաբաթը մեկ անգամ: Քննարկման ընթացքում կլսեք կարծիքներ, փաստեր ու լիքը ծիծաղ։ Եվ, ուրեմն, կոճկեք ձեր կոճակները ու սեղմեք լսելու կոճակը, մենք սկսում ենք․․.

Փնտրեք, գտեք, դիտեք և լսեք մեր վոդքասթը Anchor, Soundcloud, Spotify, Google Podcast և Apple Podcast հարթակներում:
Available on
Apple Podcasts Logo
Google Podcasts Logo
Spotify Logo
Currently playing episode

Վարպետը և Մարգարիտան. «Կոճակ» վոդքաստ #8

ԿոճակFeb 19, 2022

00:00
55:46
«Ավատար. Ջրի ուղին» Կոճակ փոդքաստ

«Ավատար. Ջրի ուղին» Կոճակ փոդքաստ

13 տարի դադարից հետո Ջեյս Քեմերոնը հանդիսատեսին հանձնես «Ավատար, Ջրի ուղին» ֆիլմը, որը լի էր վիզուալ էֆեկտներով, հույզերով և շատերի կողմից խոսվող բացերով:
Այսօր «Կոճակ»-ի տաղավարում խոսել ենք՝ արդյոք 2023 թվականին նման էֆֆեկտները ակտուալ են, ինչու՞ կային այդքան սցենարական բացեր և ինչու էին ամեն դեպքում մեկ այլ մալորակի վրա մարդիկ խոսում անգլերեն, եթե առաջին Ավատարում լեզվի մեծ խոչընդոտ կար:
Այս և այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել՝ լսելով մեր այսօրվա էպիզդը:
Jan 22, 202335:06
House of the Dragon. «Կոճակ» վոդքաստ 2

House of the Dragon. «Կոճակ» վոդքաստ 2

Երեք տարի դադարից հետո Game of Thrones սերիալի երկրպագուները շունչները պահած սպասում էին House of the Dragon սերիալին, որը նրանց նորից կտաներ Ջորջ Մարտինի աշխարհ։

Քանի որ ավարտվել է «Վիշապի տան» առաջին սեզոնը, Արծվիկը՝ Ատա Կլեկչյանի, Մարիամ Մալաքյանի և Հայկազ Մկրտչյանի հետ քննարկել է Սևերի ու Կանաչների պայքարի, հերոսների, սյուժեի ու գրքի հետ տարբերությունների մասին։

«Կոճակ» փոդքաստի այս էպիզոդում դուք կլսեք վերլուծություն հերոսների քայլերի ճիշտ կամ սխալ լինելու, երկրպագուների սպասումների արդարացման ու դերասանական խաղի մասին։

Մասնակիցները, որոնք կարդացել էին գրքերն ու շատ լավ ծանոթ էին Մարտինի աշխարհին, խոսեցին սերիալում ներառված աբսուրդ փոփոխությունների, հերոսներին որոշ հատկանիշներ տալու և սերիալի հաջողության մասին։

Ձեզանից մնում է միայն միացնել լսելու կոճակը և ևս մեկ անգամ մտնել Ջորջ Մարտինի զարմանահրաշ աշխարհի մեջ։

Nov 13, 202201:10:07
Остров проклятых. «Կոճակ» վոդքաստ

Остров проклятых. «Կոճակ» վոդքաստ

Անիծվածների կղզում խելագարությունը կարծես վարակովի լինի։ Остров проклятых ֆիլմը մեկ անգամ դիտելու համար չէ. առաջին անգամ դու նայում ես այն հենց հորոսի աչքերով՝ առանց ուշադրություն դարձնելու շատ փաստերի, երկրորդ ու մյուս անգամները դու արդեն դիտող ես, ով ոչ միայն տեսնում այլ նաև նկատում է այն ամենը, ինչը ռեժիսորը փորձել է փոխանցել։ «Կոճակ» վոդքաստի այս էպիզոդում խոսում ենք ֆիլմի հոջողությունից, շատերի աչքից վրիպած դետալներից ու փորձում հասկանալ՝ արդյոք խելագարությունն իսկապես վարակովի էր, թե՝ ոչ։

Oct 30, 202246:53
Կոմբինիի մարդը. «Կոճակ» վոդքաստ 2

Կոմբինիի մարդը. «Կոճակ» վոդքաստ 2

«Կոճակ» վոդքաստը վերադառնում է նոր եթերաշրջանով:
Երկրորդ եթերաշրջանի առաջին թողարկումը նվիրված է ճապոնացի գրող Սայակա Մուրատայի «Կոմբինիի մարդը» գրքին: Տաղավարում են գրքի թարգմանչուհի Աստղիկ Հովհաննիսյանը, գրող-բանաստեղծ Վարդան Սմբատյանը, գրքասեր Արևիկ Հակոբյանն ու ինչպես միշտ Արծվիկ Դավթյանը:
Էպիզոդում գրքի թարգմանիչը կիսվում է իր փորձով, պատմում թարգմանության դժվարություններից և հեղինակի հետ զրույցից :
Գիրքը փոքր վեպ է, որտեղ հեղինակը ներառել է բազում հարցեր՝ սկսած սպիտակ ագռավ լինելուց մինչև հասարակության կարծիքները: Այն գրված է պարզ լեզվով. մենք քննարկել ենք՝ ինչո՞ւ է լեզուն պարզ, արդյո՞ք ստեղծագործությունը անտիուտոպիա է, և թե ի՞նչ նմանություններ կան ճապոնական և հայկական մշակույթների միջև։
Ձեզ մնում է միայն կոճկել ձեր շորի կոճակները, սեղմել միացնելու կոճակն ու հայտնվել ճապոնական մշակույթի քննարկման աշխարհում:
Oct 16, 202246:26
Forrest Gump. «Կոճակ» վոդքաստ #20

Forrest Gump. «Կոճակ» վոդքաստ #20

«Մայրս ասում էր, որ կախարդական կոշիկներ կան, որոնք կարող են քեզ տանել ուր ցանկանաս»: Ֆորեսթ Գամփը միշտ պատմում էր մայրիկի խոսքերն ու հիշում դրանք ժպիտով: Այս ֆիլմը այն եզակի ֆիլմերից է, որի մասին կարելի է խոսել անդադար՝ ամեն անգամ հիշելով ու մտաբերելով նոր խոսքեր, կադրեր, արարքներ: Այս անգամ «Կոճակի» տաղավարում մանրամասն խոսել ենք կերպարների, նրանց արարքների, խոսքերի, պատմության հետ կապի ու Ֆորեսթի մասին: «Կոճակի» հյուրերն են Հայկ Մխիթարյանը, Էլեն Հովհաննիսյանը և Սոնա Շիրինյանը: Այս էպիզոդում առաջին անգամ հյուրերի հետ դիտել ենք ֆիլմից հատվածներ ու դետալային վերլուծել հատվածները: Փորձել ենք հասկանալ՝ ինչ փիլիսոփայություն է փորձել տալ ռեժիսորն ու ամեն մեկիս մեջ ինչ ձևով է տպավորվել՝ ինչ մասին է ֆիլմը: Իսկ դուք ի՞նչ եք կարծում, ֆիլմը ինչի՞ մասին է:
Aug 20, 202249:16
Stranger Things. «Կոճակ» վոդքաստ #19

Stranger Things. «Կոճակ» վոդքաստ #19

Վերջին շրջանում չկա մեկը, ով գոնե մեկ անգամ լսած չլինի Stranger Things սերիալի մասին։ Նրա հաջողության գաղտնիքները շատ են, որոնց մասին խոսել ենք այս թողարկման ժամանակ։ Այս անգամ «Կոճակի» տաղավարում են Լուսինե Նազարյանը՝ «Filmlog» պոդկաստի համահյուրընկալ, Ներսես Գևորգյանը՝ «Filmlog» պոդկաստի հեղինակ և վարող, կինոքննադատ, Պետիկ Մարկոսյանը և ինչպես միշտ Արծվիկ Դավթյանը։ 

Այս էպիզոդում խոսել ենք պռոեկտի ստեղծումից, ուժեղ ու թույլ կողմերից,  փորձել ենք նշել՝ նրա հաջողությունը որտեղի՞ց է գալիս, ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ սեզոնում։ Խոսել ենք տարբեր թեորյաներից և ինքներս առաջարկել մեր թեորյաները։ 

Դե իսկ ձեզ մնում է միայն սեղմել միացնելու կոճակը և տարբեր հարցերի շուրջ մտածել մեզ հետ միասին։ 

Aug 03, 202234:37
Փախուստ Շոուշենկից. «Կոճակ» վոդքաստ #18

Փախուստ Շոուշենկից. «Կոճակ» վոդքաստ #18

Փախուստ Շոուշենկից ֆիլմը համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը, իսկ Էնդի Դյուֆրեյնի փառահեղ փախուստի մասին գրեթե բոլորն են լսել: «Կոճակի» տաղավարում այսօր քննարկման համար էին հավաքվել Սարգիսը, Հասմիկը, Հայկը և ինչպես միշտ՝ Արծվիկը: Հաղորդման ժամանակ փորձել ենք հասկանալ՝ արդյոք ինչու՞ Էնդին այդքան երկար ժամանակ չէր իրականացնում փախուստը, գուցե նա նույնպե՞ս հաշտվել էր բանտի կյանքի հետ: Քննարկել ենք թե ում քավչության մասին էր ֆիլմը, գուցե Ռեդի, բանտի, կամ գուցե Էնդիի, խոսել ֆիլմի թերությունների մասին և հիշել մեր սիրելի կադրերը: Ձեզանից մնում է միայն սեղմել միացնելու կոճակը և մեզ հետ վերադառնալ Էնդիի աշխարհ:
Jul 17, 202249:16
The truman show. «Կոճակ» վոդքաստ #17

The truman show. «Կոճակ» վոդքաստ #17

Ողջույն, եթե ամեն դեպքում չհանդիպենք, նաև բարի օր, բարի երեկո և բարի գիշեր։ Ցանկացածը, ով գոնե մեկ անգամ դիտել է Թրումանի շոու ֆիլմը, ծանոթ է այս արտահայտությանը։ Այսօր «Կոճակ» վոդքաստում բոլորը իրար մի քանի անգամ բարևեցին և քննարկեցին ֆիլմը։ Տաղավարում էին Հովհաննեսը, Սոնան, Վահագնը և ինչպես միշտ՝ Արծվիկը։ Այս ֆիլմը շատերի համար դրամա է, շատերի համար կոմեդիա, շատերը այս ֆիլմը ընկալում են որպես դաժան անտիուտոպիա։ Հաղորդման ընդացքում քննարկել ենք շոուի ռեժիսորի՝ Քրիստօֆի անվան( Քրիստoff), նրա վատ կամ հանճարեղ լինելու, ֆիլմի թերությունների, սոցիալական, ուտոպիստական գաղափարների և մեր իրականության հետ նմանության մասին։ Եվ իսկապես, երբևէ մտածել եք՝ իսկ գուցե՞ այսօր մենք նույնպես ապրում ենք մի շոուի մեջ, իսկ եթե ապրում ենք, ո՞րն է այնտեղից դուրս գալու ճանապարհը։ 

Դե ինչ, ձեզ մնում է միայն սեղմել միացնելու կոճակը ու խորանալ ևս մի շոուի մեջ։ 

Jul 03, 202253:03
Death note. «Կոճակ» վոդքաստ #16

Death note. «Կոճակ» վոդքաստ #16

Եթե դուք երբևէ չեք լսել Յագամի Լայթի և Էլի մեծագույն պայքարի մասին, ապա ժամանակն է միացնել Death note nաիմեն ու մի քանի ժամ հիանալ, մտածել, վերլուծել ու դառնալ մեկ այլ Շեռլոկ Հոլմս։ Իսկ նրանք, ովքեր տեղյակ են անիմեից, վստահաբար ծանոթ ենք անիմեի թույլ և ուժեղ կողմերին, որոնց մասին խոսել ենք այս անգամ։

«Կոճակի» տաղավարում էին Հայկը, Էլինան, Ավոն և Արծվիկը։ Մենք խոսել ենք հեղինակի ծագման, աստվածներին արժեզրկելու, Էլի և Կիռայի սխալների, ընդհանրապես անիմեի թույլ կողմի և նրա հանճարեղության մասին։ Եթե դուք էլ եք մտածել՝ ամեն դեպքում Յագամի Լայթը մարդասպան էր, թե ոչ, եթե չեք հասկացել՝ ինչու են Աստվածներին ներկայացնում նման վատ տեսանկյունից և ընդհանրապես ինչի համար էր հեղինակը ստեղծել այս աշխարհը, ապա սեղմեք միացնելու «Կոճակը» ու վերադարձեք այդ աշխարհ մեզ հետ։ 


Jun 12, 202251:27
Doctor Strange in the Multiverse of Madness «Կոճակ» վոդքաստ #15

Doctor Strange in the Multiverse of Madness «Կոճակ» վոդքաստ #15

«Դոկտոր Սթրենջը խելագարության մուլտիտիեզերքում» ֆիլմը վերջին շրջանում Մառվելի ամենասպասված ֆիլմն էր, որը ցավոք ոչ բոլորի սպասումները արդարացրեց։

Այս անգամ «Կոճակի» տաղավարում էին Քրիստիան Գինոսյանը, Ռոզա Գրիգորյանը, Ներսես Գևորգյանը և ինչպես միշտ՝ Արծվիկ Դավթյանը։

Ֆիլմը չի ստացվել այնքան մաշտաբային, ինչքան սպասում էին երկրպագուները. չնայած անոնսում գրեթե ամեն դետալ ասված էր, բայց շատերը սպասում էին, որ այն լինելու է «Spider-Man: No Way Home» ֆիլմի շարունակությունը, որտեղ Դոքթըր Սթրենջը հատուցելու է նրա համար, ինչ արել է։ Ամեն դեպքում ֆիլմը ստացվել է այնպիսին, ինչպիսին կա, և մնում է միայն հասկանալ՝ ինչո՞ւ են սցենարիստներն ու ռեժիսորները նման շարունակություն ստեղծել, ինչո՞ւ էր ֆիլմը շատ հատվածներում անտրամաբանական և իհարկե անհնար է գովեստի խոսքեր չասել երաժշտությանն ու Մառվելի խիզախությանը։

Դե իսկ դուք կոճկեք ձեր շորերի կոճակները, քանի որ դրսում գրեթե ամառ է, բայց դեռ ցուրտ, միացրեք սեղմելու կոճակը և լսեք շատ-շատ սփոյլեռներ

May 22, 202242:09
Թոլքինի աշխարհը մաս 2 . «Կոճակ» վոդքաստ #14

Թոլքինի աշխարհը մաս 2 . «Կոճակ» վոդքաստ #14

Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին. հեղինակ, ում ստեղծած աշխարհին գրեթե բոլորն են ծանոթ, ումից օգտվել են բազում հեղինակներ, ում աշխատանքները էկրանավորվել ու մինչ օրս մնում են լավագույն ֆիլմերի շարքում: «Կոճակի» տաղավարում այսօր խոսել ենք Թոլքինի, նրա կյանքի, աշխատանքների մասին: Տաղավարում էին Տիգրան Գևորգյանը, Ռուզան Շահնազարյանը, Արթուր Աթայանը և ինչպես միշտ Արծվիկ Դավթյանը: Թոլքինի մասին վոդքաստի երկրորդ մասում խոսում ենք Թոլքինի գրած շարունակության մասին, որը հեղինակը չի ավարտել։ Ամազոնի ստեղծած նոր սերիալի մասին և թե ինչո՞ւ թոլիքնիստները արդեն իսկ չեն սիրում այն։ Դուք էլ եք մտածել՝ ինչո՞ւ Ֆրոդոն չնստեց որևէ Արծիվի վրա, որպեսզի գնա ու մատանին նետի միանգամից լեռան մեջ, դիտեք և կիմանաք՝ ինչո՞ւ է այդ հարցը թոլքինիստների ամենաչսիրելին։ Եթե դիտել եք միայն ֆիլմերը, ապա կիմանաք՝ արդյոք Պիտեր Ջեքսոնը ճիշտ է ներկայացրել հերոսներին, և ինչո՞ւ են երկրպագուներին շատերը համարում սեքսիստ, ռասիստ, հոմոֆոբ և թե ինչո՞ւ են այս  մեղադրանքների աբսուրդ; 

Ձեզանից մնում է միայն սեղմել միացնելու կոճակը, խորանալ թոլքինյան աշխարհի մեջ և չմոռանալ մեզ հետ ծիծաղել

May 08, 202233:26
Թոլքինի աշխարհը. «Կոճակ» վոդքաստ #13

Թոլքինի աշխարհը. «Կոճակ» վոդքաստ #13

Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին. հեղինակ, ում ստեղծած աշխարհին գրեթե բոլորն են ծանոթ, ումից օգտվել են բազում հեղինակներ, ում աշխատանքները էկրանավորվել ու մինչ օրս մնում են լավագույն ֆիլմերի շարքում:
«Կոճակի» տաղավարում այսօր խոսել ենք Թոլքինի, նրա կյանքի, աշխատանքների մասին: Տաղավարում էին Տիգրան Գևորգյանը, Ռուզան Շահնազարյանը, Արթուր Աթայանը և ինչպես միշտ Արծվիկ Դավթյանը: Թոլքինի մասին վոդքաստի առաջին մասում կարող եք ծանոթանալ Թոլքինի ինքնակենսագրականի մասին հետաքրքիր փաստերի, իր աշխատանքների յուրօրինակության մասին: Եթե ծանոթ եք միայն «ՀՈԲԲԻԹԸ» և «ՄԱՏԱՆԻՆԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸ» գործերին, կծանոթանաք նաև Թոլքինի մյուս աշխատանքների հետ: Կստանաք այնպիսի հարցերի պատասխաններ, թե օրինակ որտե՞ղից են առաջացել Օռկերը, ի՞նչ է եղել Սարոմանի ստեղծած մյուս մատանիների հետ, և թե ի՞նչը այն չէ գործերի հայերեն թարգմանության մեջ: Վոդքաստի երկրորդ մասը կարող եք լսել մեկ շաբաթից:
Ձեզանից մնում է միայն սեղմել միացնելու կոճակը ու խորանալ թոլքինյան աշխարհի մեջ:
May 01, 202235:50
Թռիչք կկվի բնի վրայով. «Կոճակ» վոդքաստ #12

Թռիչք կկվի բնի վրայով. «Կոճակ» վոդքաստ #12

Շատերին ծանոթ «Թռիչք կկվի բնի վրայով » ֆիլմը նկարահանված  է Քեն Քիզի համանուն վեպի հիման վրա։ Այն համարվում է «Օսկար»-ի պատմության 3 ֆիլմերից մեկը, որը արժանացել է 5 «մեծ Օսկարի»։ Գործը բեմականացվել է բազում երկրներում՝ չշրջանցելով նաև Հայաստանը։

Այս անգամ «Կոճակ» վոդքաստի տաղավարում են Հասմիկ Վեզիրյանը, Ժորա Գասպարյանը, Լիլիթ Բաղդասարյանը։ Գործը ներկայացնում է մեր հասարակարգը՝ փոքր հոգեբուժարանի պատերի մեջ։ Մենք փորձել ենք հասկանալ՝ արդյո՞ք ֆիլմը հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց մասին է, որքանո՞վ է ֆիլմը հակաուտոպիա և արդյոք Մեծ քույրը կապ ունի Ջորջ Օրուելի «1984» վեպի Մեծ եղբոր հետ։ Փորձել ենք հասկանալ՝ կային այս պատմության մեջ հաղթողներ կամ պարտվողներ, որն էր մարդկանց մոտիվացիան կամ ունեին արդյո՞ք նրանք այդ մոտիվացիան։ Քննարկման ժամանակ կծանոթանաք Քեն Քիզի և ֆիլմի ռեժիսոր Միլոշ Ֆորմանի կոնֆլիկտի, ֆիլմի թերությունների ու մի շարք այլ հարցերի պատասխաններ, որոնք վստահաբար ձեզ մոտ առաջացել են ֆիլմը դիտելիս։

Ձեզանից մնում է միայն սեղմել միացնելու կոճակն ու լսել, ծիծաղել և մտածել մեզ հետ:

Apr 17, 202201:00:11
«Օսկար» 94-րդ մրցանակաբաշխություն. «Կոճակ» վոդքաստ #11

«Օսկար» 94-րդ մրցանակաբաշխություն. «Կոճակ» վոդքաստ #11

«Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխությունն այս տարի նույնպես չանցավ առանց սկանդալ, շատերը մինչև այսօր քննարկում են Ուիլ Սմիթի պահվածքն ու փորձում հասկանալ՝ բեմադրվա՞ծ էր այն, թե՝ ոչ։ Սակայն այս սկանդալի պատճառով շատերը մոռանում են քննարկել բուն ֆիլմերը։ 

Այս անգամ «Կոճակ» վոդքաստի տաղավարում են Նարեկ Ալեքսանյանը, Սոնա Շիրինյանը, Կարոն Կոլոսովը և ինչպես միշտ՝ Արծվիկ Դավթյանը։ Այս էպիզոդում քննարկել ենք օսկարակիր կամ նոմինացված, բայց «Օսկար» չստացած ֆիլմերի մասին, խոսել ենք գլխավոր մրցանակ ստացած «CODA. խուլ ծնողների երեխան» ֆիլմի մասին ու փորձել հասկանալ՝ արժանի՞ էր արդյոք ֆիլմը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթելու համար։ 

Շատ կինոքննադատներ մինչև «Օսկար»-ը տարբեր կարծիքներ էին հայտնում, շատերը համոզված էին, որ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթելու է «Շան իշխանություն» ֆիլմը, որն ուներ 12 նոմինացիա, բայց ստացավ միայն մեկը, շատերն էլ համոզված էին, որ հաղթելու է հենց «CODA. խուլ ծնողների երեխան» ֆիլմը։ Քննարկման մասնակիցները նույնպես ունեին շատ տարբեր կարծիքներ։ Լսելով այս էպիզոդը՝ կհասկանաք, թե ինչու էին շատ ֆիլմեր հանճարեղ, կծանոթանաք նոր ֆիլմերի ու դերասանների հետ, ու եթե նույնիսկ չեք դիտել նոմինացված շատ ֆիլմեր, ձեզ մոտ դրանք դիտելու ցանկություն կառաջանա։

 Ձեզանից մնում է միայն սեղմել միացնելու կոճակն ու լսել, ծիծաղել և մտածել մեզ հետ:

Apr 02, 202241:19
Euphoria. «Կոճակ» վոդքաստ #10

Euphoria. «Կոճակ» վոդքաստ #10

Euphoria սերիալն ունի մի տրամադրություն, որի մեջ անհնար է չմտնել դիտելիս։ Այն համարվել է HBO-ի վերջին տարիներին ամենադիտված սերիալը, որի մասին կարծիքներն այնքան հակասական են, որ դժվար է հասկանալ՝ արդյո՞ք ուզում ես սկսել այն դիտել, թե՝ ոչ։

 «Կոճակի» 10-րդ էպիզոդում Կոլյա Հայրապետյանի, Եվա Ղարիբյանի և Սև Մանգուշկյանի հետ քննարկել ենք Euphoria սերիալը, նրա բացասական կողմերն ու առավելությունները։ Փորձել ենք հասկանալ՝ կա՞ արդյոք պրոպագանդա սերիալում, կամ արդյոք այն թեմաները, որոնց անդրադարձել են ֆիլմի ստեղծողները, ուղղված են դեռահասների՞ն, թե՞ ամեն դեպքում ավելի մեծ տարիքով հանդիսատեսին է ուղղված։ Ի՞նչ է արել սերիալը, որ արժանացել է նման հայտնիության, ինչո՞ւ են այն այդքան քննադատում և ի՞նչ բացեր կան սերիալում։ Այս և շատ այլ հարցերի պատասխանները փորձել ենք գտնել այս քննարկման ժամանակ, ինչպես նաև հասկանալ՝ ինչ է մեզ սպասվում հաջորդ սեզոնում։ 

Ձեզանից մնում է միայն սեղմել միացնելու կոճակն ու լսել, ծիծաղել և մտածել մեզ հետ:

Mar 19, 202252:21
Ջորջ Օրուելի «1984»-ը «Կոճակ» վոդքաստում #9

Ջորջ Օրուելի «1984»-ը «Կոճակ» վոդքաստում #9

Հակաուտոպիստական գրականությունը իր վերելքին  է հասել  20-րդ դարին, թերևս այդ թվականներին են գրվել այս ժանրի լավագույն գործերը, որից մեկի՝ Ջորջ Օրուելի «1984»-ի մասին է այսօրվա մեր վոդքաստը, որը չի կորցնում այժմեականությունը։ 

Այս անգամ «Կոճակի» հյուրերն են Հրայր Խաչատրյանը, Տաթև Սարդարյանը, Լևոն Հովհաննիսյանը և ինչպես միշտ՝ Արծվիկ Դավթյանը։ Վեպը հաճախ անվանում են դժվար ժամանակներում ապրողների տեղեկատու։ Չնայած այն գրվել է 1948 թվականին, մինչև օրս շարունակում է արդիական մնալ և զարմացնել։ Վեպը առանցքային խնդիրներ ունի, որը կարդալով չես կարող համեմատականներ չտանել մերօրյա իրականության հետ։

«1984»-ը կարդալուց հետո լսեք մեր վոդքաստը, քանի որ կստանաք ձեզ հուզող շատ հարցերի պատասխաններ՝ օրինակ ամեն դեպքում գոյություն ունե՞ին Մեծ Եղբայրը կամ Գոլդսթայնը, իսկ եթե վերջինս գոյություն ուներ, որն էր պատճառը, որ նրա մասին տեղեկությունները  նույնպես  չէի կեղծվում։ Արդյո՞ք Սմիթի միջոցով հեղինակն ուզում էր ասել, որ բռնատիրական ռեժիմին հաղթելն անհնար է, կամ ընդհանրապես արդյոք ուտոպիան և հակաուտոպիան հականիշներ են։ 

Այս և այլ հարցերի շուրջ մտածում, քննարկում և վերլուծում են «Կոճակի» հյուրերը, ձեզ մնում է միայն կոճկել ձեր շորերի կոճակներն ու սեղմել միացնելու «Կոճակը»։



Mar 06, 202243:02
Վարպետը և Մարգարիտան. «Կոճակ» վոդքաստ #8

Վարպետը և Մարգարիտան. «Կոճակ» վոդքաստ #8

« Ի՞նչ պիտի աներ քո բարին, եթե գոյություն չունենար չարը, ու ի՞նչ տեսք կունենար երկիրը, եթե դրա վրայից անհետանային ստվերները: Չէ՞ որ ստվերներն առաջանում են առարկաներից ու մարդկանցից»։

Եթե կարդացել եք «Վարպետը և Մարգարիտան» վեպը, ապա այս խոսքերը կամ այնտեղ կարդացած խոսքերից ցանկացածը ձեզ մոտ ամրապնդվել և նույնիսկ մշակույթ է դարձել։ Ինչպես և խոստացել էինք՝ «Կոճակ» վոդքաստի եթերում այն անգամ քննարկել ենք բոլորիս կողմից շատ սիրած վեպը։

Այս անգամ վոդքաստի հյուրերն են Դավիթ Սամվելյանը, Հասմիք Մելիքսեթյանը, Համո Մուրադյանը և ինչպես միշտ՝ Արծվիկ Դավթյանը։

Վոսքաստի շրջանակներում կլսեք մեջբերումներ, առանցքային հարցերի շուրջ վերլուծություններ ու կընկնեք դեժավյուի մեջ՝ լսելով գրքում կարդացած հրաշալի կատակները։

Կերպարներից գրեթե յուրանքանչյուրն ունի իր նախատիպը, և եթե չգիտեք՝ օրինակ ում նախատիպով է ստեղծված Վոլանդը կամ հենց Վարպետը, ապա անպայման լսեք մեզ։ Եթե գիրքը չեք կարդացել, առաջարկում ենք կարդալ և նոր վերադառնալ մեզ մոտ, քանի որ վոդքաստում լինելու են շատ սփոյլերներ, տարբեր ասպեկտներից վերլուծություններ, մեկնաբանություններ և հիացմունք, որը ինքներդ էլ կապրեք՝ գիրքը կարդալիս։

Դե ինչ, այս անգամ կարող եք բացել գիրքը և  միացնել մեզ լսելու կոճակը. մենք սկսում ենք։

Feb 19, 202255:46
Don't look up կամ պարզապես Look up. «Կոճակ» վոդքաստ #7

Don't look up կամ պարզապես Look up. «Կոճակ» վոդքաստ #7

Այս Էպիզոդում «Կոճակ» վոդքաստի տաղավարում են Նարեկ Մարգարյանը, Մարիամ Ղարդյանը, Աշոտ Խաչատրյանը և ինչպես միշտ՝ Արծվիկ Դավթյանը։  Եթե դիտել եք Don't look up ֆիլմը, ապա կամ շատ եք հավանել, կամ չեք հավանել, կամ հավանել եք, բայց այն համարում եք անհարկի գերագնահատված։ Այսօրվա մեր հյուրերը նույնպես մտնում են այս խմբերի մեջ ու քննարկում ֆիլմի լավ և վատ կողմերը։ 

Ֆիլմը շատ մեսինջներ ունի, որոնք երգիծանքով ռեժիսորը փորձել է հասցնել իր հանդիսատեսին, բայց հարցն այն է՝ արդյոք գեղարվեստական տեսանկյունից ճիշտ քայլ է մարդկանց այդպես ուղիղ ասել, որ այսօր հասարակությունը հասել է նրան, որ գիտականորեն ճշտված փաստին հաղթում է հեշթեգն ու այն, ինչը ավելի հռչակավոր է, թե հենց դրա մեջ է ֆիլմի ամբողջ հանճարեղությունը։

Ֆիլմն այսօրվա մեր իրականության մասին է, որտեղ գրեթե ամեն հերոս մեր հասարակության շատ մարդկանց հավաքական կերպարն է։ 

Այս և շատ փաստարկներ, թեմաներ ու հարցադրումներ կգտնեք այս էպիզոդում. ձեզ մնում է միայն կոճկել ձեր շորերի կոճակներն ու սեղմել միացնելու «կոճակը»։

Jan 22, 202238:57
Վալար Մարգուլիս. «Կոճակ» փոդքասթ #6

Վալար Մարգուլիս. «Կոճակ» փոդքասթ #6

«Կոճակ» փոդքաստում այս անգամ ևս  քննարկման թեման «Գահերի խաղը» հայտնի սերիալն է, քննարկումը բաղկացած է երկու էպիզոդից: Երկրորդ մասում Արծվիկը Նարեկի, Ժասմինի ու Գոռի հետ քննարկում են հեղինակ Ջորջ Մարտինի՝ մեզ տված գաղափարախոսությունների, բարի ու չար կողմերի, Մարգարեթի խորամանկության և այլնի մասին: 

 Եթե հետաքրքրում է՝ արդյոք ինչու են Սերսեայի, Արյայի կամ մեկ այլ կին հերոսի կերպարները ավելի շատ սիրված, քան Դեյներիսինը, կամ արդարացված էր արդյոք Ջոնի վերակենդանացումն ու նման շատ հարցեր, ապա դու ճիշտ տեղում ես: 

 Կոճկիր  շորիդ  կոճակները, սեղմիր միացնելու կոճակը, մենք սկսում ենք:

Jan 07, 202226:37
«Այն ինչ մեռած է, մեռնել չի կարող». Կոճակ փոդքաստ #5

«Այն ինչ մեռած է, մեռնել չի կարող». Կոճակ փոդքաստ #5

«Կոճակ» վոդքաստում այս անգամ քննարկման թեման «Գահերի խաղը» հայտնի սերիալն է, քննարկումը բաղկացած է երկու էպիզոդից: Առաջին մասում Արծվիկը Նարեկի, Ժասմինի ու Գոռի հետ խոսում է բազում թեորիաների, հնարավոր ավարտի և GOT-ի հայկական տարբերակի մասին: 

Եթե դուք էլ եք կարծում, որ սերիալում կատարվողը շատ նման է հայկական իրականությանը, կամ թե ինչքան յուրահատուկ է սերալը, որտեղ չգիտես՝ ում կողմից լինես, ով է անտագոնիստ կամ ով զոհ, ապա վոդքաստը հենց քեզ համար է: 

 

Այնպես որ կոճկեք ձեր շորի  կոճակները, սեղմեք միացնելու կոճակը, մենք սկսում ենք:

Jan 01, 202226:05
Դատեբայո կամ Նառուտոյի 1-ին թիմը. «Կոճակ» փոդքասթ #3

Դատեբայո կամ Նառուտոյի 1-ին թիմը. «Կոճակ» փոդքասթ #3

Ինչպես և խոստացել էինք՝ այս անգամ Արծվիկը` Դավիթի և Հրեղենի հետ քննարկել են Նառուտո անիմեն: Եթե մտածում եք՝ ինչու այս անգամ քննարկմանը մասնակցեց 3 հոգի, ապա լսեք և կհասկանաք:

Փոդքաստում խոսել ենք սիրելի ու չսիրելի անտագոնիստներից, անուններից, որոնք այդքան դժվար են, բայց մինչև հիմա գրեթե բոլորս հիշում ենք, թե ինչու է Ռոկ Լին մի շատ հայտնի մարդու նմանեցվում:

Այս և այլ հարցերի պատասխաններ կստանաք՝ լսելով մեր փոդքաստը:

Դե ինչ, մինչև կոճակը սեղմելը, չմոռանաք կոճկել ձեր շորերը:

Dec 20, 202130:01
Զգուշացե՛ք, սփոյլերներ կան. «Կոճակ» փոդքասթ #4

Զգուշացե՛ք, սփոյլերներ կան. «Կոճակ» փոդքասթ #4

«Կոճակ» փոդքասթի այս էպիզոդը բոլորիս հայտնի  La casa de Papel սերիալի մասին է: Էպիզոդում Արծվիկը Սոնայի, Մանվելի ու Հովիկի հետ անում է բազում սփոյլերներ, այնպես որ, եթե դեռ չեք նայել սերիալը, անպայման նայեք նոր վերադարձեք մեր վոդքաստին: 

Ու եթե նայելուց հետո ձեզ մետ էլ հարց կառաջանա՝ ինչպես Հելսինկիի ոտքը մեկ օրում ապաքինվեց, ուր կորան ոսկի ձուլողները, կամ թե ինչու էր Բեռլինի տղան ընդհանրապես խլում մեր ժամանակը, ուրեմն դուք ճիշտ հասցեում եք:

Այս էպիզոդում վերհիշել ենք նախորդ սեզոններից բազում դրվագներ, փաստեր: Երգել ենք ու դե իհարկե հպարտացել, որ Բոգոտան հայ է:

Այնպես որ կոճկեք շորի կոճակները, սեղմեք միանալու կոճակը. մենք սկսում ենք: 

Dec 17, 202129:49
Թե ինչ է լինում, երբ Հարրի Փոթերի մասին խոսում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզվով դիտած մարդիկ. «Կոճակ» փոդքասթ #2

Թե ինչ է լինում, երբ Հարրի Փոթերի մասին խոսում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզվով դիտած մարդիկ. «Կոճակ» փոդքասթ #2

«Կոճակ» վոդքաստի երկրորդ էպիզոդում Արծվիկը Ալեքսի, Լուսինեի ու Նարեկի հետ քննարկել է Հարրի Փոթերին: Էպիզոդը լի է տարբեր տեսություններով, փաստերով և հետագայի մասին կանխատեսումներով:

Մենք փորձել ենք հասկանալ՝ որն էր պատճառը, որ Հարրիի կախարդական փայտիկը ինքնուրույն կռվում էր Լորդ Վոլդեմորդի հետ, երբ Հարրին ուշաթափված էր, չէ՞ որ փայտիկները ինքնուրույն կռվել չեն կարող: Կամ արդյո՞ք Քեռի Վերնոնի և մորաքույր Փեթունյայի ընտանիքը իսկապես այդքան վատն էր, և ուրիշ որևէ ազդեցություն չկար նրանց վրա:

Հիշու՞մ եք Նեվիլին ու թե ինչքան վատն էին նրա կախարդանքները, իսկ գիտե՞ք պատճառը: Կամ երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես ստացվեց, որ 6 տարի անտարբերությունից հետո Հարրին միանգամից սիրահարվեց Ջինիին:

Մեր վոդքասթի այս էպիզոդում կգտնեք այս և շատ այլ փաստեր և բացահայտումներ, նորից կխորանաք Փոթերյան աշխարհի մեջ ու ինքներդ նոր փաստեր կմտաբերեք:

Դե իսկ եթե դուք ունեք մտահաղացում՝ ինչի մասին կարելի է քննարկել հաջորդ անգամ, ապա գրեք մեզ մեկնաբանություններում և ինքներդ մասնակցեք մեր վոդքասթին:


Nov 19, 202130:18
SQUID GAME, որտեղ հաստատ գոնե մեկ սիրելի հերոս կամ դրվագ ունեք. «Կոճակ» փոդքասթ #1

SQUID GAME, որտեղ հաստատ գոնե մեկ սիրելի հերոս կամ դրվագ ունեք. «Կոճակ» փոդքասթ #1

«Կոճակ» երիտասարդական վոդքաստի առաջին էպիզոդում Արծվիկը Նարեկի, Մելանյայի և Կարենի հետ քննարկել է SQUID GAME կորեական սերիալը։ Քննարկման ընթացքում կան կարծիքներ, փաստեր ու լիքը ծիծաղ։ (Ուշադրությու՛ն, եթե դուք չեք նայել սերիալը, խորհուրդ ենք տալիս նայել, նոր վերադառնալ մեր վոդքաստին, քանի որ այստեղ շատ սփոյլեռներ կան):

Վերջին շրջանում այդքան հայտնիություն ձեռք բերած սերիալը շատերի մոտ է հետաքրքրություն առաջացրել: Մարդիկ փորձում են հասկանալ՝ որն է պատճառը, որ այս սերիալը նման ֆենոմեն է դարձել: Դե իսկ մենք քայլ-քայլ քննարկել ենք այն բոլոր հավանական փաստերն ու տեսությունները, որոնց շնորհիվ սերիալն այդքան հայտնի է դարձել:

Օրինակ ի՞նչ կասեք Օ Իլ Նամի մասին, դիտելիս երբևէ մտածե՞լ էիք, որ վերջինս այս ամենի ստեղծողն է. ռեժիսորը գիտե՞ք քանի հուշումներ է մեզ տվել, որ այս պապիկը սովորական պապիկ չէ:

Երբևէ չեք մտածել՝ կորեական գումարը, որը նրանք շահում են, հայկական դրամով ինչքա՞ն է կազմում: Կամ ո՞րն էր պատճառը, որ գլխավոր հերոսը՝ Կի Հունը մազերը կարմիր ներկելուց հետո չի նստում ինքնաթիռ:

Այս էպիզոդում կգտնեք այս և շատ այլ հարցերի պատասխաններ, կբացահայտեք փաստեր և կսովորեք՝ ինչպես պատրաստել այն շաքարիկներից, որոնք այդքան դժվար են պատրաստվում:

Դե իսկ եթե դուք ունեք մտահաղացում՝ ինչի մասին կարելի է քննարկել հաջորդ անգամ, ապա գրեք մեզ մեկնաբանություններում և ինքներդ մասնակցեք մեր վոդքասթին:

Nov 05, 202130:46