Skip to main content
Պոստռաբիզ / Post Rabiz

Պոստռաբիզ / Post Rabiz

By Lilit Petrosyan

Բարի օր, այստեղ կան երեք աչքեր՝ իմ, քո, նրա։
Պոստ Ռաբիզը առաջին հայրերեն փոդքասթն է, որն արտադրում է ժամանակակից թեքնո պոեզիա և հետազոտում է ռաբիզը ռաբիզից հետո։
Ծրագիրը իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնի "Լսիր Ինձ Հիմա" ծրագրի շրջանակներում։
Currently playing episode

Հուզանք ու Զանգ huzanq u zang

Պոստռաբիզ / Post RabizDec 03, 2019

00:00
28:59
#1 Կոկո CoCo - Պոստռաբիզ Պոեզիա

#1 Կոկո CoCo - Պոստռաբիզ Պոեզիա

Ամեն հինգշաբթի Պոստռաբիզ փոդքասթը ձեզ է ներկայանալու նոր շարքով, որը կոչվում է Կոկո։ Կոկոն երիտասարդ գրող է, ում ընթացիկ գրքից ձեզ համար հատվածներ կկարդա փոդքասթի հեղինակ Լիլիթ Պետրոսյանը, որը կուղեկցվի պոստռաբիզ պոեզիայով։ 

Feb 11, 202108:09
#9 Լիլիթ Պետրոսյան - Դանթեական Առասպել  (Չարենց)

#9 Լիլիթ Պետրոսյան - Դանթեական Առասպել (Չարենց)

Ցեղասպանությունից հետո ամեն հայ իր ճանապարհով ազատում է իրեն զոհ լինելու բարդույթից: Չարենցի "Դանթեական Առասպելը" սկսվում է ընկերների ուրախ երազով, որը վերածվում է անտանելի դաժանությունների առերեսման: Պոեմում կարևոր կերպար է բնությունը, որ կարծես ականատեսն է այս անհաշիվ դիակների: Կարդում եմ պոեմից հատվածներ, ուղեկցված է դետոքս երաժշտությամբ: Շապիկը ձևավորել է Գոհար Մարտիրոսյանը:
Apr 24, 202019:20
#8 Նունե Հախվերդյան -Տղամարդուց Տղամարդուն․ Կլկլոցի Փիլիսոփայական Իմաստը

#8 Նունե Հախվերդյան -Տղամարդուց Տղամարդուն․ Կլկլոցի Փիլիսոփայական Իմաստը

Լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանը խոսում է ռաբիզ երգարվեստի տղամարդկային շերտերի մասին։ Ինչու՞ է ռաբիզ երգիչը ձայնը դողացնում, ինչու՞ է տղամարդու զգացմունքը ներս արած։

Շապիկի Ձևավորում՝ Գոհար Մարտիրոսյան
Էպիզոդի պատրաստող՝ Լիլիթ Պետրոսյան

Ռաբիզի հիմքում կարոտն է։ Ձգտում ես անհաս մի բանի, որին չես կարող չձգտել։
Ինչի՞ է ծագում կարոտը․ ինդուստրալիզացիան և նահապետական գյուղը։
Ինչպես կարող է ռաբիզը օդափոխվել։
Ռաբիզը մինչև Հայաստանի անկախացում և անկախացումից հետո։
Apr 16, 202010:53
Լիլիթ Պետրոսյան - Արաքսը Ազատ է / Ապրելը Պատմություն Չէ

Լիլիթ Պետրոսյան - Արաքսը Ազատ է / Ապրելը Պատմություն Չէ

տեքստի հեղինակ, կարդացող և մշակող՝ Լիլիթ Պետրոսյան
շապիկը՝ Գոհար (Մարդ) Մարտիրոսյան

Թեթև թռիչք,
Փափուկ վայրեջք,
Ազատ անկում
Ի՞նչ եք ասում
Լավ չեմ լսում։

Խնդրում եմ Մի անհանգստացեք, հանգստացեք
Չէ չէ, Մի անհանգսատցեք, հանգստացեք։

Գլուխս օդերի մեջ, ոտքերս գետնի տակ
Գաղտինքներս կիսեմ, արմատներս խորն են ու թափանցիկ
Օդը խոնավ, աչքերիս մեջ մի լաստանավ
Ալիքների խաղին տրված նավավարս տանում է ինձ
Օվկիանոսի ընդերքի մեջ մի խիտ անտառ։

Ճիշտն ասած Ձեր կարծիքները իմ մասին կարծում եմ Ձեր մասին են,
Նույնիսկ իմ կարծիքը իմ մասին վաղուց էլ իմ մասին չէ։
Ու թե հանկարծ մի օր մենք կարծիքներ ենք կիսել
Կյանքումս թե չկաս դու, կարծիքդ կիսատ թողած, չեղարկված է,
Թե ապրում ես գոնե մի քիչ
Արդեն գիտես դու աշխարհի պատմությունից
Չակրաներդ ճանաչելը պատմությունը իմանալուց կարևոր է
Ոչ թե մի քիչ, այլ ահագին
Ախր ապրելը պատմություն չէ,
Հա ապրելը պատմություն չէ,
Չէ ապրելը պատմություն չէ,
Իսկ Ես կողմ եմ ապրելուն
Պատմություններ պատմելիս անգամ կողմ եմ պատմությունս ապրելուն
Ապրելիս հասկացել եմ, բանալիս իմ սրտում է
Սրտումս վառ կրակ կա,
Մտքինս չեմ էլ ասի՝ զգա․․․

Որտև ես կողմ եմ ապրելուն, որ իմաստ ունի,
Ոչ միայն իմաստուն, այլ որ իմաստ ունի տանը,
Ինձնից բացի մեկի համար ապրելս իմաստ ունի

Մի անհանգստացեք, հանգստացեք։

Կարծես թե ձայն լսվի,
Որ կասի լավ լսի,
Ու հենց որ լավ լսվի,
Կօգնի որ կարճ լսվի․
Մի անհանգստացեք, հանգստացեք

Վեցից մեկը երիցուկ է,
Մեզնից մեկը թռչող մարդ է,
Իննից մեկը օձի նման գալարվում է,
Առավոտը ինքն իրենով լույս է բերում,
Գիշերները՝ ջրափետուր․․․
Քիմիայի ու ֆիզիկայի մեջտեղում
Ձյունը հալվում է, անձրևը գոլորշանում է
Ո՞ր ձեռքն է օգնում, ո՞ր ձեռքն է հարվածում։
Ուշադիր, ուշադիր ուշադիր։
Փակվում են աչքերը,
Ուշադիր․ բացվում է սիրտը․․․
Ուշադիր, բացվում են աչքերը․․․
Ուշադիր, զարկում է սիրտը․․․
Թարթում են թարթիչները թեթևակի,
Փոխվում են մեր ռիթմերը այս կիրակի,
Օդն ու նավը կայանում են թռչող մարդու թարթիչներին
Գեղեցիկ մի կին մուսա է դառնում,
Վարակիչ ժպիտով տղամարդը մեկնում է ձեռքը,
Հա մեկնում է ձեռքը, հուշելով որ

Սեր, դու սերմանում ես սեր,
Ես քեզ ջերմացնում եմ վեր,
Հենց Նայում եմ աչքերիդ մեջ,
Տեսնում եմ վախերիս վերջ,
Տեսնում եմ արաքսը ազատ է, ազատը արաքսոտ
Երկուսով արտաքսել ենք արտասուք ու գտել հաճելի մի զբաղմունք
Համ էլ լավ համեստ համ էլ համեմատ կողքերիս հանձնված կողքինիս

Մեկ մեկ քայլելիս երեսիս շող է...
Mar 28, 202004:48
Էլլա Կանեգարիան - Հորինված է իրական փաստերի վրա

Էլլա Կանեգարիան - Հորինված է իրական փաստերի վրա

Բաց մտքերով ու տեսողությամբ համադրող ու գրող է Էլլան։ Իր <> պիեսից հատվածներ է կարդում, որոնք ուրվագծում են Երևանը որպես խմբայի գիտակցություն և դիալոգների կույտ։ Ուղեկցված է շամանական մելոդիաներով։ Համարդրված է Լիլիթ Պետրոսյանի բառ-երգերով կամ անընդհատ կրկնվող մեկ մտքով՝ ինչ կա չկա։ Շապիկը՝ Գոհար Մարտիրոսյանի
Feb 28, 202007:14
Վարդան Ջալոյան - Ռաբիզ - Երևանի Ճանապարհը Մայլայից Սրճարան

Վարդան Ջալոյան - Ռաբիզ - Երևանի Ճանապարհը Մայլայից Սրճարան

Մշակութաբան Վարդան Ջալոյանը խոսում է ռաբիզի հակաստալինյան շերտերի մասին․ ազատ մայլա, զապիսնոց, մշակութային բևեռացումներ, քրեկանացում։ Խոսակցությունը ձայնակցված է ռաբիզի և ռաբիզից հետո ստեղծված հայտնի ու անհայտ երաժշտական հատվածներով։
Feb 13, 202004:59
Իրական Ֆանտազիա / ՌReal Fantasy

Իրական Ֆանտազիա / ՌReal Fantasy

Այս պոեզիան իրական ֆատնազիա է, որն արդեն գոյություն ունի տարբեր զգայարանների ընկալումների միջոցով։ Նվիրվում է բոլոր նրանց, ովքեր կհամաձայնեն, որ անգինը ժպիտն է։
Dec 23, 201902:25
Հուզանք ու Զանգ huzanq u zang

Հուզանք ու Զանգ huzanq u zang

Հուսանք ու Զանգ www.facebook.com/events/529012534602341/ ներկայացման ընթացքում հոսանքի խափանման պատճառով իմ ձայնը լսելի չեղավ։ Բոլոր հետաքրքրվողներին արձագանքելով՝ հանրայնացնում եմ հայ ֆուտուրիստների 1920-ականների և իմ հեղինակային պոեզիայի կատարումը Կայ Խաչատրյանի երաժշտությամբ soundcloud.com/n-y-s-t-a-g-m-u-s-kay
Dec 03, 201928:59
#1 Սիգնալով Ողջույն - Ալիկ Թորոսյան

#1 Սիգնալով Ողջույն - Ալիկ Թորոսյան

83-ամյա Ալիկ Թորոսյանի բացառիկ արխիվի շուրջ, ով 1958 թվականից ձայնագրել է հեղափոխական ռաբիզ երաժիշտներին։ Երգիչ, ակորդեոնիստ Հենրիկ Արևշատյանի մինչ այս չհանրայնացված պարոդիկ կատարումները գուցե երրորդ աչքի մասին են։ Իսկ Ալիկի ասույթների շարքը փիլիսոփայի և հումորիստի մանկական մի խաղ են։
Jul 14, 201922:46
Chilly-Chillax (promo)

Chilly-Chillax (promo)

Մեկից մեկուկես, կամ, կամ էլ չէ։ Mixed language bittersweet poetry in be-twin sweet heartbeats and bitter reality.
Jul 13, 201902:50