Media Center - PJC

Media Center - PJC

By Media Center
«Մեդիա Կենտրոնը» հարթակ է` մեկտեղելու քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը:

«Մեդիա կենտրոնի» հիմնական առաքելությունն է երկխոսությունների, քննարկումների ու բանավեճերի խթանումը քաղաքացիական խմբերի փորձագետների, քաղաքական գործիչների և լրատվամիջոցների միջև, Հայաստանում բանավեճերի մշակույթի հիմնումը, ինչպես նաև հաղորդակցության արդյունավետ ուղիների ստեղծումը քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կառույցների և առաջատար լրատվամիջոցների միջև:

«Մեդիա Կենտրոնը» համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»` Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:
Where to listen
Apple Podcasts Logo
Breaker Logo
Google Podcasts Logo
Overcast Logo
Pocket Casts Logo
RadioPublic Logo
Spotify Logo
Currently playing episode

Սովորենք սիրել ու պահպանել միմյանց by Lilith Avagyan

Media Center - PJC

Սովորենք սիրել ու պահպանել միմյանց by Lilith Avagyan

Media Center - PJC

Go to next audioGo to next audio
Go to prev audioGo to prev audio
1x
Կա վախ. Բա մեր ազնիվ ցեղն էսպես կորչելու՞ է
Այն, ինչ կարող էինք կարդալ և զարմանալ ֆանտաստիկ թվացող գրքերում՝ Զամյատինի, Օրուելի, Քամյուի գործերում, հանկարծ շոշափելի է դառնում մեր կյանքում: Կորոնավիրուսը քաղաքակրթական մասշտաբի փոփոխություններ է ենթադրում: Յուրաքանչյուրս մեր տանը զգում ենք նույնը, ինչ մեկ ուրիշը աշխարհի մյուս ծայրում, իր տանը: Սակայն արդյո՞ք յուրաքանչյուր անհատ կամ յուրաքանչյուր ազգ ունի բացառապես իրե՛ն բնորոշ արձագանքը , տվյալ դեպքում, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին, թե՞ մարդ արարածի արձագանքը վտանգին, անորոշությանն ունիվերսալ է: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:
18:13
April 7, 2020
Կորոնավիրուս՝ ՔԿՀ-ներում. կանխել հնարավո՞ր էր
Երեկ հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ևս 28-ը  մեկուսացված են, կատարվում է նմուշառում։ Թեմայի շուրջ Մեդիա կենտրոնը զրուցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ Արշակ Գասպարյանի հետ։
32:28
April 4, 2020
Անգամ արտակարգ դրության պայմաններում պատգամավորները շարունակում են դակել կառավարության որոշումները. Ավետիք Իշխանյան
Արտակարգ դրության պայմաններում օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ «Մեդիա կենտրոնը» զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։
19:18
April 2, 2020
Արցախում բազմակարծությունը հաղթեց. ընտրությունները միանշանա՛կ հաջողված են
Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ստացավ ձայների 49,26% -ը, Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը, Վիտալի Բալասանյանը` 14,7%-ը։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Նախագահական ընտրություններին զուգահեռ ՝անցկացվեցին  նաև խորհրդարանական ընտրություններ: Ամենաբարձր՝ 40 % ձայն ստացավ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» քաղաքական ուժը։ Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
13:40
April 1, 2020
Փաշինյանի զանգը Լուկաշենկոյին կբնութագրեի որպես չհաշվարկված
Այսօր, մարտի 31-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցե Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը: Այս լուրը տարածել է բելառուսական «Բելտա» տեղեկատվական գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ թիվս այլ հարցերի՝ «Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը, նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին»:
20:23
March 31, 2020
Խոշտանգումը շարունակում է խնդիր մնալ անգամ հեղափոխությունից հետո. Արա Ղարագյոզյան by Lilith Hovhannisyan
Երեկ՝ մարտի 25-ին, Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է խոշտանգման գործով տուժող ճանաչված քաղաքացու շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանի ու դատախազ Վարդգես Սարգսյանի բողոքները՝ բեկանելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի խոշտանգման գործով ամբաստանյալի նկատմամբ արդարացման դատավճիռը, գործը ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր ծավալով քննության։
18:42
March 26, 2020
Սովորենք սիրել ու պահպանել միմյանց by Lilith Avagyan
Ինչպե՞ս հաղթահարել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մեկ ամիս (գուցե ավելի) տնից դուրս չգալու անորոշությունը: Ի՞նչ լուծումներ են առաջարկում հոգեբանները՝ նվազագույն էմոցիոնալ կորուստներով հաղթահարելու համաշխարհային մասշտաբի այս ճգնաժամը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վարուժան Մելքոնյանի հետ:
28:51
March 26, 2020
Նինա Կարապետյանց/ Ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում ԱԴ պայմաններում. միայն պաշտոնական տեղեկատվություն by Lilit Avagyan
Մարտի 16-ին սահմանված Արտակարգ դրությունը սահմանափակումներ է նախատեսել նաև քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալվածներին պահելու վայրերում: Մասնավորապես՝ Քրեակատարողական հիմնարկներում եւ ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են`հանձնուքներ, ծանրոցներ եւ փաթեթներ ստանալը եւ ուղարկելը, տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի), կրոնական ծեսերի կազմակերպումը եւ դրանց մասնակցելը: Քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ եւ պարետի ցուցումով համապատասխանաբար կարող են սահմանափակվել կամ արգելվել`զբոսանքները, քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում եւ դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժվելը, պարետի ցուցումով` այլ գործունեություն:
04:52
March 25, 2020
Կառավարությունը խոսքի ազատության առումով գնաց խիստ սահմանափակումների, որը չէր բխում իրավիճակից. Բորիս Նավասարդյան by Lilith Hovhannisyan
Մեկ շաբաթ է երկրում հայտարարված է արտակարգ դրություն: Կառավարությունը նաև սահմանափակումներ մտցրեց զանգվածային լրատվամիջոցների աշխատանքում։ Թեև եղան հավաստիացումներ, որ սահմանափակումները վերաբերում են միայն կորոնավիրուսին, որպեսզի աղճատված տվյալներ չհրապարակվեն, սակայն մեկշաբաթյա պրակտիկան ցույց տվեց, որ պարեկատունը հստակ կարմիր գծեր գծեց լրատվամիջոցների համար: Լրատվամիջոցների գործունեության սահմանափակման թեմայով «Մեդիա կենտրոնը» զրուցել է Երևանի ամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:
16:03
March 23, 2020
Թևան Պողոսյանի գինու պաշարները բավարար են՝ Հայաստանում ներքաղաքական համերշախությունն ապահովելու համար by Lilith Avagyan
ԱՄՆ-ը դադարեցրեց Արցախին ականազերծման նպատակներով ուղիղ ֆինանսավորումը: Ըստ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թեւան Պողոսյանի՝ պետք է հասկանալ՝ ինչու՞ դա տեղի ուեցավ և որտե՞ղ ենք թերացել, փորձենք հնարավոր տարբերակները՝ վերականգնելու Արցախին տրամադրվելիք ԱՄՆ հումանիտար օգնությունը: Ինչ վերաբերում է ԱՄՆ պետդեպարտամենտի որոշ պաշտոնյաների ենթադրություններին, թե ԱՄՆ-ը ,հնարավոր է, ֆինանսավորի  «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագիրը, պարոն Պողոսյանը միանշանակ չընդունեց. ՙ Պետք է հասկանանք՝ դրանք եռակո՞ղմ ծրագրեր են, տրամադրվելու են Արցախի Հանրապետությանը. Հայաստանին և Ադրբեջանի՞ն: Եթե՝ոչ, ուրեմն պետք է պարզ, հասարակ լեզվով և՜ ՀՀ-ն, և՜ Արցախը, ասեն, որ եթե չլինեն եռակողմ ծրագրեր,այդ ծրագրերն այլևս հետաքրքիր չեն, և որևէ մեկը Հայաստանում այլևս չի ներգրավվի՚: Սա Թևան Պողոսյանի հետ հարցազրույցի հատվածական մեջբերում է: Հարցազրույցն՝ ամբողջությամբ, կարող եք լսել հղումով:
14:46
March 23, 2020
Ստեփան Գրիգորյան. «Զարմացած եմ՝ ինչու՞ ԵԱՀԿ Մինսկի խումբն այսքան շտապ լքեց տարածաշրջանը» by Lilith Avagyan
ԱՄՆ-ը՝ Հայաստանից բացի, միակ պետությունն էր, որն ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին՝ առանց ճանաչելու Արցախի անկախությունը։ Մարտի 21-ին հայտնի դարձավ, որ Միացյալ նահանգները դադարեցրել է Արցախին տրվելիք ուղիղ օգնությունը: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում մտավախություն էր հայտնել, որ Արցախին տրամադրվող օգնությունը կարող է փոխակերպվել «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագրով: Որքանո՞վ է հավանական նման տարբերակը: Մեդիա կենտրոնի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
12:55
March 23, 2020