Skip to main content
Media Center - PJC

Media Center - PJC

By Media Center

«Մեդիա Կենտրոնը» հարթակ է` մեկտեղելու քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը:

«Մեդիա կենտրոնի» հիմնական առաքելությունն է երկխոսությունների, քննարկումների ու բանավեճերի խթանումը քաղաքացիական խմբերի փորձագետների, քաղաքական գործիչների և լրատվամիջոցների միջև, Հայաստանում բանավեճերի մշակույթի հիմնումը, ինչպես նաև հաղորդակցության արդյունավետ ուղիների ստեղծումը քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կառույցների և առաջատար լրատվամիջոցների միջև:

«Մեդիա Կենտրոնը» համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»` Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:
Available on
Apple Podcasts Logo
Google Podcasts Logo
Overcast Logo
Pocket Casts Logo
RadioPublic Logo
Spotify Logo
Currently playing episode

Կառավարությունը խոսքի ազատության առումով գնաց խիստ սահմանափակումների, որը չէր բխում իրավիճակից. Բորիս Նավասարդյան by Lilith Hovhannisyan

Media Center - PJCMar 23, 2020

00:00
16:05
Կա վախ. Բա մեր ազնիվ ցեղն էսպես կորչելու՞ է

Կա վախ. Բա մեր ազնիվ ցեղն էսպես կորչելու՞ է

Այն, ինչ կարող էինք կարդալ և զարմանալ ֆանտաստիկ թվացող գրքերում՝ Զամյատինի, Օրուելի, Քամյուի գործերում, հանկարծ շոշափելի է դառնում մեր կյանքում: Կորոնավիրուսը քաղաքակրթական մասշտաբի փոփոխություններ է ենթադրում: Յուրաքանչյուրս մեր տանը զգում ենք նույնը, ինչ մեկ ուրիշը աշխարհի մյուս ծայրում, իր տանը: Սակայն արդյո՞ք յուրաքանչյուր անհատ կամ յուրաքանչյուր ազգ ունի բացառապես իրե՛ն բնորոշ արձագանքը , տվյալ դեպքում, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին, թե՞ մարդ արարածի արձագանքը վտանգին, անորոշությանն ունիվերսալ է:
Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:

Apr 07, 202018:15
Կորոնավիրուս՝ ՔԿՀ-ներում. կանխել հնարավո՞ր էր

Կորոնավիրուս՝ ՔԿՀ-ներում. կանխել հնարավո՞ր էր

Երեկ հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ևս 28-ը  մեկուսացված են, կատարվում է նմուշառում։

Թեմայի շուրջ Մեդիա կենտրոնը զրուցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ Արշակ Գասպարյանի հետ։

Apr 04, 202032:30
Անգամ արտակարգ դրության պայմաններում պատգամավորները շարունակում են դակել կառավարության որոշումները. Ավետիք Իշխանյան

Անգամ արտակարգ դրության պայմաններում պատգամավորները շարունակում են դակել կառավարության որոշումները. Ավետիք Իշխանյան

Արտակարգ դրության պայմաններում օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ «Մեդիա կենտրոնը» զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։

Apr 02, 202019:21
Արցախում բազմակարծությունը հաղթեց. ընտրությունները միանշանա՛կ հաջողված են

Արցախում բազմակարծությունը հաղթեց. ընտրությունները միանշանա՛կ հաջողված են

Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ստացավ ձայների 49,26% -ը, Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը, Վիտալի Բալասանյանը` 14,7%-ը։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։

Նախագահական ընտրություններին զուգահեռ ՝անցկացվեցին  նաև խորհրդարանական ընտրություններ: Ամենաբարձր՝ 40 % ձայն ստացավ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» քաղաքական ուժը։

Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Apr 01, 202013:43
Փաշինյանի զանգը Լուկաշենկոյին կբնութագրեի որպես չհաշվարկված

Փաշինյանի զանգը Լուկաշենկոյին կբնութագրեի որպես չհաշվարկված

Այսօր, մարտի 31-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցե Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը: Այս լուրը տարածել է բելառուսական «Բելտա» տեղեկատվական գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ թիվս այլ հարցերի՝ «Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը, նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին»:

Mar 31, 202020:25
Խոշտանգումը շարունակում է խնդիր մնալ անգամ հեղափոխությունից հետո. Արա Ղարագյոզյան by Lilith Hovhannisyan

Խոշտանգումը շարունակում է խնդիր մնալ անգամ հեղափոխությունից հետո. Արա Ղարագյոզյան by Lilith Hovhannisyan

Երեկ՝ մարտի 25-ին, Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է խոշտանգման գործով տուժող ճանաչված քաղաքացու շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանի ու դատախազ Վարդգես Սարգսյանի բողոքները՝ բեկանելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի խոշտանգման գործով ամբաստանյալի նկատմամբ արդարացման դատավճիռը, գործը ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր ծավալով քննության։

Mar 26, 202018:44
Սովորենք սիրել ու պահպանել միմյանց by Lilith Avagyan

Սովորենք սիրել ու պահպանել միմյանց by Lilith Avagyan

Ինչպե՞ս հաղթահարել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մեկ ամիս (գուցե ավելի) տնից դուրս չգալու անորոշությունը: Ի՞նչ լուծումներ են առաջարկում հոգեբանները՝ նվազագույն էմոցիոնալ կորուստներով հաղթահարելու համաշխարհային մասշտաբի այս ճգնաժամը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վարուժան Մելքոնյանի հետ:

Mar 26, 202029:01
Նինա Կարապետյանց/ Ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում ԱԴ պայմաններում. միայն պաշտոնական տեղեկատվություն by Lilit Avagyan

Նինա Կարապետյանց/ Ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում ԱԴ պայմաններում. միայն պաշտոնական տեղեկատվություն by Lilit Avagyan

Մարտի 16-ին սահմանված Արտակարգ դրությունը սահմանափակումներ է նախատեսել նաև քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալվածներին պահելու վայրերում:
Մասնավորապես՝
Քրեակատարողական հիմնարկներում եւ ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են`հանձնուքներ, ծանրոցներ եւ փաթեթներ ստանալը եւ ուղարկելը, տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի), կրոնական ծեսերի կազմակերպումը եւ դրանց մասնակցելը:

Քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ եւ պարետի ցուցումով համապատասխանաբար կարող են սահմանափակվել կամ արգելվել`զբոսանքները, քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում եւ դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժվելը, պարետի ցուցումով` այլ գործունեություն:

Mar 25, 202004:54
Կառավարությունը խոսքի ազատության առումով գնաց խիստ սահմանափակումների, որը չէր բխում իրավիճակից. Բորիս Նավասարդյան by Lilith Hovhannisyan

Կառավարությունը խոսքի ազատության առումով գնաց խիստ սահմանափակումների, որը չէր բխում իրավիճակից. Բորիս Նավասարդյան by Lilith Hovhannisyan

Մեկ շաբաթ է երկրում հայտարարված է արտակարգ դրություն: Կառավարությունը նաև սահմանափակումներ մտցրեց զանգվածային լրատվամիջոցների աշխատանքում։ Թեև եղան հավաստիացումներ, որ սահմանափակումները վերաբերում են միայն կորոնավիրուսին, որպեսզի աղճատված տվյալներ չհրապարակվեն, սակայն մեկշաբաթյա պրակտիկան ցույց տվեց, որ պարեկատունը հստակ կարմիր գծեր գծեց լրատվամիջոցների համար:

Լրատվամիջոցների գործունեության սահմանափակման թեմայով «Մեդիա կենտրոնը» զրուցել է Երևանի ամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:

Mar 23, 202016:05
Թևան Պողոսյանի գինու պաշարները բավարար են՝ Հայաստանում ներքաղաքական համերշախությունն ապահովելու համար by Lilith Avagyan

Թևան Պողոսյանի գինու պաշարները բավարար են՝ Հայաստանում ներքաղաքական համերշախությունն ապահովելու համար by Lilith Avagyan

ԱՄՆ-ը դադարեցրեց Արցախին ականազերծման նպատակներով ուղիղ ֆինանսավորումը: Ըստ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թեւան Պողոսյանի՝ պետք է հասկանալ՝ ինչու՞ դա տեղի ուեցավ և որտե՞ղ ենք թերացել, փորձենք հնարավոր տարբերակները՝ վերականգնելու Արցախին տրամադրվելիք ԱՄՆ հումանիտար օգնությունը: Ինչ վերաբերում է ԱՄՆ պետդեպարտամենտի որոշ պաշտոնյաների ենթադրություններին, թե ԱՄՆ-ը ,հնարավոր է, ֆինանսավորի  «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագիրը, պարոն Պողոսյանը միանշանակ չընդունեց. ՙ Պետք է հասկանանք՝ դրանք եռակո՞ղմ ծրագրեր են, տրամադրվելու են Արցախի Հանրապետությանը. Հայաստանին և Ադրբեջանի՞ն: Եթե՝ոչ, ուրեմն պետք է պարզ, հասարակ լեզվով և՜ ՀՀ-ն, և՜ Արցախը, ասեն, որ եթե չլինեն եռակողմ ծրագրեր,այդ ծրագրերն այլևս հետաքրքիր չեն, և որևէ մեկը Հայաստանում այլևս չի ներգրավվի՚:

Սա Թևան Պողոսյանի հետ հարցազրույցի հատվածական մեջբերում է:

Հարցազրույցն՝ ամբողջությամբ, կարող եք լսել հղումով:

Mar 23, 202014:48
Ստեփան Գրիգորյան. «Զարմացած եմ՝ ինչու՞ ԵԱՀԿ Մինսկի խումբն այսքան շտապ լքեց տարածաշրջանը» by Lilith Avagyan

Ստեփան Գրիգորյան. «Զարմացած եմ՝ ինչու՞ ԵԱՀԿ Մինսկի խումբն այսքան շտապ լքեց տարածաշրջանը» by Lilith Avagyan

ԱՄՆ-ը՝ Հայաստանից բացի, միակ պետությունն էր, որն ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին՝ առանց ճանաչելու Արցախի անկախությունը։ Մարտի 21-ին հայտնի դարձավ, որ Միացյալ նահանգները դադարեցրել է Արցախին տրվելիք ուղիղ օգնությունը: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում մտավախություն էր հայտնել, որ Արցախին տրամադրվող օգնությունը կարող է փոխակերպվել «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագրով: Որքանո՞վ է հավանական նման տարբերակը:

Մեդիա կենտրոնի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Mar 23, 202012:58