Skip to main content
Խորանալու թեմա

Խորանալու թեմա

By Media.am

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի փաստեր ստուգող լրագրողներ Արշալույս Բարսեղյանն ու Կարինե Ղազարյանը քննարկում են թեմաներ, որոնք այս կամ այն կերպ վերաբերվում են բոլորիս։ Նրանք խորանում են թեմայի մեջ, մի լավ հասկանում ինչը ինչոց է ու դրա մասին պատմում ձեզ։ Կարևոր թեմաներից օգնում են գլուխ հանել ոլորտի վստահելի գիտնականներն ու հետազոտողները։

Available on
Apple Podcasts Logo
Google Podcasts Logo
Pocket Casts Logo
RadioPublic Logo
Spotify Logo
Currently playing episode

Խորանալու թեմա․ Քաղհասարակության գործիքները՝ հակավաքսերի տեղեկատվական արշավներում

Խորանալու թեմաFeb 26, 2022

00:00
16:44
Խորանալու թեմա․ Քաղհասարակության գործիքները՝ հակավաքսերի տեղեկատվական արշավներում

Խորանալու թեմա․ Քաղհասարակության գործիքները՝ հակավաքսերի տեղեկատվական արշավներում

«Խորանալու թեմա»-ի այս թողարկման ընթացքում media.am-ի լրագրողներ Արշալույս Բարսեղյանը և Կարինե Ղազարյանը, ինչպես նաև գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը քննարկում են, թե ովքեր և ինչպես են տարածում պատվաստումների մասին ապատեղեկատվությունը։

Խոսում ենք հակավաքսերից, որոնց գործենությունը վերածվել է քաղաքական ակտիվիզմի ու ընդօրինակել քաղաքացիական հասարակության գործելաոճը։ Քաղհասարակության գործիքակազմը օգտագործելով, հակավաքսերը փորձում են լայն զանգվածներին հասցնել բազմիցս հերքված տեղեկություն և ձևավորել պատվաստումների հանդեպ մեծամասամբ անհիմն վախ։

Feb 26, 202216:44
Կուսակցությունների համար կանոնները փոխվելու են
Jun 09, 202117:48
COVID-19-ի դեմ պատվաստումներ․ 10 հարց և պատասխան

COVID-19-ի դեմ պատվաստումներ․ 10 հարց և պատասխան

«Խորանալու թեմա»-ի այս թողարկման ընթացքում media.am-ի փաստերը ստուգող լրագրողներ Կարինե Ղազարյանը և Արշալույս Բարսեղյանը պատասխանում են COVID-19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ 10 հաճախ հնչող հարցի, այդ թվում՝

❓ Ինչի՞ են պետք պատվաստումները։

❓ Ինչպե՞ս են պատվաստանյութերը բաշխվում երկրների միջև։

❓Արդյո՞ք AstraZeneca-ով պատվաստվելը անվտանգ է։

Որոշ հարցերից օգնում է գլուխ հանել Հիվանդությունների վերահսկամ և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։

Apr 13, 202114:44
Կադրային փոփոխությունները

Կադրային փոփոխությունները

«Խորանալու թեմայի» չորրորդ թողարկման մեջ փաստեր ստուգող լրագրողներ Արշալույս Բարսեղյանն ու Կարինե Ղազարյանը քննարկում են հեղափոխությունից հետո պետական ապարատում կադրային բազմաթիվ փոփոխությունները։ Նրանք պարզել են, որ վարչապետ դառնալու օրվանից և մինչև Արցախյան երկրորդ պատերազմը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է աշխատանքից ազատման ավելի քան 300 հրաման։ 

Շա՞տ է սա թե՞, ընդհակառակը՝ չափազանց քիչ հետհեղափոխական երկրի համար։ Ինչպի՞սի կարդրային քաղաքականություն կտեսնենք առաջիկայում։ Իսկ ի՞նչ է հուշում հարևան Վրաստանի փորձը։ Այս և այլ հարցերից օգնել են գլուխ հանել քաղաքական վերլուծաբան Էրիկ Հակոբյանը և Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) փորձագետ Օլեսյա Վարդանյանը։

Կարդացեք նաև media.am-ի հոդվածը կադրային փոփոխությունների մասին․ դրանում մանրամասն ներկայացվում է, թե երբ և ինչքան պաշտոնյա է ազատվել աշխատանքից կամ պաշտոն ստանձնել Թավշյա հեղափոխությունից հետո 👉 https://media.am/hy/verified/2020/12/25/25648/

Feb 08, 202119:57
Ահաբեկիչնե՞ր, թե՞ վարձկաններ. ովքեր էին Ադրբեջան բերված սիրիացիները

Ահաբեկիչնե՞ր, թե՞ վարձկաններ. ովքեր էին Ադրբեջան բերված սիրիացիները

«Խորանալու թեմայի» չորրորդ թողարկման մեջ փաստեր ստուգող լրագրողներ Արշալույս Բարսեղյանն ու Կարինե Ղազարյանը քննարկում են՝ ինչպես ապացուցվեց, որ Սիրիայից վարձկանները Ադրբեջան տեղափոխվեցին։ Նրանք պարզել են, թե ովքեր են այս մարդիկ, ինչ ազդեցություն են թողել պատերազմական իրավիճակի վրա և ինչպես նրանց ներկայությանն արձագանքեցին տարածաշրջանի երկրները։

Թեմայից օգնել է գլուխ հանել Կովկասի իրադարձությունները լուսաբանող լրագրող, Միջին Արևելքի Ինստիտուտի ոչ ռեզիդենտ հետազոտող Նիլ Հաուերը և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի 'Focus on Karabakh' պարբերականի խմբագիր Էմիլ Սանամյանը։

Կարդացեք նաև վարձկանների մասին media.am-ի  հոդվածը. դրանում վերակառուցել ենք այն ուղին, որը անցել են սիրիացի զինյալները Հարավային Կավկաս հասնելու համար։ https://media.am/hy/verified/2020/11/05/24940/

Nov 14, 202018:42
Կրթական նոր չափորոշիչները․ փաստեր vs միֆեր

Կրթական նոր չափորոշիչները․ փաստեր vs միֆեր

«Խորանալու թեմայի» երրորդ թողարկման մեջ փաստեր ստուգող լրագրողներ Արշալույս Բարսեղյանն ու Կարինե Ղազարյանը քննարկում են կրթական նոր չափորոշիչները։ Ինչ միֆեր են տարածվում չափորոշիչների մասին և ինչ փոփոխություններ են դրանք իրականում բերելու դպրոց։ Որոնք են դրանց խնդիրներն ու առավելությունները և ինչ դրական կամ բացասական արդյունքներ կարող են դրանք ունենալ։

Թեմայից օգնել է գլուխ հանել «Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր, կրթության հետազոտող Նարեկ Մանուկյանը։

Sep 25, 202017:08
Սևանի հիմնախնդիրը․ ի՞նչ կլինի, եթե լիճը ճահճանա

Սևանի հիմնախնդիրը․ ի՞նչ կլինի, եթե լիճը ճահճանա

«Խորանալու թեմայի» երկրորդ թողարկման մեջ փաստեր ստուգող լրագրողներ Արշալույս Բարսեղյանն ու Կարինե Ղազարյանը քննարկում են Սևանի հիմնախնդիրը․ ինչու լիճը հայտնվեց ճահճացման եզրին, ինչքանով է հավանական Սևանի ճահիճ դառնալը ու ինչ է պետք անել նման ելքից խուսափելու համար։

Թեմայից օգնել են գլուխ հանել ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանը։

Այս թողարկումը ստեղծելիս մենք օգտվել ենք հետևյալ աղբյուրներից․

Sep 09, 202017:35
Արդյո՞ք «Իմ քայլը» պոպուլիստ ուժ է

Արդյո՞ք «Իմ քայլը» պոպուլիստ ուժ է

Այս թողարկման խորանալու թեման իշխող «Իմ քայլը» խմբակցության գաղափարախոսությունն է։ Հաճախ ենք լսում, թե ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը պիտակավորվում որպես պոպուլիստներ։ Փոխադարձ մեղանդրանքները շատ են, քաղաքական քննարկումները թեժ են և մի քիչ դժվար է հասկանալ՝ ի վերջո պոպուլիստ կառավարություն ունենք, թե՝ ոչ։ 

Այսօր կխորանանք այս թեմայի մեջ և կփորձենք մի քանի հարցի պատասխանել։ Նախ՝ ի՞նչ է պոպուլիզմը, ո՞րն է դրա գիտական սահմանումը ու արդյո՞ք «Իմ քայլը» տեղավորվում է այս սահմանման մեջ։ Եվ երկրորդը՝ ո՞րն է «Իմ քայլի» գաղափարախոսությունը, ի՞նչ գաղափարական խմբեր կան ընտրություններից առաջ հապճեպ կազմված խմբակցության մեջ և ի՞նչ սպասել հետագայում՝ ավելի միասնակա՞ն խմբակցություն, թե՞ փլուզում։

Aug 16, 202016:29