Skip to main content
Մենք ու մենք

Մենք ու մենք

By Menq u Menq

Սա փոդքաստ է կանանց և տղամարդկանց տարբեր աշխարհընկալումների մասին:
Available on
Google Podcasts Logo
Pocket Casts Logo
RadioPublic Logo
Spotify Logo
Currently playing episode

30+ ․․․ վերջ էլ երիտասարդ չե՞մ

Մենք ու մենքApr 16, 2021

00:00
37:24
Մարզից՝ մայրաքաղաք

Մարզից՝ մայրաքաղաք

Հայաստանում ապրում է մոտ 3 մլն մարդ, որոնք բաժանված են պայմանական սահմաններով, քաղաքներով ու գյուղերով։

Անկախ պայմանական բաժանումներից՝ մեզ միավորում են ազգությունն ու դրոշը, որի տակ ապրում ենք, նաև այն ճանապարհները, որոնք Մենք ու Մենք անցնում ենք կողք կողքի: Հաճախ դրանք բերում են Երևան:

Այս էպիզոդում մարզից տեղափոխվում ենք մայրաքաղաք` պարզելու, թե ինչպիսինն է կյանքը Հայաստանի սրտում:

Mar 01, 202429:10
Սիրո լեզուներ

Սիրո լեզուներ

Հայերեն՝ գերազանց, ռուսերեն՝ լավ, անգլերեն՝ բավարար, սիրո լեզուներ՝ ․․․․

Երկիր մոլորակի վրա կա մոտ 7000 լեզու, սակայն դրանցից ոչ մեկը բավարար չէ իր ողջ էությամբ սերն արտահայտելու համար։ Մենք և մեր սերը ունենք բազում արտահայտչամիջոցներ ու բարդ բառեր, իսկ ուշադրության և հոգատարության մեջ՝ շրջուն շարադասություն։ Կարճ ասած՝ մեր սիրո լեզուն այնքան բարդ է ու երևի հեչ մեկը չէ:

Այս էպիզոդում Մենք ու Մենք բացել ենք բառարանները, գտել և թարգմանել սիրո արտահայտման հիմնական լեզուներն ու ձևերը։

Feb 22, 202429:42
Կամքի ուժ

Կամքի ուժ

Մենք արդեն 2 շաբաթ է, ինչ փորձում ենք հրաժարվել շաքարից, իսկ Մենք 1 ամիս է, ինչ փորձում ենք պաշտոնի բարձրացում խնդրել: Սակայն կամքի ուժի, ինքնակառավարման կամ պարզապես մոտիվացիայի պակասի պատճառով այս կամ այն նախաձեռնությունը չի ստացվում:

Բայց չէ՞, որ կամքի ուժ ցուցաբերում ենք բոլորս ամեն օր յուրաքանչյուր մեծ ու փոքր որոշում կայացնելիս:

Այս էպիզոդում Մենք ու Մենք դիտարկել ենք մեր ուժերն ու կանոնները, խոսել և պայքարել վատ սովորությունների ու կախվածությունների դեմ:

Feb 15, 202428:48
Աշխատանքի և կյանքի հավասարակշռում

Աշխատանքի և կյանքի հավասարակշռում

Այսօր չափից շատ եմ աշխատել... չափից շատ հոգնել եմ.... չափից շատ....

Իսկ ո՞վ է սահմանում աշխատանքի, հանգստի և կյանքի բավարար չափաբաժինը: Հաճախ երկար աշխատանքային օրվանից հետո ընկերների հետ հանդիպման համար անգամ էներգիա չի մնում: 

Այս էպիզոդում Մենք ու Մենք փորձում ենք գտնել աշխատանքի և կյանքի միջև սահմանագիծը և հասկանալ` ինչ հետևանքներ կարող է ունենալ այն անցնելը: 

Feb 08, 202429:08
Հաճոյախոսություններ

Հաճոյախոսություններ

⁃ Ձեր աչքերը գեղեցիկ են փայլում:

⁃ Իսկ Դուք շատ հմայիչ ժպիտ ունեք:

Հաճելի է, չէ՞:

Ինչքա՜ն դրական կդառնա աշխարհը, երբ ավելի հաճախ նկատենք լավն ու գեղեցիկը մեր կողքին:

Սակայն, ինչպես յուրաքանչյուր երևույթ, այս մեկը ևս ունի իր հակառակ կողմը. չէ՞, որ լինում են իրավիճակներ, երբ հաճոյախոսությունն անտեղի է կամ սխալ ձևակերպված:

Այս էպիզոդում Մենք ու Մենք քննարկում ենք լավագույն և վատագույն կոմպլիմենտները, դրանց ձևաչափերն ու ազդեցությունը:

Feb 01, 202429:15
Հեռավորության վրա հարաբերություններ

Հեռավորության վրա հարաբերություններ

Առավելագույնը քանի՞ ժամ կարող եք դիմանալ առանց սիրելիի, իսկ կարո՞ղ եք պատկերացնել ձեր հարաբերությունները կիլոմետրերի հեռավորության վրա: Զգու՞մ եք` ինչպես կարոտեցիք նրան:

Այս էպիզոդը հեռավորության վրա հարաբերությունների մասին է կամ այն զույգերի, ում բաժանում են երկրներ ու մարզեր: Ինչպիսի՞ն ենք Մենք ու Մենք հեռավորության վրա:

Jan 28, 202428:11
Ինքնուրույնություն

Ինքնուրույնություն

Անկողինը հավաքել ենք, ամանները լվացել, մնում է միայն կոմունալները վճարել. ինքնուրույնության մասին խոսելու ժամանակն է:

Քանի՞ տարեկան էիք, երբ առաջին անգամ ընդունվեցիք աշխատանքի: Հիշեք` ինչքան հաճելի էր առաջին անգամ վաստակած գումարը ծախսելը, իսկ միայնակ ճամփորդության գնալը՞:

Այս էպիզոդում Մենք ու Մենք չափում ենք մեր ինքնուրույնությունը, հիշեցնում սեփական որոշումներ կայացնելու կարևորության և անկախ լինելու մասին:

Jan 25, 202430:43
Միայնություն

Միայնություն

Ե՞րբ ես վերջին անգամ մնացել ինքդ քեզ հետ բացարձակ մենակ: Վաղ թե ուշ բոլորս էլ ուզում ենք աշխարհից կտրվել ու ինքներս մեզ ավելի լավ ճանաչել... ու հենց այդ պահին հայտնվում են բոլոր հնարավոր և անհնար ծանոթ-բարեկամները` իրենց «հո բան չի՞ եղել»-ով ու «բա նորություն չունե՞ս»-ներով: Այս էպիզոդը միայնակ լսելու էպիզոդ է: Փակվե´ք ձեր սենյակում ու լսե´ք, թե ինչ ենք անում Մենք ու Մենք, երբ մենակ ենք:

Jan 18, 202428:51
Օնլայն Ծանոթություններ

Օնլայն Ծանոթություններ

4,5-5 ժամ․ ահա թե միջինում օրական ինչքան ենք անցկացնում էկրանին գամված։ Մենք ու Մենք ծանոթանում ենք Նրա էջին, շփվում նամակներով և սիրահարվում ձայնային հաղորդագրությանը։ Առցանց աշխարհում հարաբերություններն այլ ընթացք ունեն։

Այս էպիզոդը օնլայն ծանոթությունների, հատուկ հավելվածների, «առցանց սիրո» լավ ու վատ կողմերի մասին է։

Jan 11, 202429:57
Ամանորյա հրաշքներ

Ամանորյա հրաշքներ

Հիշու՞մ ես` ինչպես էիր փոքր ժամանակ ուրախանում Ամանորին: Ինչ-որ կախարդական բան կար, որ բոլորիս միավորում էր: Չէ՜, նվերներն ու Ձմեռ պապը մի կողմ, բոլորս հավատում էինք ամանորյա հրաշքին, իսկ թե ով էր դրա հետևում կանգնած, չգիտեինք:

Այս էպիզոդում տեղափոխվել ենք մանկություն, փորփրել մեր հիշողությունները ու գտել մեր ուրախության ստեղծողներին: Մեր տոնական էպիզոդի հյուրերը մեր ծնողներն են:

Դու ևս այսօր մի քիչ ավելի շատ ժամանակ անցկացրու ընտանիքիդ հետ, չէ՞ որ, սա ամենաընտանեկան և ջերմ տոնն է:

Dec 31, 202321:45
Ֆինանսական հավասարություն

Ֆինանսական հավասարություն

Վերջապես աշխատավարձը ստացանք. լավ, բա հիմա կինո՞ գնանք, թե՞ սկսենք գումար հավաքել մեր երազանքների տան համար.... անվերջանալի ֆինանսական հարցեր: Ինչպես կյանքի բոլոր ոլորտներում, հարաբերություններում ևս կան ֆինանսական հարցեր` սկսած հաշիվը վճարելուց մինչև թանկարժեք նվերներ ու զույգի ընդհանուր բյուջե:

Այս էպիզոդում «հաշվարկել» ենք, թե ինչպես կարելի է պահել ֆինանսական հավասարությունը հարաբերություններում կամ առհասարակ պետք է դա, թե ոչ, չէ՞ որ ինչ-որ մի օր բոլորս էլ ուզում ենք մնալ տանն ու չաշխատել:

Dec 28, 202328:55
Ժամանակակից հարաբերություններ

Ժամանակակից հարաբերություններ

Ժամանակակից աշխարհն ամեն վայրկյան փոխվում է, հայտնվում են նոր կանոններ, գաղափարներ և ամենակարևորը՝ նոր ձևաչափով հարաբերություններ: Ինչպիսի՞ն են ժամանակակից հարաբերությունները, ինչպե՞ս են դրանք կոչվում, իսկ գուցե ընդհանրապես պիտակների կարիք չկա:

Այս էպիզոդում կարող եք գտնել հարաբերությունների ձեր տարբերակը, լինել ազատ և համարձակ ցանկություններում, Մենք ու Մենք ձեզ հետ ենք:

Dec 14, 202328:48
Կանացի և տղամարդկային էներգիաներ

Կանացի և տղամարդկային էներգիաներ

Ամեն առավոտ հագուստի հետ մենք ընտրում ենք նաև օրվա տրամադրությունը, մտքերը և վերջապես էներգիան: Իսկ էներգիան սեռ ունի՞: Ե՞րբ ենք զգում մեզ առավելագույնս կանացի կամ տղամարդկային:

Այս էպիզոդում բացահայտում ենք մեր ներսում ապրող էներգիաները և քննարկում կանացիության ու տղամարդկության շուրջ ձևավորված կարծրատիպերը:

Dec 08, 202329:59
Ծնողավարություն

Ծնողավարություն

Վաղ թե ուշ բոլորիս կյանքում հայտնվում են փոքրիկ մարդիկ, ովքեր փոխում են մեր առօրյան, մտքերն ու հոգսերը: Ծնողավարության լավ և վատ, հեշտ ու դժվար կողմերը հայտնի են միայն մայրիկներին ու հայրիկներին, ում երկար աշխատանքային օրվանից հետո դիմավորում են պայծառ ժպիտները:

Այս էպիզոդում Մարիամ Մելիք-Բախշյանի և Գրիգոր Հարությունյանի հետ խոսել ենք ծնողական պատասխանատվության, մանկական տրավմաների ու մեծ կյանքին նախապատրաստվելու մասին:

Nov 30, 202328:59
Երևանյան ակտիվ գիշերներ

Երևանյան ակտիվ գիշերներ

Ակումբներ, փաբեր, երաժշտություն ու երեկոյան զբոսանքներ մայրաքաղաքի լուսավոր կենտրոնում․ սա հայ երիտասարդների մի մասի իրականությունն է ամեն երևանյան երեկո։ Մյուսների համար գիշերը «վախեցնող» է նույնիսկ վարդագույն քաղաքում, նրանք նախընտրում են բազմոցը, թեյն ու ֆիլմերը։

Այս էպիզոդում պարզում ենք , թե ինչպես ենք անցկացնում գիշերները մեր քաղաքում Մենք ու Մենք։

Nov 23, 202330:56
Առաջին ժամադրություն

Առաջին ժամադրություն

Առաջին տպավորությունը ստեղծում է ծանոթության մթնոլորտը, իսկ առաջին ժամադրությունը որոշում է հարաբերությունների ընթացքը: Իհարկե, ամրագրած ռեստորանն ու թարմ ծաղիկները չեն երաշխավորում ժամադրության հաջողությունը: Հիշու՞մ եք ձեր կյանքի առաջին ժամադրությունը, ինչպե՞ս եք պատրաստվել, քանի՞ անգամ եք ստուգել ժամն ու տեղը: Այսպիսով՝ ի՞նչ ենք ակնկալում Մենք ու Մենք առաջին հանդիպումից: 

Այս էպիզոդում միասին պատրաստվում ենք առաջին ժամադրությանը, ընտրում մեր հագուստն ու մտքերը, հիշում լավագույն ու վատագույն ժամադրությունները:

Nov 16, 202326:10
Կյանք ամուսնալուծությունից հետո

Կյանք ամուսնալուծությունից հետո

Ամուսնությունը գիտակից և բարդ որոշում է, ամուսնալուծությունը` էլ ավելի: Աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ ամուսնանում և բաժանվում են ամեն րոպե. սա մեզ համար պարզապես վիճակագրություն է, իսկ մեկ ուրիշի համար` դժվարություններով լի ճանապարհ: Իսկ ի՞նչ է սպասվում դրանից հետո։

Այս էպիզոդում խոսել ենք թե´ այդ ճանապարհի և թե´ ընթացքում հանդիպող մարդկանց մասին: Ինչպե՞ս հաղթահարել բոլոր վախերը, եթե ուզում ես ճանապարհդ շարունակել ամուսնալուծված մարդու հետ:

Nov 09, 202330:30
Սեռականության մասին խոսելն ամոթ չէ

Սեռականության մասին խոսելն ամոթ չէ

Թվում է՝ վերջին տարիների ընթացքում երիտասարդները չեն խուսափում խոսել տաբու համարվող թեմաների մասին:

Սեռական գիտակցության բարձրացու՞մն է դրա պատճառը, թե՞ գրագետ ինֆորմացիայի պակասը:

Այս էպիզոդում քննարկում ենք, թե որքանով ենք մենք գիտակից սեռականությանն առնչվող հարցերում, պատրա՞ստ ենք արդյոք խոսել մեզ մտահոգող հարցերի մասին ու լինել ավելի պաշտպանված: 

May 21, 202132:40
Ես ինձ շատ եմ սիրում, որ կյանքն էլ սիրի

Ես ինձ շատ եմ սիրում, որ կյանքն էլ սիրի

Եսամոլության ու քեզ ընդունել-սիրելու սահմանը բավական նուրբ է: 


Այս էպիզոդում քննարկում ենք՝ ինչպես սկսենք սիրել ու ընդունել ինքներս մեզ՝ չդառնալով չափազանց եսակենտրոն: 

May 07, 202130:19
Չկա խանդ, չկա՞ սեր

Չկա խանդ, չկա՞ սեր

Խանդը տարօրինակ զգացողություն է, ասում են՝ չափի մեջ է գեղեցիկ:

Երբ չկա խանդ, բողոքում ենք, որ մեզ բավարար չափով չեն սիրում, մտածում ենք՝ կողակիցն անտարբեր է: Իսկ երբ խանդում է, կարծում ենք՝ մեզ չի վստահում, սահմանափակում է...

Խանդը, սովորաբար, բացասական դրսևորումներ է ունենում զույգի կյանքում՝ սահմանափակելով անձնական տարածքի, ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունները: Բայց կարո՞ղ է լինել սեր առանց խանդ:

Խանդի ու անվստահության սահմանը շատ նուրբ է. ինչպե՞ս եզրագծել այն ու լինել ադեկվատ զուգընկեր՝ չդարձնելով կողակցին սեփական բարդույթների գերին. լսեք այս էպիզոդում:

May 02, 202130:39
30+ ․․․ վերջ էլ երիտասարդ չե՞մ

30+ ․․․ վերջ էլ երիտասարդ չե՞մ

Որքան մոտենում ենք 30-ին, այնքան վախերը շատանում են:

Երիտասարդության սահմանը մտածելու առիթ է դառնում. գուցե այլևս շատ բաներ մեզ հասանելի չլինեն, գուցե ֆիզիկական ու արտաքին փոփոխությունները մեր կյանքն անդառնալիորեն փոխեն:

Սակայն պետք չէ մոռանալ մեդալի հակառակ կողմի մասին: 30-ն ավելի գիտակից տարիք է, երբ մենք ունենք սեփական փորձառություն ու դրա հենքով ամրացած արժեհամակարգ, որոնք օգնում են գիտակից որոշումներ կայացնել:

Apr 16, 202137:24
Վերահսկողությու՞ն, թե՞ հոգատարություն

Վերահսկողությու՞ն, թե՞ հոգատարություն

Ծնողները` հատկապես հայ ծնողները, գերհոգատար են երեխաների հանդեպ՝ անկախ երեխայի տարիքից։

Երբեմն կարող է թվալ, որ նրանք մեզ վերահսկում են, բայց իրենք հաստատ այդ կարծիքին չեն։

Այս էպիզոդում քննարկել ենք ծնողների հետ հարաբերությունների առողջ սահմանները, փորձել ենք հասկանալ՝ ինչպես եզրածել դրանք ու ապրել կյանքը սեփական կանոններով՝ իհարկե, վայելելով հոգատարության ճիշտ չափաբաժինը։

Apr 09, 202128:35
Ռոմանտիկա vs իրականություն

Ռոմանտիկա vs իրականություն

Մինչև հարաբերություններ սկսելը մենք կողքից դիտողի դերում ենք ու պատկերացնում ենք, որ մեր հարաբերությունները լինելու են իդեալական՝ ավելի գեղեցիկ, քանի ֆիլմերում, ավելի ռոմանտիկ, քան մեր շրջապատի մարդկանց հարաբերությունները: 

Իրականությու՞նը... իրականությունն այլ է. երբեմն անսահման տարբեր մեր պատկերացումներից: 

Փոդքաստի այս էպիզոդում փորձում ենք ներկայացնել կանանց և տղամարդկանց պատկերացումները ռոմանտիկ հարաբերությունների , կենցաղային խնդիրների և իրական հույզերի մասին, ինչպես նաև՝ առաջարկել լուծումներ հարաբերություններն ամրացնելու ու սերը երկար ապրեցնելու համար: 


Apr 02, 202130:30
Երեխայի ծնունդ՝ մարտահրավեր երիտասարդ ծնողների համար

Երեխայի ծնունդ՝ մարտահրավեր երիտասարդ ծնողների համար

Երեխայի ծնունդը զույգի կյանքում փոխում է ամեն ինչ: Թվում է՝ ոչինչ չի կարող խանգարել երջանկությանը, բայց բացասական էմոցիաներն ու խնդիրները կողքից այդքան էլ տեսանելի չեն:

Ինչու՞ են հայրիկները հաճախ փախչում տանից, ինչու՞ է երիտասարդ մայրը մնում միայնակ խնդիրների հետ, ինչպե՞ս պետք է ծնողները կիսեն պարտականություններն ու դիմակայեն նոր մարտահրավերներին՝ լսեք մեր փոդքաստում:

Mar 26, 202137:56
Տո՞ն, թե՞ իրավունքների պաշտպանության օր

Տո՞ն, թե՞ իրավունքների պաշտպանության օր

Մարտի 8-ին կանայք աշխարհով մեկ ակցիաներ, երթեր են իրականացնում՝ մատնանշելով ժամանակակից կնոջ խնդիրները, ուշադրություն հրավիրելով իրավահավասարության կարևորագույն խնդրին: 

Հայաստանում կանայք նվերներ ու ծաղրիկներ են ստանում՝ ազդարարելով կանանց նվիրված միամսյակի սկիզբը:

Արդյո՞ք ժամանակակից աշխարհում դեռ պետք է առանձնացնել ու հատուկ պաշտպանության տակ վերցնել կնոջ իրավունքները: 

Այս շեշտադրմամբ ապրող աշխարհում արդյո՞ք տղամարդիկ իրենց անպաշտպան ու անտեսված չեն զգում: 

Mar 19, 202133:33
Խնամված լինելու սահմանները

Խնամված լինելու սահմանները

Որքա՞ն խնամված պիտի լինի տղամարդը. սա, երևի, որպես հարց ավելի ակտուալ է, քան նույնը՝ կնոջ մասին: Չէ՞ որ մեզ թվում է, թե կանայք միշտ պիտի խնամված լինեն: Մեր օրերում պահանջներն իրար նկատմամբ այնքան են շատացել, որ դժվար է կողմնորոշվելը՝ խնամվածությունը հասարակական պահանջ է, թե՝ ինքդ քո մասին հոգ տանելու առաքելություն: 

Ի՞նչ պիտի անեն և ինչ չպիտի անեն ժամանակակից կանայք և տղամարդիկ՝ կոկիկ արտաքին ունենալու համար, և ո՞րն է այն սահմանը, որն անցնել չի կարելի: 

Mar 06, 202135:11
Ապրե՞լ ծնողներից առանձին, թե՞ ոչ. այս է խնդիրը

Ապրե՞լ ծնողներից առանձին, թե՞ ոչ. այս է խնդիրը

Հայաստանում այդքան էլ տարածված չէ ծնողներից առանձին ապրելու մշակույթը, այն դեպքում, երբ արտասահմանում դժվար կլինի գտնել չափահաս մարդ,  որն ապրում է ծնողների հետ ու համարավում է հաջողակ։

Մենակ ապրելը երիտասարդի համար, իհարկե, մարտահրավեր է, որոշում կայացնելը՝ ևս, բայց արդյո՞ք մեր իրականությունում միայն սրանք են դժվարությունները, որոնց բախվում է մենակ ապրել ցանկացող երիտասարդը։ 


Feb 26, 202129:27
Ժամանակակից կնոջ և տղամարդու կերպարներ

Ժամանակակից կնոջ և տղամարդու կերպարներ

Հասարակությունը տարբեր ժամանակշրջաններում տարբեր պահանջներ է դնում կնոջ ու տղամարդու առաջ:

Ինչպիսի՞ն են 21-րդ դարում ապրող կինն ու տղամարդը, ի՞նչ մոդելների են հետևում և ի՞նչ ակնկալիքներ ունեն միմյանցից լսեք մեր փոդքաստում:

Feb 19, 202138:21
Կանանց և տղամարդկանց ընկերություն

Կանանց և տղամարդկանց ընկերություն

Կանանց և տղամադրկանց միջև կարո՞ղ է լինել  անբասիր ընկերություն։

Տեսակետներն ու մոտեցումները տարբեր են, հաճախ տարբեր են նաև ընկալումները ընկերության մասին։

Մենք ու մենք փորձել ենք եզրագծել ընկերության և սիրահարվածության նուրբ սահմանը և ուսումնասիրել աղջիկների ու տղաների պատկերացումները ընկերության մասին։

Feb 19, 202127:26