Skip to main content
Rearrange with Narek Amirkhanyan

Rearrange with Narek Amirkhanyan

By Narek Amirkhanyan
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
Where to listen
Apple Podcasts Logo

Apple Podcasts

Google Podcasts Logo

Google Podcasts

Pocket Casts Logo

Pocket Casts

RadioPublic Logo

RadioPublic

Spotify Logo

Spotify

#93 Արթուր Չապարյան - Երկար ապրող հումորը, Փոքրերին լսելը, Վճարելը՝ հարգանքի նշան
Սթենդափեր Արթուր Չապարյանի հետ մեր զրույցի թեմաներն են - Հումորն ապրում է, երբ ազնիվ ես, - Հավատարիմ լսարան ձևավորելը, - Տաբուների մասին խոսելը, - Ծնողները պիտի երեխաներին լսեն, - Ինչու՞ 10%-ը չի մնում մատուցողին։
02:06:13
June 30, 2022
#92 Արեգ Դանագուլյան - Միջուկային պատերազմ, Գլոբալ տաքացում, Գիտատեխնիկական առաջընթաց
Եկե՜ք լսելու։ Այսօրվա հյուրը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի(MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը, կպատմի շատ ու շատ հետաքրքիր գիտական պատմություններ։ Մեր զրուցի թեմաներն են - Ատոմակայաններ, - Ճառագայթում, - Միջուկային պատերազմի հավանականություն - Եվ թե ո՞րը կլինի աշխարհի վերջը։
01:29:01
June 23, 2022
#91 Տիգրան Սլոյան - Ռեզյումեները կարևոր չեն, Ազատությունը գործում, թիմը առանց գաղտնիքների
500 միլիոն դոլար արժողությամբ «CodeSignal» կազմակերպության համահիմնադիր-տնօրեն Տիգրան Սլոյանի հետ զրուցել ենք - Ռեզյումեները չեն որոշում մարդու պոտենցիալը, - Աշխատանքում կարևոր է ազատությունը, - Այս դարում ստեղծելու շատ բան կա, - Թիմում գաղտնիքներ չպիտի լինեն, - Բախտ և պատրաստվածություն. այսպես են հաջողում,
01:35:36
June 20, 2022
#90 Գևորգ Սաֆարյան - Ժամանակը խնայելը, Օրինական կաշառքները, Նպատակներ սահմանելը
 «Earlyone» ընկերության հիմնադիր-տնօրեն Գևորգ Սաֆարյանի հետ զրուցել ենք. - Բիզնես սկսելու, - Հերթերի - Դրսում գրանցված ընկերությունների, - Դոլարի հասցրած հարվածի, - Զենքի ազատության թեմաները։
01:22:03
June 16, 2022
#89 Դավիթ Տոնոյան - Սեռավարակները, Բժշկությունը՝ որպես բիզնես, Անպտղությունը
Բժիշկ-ուրոլոգ Դավիթ Տոնոյանի հետ զրուցել ենք սեռավարակների, վիրուսների, Սիֆիլիսով և ՄԻԱՎ-ով վարակման դեպքերի, պահպանակ օգտագործելու կարևորության թեմաների շուրջ։ Քննարկել ենք նաև հասարակական ճնշումների վատ հետևանքների, հղիության ընդհատումների, արտագաղթի և գիտությունը զարգացնելու թեմաները։
01:31:34
June 09, 2022
#88 Սամվել Մարտիրոսյան - Գաղտնալսումները, Տվյալներ վաճառելը, Մեդիագրագիտությունը
Շատերդ էիք սպասում Սամվել Մարտիրոսյանի հետ փոդքասթին։ Դե, գնացե՛ք լսելու, որովհետև հսկայական տեղեկություններ ենք բերել մեդիագրագիտության խնդիրների, գաղտնալսումների, հաքերային հարձակումներից պաշտպանվելու մասին։ խոսել ենք👇 - Ինչու է Հայաստանն օգտվում հաքերային ծառայություններից, - Ինչու է Ֆեյսբուքը տվյալներ վաճառում Netflix-ին, - Ինչպես է Չինաստանը լիովին վերահսկում իր ժողովրդի վարքը, - Ինչու՞ է աճում թմրանյութերի վաճառքը - Եվ թե որն ընտրել՝ անձնական կյանքը, թե՞ աշխատանքը։
01:50:06
June 06, 2022
#87 Նարե Մկրտչյան - Հադրութում 70 օր շրջափակված տղաները, Մոնթեի ընկերը, Հոլիվուդի ֆորմուլան
Նարե Մկրտչյանը ռեժիսոր է, ում Հայոց ցեղասպանության մասին նկարահանած «Տան մյուս կողմը» ֆիլմը նոմինացվել է Օսկարի։  Նարե Մկրտչյանի հետ զրուցել ենք Օսկարում նոմինացվելու, Մոթեի «ընկերը» լինելու, Հադրութում 70 օր շրջափակման մեջ գտնվող մեր զինվորների մասին ֆիլմ նկարահանելու, Հայաստանի պատմությունները Հոլիվուդ տանելու և շատ այլ թեմաների շուրջ։
01:12:17
June 02, 2022
#86 Արտաշես (Տաշ) Սարգսյան - Փակ թեմաները, Ցածր ինտելեկտը, հայի հոգեբանությունը
Արտաշես (Տաշ) Սարգսյանը պրոդյուսեր է, դերասան, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար։ Նա «Քոմեդի քլաբի» հիմնադիրներից է, «Total Football» ամսագրի նախկին գլխավոր խմբագիրը, «Նոր հայեր» թիմի անդամը։ Զրուցել ենք «Comedy club»-ի ստեղծման, Հայաստանում որակյալ հումորի պակասի, սթենդափում փակ թեմաներից խոսելու, կենդանիների հանդեպ ունեցած մեր վերաբերմունքի, գիրք կարդալու և շատ այլ թեմաների շուրջ։
01:38:08
May 26, 2022
#85 Կարեն Հարությունյան - Անփութությունը՝ ազգային կենսակերպ, Պարտված քաղաքական միտքը, Ազգային շահը
Այսօրվա հյուրը «Civilnet»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանն էր։ Կարենի հետ մեր զրուցի թեմաներն են՝ - Մեդիաների բևեռացումը, - Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները, - Քաղաքական մտքի պարտությունը, - Ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը, - Պարենային անվտանգության հարցերը և այլն։
01:38:24
May 19, 2022
#84 Սերժ Սիմոնյան (Սերժո) - Անկեղծ երաժշտությունը, Սնոբությունը, Պասիվ մշակույթը
Սերժ Սիմոնյանի (DJ Սերժո) հետ զրուցել ենք երաժշտությամբ զբաղվելու, Հայ տղերքի, Հիփ Հոփի ստեղծման, երաժշտության վրա հանրային տրամադրությունների ազդեցության, մնայուն և անցողիկ լինելու և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
01:38:12
May 12, 2022
#83 Գարիկ Իսրայելյան - Այլմոլորակայիններ, Տիեզերք, Երաժշտություն
Գարիկ Իսրայելյան աստղաֆիզիկոս, գիտնական, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Սթարմուս փառատոնի հիմնադիր։ Գիտե՞ք՝ ինչպես են լեգենդար «Քուին» խմբի գիթարիստ Բրայան Մեյն ու հայազգի Գարիկ Իսրայելյանը հիմնել «Ստարմուս» փառատոնը։ Ուրեմն գնացի՜նք լսելու այսօրվա «Rearrangе»-ը։  Նաև զրուցել ենք տիեզերքի, աստղերի մասին, քննարկել՝ արդյոք մյուս մոլորակներում կյանք կա և եթե այո, ապա հնարավո՞ր է պարզել այն: Մեր զրույցից անմասն չեն մնացել նաև երաժշտության, գիտության և արվեստի կապին առնչվող թեմաները։ 
01:15:52
May 09, 2022
#82 Ռուբեն Մալայան - Դեմք չունեցող Երևանը, Տեսողական աղբը, ձևափոխված էներգիան
Գեղագիր Ռուբեն Մալայանի հետ զրուցել ենք այբուբենի, գեղագրության, Երևանի տխուր վիճակի, մարդկանց և քաղաքի շփման բացակայության, մեր պատմական սխալների և պատմական իրողությունները սխալ լույսի ներքո ներկայացնելու մասին։ Քննարկել ենք, թե ինչպես ընդլայնել մտահորիզոնը արվեստին մոտ լինելով, ինչպես հաղթահարել ճգնաժամերը, ինչպես զարգացնել ինքնագիտակցությունը, և ինչպես պայքարել տեսողական աղբի դեմ։ 00:00 - նախաբան 1:10 - Երևանը Երևան չի 8:59 - Երևանի մարդիկ 15:52 - գիրք կարդալը 19:18 - Դյուրերի նկարչական տեխնիկան 26:00 - լայն մտահորիզոնը 32:25 - սխալներ Մաշտոցի մասին 39:48 - լատինատառ հայերենը 44:11 - Վարդանը և Վասակը 50:51 - տապալվեց հեղափոխությունը 1:01:45 - ինչպես ճիշտ կառավարել 1:11:28 - զենք ունենալը 1:14:49 - ճգնաժամից դուրս գալ 1:24:17 - ձևափոխելով էներգիան 1:28:39 - խոսել և լսել 1:31:56 - ինքնագիտակցությունը 1:40:39 - ո՞վ է հայը 1:43:39 - տեսողական աղբը 1:51:08 - չփոխվենք՝ վերանալու ենք 1:57:03 - ավանդական հարցը
02:00:11
May 05, 2022
#81 Եվա Հյուսյան - Սովորելը՝ որպես սովորություն, Սթարթափները, Կրթական նորարարությունները
«Sololearn» ընկերության համահիմնադիր և տնօրեն Եվա Հյուսյանի հետ զրուցել ենք, թե ինչպես են փոփոխվում սովորելու մոդելնելը, ինչպես ստեղծվեց «Sololearn»-ը և ինչ արդյուքներ է գրանցում այսօր։ Քննարկել ենք կանանց և տղամարդկանց աշխատանքային հարաբերությունները, աշխատանքային շուկան անընդհատ ընդլայնելու, հեռավար աշխատելու, տեխնոլոգիաների բերած փոփոխությունների, ավելի արդյունավետ լինելու թեմաները։
01:33:50
April 28, 2022
#80 Արման Գասպարյան, Նիկոլայ Թորոսյան - Տիեզերք, Պատմություններ սիրելը, Գիտության հետընթաց
Նիկոլայ Թորոսյանը «Pan.am»-ի գլխավոր խմբագիրն է,իսկ Արման Գասպարյանը՝ «Արմենպրես» լրատվականի խմբագիրը։ Արման Գասպարյանի և Նիկոլայ Թորոսյանի հետ զրուցել ենք տիեզերքի, մոլորակներում բնակվելու հեռանկարների, գիտության զարգացման և Հայաստանում դրա հետընթացի մասին։ Քննարկել ենք տարատեսակ ֆիլմեր, սերիալներ, գրքեր, խոսել գլոբալ տաքացման, ատոմակայանների, ուղեղի աշխատանքի, պետության բացերի և անհեռանկար որոշումների մասին։
01:46:33
April 21, 2022
#79 Ինգա Սարգսյան - Տեսողական խանգարումներ, Ծնողի ընկած հեղինակություն, Խնդիրներից ամաչելը
Ինգա Սարգսյանը մանկական ակնաբույժ է։ Դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանում։ Ղեկավարում է Աստղիկ բժշկական կենտրոնի մանկական ակնաբուժության բաժինը։ ՀՀ ԱՆ խորհրդական: Զրուցել ենք ամենատարբեր հետաքրքիր թեմաներից, որոնք ձեզ, վստահաբար, կհետաքրքրեն՝ - Ինչպե՞ս են առաջանում աչքի խնդիրները, - Ինչպե՞ս հասկանալ երեխաներին ժեստերի միջոցով, - Արդյոց պե՞տք է ստուգել բժշկի ախտորոշումը, - Պե՞տք է ամաչել հիվանդություններից, - Բնության դեմ գնալով տուժու՞մ ենք, թե՞ շահում… Մեր զրույցից անմասն չեն մնացել նաև կլոնավորման, ինտիուցիայի, գիտելիքով կիսվելու և շատ այլ թեմաներ։ Աջակցել նախագծին https://www.patreon.com/rearrange
01:46:33
April 14, 2022
#78 Լարիսա Հովհաննիսյան - Դասավանդիր Հայաստանը, Կրթությունը, Բավարարված չլինելը
Այսօր զրուցել ենք  «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի հետ։ Քննարկել ենք ծրագրի ստեղծումից մինչև 2050 թվականի պլանները։ Խոսել ենք Հայաստանի, Արցախի կրթական խնդիրների և դրական փոփոխությունների, գիտելիքով կիսվելու մասին։ Ինչպես նաև երեխաներին կրթելու հարցը յուրաքանչյուրիս որոշումների կենտրոնը դարձնելու, բավարարված չմնալու և մեր հայրենիքն օր օրի ավելի լավը դարձնելու քայլերի մասին։
01:24:51
April 07, 2022
#77 Վահագն Ղազարյան, Համլետ Դանիելյան - Ռուսների հոսքը Հայաստան, Վարկը՝ որպես մոտիվացիա
Այսօրվա հյուրերն Ամերկյան համալսարանի իմ համակուրսեցիներն են՝ Համլետն և Վահագնը։ Նրանց հետ զրուցել ենք այսօրվա մեր շուկայում տիրող իրավիճակի, Ռուսաստանից եկող մասնագետների մեծ հոսքի կառավարման, տների թանկացման, բանկային համակարգում կատարվող փոփոխությունների և վարկերի մասին։ Քննարկել ենք նաև, թե ինչու ենք 21-րդ դարում մենք կարիք ունենում վերաբերմունք և ժամանակ գնելու, ինչու հազարամյակներ շարունակ չենք կարողանում լինել հավաքական և թե ինչ բացասական հետևանքներ են լինում կարճաժամկետ որոշումների արդյունքում։ Վահագն Ղազարյանը (Vahag Ghazaryan) «Ստամինա» վաճառքի աութսորսինգային ընկերության հիմնադիր-տնօրենն է, վաճառքի էքսպերտ, տնտեսագետ։ Համլետ Դանիելյանը «Վիրտուոզ» հաշվապահական և իրավաբանական ընկերության հիմնադիրն է և տնօրենը։
01:55:38
March 31, 2022
#76 Զաւէն Քէօրօղլեան - Հայ մնալը, Սոցցանցերը, Զարթոնք Մեդիա
«Զարթոնք» մեդիայի համահիմնադիր և տնօրենԶաւէն Քէօրօղլեանի հետ զրուցել ենք օրական 13 ժամ աշխատելու, Լոսից Երևան գալու, հայ լինելու դժվարությունների և առավելությունների մասին։ Խոսել ենք սոցցանցերի ազդեցության, հին ու նոր սերնդի տարբերությունների, ձուլման վտանգի, եկեղեցու դերի և առհասարակ արժեք ստեղծելու մասին։
01:31:44
March 24, 2022
#75 Ռուբեն Եսայան - Անբացատրելի երևույթները, Վնասակար սովորույթները, Մեդիագրագիտությունը
Ռուբեն Եսայանը բլոգեր է, յութուբեր և երաժիշտ։  Դե՜, Ռուբեն Եսայանի հետ հնարավոր չէր չխոսել պարանորմալ երևույթներից և առեղծվածներից՝ Անաբել, այլմոլորակայիններ, հոգիներ, էներգիա և այլն։ Բացի այդ՝ քննարկել ենք մեդիագրագիտության, յութուբերից մինչև երաժիշտ դառնալու, երեխա ունենալու պատասխանատվության, վնասական սովորույթներից ազատվելու թեմաները և պարզապես երջանիկ լինելու նախապայմանները։
01:32:01
March 17, 2022
#74 Արամ Ջիվանյան - Ի՞նչ է բիթքոինը, «NFT»-ն և ի՞նչ է սպասվում մեզ ապագայում
Կրիպտոգրաֆեր և մաթեմատիկոս Արամ Ջիվանյանի հետ զրուցել ենք բիթքոինի և բլոկչեյնի, ֆինանսական վստահություն ստեղծելու, թվային դաշտի նորարարությունների, մրցունակ գիտելիք ստեղծելու, գիտական կայուն համակարգ ունենալու, արժեք ստեղծող հայ գիտնական ունենալու հեռանկարների շուրջ։ Խոսել ենք նաև «Գիտուժ»-ի գործունեությունից, ռոբոտների ապագայից և մի շարք հետաքրքիր թեմաներից։
01:35:32
March 10, 2022
#73 Մագդա Մարկոսյան - Նոր աշխարհի մոդելը, Բարձր աշխատավարձերը, Մարքեթինգը
«Մարոգ» ստեղծարար գործակալության հիմնադիր և տնօրեն Մագդա Մարկոսյանի հետ զրուցել ենք ամենատարբեր թեմաների շուրջ՝ 90-ականները, Հայաստանում մարքեթինգի ձևավորումը,«NFT»-ները, «Metaverse»-ից սպասվող նոր աշխարհի մոդելը, արտագաղթը տարբեր երկրներում, բարձր աշխատավարձով գործերը և այլն։ Մեր զրույցը ծավալվում է նաև կրթական հարցերի և ինքներս մեզ լիարժեք չճանաչելու պատճառների շուրջ
01:43:51
March 03, 2022
#72 Վան Նեմրա - Երաժշտություն ստեղծելը, Գումար չվաստակելը, Քննադատությունը
«Նեմրա» խմբի վոկալիստ Վանի հետ զրուցել ենք Հայաստանում ռոք երաժշտությամբ զբաղվելու, երաժշտական պրոդյուսերների դպրոցի անհրաժեշտության, գումար չվաստակելու և այլ հարցերի շուրջ։ Մեր զրույցը հասնում է համացանցի ազդեցությունից, Սերժ Թանկյանի աջակցությունից, երաժշտական քննադատությունից մինչև դրսում աղբ նետելու խնդիրները։
01:45:24
February 24, 2022
#71 Գոռ Բարսեղյան - Սթենդափները, Կրկնօրինակելը, Հայ ընտանիքի մոդելը
թենդափեր Գոռ Բարսեղյանի հետ զրուցել ենք հայկական և արտասահմանյան սթենդափների, կրկնօրինակման և սեփականը ստեղծելու մասին։ Քննարկել ենք խոսքի ազատության, բարդույթների, հայ ընտանիքի «իդեալական մոդելի», արվեստի ազնվության ու անազնվության, խոսքի զորեղության և մի շարք այլ հարցեր։ Մեր զրույցն ավարտվում է Մայր Թերեզայի պատգամով, որ հաճելիորեն մտածելու նոր շերտեր է առաջ բերում։
02:37:14
February 17, 2022
#70 Ռուբեն Վարդանյան - Հայկական իմունիտետը, Փուչիկի մեջ ապրելը, Մոտեցումները փոխելը
Գործարար Ռուբեն Վարդանյանի հետ զրուցել ենք փուչիկի մեջ ապրելու, ունևորի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքի, անվտանգության, կոլեկտիվ մոտեցումների, վախերի, մեր մշակույթի արժևորման ու խոսքի փոխարեն գործելու մասին։ Քննարկել ենք, որ պարտությունը մեզ փոփոխությունների հնարավորություն է ընձեռել, և որ Հայաստանի ապագան կարող է լավը լինել, եթե ունենանք տեսիլ, կամք և թիմ։
01:39:55
February 10, 2022
#69 Արտակ Հարությունյան - Տեղեկատվական կախվածություն, Արդյունավետ գովազդ, Գույք չունենալը
Քանի որ այսօր հոբելյանական 69-րդ փոդքասթն էր, «Սմարթոլըջի» ընկերության հիմնադիր Արտակ Հարությունյանի հետ ինչից ասես զրուցել ենք՝ Ցուկերբերգի երազանքներից, տեղեկատվական կախվածությունից, ուտելիքից, արդյունավետ գովազդներ միացնելուց, մեր ուշադրությունը գողանալուց, գույքին կպած լինելուց, տուն առնել-չառնելուց, պետականի և մասնավորի առավելություններից և այլն։
01:54:25
February 08, 2022
#68 Հակոբ Փաջաքջյան - Բարբեր շոփերը, Հարստությունը ցուցադրելը, Ունեցածով կիսվելը
Վարսահարդար Հակոբ Փաջաքջյանի հետ զրուցել ենք Սիրիայից Հայաստան գալու դժվարութունների, Հայաստանում բարբեր շոփ բացելու, աշխատանքը սիրով անելու մասին։ Քննարկել ենք մեր հասարակության մեջ առկա տարբեր խնդիրներ, որոնցից են՝ նյութական միջոցով հարգանք ձեռք բերելը, դատական համակարգի բացթողումները, մեր ունեցածով չկիսվելը, երեխաներին վատ դաստիարակություն տալը, հարստությունը ցուցադրելը և այլն։
01:29:12
February 03, 2022
#67 Կարպիս Փաշոյան, Էդգար Էլբակյան - Ազգայինը և ապազգայինը, խաղախության չպատրաստվելը
Կարպիս Փաշոյանը լրագրող է, իսկ Էդգար Էլբակյանը՝ քաղաքագետ։  Կարպիս Փաշոյանի և Էդգար Էլբակյանի հետ բանավիճել ենք պատերազմի, Հայաստանի ներկայի և ապագայի, Արցախի հարցի և առհասարակ մեր ինքնության մասին՝ սահմանելով՝ ինչ է ինքնություն ու ազգային ասվածը։ Տարբեր կողմերից նույն հարցերին պատասխանելով՝ քննարկել ենք, թե ինչ նպատակներ է մինչ օրս սահմանել մեր պետությունը, թե արդյոք անհատը կարող է փոխել իրականությունը և թե ինչպես պետք է մոտենալ դաշնակիցներին։ Վերջում մեր երկու հյուրերը առաջարկեցին յութուբյան ալիքում լավագույն երկու մեկնաբանություն գրողներին նվիրել Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Նժդեհի գրքերը, որը կիրագործի մեր գործընկեր «Hexact» ընկերությունը։
02:11:51
January 27, 2022
#66 Սիրուն Մինաս - Գեղեցկության ստանդարտները, Տարբերվելը, Իրական երջանկությունը
Բժշկուհի, պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասի հետ զրուցել ենք Հայաստանում մեծանալու, տարբերվելու, գեղեցկության ստանդարտների, արտաքինի փոփոխության պատճառների, պահպանողական կամ առաջադեմ լինելու, հաճախ երազելու և ինքնազարգացման մասին։ Քննարկել ենք, թե ինչու ենք մենք հաճախ մարդկանց վստահում, ինչու ենք նեղացնում իրար և թե ինչ բացասական կողմ ունի հավասարությունը։ 
01:29:06
January 20, 2022
#65 Գևորգ Պողոսյան - Սպառողական հանրությունը, Համագործակցելու խնդիրը, եսը մենք դարձնելը
«Իդրամ»-ի, «TheCrowdfundingFormula»-ի և «ռեԱրմենիա»-ի համահիմնադիր Գևորգ Պողոսյանի հետ զրուցել ենք պատերազմից հետո «ռեԱրմենիա» համագործակցության հարթակը ստեղծելու մասին, որը գալիս է լուծելու հայության  համագործակցության, վստահության և թափանցիկության խնդիրները։ Խոսել ենք նաև արվեստից բիզնեսին անցնելու, լայն մտահորիզոն ունենալու, մարդկությանը ծառայելու, հանրության կենսակերպի բնույթը փոխելու կարևորության մասին։
01:55:42
January 13, 2022
#64 Հայկ Մկրտչյան - Խաղամոլության քարոզը, վիզ դնողներից զզվելը, ոչ ֆորմալ կրթությունը
«Դե» սեղանի ժամանցային խաղերի ընկերության հիմնադիր, բլոգեր, ինֆլուենսեր Հայկ Մկրտչյանի հետ զրուցել ենք այլընտրանքային կրթության, աշխատող մարդուց զզվելու, էմոցիաներն առանց կոմպլեքսների արտահայտելու, բիզնես սկսելու, աշխատանքային իրավունքների խախտման և մի շարք այլ թեմաների մասին։
01:39:06
January 06, 2022
#63 Էրիկ Անթառանյան - Հեռուստատեսությունը, Հանուն մտքի՞, թե՞ ֆունկցիոնալության
Հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանի հետ զրուցել ենք հեռուստատեսության, ֆիլմերի, մեդիատեղեկատվության, մեր ունեցածը արտահանելու, ընտանիքում ճիշտ ներդրումներ անելու, երեխաների և ծնողների դերափոխության և շատ այլ թեմաների շուրջ։
01:51:38
December 30, 2021
#62 Աշոտ Հովակիմյան, Արման Ղազարյան - Գովազդը, Աղբ վաճառելը, Սոցցանցերի ազդեցությունները
«Ցուկ» անկախ գործակալության հիմնադիրների՝ Արման Ղազարյանի և Աշոտ Հովակիմյանի հետ զրուցել ենք «Ցուկ»-ի հայտնի գովազդային արշավների, հատկապես՝ վերջերս մեծ տարածում գտած «Օրիֆլեյմ»-ի գովազդի մասին։ Քննարկել ենք գովազդային շուկայի խնդիրները, էլեկտրոնային գումարի լավ և վատ կողմերը, սոցհարթակների բերած փոփոխությունները։ Մեր զրույցից անմասն չեն մնացել նաև աղբ վաճառելու, ուղեղի աշխատանքի, հայրենասիրություն ասվածի, նորմերի և քաղաքականությանը վերաբերող հարցերը։
01:50:00
December 23, 2021
#61 Անուշ Տեր-Խաչատրյան - Արվեստի թվայնացումը, Ազնվությունը, Համակարգված ստեղծագործելը
Գրող և «Creative Armenia» ընկերության ծրագրերի ղեկավար Անուշ Տեր-Խաչատրյանի հետ զրուցել ենք հայ և համաշխարհային արվեստի, արվեստի կոմերցիոն կողմերի, ստեղծագործող մարդկանց հանրայնացման ճանապարհների և մրցակցային առավելությունների մասին։ Խոսել ենք նաև մի շատ հետաքրքրիր նախագծի՝ «Art box» ստեղծարար ինկուբատորի մասին, որը վստահաբար կհետաքրքրի յուրաքանչյուր ստեղծագործողի։
01:28:23
December 16, 2021
#60 Գևորգ Մուրադյան - Վատամարդ չլինելը, Գիտությունը, Պետության և մասնավորի շահը
Գևորգ Մուրադյանի հետ զրուցել ենք Հայաստանի բյուջեի, ֆինանանսական միջոցների բաշխման, գիտության և տեխնոլոգիաների առաջխաղացման, անհատի և մասնավորի շահերի, բիզնեսում մրցակցային լինելու, հարստանալու և շատ այլ թեմաների շուրջ։ Գևորգ Մուրադյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ֆիզ-մաթ գիտ․ թեկնածու։ Զբաղվել է լազերային ֆիզիկայով և քվանտային տեխնոլոգիաներով, ապա աշխատել պետական կառավարման համակարգում։ «Մետրիկա», «Ավտոքարտ» կազմակերպությունների համահիմնադիր է։
01:50:11
December 09, 2021
#59 Աղասի Թադևոսյան - Մարդկային բնազդները, Պոստմոդեռնիզմը, Նոր հեղինակությունները
Պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ զրուցել ենք մարդկային բնազդների, ազգային արժեքների, առասպելների ստեղծման պատճառների շուրջ։ Խոսել ենք հին ու նոր սերունդների տարբերության մասին, մեծերի խոսքի արժեզրկման, նոր հեղինակությունների ի հայտ գալու մասին, որոնցից է Իլոն Մասկը և շատ ու շատ այլ հետաքրքիր հարցերի շուրջ։ Դե՜, իսկ հաղորդման վերջում մեր հյուրը պատասխանում է արդեն իսկ ավանդույթ դարձած հարցին. «Ինչն է ձեզ ստիպում ամեն առավոտ արթնանալ»։
01:50:03
December 02, 2021
#58 Հայկ Վարդանյան - Օպերան, Մշակույթի արտահանումը, Եկամտաբերությունը
Օպերային երգիչ Հայկ Վարդանյանի հետ զրուցել ենք հայկական երաժշտության, օպերայի զարգացման և արտահանման ճանապարհների, հեռանկարների մասին։ Խոսել ենք առհասարակ, մշակույթի շուկայական պատկերի, առկա բացերի, պետության և արտիստի հարաբերությունների մասին։ Մեր խոսակցության մեջ անմասն չի մնացել նաև ծնող-երեխա հարաբերությունները և մեր չիրականացված երազանքները երեխաներին պարտադրելու խնդիրները։ Hexact-ը 3 պրոդուկտ է ներկայացնում. Hexomatic-ը ավտոմատացնում է կրկնվող և ժամանակատար աշխատանքները, Hexometer-ը 24/7 իրականացնում է կայքերի մոնիտորինգ և օգնում բարելավել դրանց աշխատանքը, Hexowatch-ը առցանց փոփոխությունների մոնիտորինգի և ծանուցման գործիք է: https://hexact.io
01:25:31
November 25, 2021
#57 Կարպիս Փաշոյան - Ղարաբաղի հարցը, Իշխանությունները, Միֆերը
Կարպիս Փաշոյանի հետ զրուցել ենք Հայաստանի հին ազգ լինելու բարդույթի, քաղաքական մոդելների, Արցախի հարցի, ներկա-նախկին իշանությունների և մնայուն արժեքների մասին։ Քննարկել ենք նաև մարդկանց վերահսկման մեխանիզմների, կին-տղամարդ տարբերությունների ինֆորմացիոն քաոսի, վիրտուալ իրականության անվերասհկելիության մասին։
01:44:10
November 18, 2021
#56 Նոնա Մելքոնյան - Մանիպուլյացիոն տեխնիկաները, «PR»-ը, Կառավարելի լինելը
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ և «SPRING PR» ընկերության համահիմնադիր Նոնա Մելքոնյանի հետ զրուցել ենք «PR»-ի զարգացման ճանապարհի, չափելի նպատակներ ունենալու, քարոզչության, հանրությանը կառավարելու մանիպուլյացիոն տեխնիկաների, արքետիպերի, հերոսների և ինֆորմացիոն հակասությունների մեջ կառավարելի լինելու մասին։ Քննարկել ենք՝ ինչով է այսօր փոխարինվում կրոնը, ինչպես է աշխատում «թիթեռի էֆեկտը» և թե ինչու պետք է միշտ ինքներս մեզ տանք «ինչու» հարցը։
01:33:29
November 11, 2021
#55 Գրիգոր Հովհաննիսյան - Ներդրումներ, Ստարտափներ. ինչի՞ց սկսել
Բիզնես հրեշտակ և բիզնես խորհրդատու, «Global AM»-ի համահիմնադիր և «BANA» ստարտափներին աջակցող ընկերության նախաձեռնող Գրիգոր Հովհաննիսյանի հետ զրուցել ենք ստարտափների, ներդրումների, ֆոնդերի ստեղծման և «IT»-ի ոլորտի արագ զարգացող հեռանկարների մասին։ Քննարկել ենք նաև բիզնեսում սխալվելու, անընդհատ փորձելու և հաջողելու ճանապարհները և թե ինչ տեմպերով է աճում Հայաստանը միջազգային շուկայում։ 
01:30:52
November 04, 2021
#54 Հովհաննես Գրիգորյան - Սոցիալական հարցումները, Ազգային արատը, Ես-ից դեպի մենք
Սոցիոլոգ, «Բրեվիս» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Գրիգորյանի հետ զրուցել մի շարք հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ տարբեր սոցիալական հարցումները, պատերազմից հետո մարդկանց մոտեցումները, պատերազմը կրողները և էլիտան, մեզնից մեր հիշողությունը գողացողները։ Քննարկել ենք նաև, թե ինչպես կարելի է մեծամտությամբ ձախողել և կարգապահությամբ հաջողել։
01:35:35
October 28, 2021
#53 Զարեհ Զուրաբյան - Սփյուռքը, Նոր տեխնոլոգիաները, Մարդկանց Բևեռացումը
Թվային լաբորատոր լուծումներ տրամադրող «eLabNext» ընկերության տնօրեն, սեմինարներ անցկացնող, հին հայկական մշակույթով, սպորտով, խոհարարությամբ զբաղվող և շատ այլ հոբբիներ ունեցող Զարեհ Զուրաբյանի հետ զրուցել ենք կենսատեխնոլոգիայի, Հայաստանի և սփյուռքի արդյունավետ համագործակցության մեթոդների, արհեստական բանականության զարգացման դեպքում սպասվող առաջընթացի և հնարավոր աղետների մասին։ Քննարկել ենք նաև՝ ինչ ասել է թե «հայ լինելը», թե ինչու են մարդիկ կորցրել զրուցելու արվեստը և ինչպես կարելի է արժանանալ Հայաստանի մասը կազմելուն միայն ու միայն քրտնաջան աշխատանքի միջոցով։
01:58:33
October 21, 2021
#52 Թենի Ավակյան - Կարծրատիպերը, Սպորտը՝ որպես հնարավորություն, Հավասարությունը
«Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Թենի Ավակյանի հետ խոսել ենք սպորտում աղջիկ երեխաների ներգրավվածության, նախագծի նպատակների, կարծրատիպերի, երեխաներին տարբեր կերպ դաստիարակելու, երեխաների համար հնարավորություններ ստեղծելու, թիմային աշխատելու, մրցակցային լինելու և պարտվելու մասին։ Թենին նաև պատմում է «Play it forward» սպորտային նախագծի մասին, որին կարող են դիմել բոլոր երեխաները անկախ սեռից և ընդունակություններից։
01:22:11
October 14, 2021
#51 Արևիկ Պետրոսյան - Առողջ սնունդը, Կախվածությունները, Գենետիկ և ազգային հակումները
Սննդաբան Արևիկ Պետրոսյանի հետ զրույց ենք ունենցել մարդու և սննդի էմոցիոնալ կապվածության, առողջ սնունդը անձնային աճի ճանապարհ դարձնելու, սննդի հետ մեզ փոխանցվող ազգային մշակույթի, գենետիկ հակումների, կախվածությունների, առողջ ապրելակերպը, ոչ թե պարտադրանք, այլ որպես ինքդ քեզ վերաբերվելու միջոց ընկալելու մասին։ Զրուցել ենք նաև պահքի հոգևոր և ֆիզիկական ազդեցությունների, ժողովրդական բժշկության դերի շուրջ և թե ինչպես է սննունդը ազդում մեր որոշումների, պահելաձևի վրա։
01:59:47
October 07, 2021
#50 Արամայիս Հայրապետյան - Ռեժիսուրան, Բռնապետությունը ՀՀ-ում, Հավատն ու Գիտությունը
Ռեժիսոր, «Gravity production»-ի հիմնադիր Արամայիս Հայրապետյանի հետ զրուցել ենք անկեղծության, ինտուիցիային չդավաճանելու, քննադատություն չընդունելու, ամենալավ իրավիճակներում վատ պերսոնաժների հայտնվելու և ամեն ինչ «փչացնելու» մասին։ Խոսել ենք նաև ՀՀ-ում դիկտատուրայի հաստատման հնարավոր հետևանքների, ֆիլմ նկարելու բարդության, հավատի, գիտության, հասարակական նորմերի և տրանսպորտային ոլորտի խնդիրների մասին։
01:28:55
September 30, 2021
#49 Հովակիմ Զաքարյան - Պատվաստվե՞լ, թե՞ ոչ, Վիրուսները, Անկախությունը վատնելը
Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ զրուցում ենք վիրուսների տեսակների, հատկապես՝ Կորոնավիրուսի առաջացման, տարածման և կանխման հնարավոր տարբերակների մասին։ Հովակիմը պատմում է պատվաստանյութերի պատրաստման ձևերի և դրանց կիրառման անհրաժեշտության մասին, խոսում առողջապահական մի շարք խնդիրների, ժողովրդի անվստահության, ԽՍՀՄ-ի կազմում Հայաստանի ձեռքբերումների և անկախության տարիներին դրանց մսխման պատճառների մասին։
01:45:54
September 23, 2021
#48 Անի Մինասյան - Կյանքը բունկերում, Հաղթելու միֆը, Ամենքն իր համար
Պատերազմի օրերին բունկերից Արցախի հանրային ռադիոն ղեկավարող Անի Մինասյանի հետ զրուցել ենք բունկերային կյանքի, պատերազմում մեր պատասխանատվության, վախի բացակայության, առաջին գծից եկող տեղեկատվությանը հենվել-չհենվելու, կանխատեսելի, բայց չձեռնարկված գործողությունների, օր օրի պակասող միասնականության, իրականության փախուստի և մի շարք այլ հարցերի շուրջ։
01:25:58
September 16, 2021
#47 Արմեն Արմոս Մարտիրոսյան - Առողջական խնդիրներ ունեցող երեխաները, օգնելը որպես կենսակերպ
Առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժումը ֆինանսավորող «HFC» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն (Արմոս) Մարտիրոսյանի հետ զրուցել ենք հիմնադրամի գործունեության, կամավորական աշխատանքներ կատարելու և իրար օգնելու գործառույթը ապրելակերպի վերածելու անհրաժեշտության մասին։ Խոսել ենք, թե ինչպես պետք է իրականացնել հանրային դիսկուրս՝ ի շահ երեխաների ապաքինման՝ պետության և անհատների ակտիվ մասնակցությամբ, թե ինչու է պետք ներդրումներ իրականացնել և փողի փոխարեն իրար ժամանակ հատկացնել։ Մեր զրույցն ամփոփել ենք՝ անդրադառնալով նվիրատվությունների վիճակագրական տվյալներին և հասարակության անտեղյակությանը, որի պատճառով հիմնադրամների մարքեթինգային ծախսերի շուրջ ծագում են լեգենդի վերածվող խնդիրներ։
01:28:38
September 09, 2021
#46 Пётр Немой (Petr Nemoy) - Границы свободы, Эволюция систем, Формализация проектов
Петр Немой  Соучредитель фонда «301 Земля Мудрости»  Направления деятельности - новая антропология и культурная среда компании, футуролог.   Более 20 лет практического опыта целостного развития территорий, исследований в области ритуальных и этнокультурных систем мира.  Компетенции и отраслевой опыт Стратегический консалтинг, Трансформация бизнеса, Проектное управление, HR, Корпоративная культура, Дизайн, Архитектурный дизайн, Искусство и культура. Мы побеседовали на тему свободы, сетевых взаимоотношениях, эволюции систем. Мы обсудили также формулу организации бизнеса в Армении, ценности Армении, виды туризма. В конце беседы он объяснил  причину переезда в Армению и поговорил о формализации проектов.
01:42:16
September 02, 2021
#45 Արշակ Կարապետյան, Արթուր Ազիզյան - Սպառողական հասարակությունը, Սթարթափները, Բիզնեսն
Արշակ Կարապետյանը բիզնեսի կառավարման մագիստրոս է ֆինանսների ոլորտում շուրջ ինը տարվա փորձով։ Արթուր Ազիզյանը «Aurora Baréalisse Marketing» ընկերության հիմնադիր-տնօրենն է։ Ունի 9 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում։ Արթուրի և Արշակի հետ զրուցել ենք բիզնեսի հիմնադիրներին հանդիպող խնդիրների, բիզնեսզարգացման, սպառողական հասարակության, ալգորիթմների, համացանցի և մշակույթի հակադրության մասին։ Տղաները նաև պատմում են իրենց նոր սթարթափի ընձեռած հնարավորությունների մասին։ Դե, քաղաքական թեմաները և նորարարությունները ևս անմասն չեն մեր խոսակցություններում։
01:40:06
August 26, 2021
#44 Ռուբեն Վարդազարյան - Բռնապետի հոգեբանությունը, նարցիսիզմը, ժամանակ վաճառելը
Տեքստագիր, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Վարդազարյանի հետ զրուցել ենք բռնապետների հոգեբանության, մարդուն միտումնավոր փոքրացնող շինությունների, սուիցիդալ մտքերի, հոգեկան անառողջության և դրա բուժման տարբերակների շուրջ։ Քննարկել ենք նաև սիրո պակասի արդյունքում սոցցանցերից էմոցիոնալ ֆասթ ֆուդ ընդունելու պահանջի, հասարակությունից սեր մուրալու առաջացման պատճառների շուրջ, խոսել գրագետ ծնողավարության, արվեստի, ժամանակը վաճառելու և կյանքում մեր ընտրույթունը կատարելու հարցերի շուրջ։
02:02:28
August 19, 2021
#43 Էդիտ Ալավերդյան - Հոգեկան առողջությունը, խոսելու կարիքը, ապրումակցումը
Հոգեթերապևտ Էդիտ Ալավերդյանի հետ զրուցել ենք կարևորագույն թեմաներից, որոնք ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով մնում են ստվերում. դրանք են՝ հոգեկան առողջությունը, հոգեթեևապևտին դիմելը, խոսելու կարիք ունենալը, մեդիտացիան, ամոթը, ինքդ քեզ սիրելը, բարկության առաջացման պատճառները, ինչպես ենք գողանում մեր երեխաների զգացումները և արդյո՞ք ապրումնակցում ենք իրար (էմպատիա)։ 
01:14:06
August 12, 2021
#42 Հայկ Հովակիմյան - Հայրենիք վերադառնալը, պատասխանատվությունը, հասարակական աշխատանքը
«Tumanyan.Online» դպրոցի, հայ իրականությանն անդրադարձող «Repat Riarch» յութուբյան ալիքի հիմնադիր Հայկ Հովակիմյանի հետ զրուցել ենք աշխատանքի հանդեպ ունեցած պատասխանատվության և սիրո, որոշումների և կանխատեսումների, սփյուռքին Հայաստան վերադարձնելու, միջազգային փորձերը կիառելու մասին։ Առաջ ենք քաշել մի հետաքրքիր գաղափար, որն է թե՝ ստեղծել փոփոխությունների պահանջարկ հայոց լեզվի, կենդանիների պաշտպանության, հասարակական մի շարք աշխատանքների, կրթության և առհասարակ մեզ մտահոգող խնդիրների շուրջ։  Ստեղծել պահանջարկ՝ օրինակ ծառայելով սեփական նախաձեռնություններով։
01:40:09
August 05, 2021
#41 Տիգրան Վարագ - Արշավային մշակույթը, ապօրինությունը, պատերազմը
Տիգրան Վարագը  «Armenian Geographic»-ի հիմնադիրն է և Հայաստանի լեռնագնացության և արշավների ֆեդերացիայի խորհրդի նախկին անդամը։ Տիգրանի հետ խոսել ենք «Armenian Geographic»-ի ստեղծման, արշավական մշակույթի, մարդ-բնություն կապի, գյուղի և քաղաքի մարդկանց մասին, ինչպես նաև բարձրաձայնել էդպես էլ լուծում չստացող մի շարք խնդիրներ՝ աշխատանքի իմիտացիա, անօրինական որսեր, աղբաթափություն, պատերազմի չբացահայտված կողմեր։ Քննարկել ենք նաև հավանական դավադրությունների, խաբված լինելու պատճառները և ի հակադրություն այդ ամենին՝ առաջարկել ամրանալու և ուժ գտնելու տարբերակներ։
01:39:12
July 30, 2021
#40 Հայկ Դավեյան - Հայոց լեզվից կտրվողները, դպրոցի խնդիրները, նախատեսվող ծրագրերը
Այսօրվա հյուրը «Beyond Learning HUB»-ի հիմնադիր-տնօրեն, կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Հայկ Դավեյանն է։ Հայկի հետ քննարկում ենք՝ ինչպես է կրթական սայլը տեղից շարժվում, ինչու տնօրենները մասնագիտական ամբիցիա չունեն և նախընտրում են աշխատել անձնական հարաբերությունների սկզբունքով։ Խոսում ենք՝ ինչ հետազոտություններ են կատարվել այս խնդիրների շուրջ, ինչու ենք խոսելիս արժեզրկում բառերը կամ չարաշահում ամենա- կամ լավագույն բառերի կիրառումը և թե ինչու դպրոցը չի աշխատում խնդիրների հետ։ Փոդքասթն ամփոփում ենք լավատեսորեն՝ առաջարկելով փոփոխությունների երեք ուղղություն՝ ուսուցչի կրթություն, տնօրենի փոփոխում և իրավիճակի գնահատում։
01:26:29
July 22, 2021
#39 Վահան Ստեփանյան - Պսևդոխելոքները, խցիկի առաջ ապրողները, անփող հարաբերությունները
Լուսանկարիչ, «Պան ֆոտո»-ի համահիմնադիր և «Ռամբալկոշե»-ի հիմնադիր Վահան Ստեփանյանի հետ զրուցել ենք հարսանիք նկարող գռդոնչիների, լուսանկարչության արժեքի, պսևդոխելոքների վտանգավոր գոյության, մահվան, պատերազմի և ինչ-որ կետից ի վերջո սկսելու համառության մասին։ Հաղորդման ընթացքում քննարկում ենք նաև մարդու ապրելակերպը, որը անհատականից վերածվում է միայն խմբայինի, մասնագիտությունների ընտրելն ըստ փողի և ոչ թե որակի։
02:34:18
July 15, 2021
#38 Անդրանիկ Իսրայելյան, Հովհաննես Հարությունյան
Հովհաննեսի և Անդրանիկի հետ զրուցում ենք ԽՍՀՄ-ի օգուտների և վնասների, ենթագիտակցության դոմինանտության, կանխատեսումների հավանականության, ազգային մեծամտության, առաջնորդի ինտուիցայի և մի շարք այլ բաների շուրջ։ Անդրանիկ Իսրայելյանը «Էրդողանական Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին» ՀՀ-ում գիտական առաջին մենագրության հեղինակն է, ԱԳՆ-ում, ՊՆ-ում, ԱԺ-ում պետական ծառայության տասնամյա փորձ ունեցող, նախկին սամբիստ է, 8 տարվա պայքարի արդյունքում` Օքսֆորդի համալսարանը նվաճած ու, վերջապես, հաշմանդամությունից սպորտ վերադարձած միջազգայնագետ: https://www.facebook.com/andranik.israelian    Հովհաննեսը վերջին տարիներին ակտիվորեն մասնակցում է Հայաստանում քաղաքական երկխոսության զարգացմանը: Ակտիվ մասնակցություն է ունեցել 2018 և 2021 թվականների նախընտրական մեծ բանավեճերի կազմակերպման գործում, ինչպես նաև՝ պաշտպանության և անվտանգության ոլորտների օրենսդրության մշակման և զինված ուժերի նկատմամբ խորհրդարանի վերահսկողական մեխանիզմների ներդրման աշխատանքներում:   Հանդիսանում է FLEX («Ապագա առաջնորների փախանակում») և PFP («Երիտասարդ մասնագետների վերապատրաստում») ծրագրերի շրջանավարտ: https://www.facebook.com/hovhannesharutyunyann
01:49:20
July 08, 2021
#37 Ագատա Բադալյան - Կոմիքսը՝ որպես զենք, նույն դեմքով մարդիկ, «3 dzook»-ը
«3 dzook»-ի համահիմնադիր և իլյուստրատոր Ագատա Բադալյանի հետ զրուցել ենք ՀՀ-ում կոմիքսների մշակույթի պասիվության պատճառների մասին, քննարկել՝ ինչպես է կոմիքսը և, առհասարակ, արվեստը զենքի վերածվում պատմության լուսաբանման և տարածման գործում, ինչպես են ֆիլտրերը փոխում մարդու եսը և ինչու են մարդիկ ուզում իրենց տեսնել նկարված։ Մեր զրույցում անմասն չեն մնացել արտագաղթի, միջմշակութային կապերի հաստատման, արվեստի և քաղաքականության բախման թեմաները։
01:30:48
July 01, 2021
#36 Նարեկ Վարդանյան - Երկրորդը ուղեղը, որոշում կայացնելը, ընկերներին ընտրելը
«The Crowdfunding Formula»-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրեն, «TCF» թիմի հետ նորարարական ապրանքների էկոհամակարգ ստեղծող, միջազգային մի շարք գիտաժողովների խոսնակ Նարեկ Վարդանյանի հետ զրուցում ենք քռաուդֆանդինի, ինտուիցիայի, նոր սովորույթներ ձեռք բերելու, արդյունավետությունը բարձրացնելու մեթոդների մասին, առաջարկում թիմային կառավարման հետաքրքրիչ ու արդյունավետ ձևեր, հիշողությունը անսահմանափակ դարձնելու և ինքնուրույն միջավայր ու ընկերներ ձեռք բերելու հմտություններ ձևավորելու միջոցներ։
01:24:53
June 25, 2021
#35 Միշո, Միքայել Նահապետյան, Նիկոլայ Թորոսյան
Միշո (Misho) https://hy.wikipedia.org/wiki/Միշո  Նիկոլայ Թորոսյանը ( Nikolay Torosyan ) «Pan.am»-ի գլխավոր խմբագիրն է և «Լուրեր դժոխքից» ֆեյսբուքյան էջի հիմնադիր-վարողը։   https://www.facebook.com/nikolay.torosyan  Միքայել Նահապետյան ( Miqayel Nahapetyan ) ՔՈ կուսակցության հիմնադիր-անդամ է, մասնագիտությամբ՝ աշխարհագրագետ։ https://www.facebook.com/miqayel.nahapetyan
01:47:32
June 19, 2021
#34 Խաչատուր Գրիգորյան - Ապագան, Հայքն ու մեր անելիքը
gg ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյան 
01:30:25
June 11, 2021
#33 Նարեկ Մարգարյան - Ֆեյք ազդեցություններ, սթենդափներ, սխալներ
Նարեկ Մարգարյանը «Արմնյուզ TV»-ի, «Արմենիա TV»-ի հեռուստահաղորդավար-սցենարիստն է, «ArmComedy»-ի համահիմնադիրը, խմբագիրը, սցենարիստը։ Եվ ինչպես ինքն է նշել ֆեսյբուքյան իր պատին՝ «10-ից ավել «Ներկիր ինքդ» գրքերի հեղինակ»: 
01:37:18
June 05, 2021
#32 Հաբեթ Մադոյան - Զինվելը՝ մտածելակերպ, մարդը՝ պետությունից ուժեղ
Հաբեթ Մադոյանը «Datamodus LLC»-ի համահիմնադիր և գործադիր տնօրենն է։ Տվյալների գիտնական է, վիճակագիր, R ծրագրավորող։ Ամերիկյան համալսարանի դոցենտ և ամբիոնի վարիչ, ֆիրլանս թրեյնինգավար վիճակագրությունների և դրանց կիրառությունների ուղվածությամբ։
01:31:35
May 27, 2021
#31 Էդգար Էլբակյան - Պատերազմը, պարտվողական մտածողությունը, արժեքային հետընթացը
Էդգար Էլբակյանը քաղաքագետ է, ԵՊՀ-ի Ռազմավարական-գիտակրթական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող։ Ունենալով հարուստ մասնագիտական անցյալ՝ աշխատել է նաև որպես վերլուծաբան և հոդվածագիր «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում, Արցախի կառավարությունում եղել է պետնախարարի աշխատակազմի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի» բաժնի գլխավոր մասնագետ։ Աշխատել է նաև ազատագրված, ապա թշնամուն հանձնված Քաշաթաղի շրջանի վարչակազմում։ Էդգար Էլբակյանի հետ զրուցում ենք ներազգային և քաղաքական մի շարք խորքային հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ իշխանությունը հանուն իշխանության, Արցախյան երկու պատերազմները, Ապրիլյան պատերազմը, երեք նախագահների թողած և փլուզած արժեքները։ Ախտորոշում ենք ներկա իրավիճակն ու փորձում առաջարկել դեղամիջոց։
01:42:10
May 20, 2021
#30 Վահագն Դիլբարյան - «100 բիզնես գաղտնիքներ», գիտելիքի անեծքն ու գիտելիքով կիսվելը
«100 բիզնես գաղտնիքներ» գրքի  հեղինակ, «Businessbloger.am» կայքի բիզնես բլոգեր, մարքետոլոգ Վահագն Դիլբարյանի հետ նախ զրուցում ենք որպես նույն բակում մեծացած երկու կիրովականցի, ապա որպես հաջողության և անհաջողության հանդիպած մարդիկ և կիսվում մեր անկեղծ փորձով։ Խոսում ենք ամեն ինչից՝ բիզնեսմենից մինչև օրինակելի հայր լինելուց, վիզ դնելուց, նորը վերցնելուց, թաղային խնդիրների լուծումները ներկայի վրա պրոյեկտելուց և շատ ու շատ այլ բաներից։
01:32:10
May 13, 2021
#29 Mike Yan - Why you should start a company and how to scale it
Mike Yan is the Co-Founder/CEO of ManyChat - the number one leading chatbot platform on Facebook messenger. He is an expert on how to use chat marketing in growing and scaling your business.  We are talking about why to start a business, how to compete with big guys, and scale your company. 
58:10
May 06, 2021
#28 Patrick Armen Elliott - Armenia as a hub for freelancers
Patrick Armen is a Canadian Armenian freelancer, entrepreneur, and branding consultant. He's spent the last 5 years helping freelancers and business owners grow sustainably online and has now launched a project to help foster entrepreneurship and personal responsibility in Armenia.   You can find his group for Armenian freelancers and entrepreneurs here: https://www.facebook.com/groups/235282444672270/
57:32
April 10, 2021
#27 Մարիամ Համբարձումյան - Հանցավոր անգործությունը, վստահությունը, ազդեցիկ լինելը
Մարիամ Համբարձումյանը (Mariam Hambardzumyan) 2mindS խորհրդատվական ընկերության համահիմնադիրն է ու տնօրենը, ինչպես նաև TCF ընկերությունների խմբի համահիմնադիրն ու կառավարող խորհրդի անդամը։ Մարիամը մասնակցում է մի շարք հայկական ստարտափ երի խորհրդատվական մարմիններում, աջակցելով նրանց զարգացմանը և մասշաբայնացմանը։ Նա նաև հանդիսանում է Global AM հասարակական կազմակերպության նախագահը։ Նա ունի մարդկային կապիտալի և բիզնեսի կառավարման ու խորհրդատվության ավելի քան 20 տարվա փորձ, մշակել և հաջողությամբ վարել է տարատեսակ դասընթացներ։ Մարիամը նաև կարիերայի խորհրդատու է և իրավագիտության մագիստրոս։ Մարիամ Համբարձումյանի հետ զրուցում ենք ուժեղ լինելու, թևաթափ լինելու փոխարեն նախաձեռնելու, զինվելու տեղեկատվությամբ և գործով, հասարակությունից վերցնելու և վերադարձնելու պարտավորությունների և ազդեցիկության մասին։ Քննարկում ենք արտագաղթի, մի հոգու բերած փոփոխության, ազգային մտածելակերպի «վերականգնման» հնարավոր լուծումները։
01:19:21
March 23, 2021
#26 Ստեփան Ասլանյան - ԱյԹիի հույսո՞վ ենք. մրցակցայնություն և նորմեր
Ստեփան Ասլանյանը «Hexact» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրենն է, «Business Angel Network of Armenia»-ի անդամը։ Ինչպես նաև տնօրինել է «Աշտարակ կաթի», «Manu.am»- և «Բեկոն» ընկերություններում։ Ստեփան Ասլանյանի հետ զրուցում ենք ազգային բարդույթների՝ ինքնախաբեության, թիմային արդյունք գրանցել չկարողանալու, անհավասարությանը «վատ աչքով» նայելու, երեխաներին վախեցնելու պատճառների շուրջ։ Եվ ի հակադրություն դրանց՝ քննարկում աշխատանքում և հասարակության մեջ ազդեցիկ, կիրթ և օգտակար դառնալու գործիքակազմի և տարվող աշխատանքների մասին։
01:18:12
March 16, 2021
#25 Տիգրան Շահվերդյան - Գիտությունը, տիեզերքը, հետ չկանգնելը
Տիգրան Շահվերդյանի հետ զրուցում ենք ՀՀ-ում գիտության փլուզման պատճառների և առաջխաղացման նախապայմանների, ուսուցչի դերի և մոտիվացիայի շուրջ, քննարկում՝ ինչ է տալիս տեխնոլոգիական նորարարությունը, առաջ քաշում տիեզերքի կառուցվածքի և այլ կյանքերի տեսության մի շարք վարկածներ։ Զրույցն ամփոփում ենք երիտասարդներին դեպի գիտությունը տանող խորհրդով՝ բերելով Իլոն Մասկի օրինակը։
01:11:57
February 26, 2021
#24 Ավետիք Չալաբյան - Ինչու ապրել Հայաստանում և ինչպես վերափոխվել
Հետաքրքիր զրույց ստացվեց Ավետիք Չալաբյանի հետ։ Խոսել ենք երկրի անվտանգության, հանգիստ ապրելու արժեքի և այլնի մասին։ Քննարկեցինք՝ ինչպես կարելի է վերափոխվել և ապագան կառուցել Հայաստանում։
01:01:24
February 06, 2021
#23 Սերգեյ Ուսնունց - Բիզնես-կոնֆլիկտը, առաջինը չլինելը, ոչ հանրային հերոսները
Այս պոդքասթի շրջանակում զրուցում ենք «Թել-Սել» թվային բիզնեսի զարգացման տնօրեն և «Սքիլ» ընկերության հիմնադիր-ղեկավար Սերգեյ Ուսնունցի հետ։ Ներկայացնում ենք բիզնեսմշակույթի մի շարք կարևոր հատկանիշներ, ինչպիսիքն են՝ հավասար շփումը, «հաղթել-պարտվելու» բացառումը, մոտիվացիայի արդյունավետությունը և այլն։ Տարանջատում ենք մերօրյա իրական հերոսներին կեղծ պոպուլիստներից, խոսում աշխատանքային կոնֆլիկտի կարևորության և անձնականացման սխալի մասին։
01:33:53
January 27, 2021
#22 Վահագն Ղազարյան - Ճգնաժամը, մեռնող գործերը, վաճառելը
Վահագն Ղազարյանը (Vahag Ghazaryan) «Ստամինա» վաճառքի աութսորսինգային ընկերության հիմնադիր-տնօրենն է, վաճառքի էքսպերտ, տնտեսագետ։ Ունի 10-ից ավելի տարիների փորձ հայկական բիզնես-շուկայում։  Խոսում ենք ճգնաժամին դիմակայելու, տվյալների վերլուծության միջոցով ճիշտ հաճախորդ թիրախավորելու, վաճառքի մասնագետին վաճառողից տարանջատելու, գրագիտության մակարդակի աճի, հաճախորդի և կազմակերպության հարաբերությունների տևողության և մի շարք այլ հարցերի մասին։
01:02:35
January 07, 2021
#21 Հայկ Սիմոնյան - Ձախողելու վախը, «ոչ» ասողները, թիմայինն ու անհատականը
Հայկ Սիմոնյանը (Hayk Simonyan) «Doping Creative Agency»-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է: 10 և ավելի տարիներ աշխատել է Հայաստանում և արտերկրում գործող խոշոր և հաջողակ բրենդերի հետ: Դասախոսում է Հայաստանի տարբեր բուհերում և բիզնես-դպրոցներում անցկացվող մարքեթինգային և գովազդային դասընթացների շրջանակներում:
01:37:31
December 29, 2020
#20 Նիկոլայ Թորոսյան - «Լուրեր դժոխքիցը», լեզուն՝ ուղեղին, ջրի երեսին
Նիկոլայ Թորոսյանը ( Nikolay Torosyan ) «Pan.am»-ի գլխավոր խմբագիրն է և «Լուրեր դժոխքից» ֆեյսբուքյան էջի հիմնադիր-վարողը։
01:52:44
December 18, 2020
#19 Արմեն Ավակ Ավակյան - Պատերազմը, արտագաղթը, դոկտրինան
Արմեն Ավագ Ավագյան (Armen Avak Avakian) Մետրիկա Գրուփի համահիմնադիր, DANZ հայկական ակնոցների կոմերցիոն տնօրեն:
01:35:39
December 07, 2020
#18 Վարուժան Գեղամյան - Ինչու՞ լինել հայ. փրկիչները, մեղավորները
Վարուժան Գեղամյանը (Varuzhan Geghamyan) արևելագետ է, մասնավորապես՝ թյուրքագետ և ադրբեջանագետ։ Դասախոսում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում և Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում։ Որպես Մերձավոր Արևելքի, Թուրքիայի և Ադրբեջանի հարցերով զբաղվող փորձագետ աշխատում է հայաստանյան և միջազգային մի շարք գիտակրթական կառույցներում և սյունակներ վարում մի շարք զլմ-ներում (Forbes, Artsakhpress.am, Arevelk.am և այլն)։
01:46:51
November 29, 2020
#17 Սևադա Բաղդյան - «Menu.am», «Star» սուպերմարկետ, 2 մլն. աշխատավարձ
Սևադա Բաղդյանը «Menu.am»-ի համահիմնադիրն է, ինչպես նաև «executive search» (միջին և բարձր օղակի մասնագետների որոնում) և «headhunting» (ուղեղի որս) ծառայություններ մատուցող «Relevant» ընկերության հիմնադիր-տնօրենը։
01:27:14
September 04, 2020
#16 Արա Թադևոսյան / Ara Tadevosyan
Արա Թադևոսյանը լրագրող է, «Մեդիամաքս» լրատվական կայքի համահիմնադիրը և տնօրենը, ինչպես նաև վերջերս լույս տեսած «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի հեղինակը։ Գիրքը կարող եք գնել օնլայն տարբերակով հետևյալ հղումով https://www.youtube.com/redirect?event=video_descriptionandv=1LTVgzi0PPMandredir_token=QUFFLUhqbGdPUkNwZ3czbHBlOXlwZ1FpZWRQYV9SamJFZ3xBQ3Jtc0tuc2tOc1ppa19tRU93TWx0Rlo5Y0VydjRaNUt4Q0JZOWdHVG5ZdkhOSG54anRTcWxWTDR0ZFhhZmFTQjR3LUN2X3BHTG11TGpRdUt0MGtjcEllRy1CcnBEMDk2VTJseTJmcEpidDRTbW9BMUxhRWlsVQ%3D%3Dandq=https%3A%2F%2Fbit.ly%2F2QcuRdh (https://bit.ly/2QcuRdh) Այս փոդքասթի շրջանակներում Արա Թադևոսյանի հետ զրուցում ենք վերջերս լույս տեսած հեղինակային գրքի ստեղծման և ընթերցման ընթացքում առաջացած զգացումների շուրջ, ինչպես նաև՝ խոսում նրա անցած ճանապարհի, բիզնես-մոդելների ձևավորման, առողջ մրցակցության, լրատվամիջոցների պատասխանատվության ու տեղեկատվության վերահսկողության գործիքների մասին։
01:17:30
August 21, 2020
#15 Արուսիկ Մկրտչյան / Arusik Mkrtchyan
Արուսիկ Մկրտչյանը Հայաստանում ամենաճանաչված կին դիջեյն է, ինչպես նաև «Be Informed» հասարակական կազմակերպության հիմնադիրը։ Արուսիկ Մկրտչյանը ( DJ Վակցինա ) պատմում է՝ ամեն տեղ որսում է օգտակարը։ Նա առաջին անգամ օրինակ է բերում անձնական վատ փորձը և կիսվում սեռով պայմանավորված մի շարք խնդիրներ հաղթահարելու սեփական գործիքակազմով։ Բացի այդ՝ խոսում ենք, որ ակումբային երաժշտության հետ չպետք է ասոցացնել ալկոհոլը, թմրանյութն ու ծխախոտը, որ պետք է դիմակայել աշխատանքային մարտահրավերներին, և որ պիտի կարողանանք հոգալ մեր մասին, թե չէ մշտապես գովազդվող վնասակար սովորությունները մեզնից պոկ չեն գան։
01:26:05
July 21, 2020
#14 Գոռ Գրիգորյան (Եգոր Գլումով) / Gor Grigoryan (Egor Glumov)
Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումով) հաղորդավար է, «Ռադիո Վան» ռադիոկայանի մշակույթի բաժնի ղեկավար, հաղորդման տնօրեն և նախկին սպա։
01:37:26
July 09, 2020
#13 Վարուժան Ավետիքյան / Varoujan Avedikian
Վարուժան Ավետիքյանը հանդիսանում է «ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ՓԲ ընկերության կառավարող գործընկեր, Հայաստանում Ֆրանսիական և Ամերիկյան համալսարանների դասախոս։
01:37:33
July 04, 2020
#12 Գևորգ Թամամյան / Gevorg Tamamyan
Գևորգ Թամամյանը Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարն է, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչը, «Հայաստանի բժիշկների միության» և «Հայաստանի Հարվարդի Ակումբի» նախկին նախագահը, Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի ղեկավարը, և Մանկական ուռուցքաբանության միջազգային միության զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի համանախագահը։ Տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է։
53:07
June 28, 2020
#11 Սերգեյ Չամանյան / Sergey Chamanyan
Սերգեյ Չամանյանը «Մեդիա փաստաբան» նախաձեռնության հիմնադիր-տնօրենն է, հակամարտությունների կառավարման, բանակցային հարաբերությունների դասընթացավար, համացանցի և տեղեկատվական անվտանգության էքսպերտ։ Արցախի Հանրապետությունում իրականացրել է ավելի քան 10 աջակցության ծրագիր, սոցիալական նախագծեր ՝ ուղղված անապահով ընտանիքներին, բանակին։ Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Ինչպես նաև՝ ստացել է մի շարք պատվոգրեր։
01:36:58
June 23, 2020
#10 Արտակ Չիբուխչյան / Artak Chibukhchyan
«Ապագա ռեզորթ»-ի հիմնադիր Արտակ Չիբուխչյանի հետ զրուցում ենք Խորհրդային տարիների սահմանափակումների, պետություն-մարդ կապի, աշխատանքով իրար վարակելու անհրաժեշտության, համավարակի հետևանքների և փողն իբրև արժեք ընկալելու խնդիրների մասին։
01:40:46
June 18, 2020
#09 Արա Չալաբյան / Ara Chalabyan
«Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» (ՆԱԻ-Հայաստան) հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր աուդիտոր, Ամերիկյան համալսարանի դասախոս Արա Չալաբյանի հետ զրուցում ենք մշակութային խնդիրների, ներքին աուդիտի ասոցիացիայի գործունեության, սոցցանցային և տեխնոլոգիական թակարդների և հնարավորությունների, բիթքոինի՝ վիրտուալ փողի, պետության և անհատի և համագործակցության մասին։ Զրույցը համեմել ենք օգտակար գրքային մեջբերումներով։
01:14:21
June 13, 2020
#08 Սերգեյ Թանթուշյան և Յանա Բաբաջանյան / Sergey Tantushyan & Yana Babajanyan
Զրուցում ենք Հայաստանը ճանաչելու ուսուցողական «Պես-Պես» նախագծի հիմնադիր-հեղինակների՝ Յանա Բաբաջանյանի և Սերգեյ Թանթուշյանի հետ։ Նրանք պատմում են «Պես-Պես»-ի ստեղծման անհրաժեշտության, պատճառների և նպատակների մասին։ Զրույցը ծավալվում է նաև երեխա-ընտանիք, երեխա-հասարակություն կապի, դաստիարակման խնդիրների և հետևանքների շուրջ։ Յանա Բաբաջանյանը նկարչուհի է և «Պես-Պես» նախագծի համահիմնադիր։ Սերգեյ Թանթուշյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր է։ Սովորել է Բոստոնի «Brandeis» միջազգային բինզես-դպրոցում, ունի MBA աստիճան, ինչպես նաև՝ ՀԱՀ-ում՝ MCLS, ՀՀ ԳԱԱ-ում՝ Ֆինանսների և տնտեսագիտության դոկտորի աստիճան։ Սերգեյը նաև «Պես-Պես» նախագծի համահիմնադիրն է, մինչ այդ եղել է IDeA Foundation-ի գլխավոր տնօրենի տեղակալը։
01:12:28
June 08, 2020
#07 Միշո / Misho
Միշոյի հետ զրուցում ենք երաժշտության, կրթության և առհասարակ մշակութային հեղափոխության, ինչպես նաև հասարակության գիտակցական մակարդակը բարձրացնելու հնարավոր ճանապարհների մասին։ Քննարկում ենք մի շարք խնդիրներ, որոնց գոյության առաջնային պայմանը ինքնաքննադատության բացակայությունն է։
01:43:10
June 03, 2020
#06 Արփի Կարապետյան / Arpi Karapetyan
Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com) միջազգային որակավարում ունեցող ՄՌ մասնագետ է (SHRM-SCP, SPHRi), միջազգայնորեն որակավորված քոուչ (EPC), թրեյներ և խորհրդատու: Նա հանդիսանում է zoom in! կարիերայի կողմնորոշման ծրագրի հիմնադիր և հեղինակ (www.zoomin-now.com), որը նախատեսված է մասնակիցներին օգնելու ճանաչել սեփական անձը, բացահայտել ուժեղ կողմերը, ձգտումները, հնարավորությունները և կազմել հետագա զարգացման գործողությունների ծրագիր: Բացի այդ, Արփին հանդիսանում է Cascade People and Business (www.cascade.am) ընկերության հիմնադիրն և գլխավոր տնօրենը, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի (www.hrcommunity.am) հիմնադիրը և նախագահը, Տարածաշրջանային ՄՌ կոնֆերանսի (www.hrconference.biz) հիմնադիրը, որն ամեն տարի իր շուրջ է հավաքում միջազգայնորեն ճանաչված մասնագետների, փորձառու և ոգեշնչող խոսնակների ավելի քան 20 երկրից:
01:23:28
May 22, 2020
#05 Աշոտ Բարսեղյան / Ashot Barsegyan
Աշոտ Բարսեղյանը բազում հայտնի պռոեկտների հեղինակ ռեստորատոր է, Ռեստորանների հայկական միության համահիմնադիրներից։ Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Ռեստորանային ոլորտում ունի տասներկու տարվա փոռձառություն, ինչպես նաև հրաշալի տիրապետում է շուկայավարման մի շարք հմտությունների:
01:34:30
May 07, 2020
#04 Գարեգին Գևորգյան / Garegin Gevorgyan
Մանկուց Գարեգին Գևորգյանը տարված էր գիտական ֆանտաստիկայով և տեխնոլոգիական առաջընթացով, ընկերներին խրատելով գիտական ֆանտաստիկա և ֆենտեզի ժանրերի տարբերությունները։ Այս նյարդայնացնող սովորությունը վերածելով կարիերայի, նա ներկայումս կազմակերպում է Սեֆ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ ՍՊԸ միկրոֆինանսական ընկերության թվային վերափոխումը: Մինչ այդ Գարեգինը մշակել է վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագիր, խորհուրդ է տվել բանկերին ռիսկերի կառավարման վերաբերյալ, Նյու Յորքի վենչուրային ֆիրմաների համար ներդրումային առաջարկներ է մշակել, և ՀՀ Կենտրոնական բանկում ստեղծել է միջազգային պահուստների համար ռիսկերի կառավարման համակարգեր: Վերջերս Գարեգինը օգնել է Մյանմարի, Գանայի, Մեքսիկայի և Շրի Լանկայի միկրոֆինանսական ընկերություններին բիզնեսի վարկավորման կարողությունների կայացման գործում: Նա դասավանդում է ֆինանսական առարկաներ Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ուսանողներին, և աջակցում է սկսնակ ձեռնարկություններին: Գարեգինը Հարվարդի գործարար դպրոցի ընդհանուր կառավարման ծրագրի շրջանավարտ է, ՍԻ-ԷՖ-Էյ հավաստագրակիր, ունի տ.գ.թ. աստիճան Երևանի պետական համալսարանից, և բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Հոֆստրա համալսարանից: Մասամբ գործարար, մասամբ ուսուցիչ, մասամբ երազող, նա կպատասխանի ձեր հարցերին garega@gmail.com հասցեով:
01:18:58
April 28, 2020
#03 Սոս Ավետիսյան / Sos Avetisyan
Ազգային ժողովի պատգամավոր Սոս Ավետիսյանը խոսում է հեղափոխության օրերի, կրթափոխանակման ծրագրերի անհրաժեշտության, Օքսֆորդում ուսանած տարիների, գրքերի հետ շփման կարևորության մասին, ինչպես նաև՝ պետության կողմից ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ուղղված նոր կորոնա վիրուսի կանխարգելմանը։
02:17:53
April 09, 2020
#02 Կարեն Վրթանեսյան / Karen Vrtanesyan
Razm.info ռազմական լուրերի և վերլուծական կայքի համակարգող, քարոզչության և մեդիաոլորտի հետազոտող, բլոգեր Կարեն Վրթանեսյան։
01:31:55
April 05, 2020
#01 Արթուր Ազիզյան / Arthur Azizyan
Արթուր Ազիզյան, Ավրորա Բարեալիս մարքեթինգային և բրենդինգային կազմակերպության հիմնադիր/տնօրեն: Մասնագիտությունը՝ շուկայագետ-տնտեսագետ։ 15 տարի և ավել շուկայում աշխատանքային փորձ:
01:22:37
March 28, 2020