Skip to main content
Startup Hayastan

Startup Hayastan

By Startup Hayastan

Currently playing episode

SEMA-ն հայկական արտադրության հագուստի բրենդ է, որի հիմքում ազգային տարազն է և ասեղնագործությունը․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Startup HayastanFeb 26, 2023

00:00
14:56
SEMA-ն հայկական արտադրության հագուստի բրենդ է, որի հիմքում ազգային տարազն է և ասեղնագործությունը․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

SEMA-ն հայկական արտադրության հագուստի բրենդ է, որի հիմքում ազգային տարազն է և ասեղնագործությունը․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Վահե Քոթանյանը սիրում է այն ամենն ինչ կապված է ազգայինի հետ, բայց իրական ազգայինի։ Վահեն այն մարդն է, ով անշեղորեն և հստակ կարողանում է մի հայացք նետել ազգային թվացող նախշին և բացահայտել կեղծիքը։ Սոցցանցերում Վահեն հաճախ է օգնության հասնում մարդկանց, որևէ կասկածելի նախշ տեսնելիս մարդիկ միանգամից նշում են Վահեին հրապարակման տակ, Վահեն էլ սիրով բացահայտում է բոլոր կեղծիքները։ Հաճախ մարդիկ չեն կարողանում տարբերել ասենք թուրքական նախշերը հայկականից, և ինչպես ասում է Վահեն, ամեն խաչ և նուռ չէ, որ հայկական ազգային նաշխ կարող է դառնալ։

Վահեի բրենդը՝ SEMA-ն, հայկական արտադրության հագուստի բրենդ է, որի հիմքում ազգային տարազն է և ասեղնագործությունը: Սեման, կարելի է ասել, առաջարկում է այն ամենն ինչ կապված է հագուստի և զարդերի հետ։ Հիմնականում առաջարկվող տեսականին չի սահմանափակվում որևէ տեսանկյունից։ Վահեի հիմնած բրենդի հիմնական ուղղվածությունը հայկական ձևվածքների և ասեղնագործության, մանրանկարչության ամբողջական մշակույթի նորաձևության մեջ մտցնելու և իր տարածման ձևը առաջարկելու գաղափարն է։ Վահեն հստակ նշում է, որ նախշերի խեղաթյուրումը կամ հայկական տարազի իսպառ վերացումը կհանգեցնի հայկական մշակույթի, հայկական դիմագծի բնաջնջման և մեր մշակույթի տարալուծման, որովհետև հայկական դիմագիծն ու մշակույթն են միմիայն տարանջատում հայկականության սահմանները։ Այդ առիթով է նաև ստեղծվել այս բրենդը, ճիշտ է, հաճախ մարդկանց թվում է, թե նմանատիպ հագուստներ կրելն առօրայում հարմար չի լինի, կամ աչքին անսովոր կթվա, բայց Վահեն ունի դրա պատասխանը։ 

Feb 26, 202314:56
Հայաստանում հնարավոր է և պետք է ունենալ հայկական արտադրության մաքրող միջոցներ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հայաստանում հնարավոր է և պետք է ունենալ հայկական արտադրության մաքրող միջոցներ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Նինա Մինասյանը մասնագիտությամբ ֆինանսիստ/ հաշվապահ է։ Տարիներ առաջ նորաստեղծ ընտանիքը որոշում է Հայաստանում տեղական արտադրության մաքրող միջոցներ արտադրել։ Դա 2005 թվականն էր։ Արդեն շուտով 18 տարի Նինան իր հիմնադրած ընկերությամբ կարողանում է ապացուցել, որ Հայաստանում հնարավոր է և պետք է ունենալ հայկական արտադրության մաքրող միջոցներ։

Տարիներ առաջ հումք ներկրելը հեշտ գործ չէր։ Հեշտ չէր նաև հայկական արտադրանքը շուկա հանելը, եթե այսօր քիչ թե շատ փոխվել է տեղականի հանդեպ վերաբերմունքը, այն ժամանակ դա շատ ավելի խիստ էր ընդգծված։ Դժվարություններ այդ առումով շատ են եղել, բայց Նինան ամուսնու հետ միասին կարողացել են հաղթահարել դրանք ու հասնել այն կետին, որտեղ հիմա են կանգնած։

Նինան ժպիտով է շեշտում, որ այն բիզնեսները, որոնք հիմնադրվում են մեր օրերում շատ ավելի հեշտ ճանապարհ են անցնում իրենց արտադրանքը ներկայացնելու հարցում։ Տարիներ առաջ դա խնդիր էր։ Սոցցանցերում ակտիվություն չկար, ստիպված էին առերեսում մարդկանց ծանոթացնել ապրանքատեսակներին։ Դա իրեն հատուկ դժվարություններն ուներ, բայց հետաքրիր էր նման փարձառություն ունենալը ու ըստ Նինայի, գուցե իրենք ասյօր այդքան ամուր կանգնած չլինեին, եթե չլիներ այդ դժվարությունների փունջը։

Հայաստանում՝ այսօր, բազմաթիվ արտադրողներ դժգոհություններ ունեն, որ իրենց ապրանքատեսակները լավ ցուցափեխկում  չեն ցուցադրում խանութներում, առաջնահերթությունը տալիս են դրսի արտադրանքին, պատճառաբանելով, որ մարդիկ արդեն սովոր են դրանց, դրա տակ հաճախ թաքնված է միտքը, որ հայակական է, գուցե որակապես զիջի և իրենց առևտուրը լավ չլինի։ Ուրախությամբ կարող ենք փաստել, որ հաճախ այդ մտավախությունները ցրվում են, երբ մարդիկ գնում են ու գոհ մնում արտադրանքից։ Նինան պատմում է, որ մեծ դժվարությամբ բայց կարողանում էին հասնել նրան, որ իրենք խանութներում դասավորեն իրենց ապրանքը։

Նինան հպարտությամբ է խոսում իր արտադրանքի մասին, հպարտանում է իրենով, իր ընտանիքով, որ կարողացել են բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով ստեղծել հայկականը, դա և՛ սեփական հպարտանալիքն է, և՛ երկրի, ասում է Նինան։

Feb 26, 202314:55
Կոսմետիկ միջոցից ալերգիկ ռեակցիան սեփականն արտադրությունն ստեղծելու առիթ դարձավ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Կոսմետիկ միջոցից ալերգիկ ռեակցիան սեփականն արտադրությունն ստեղծելու առիթ դարձավ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

2016 թվականին Մարիաննա Մկրտչյանի մտքով անցավ, որ կարելի է Հայաստանում հիմնել դեկորատիվ կոսմետիկայի արտադրություն։ Այդ տարիներին այդքան էլ մեծ տարածում չուներ ոլորտը, բայց Մարիաննան համառորեն առաջ գնաց, երևի բիզնես հոտառությունը նրան տարավ այն ուղղությամբ, որով նա կարողացավ այսօր արդեն ունենալ հաջողված բիզնես։

Մարիաննան ասում է, որ եթե անգամ Հայաստանում չապրեր, մեկ է խնամքի միջոցների արտադրության միտք ունենալու էր և գաղափարն առաջարկեր, այն ժամանակ ընկերոջը, այժմ ամուսնուն։ Սկզբում շատերը չեն հավատացել, որ կստացվի, որովհետև հայկական արտադրանքն այնքան էլ վստահություն չի ներշնչել, բայց դժվարությունների միջով անցնելով կարողացել են ստեղծել արտադրությունը։

Մարիաննան ժպիտով է ասում, որ երբ ընկերները այցելում են արտադրամաս, միանգամից անհրաժեշտ ստերիլ հագուստ են տալիս ներս մտնելու համար, մի կողմից զարմանում են, մյուս կողմից ոգևորվում, որ իրենց ընկերները կարողացել են Հայաստանում ստեղծել մի արտադրամաս, որտեղ պահպանվում են բոլոր ստանդարտները։

Մարիաննան փաստում է, որ Հայաստանում հաջողելու համար պետք է կարողանալ նախ լավ որակի արտադրանք տալ, հետո լավ հարաբերություններ ունենալ հաճախորդների հետ։ Որպես բիզնեսում հաջողելու ուժեղ կողմ նշում է իր՝ հաճախորդների հետ մտերիմ հարաբերությունների հաստատումն ու անկեղծությունը։ Մարիաննային շատերն են վստահում իրենց մաշկը, հպարտությամբ է ասում, որ իրենց խնամքի միջոցները դարձել են շատերի առողջ մաշկի գրավականը։ 

Feb 26, 202315:09
Ուրցը նաև կարող է գեղեցկացնել ու թարմ պահել մաշկը․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Ուրցը նաև կարող է գեղեցկացնել ու թարմ պահել մաշկը․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Երիտասարդ և գեղեցիկ մնալու ցանկությունը բոլոր տարիքի կանանց հավերժական մոլուցքն է, արդեն վաղուց նաև տղամարդիկ են սկսել հետաքրքվել խնամքի այնպիսի միջոցներով, որոնք մաշկը երիտասարդ են պահում։  Պատմաբաններն ապացուցել են, որ դեմքի, մարմնի և մազերի խնամքը դեռ  հեռավոր անցյալում էր ակտուալ: Հին ժամանակներում կանայք, օրինակ, մաշկը խնամելու համար օգտագործում էին կավ և մոխիր՝ դեմքի և մարմնի համար դիմակներ ստանալու, ինչպես նաև դեկորատիվ կոսմետիկա ստեղծելու համար: Անցել են դարեր և մարդու պահանջմունքներում տեսականորեն շատ բան չի փոխվել։ Այսօր էլ մարդն ուզում է երիտասարդ և թարմ տեսք ունենալ՝ անկախ սեռից և տարիքից։ Օրինակ՝ Աննա Պողոսյանը, մասնագիտությամբ մանկավարժ երաժիշտ է, աշխատում է մանկապարտեզում և դպրոցում, բայց կյանքի ինչ-որ շրջանում հասկանում է, որ պետք է դեմքն սկսել խնամել բնական միջոցներով և ծերացման ընթացքը փոքր ինչ հետաձգել։

Մայր բնությունը կարծես իդեալական է հոգացել մարդու մասին։ Օրինակ՝ ստեղծել հատուկ բույսեր, մրգեր և բանջարեղեն, որոնցով կարելի է  պատրաստել խնամքի այնպիսի միջոցներ, որոնք կարող են դեմքն ու մաշկը հարթ և թավշյա պահել։ Աննան որոշում է օգտվել այդ հնարավորությունից և որոշում է  բնության հետ համագործակցելով բիզնես գործունեություն ծավալել։ Աննան Հայաստանում է սովորել այս ոլորտի բոլոր նրբությունները։ Սկզբից օճառագործություն է սովորել, հետո կամաց-կամաց անցել է խնամքի միջոցներ պատրաստելուն։

Աննան անկեղծանում է, որ մեր օրերում շատ են մարդիկ, ովքեր սկսել են խնամքի միջոցներ արտադրել, ոմանք բարեխիղճ են և հայկականի անունը ամեն հնարավոր ձևով բարձր են պահում, ոմանք էլ պարզապես իրենց բիզնես շահերն են առաջ տանում, իր մասով էլ փաստում է, որ որքան էլ դժվար լինի Հայաստանում բիզնեսով զբաղվելը, ինքն ամեն բան անում է, որ բարեխիղճ արտադրող անունը վաստակի։ Հայաստանը փոքր է, մարդիկ իրար ճանաչում են, եթե մի բան անորակ լինի, կամ թերանա, հաստատ իր ստեղծածի անվան վրա բիծ կմնա, որն էլ կանդրադառնա ընդհանրապես հայկական արատադանք պիտակն ունեցողների վրա։ Այս բիզնեսը հիմնադրվել է 10-ը հազար դրամով։ Հայաստանում, փաստերոն, մարդիկ կարողանում են չնչին գումարով բիզնես սկսել։

Աննան մեծ ցանկություն ունի արտահանման, դա իր երազանքն է, ոչ միայն բիզնես տեսանկյունի շահերից, այլև հայկականը աշխարհին հայտնի դարձնելու համար։ Ինքը հավատում է իր երազանքին։

Feb 12, 202314:60
TMM-ում ընդգրկված են աուտիզմ ունեցող երեխաներ, ովքեր ստանում են իրենց թերապիան, հետո մեծանում և հենց այդտեղ էլ աշխատում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

TMM-ում ընդգրկված են աուտիզմ ունեցող երեխաներ, ովքեր ստանում են իրենց թերապիան, հետո մեծանում և հենց այդտեղ էլ աշխատում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Այս էպիզոդում պատմելու եբք մի սոցիալական ձեռնարկատիրության մասին, որի հեղինակները Նարեկի մայրն ու հայրն են՝ Լենա Հարությունյանն ու Լևոն Թոփալյանը։ 2016 թվականին հիմնադրվում է վերականգնողական TMM կենտրոնը, որտեղ զարգացման առանձնահատկություններ ունեցող 150-200 երեխա է հաճախում, 15 և ավել աշխատակից ունեն, ովքեր թիմային աշխատանքով զարգացնում են երեխաների հմտություններն ու լուծում խնդիրները։

2020 թվականին ամուսինները որոշեցին նոր քայլ անել և լուծել իրենց որդու ու նրա նման երիտասարդների զբաղվածության հարցը։ Լևոնն սկսում է ուսումնասիրել շուկան, հետո պայմանավորվածություն է ձեռք բերում հայկական խոշոր արտադրողներից մեկի հետ, որից վերցնում են պատրաստի անձեռոցիկներ, որոնք երիտասարդները տեղավորում են այնպիսի տուփերում, որ կարիք չկա սոսնձելու, դրանք կտրված են այնպիսի տեխնիկայով, որ կարելի է ձեռքով հավաքել։ Սա լավ առիթ էր նաև տեղեկատվական արշավի տեսանկյունից։ Լենան փաստում է, որ աուտիզմ ունեցողներն այսօր չեն կարողանում աշխատանք գտնել, այն գործարանները, որտեղ մտածել են տղայի համար աշխատանք գտնել, նույնպես խնդիր են ունեցել հարմարվելու և վստահելու։ Իրականում երիտասարդների զբաղվածությունն ապահովելու միտքն ավելի հասունացավ, երբ համավարակ էր։ Լենան հասկացավ, որ Նարեկի համար պետք է ստեղծել զբաղվածությունն ապահովելու մի հետաքրիր միջավայր, որը նաև աշխատանք կդառնա նրա և մյուս երիտասարդների համար։

Այս բիզնեսը նաև համագործակցային է, օրինակ՝ այդ անձեռոցիկներից օգտվում է Փիթսարտը, տարբեր վերականգնողական կենտրոններ, բարեգործական հիմնադրամներ։ Երիտասարդները գիտեն, որ ամեն ամիս իրենք հստակ քանակով անձեռոցիկ պետք է հավաքեն, ոգևորվածությունը մեծ է, ասում է Լենան, որքան շատ պատվեր լինի, այդքան կկարողանան ընդլայնվել և աշխատանքով ապահովել նոր երիտասարդների։ Երիտասարդները վարձատրվում են այնպես, ինչպես մյուս գործարանների աշխատակիցները։ Դա նրանց ոգևորում է ու պատասխանատվություն առաջացնում, թե իրենց, թե իրենց կատարած աշխատանքի հանդեպ։ Լևոնը հաստատում է Լենայի ասածներն ու ավելացնում, որ հնարավոր է մի քանի խնդիր միանգամից լուծել, եթե բավարար քանակությամբ ֆինանսական միջոցներ ունենան, այս պահին աշխատում են այդ ուղղությամբ։ Հայաստանում հնարավոր է ստեղծել ամեն ինչ, միայն թե քաղաքացին պետք է մի քիչ ցանկություն ունենա, մի քիչ էլ պետությունը, ասում է Լևոնը։

Jan 15, 202315:04
Գրաֆիկ դիզայնը՝ Լոռվա բարբառով

Գրաֆիկ դիզայնը՝ Լոռվա բարբառով

Մովսես և Արամ Աթյանները հրաժարվելով իրենց հիմնական մասնագիտությունից որոշել են գրաֆիկ դիզայն սովորել և խորանալ այդ ժամանակակից մասնագիտության մեջ։ Եղբայրների հիմնադրած ընկերությունը, որը հետագայում դարձավ նրանց բիզնեսը, զբաղվում է բրենդինգով, փաթեթավորման դիզայնով և զուգահեռ էլ իրենց մասնագիտական հմտություններն են փոխանցում եկող սերունդներին։

Արամը մասնագիտությամբ ինժիներ է, բայց այնպես էր ստացվել, որ համալսարանական տարիներին ապագա կնոջ դասերին մի քանի անգամ ներկա լինելուց հետո զգացել էր, որ ինքն էլ է հավանում այդ մասնագիտությունը և տարիներ անց, արդեն ներկա կնոջ մասնագիտությունը  «գողացած» Արամը դառնում է գրաֆիկ դիզայնի մասնագետ։

Եղբայրները սկսում են ֆրիլանս հարթակներում աշխատել, քանի որ ընտանիքի և երեխաների հետ արդեն դժվարանում էին տանից աշխատելը, հետո գործերը լավացան, հասկացան, որ պետք է առանձին աշխատանքային կենտրոն ունենալ, այդպես ստեղծվեց ներկայիս դպրոցն ու աշխատավայրը։

Արամն էլ, Մովսեսն էլ փաստում են, որ իրենց աշակերտների մեծ մասն իսկապես հետաքրքրությունից դրդված է դիմում իրենց։ Հետքարքիր վիճակագրություն ունեն տարիների փորձից ելնելով՝ այն մարդիկ, ովքեր մտածում են, որ չեն կարող գրաֆիկ դիզայնով զբաղվել, հենց նրանք են լավագույն մասնագետները դառնում, իսկ մինչ ընդունելությունը, եղբայրները փոքրիկ հարցազրույցի միջոցով արդեն պատկերացում են կազմում  տվյալ աշակերտի հետագա մասնագիտական հաջողությունների մասին։

Բիզնեսում ներդրումների հարցը եղբայրները չեն մանրամասնում, բայց ամեն ինչ արել են, որ Հայաստանում գործող դպրոցը լինի հարմարավետ, ուսանողները սիրով գան դասերին և առավելագույնս ազատ և անկաշկանդ մթնոլորտում աշխատեն և սովորեն։ Եղբայրներն այսօր աշխատում են հայ արտադրողների հետ։ Փաստում են, որ այսօր հայաստանի շուկայում շատ են լավ արտադրանքները, պարզապես պետք է լավ բրենդինգ արվի, դա էլ ապահովում են իրենք։ Գրաֆիկ դիզայնը խնդիր լուծող մասնագիտություն է, ասում է Արամն ու հիշեցնում, որ դիզայնի դասերն ավելի հետաքրքիր դարձնելու համար որոշել է ՏԻԿ ՏՈԿ սոցիալական հարթակում լոռվա բարբառով տեսահոլովակներ պատրաստել, որտեղ ամեն անգամ մի բան է սովորեցնում։

Jan 15, 202314:59
Մեղրից ալերգիա ունեցող լեզվաբանն այսօր մեղվաբուծությամբ է զբաղվում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մեղրից ալերգիա ունեցող լեզվաբանն այսօր մեղվաբուծությամբ է զբաղվում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Լեզվաբան Գայանե Սիմոնյանը մի օր արթնանում է ու որոշում, որ պետք է մեղվաբուծությամբ զբաղվի։ Քաղաքից տեղափոխվի մարզ, մեղվաընտանիքներ գնի, սկսի մեղուների լեզուն սովորել և այդպիսով բիզնես հիմնել։

Գայանեն մեղուների հետ հաղորդակցվում է առանց որևէ պաշտպանիչ իրերի՝ ձեռքերը միշտ բաց են, իհարկե, մեղուների խայթոցից չի խուսափել, բայց ասում է, որ դրանք իր բժշկուհիներն են, որ գալիս են ու ժամանակ առ ժամանակ ներարկումներ անում, այդպես բուժում մի շարք առողջական խնդիրներ։ Գայանեն մեղուների հետ հաղորդակցման ժամանակ կարծես դառնում է նրանց մեղվաընտանիքի մի մասնիկը, այդպես է երիտասարդ լեզվաբանն աշխարհից կտրվում։

Քիչ-քիչ, քայլ առ քայլ է Գայանեն թիմի հետ միասին փորձ ձեռք բերել, թվում է մտնում ես ոլորտ, մի քանի բան ուսումնասիրում և վերջ, մեղվաբույծ ես, բայց Գայանեի համար դժվարությունները շատ են եղել, ամեն ինչ սկսել է զրոյից, թե՛ ֆինանսական ներդրումների մասով, թե՛ մարդկանց տեղեկացնելու, սովորեցնելու, որ երիտասարդ աղջիկ լինելը խոչընդոտ չէ մեղվապահությամբ զբաղվելու համար։

BEELIFE ընկերությունը զբաղվում է նաև մեղվազբոսաշրջությամբ՝ ք. Սպիտակում։ Բացի այդ արտադրում են մեղվամթերքներ ` մեղր, ակնամոմ, ծաղկախյուս, մայրակաթ, մեղրամոմից մոմեր, մատուցում են ապիթերապիայի ծառայություն` փեթակի օդով բնական ինհալացիաներ անմիջապես մեղվանոցում, սա նորություն է Հայաստանում։

Բիզնես ներդրումների մասին խոսող ամենացայտուն օրինակը Գայանեի սրճեփն է, որը տեղադրված է արտադրամասի ամենաերևացող տեղում։ Գայանեն միշտ հպարտությամբ է ներկայացնում սրճեփը, այն պատմություն ունի, ճանապարհ է անցել ամբողջ թիմի հետ։

Գայանեն հաճախ է համեմատականներ տանում մեղուների ու մարդկանց միջև, փաստում է, որ մեղուներից շատ բան կա սովորելու, նրանց պետք է լավ պահենք, որ մենք էլ լավ ապրենք, ասում է Գայանեն ու բոլորին հրավիրում Սպիտակում գտնվող իր մեղվանոց՝  ծանոթանալու ու մոտիկից շփվելու մեղվաընտանիքների հետ։

Dec 30, 202215:02
Փայտը կարող է «շնչել», եթե ճիշտ ձեռքերում է․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Փայտը կարող է «շնչել», եթե ճիշտ ձեռքերում է․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հովհաննիսյան Հարությունը երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի դաշնությունում, բայց Հայաստան գալու միտք միշտ է ունեցել, կապն էլ ամուր է եղել։ Պերմ քաղաքի հայ համայնքում էր Հարությունն իր զբաղվածության հարցը լուծում, երիտասարդների հետ բազմատեսակ նախագծեր էր կազմակերպում և մասնակցում, որոնցից մեկի ժամանակ էլ հանդիպում է կյանքի սիրուն և հետագայի «բիզնես գործընկերոջը»։ Անին ու Հարությունն ընտանիք են կազմում Հայաստանից դուրս։ Երեխայի ծնունդից հետո զգում, որ մինչ այդ հայրենիք վերադառնալու միտքն ավելի է սրվել, պետք է հավաքել իրերը ու տոմս գնել։ Սկզբից Հարությունը վերադարձավ, հետո ընտանիքի անդամները միացան նրան։ Լավ էր տրամադրված, Հայաստանն էլ լավ ընդունեց երիտասարդին, աշխատանք գտավ միանգամից, երբ հասկացավ, որ արդեն կարող է ընտանիքին ապահովել, բոլորը միացան Հայաստանում։

Հարությունի բիզնես գաղափարը պատահաբար է ծնվել։ Փայտի հետ աշխատելու փորձ ձեռք է բերել մի ռուս տղամարդու մոտ, այդպես սիրել է արհեստը։ Օրերից մի օր Հարությունը տղայի համար մահճակալ է փնտրում փայտից, հասկանում է, որ այստեղ իր ուզածը չկա, ելքը՝ սեփական ձեռքերով պատրաստելն էր, այդպես հիմնադրվեց փայտե իրերի պատրաստման բիզնեսը։ Հարությունն ամեն հարմար առիթով նշում է, որ Հայաստանում մարդիկ ուրիշ են, լավն են, կարծրատիպը, որ այստեղ դժվար է մարդկանց հետ բիզնես հարաբերություններ հաստատել, ջարդվում է, սեփական փորձից ելնելով է ասում։ Անին մասնագիտացել է ֆինանսների ոլորտում։ Աշխատքնը ստեղծագործական չէ, բայց ամեն հարցում փորձում է աջակցել ամուսնուն, Հարությունը կես կատակ կես լուրջ ասում է՝ ֆինանսական հարցերով զբաղվում է Անին, ստացվում է բիզնեսի տնօրենը կինս է։

Եթե չլիներ ընտանիքի աջակցությունը, մի քանի անգամ դժվար կստացվեր հաջողելը, ասում է Հարությունն ու պատմում վերջերս պատահած մի դեպքի մասին, երբ հասկացել է, թե որքան արժեքավոր է ընտանիքի անդամների օգնությունը, երբ որոշում ես միայնակ բիզնես հիմնել ու փորձել արագ հաջողել։ Հարությունը փորձում է ամեն բան անել, որ պատվերը հաճախորդների սրտով ստացվի, հասկացել է՝ ցանկացած գաղափար էլ իրագործելի է, եթե կա ցանկություն թե հեղինակի, թե պատվիրատուի մոտ։ Հայաստանում նոր մշակույթ է ցանկանում տեղայնացնել, եթե ապրանքի գինը բարձր է, պատվիրատուն կարող է գնալ և Հարությունի արհեստանոցում իր հետ աշխատել և օգնել, այդպես նաև մասնակից լինել սեփական իրի պատրաստման գործին։

Ամուսինների համար կարևոր է նախ Հայաստանում սեփական տուն ունենալը, հետո սեփական հարմարավետ աշխատավայրը, որտեղ Հարությունը հանգիստ կարող է և աշխատել ու ստեղծագործել, և ընտանիքի հետ լինել, Անին երազելով է պատմում ցանկության մասին, բայց հոգու խորքում գիտի, որ այդ ցանկությունները սարերի հետևում չեն։


Dec 22, 202215:01
Մարդիկ շոշափում են բաժակների վրայի նկարած մանդալաներն ու զգում, թե ինչ էներգիայով են ստեղծվել դրանք․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մարդիկ շոշափում են բաժակների վրայի նկարած մանդալաներն ու զգում, թե ինչ էներգիայով են ստեղծվել դրանք․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մարինե Թունյանը MARA MOOD-ի հեղինակ հիմնադիրն է։ Մասնագիտությամբ քաղաքագետ է, անգլերեն լեզվի մասնագետ, նաև կրտսեր ֆինանսիստ է, աշխատանքի բերումով արդեն 20 տարի աշխատում է որպես ծրագրերի համակարգող։ Մարինեն մանդալաներ է նկարում տարբեր իրերի վրա, այդպես հիմնադրվել է մի բիզնես, որն ավելի շատ կարելի է ասել էներգիայի փոխանակում է հեղինակի և պատվիրատուների միջև։

Մարինեի համար մանդալաները թերապիայի պես մի բան են։ Առողջական խնդրիներից առաջ Մարինեն շատ էր նկարում, ու հետո է հասկացել, որ դա գուցե նախապատրաստական շրջան էր, որ առողջական խնդիրները հեշտ լուծելի լինեն և ինքը հոգեպես պատրաստ լինի: Բիզնեսի հիմնաքարը դնելուց մեծ դեր են ունեցել Մարինեի ընկերները։ Նրանք իրենց ներդրումն են կատարել բիզնեսում՝ գնելով մի քանի իր։

Մարինեի երազանքներում մեծ տեղ ունի մարդկանց օգնելը՝ իր արվեստով, էներգիայով, մտքերով։

Dec 22, 202214:58
Հայկական արտադրության քաղցր դիետա․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հայկական արտադրության քաղցր դիետա․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Դավիթ Կարախանյանը առաջին մանսագիտությամբ ինժեներ է, երկրորդ մասնագիտությունը սովորել է հանրային կառավարում բաժնում, երրորդն արդեն միջազգային հարաբերություններն են։ Կարծում է, որ ամբողջ կյանքում սովորելու է՝ անկախ տարիքից և զբաղվածությունից։ Դավիթը նաև մեծ սեր ունի սպորտի հանդեպ, այդ առիթով էլ տարիներ առաջ որոշում է բացել մի մարզասրահ, որը հետագայում դառնալու էր այսօրվա բիզնես գաղափարի՝ չգիրացնող առողջ սնունդ արտադրելու իրագործման շարժիչ ուժը։

Բաղադրատոմսի հեղինակը Դավիթն է։ Փաստորեն բարդ բան չկա, գրանոլա պատրաստելն այնդքան էլ դժվար չէ, ասում է Դավիթն ու ավելացնում, որ ինժեներ լինելով էլ կարելի է պատրաստել մի այնպիսի առողջ սնունդ, որը դուր կգա բազմաթիվ մարդկանց և կարժանանա անգամ բժիշկնեի դրական արձագանքին։

Բաղադրատոմսի մեջ օգտագործվում է տեղական հումք, սա ըստ Դավիթի կարևոր նախապայման է, երբ հայկական արտադրություն պիտակն ես ամրացնում արտադրանքի վրա և հետո․․և հետո ինչու միասնական աշխատանքով չստեղծել լավագույնը։

Դավիթն իր բիզնեսը անվանում է ընտանեկան։ Զբաղվածության հետ հասկացավ, որ ինքը չի կարող միշտ պատրաստել սալիկները, օգնության հասավ քույրը, ում Դավիթն անձամբ է սովորեցրել պատրաստման ընթացքը։

Դավիթն ուրախ է, որ կարողանում է Հայաստանում բիզնես գործունեության ծավալել, բայց փաստում է նաև, որ դժվարությունները բազմաթիվ են, ու դրանք հաղթահարվում են շնորհիվ մտքի, որ Հայաստանում պետք է արարել, որքան էլ դժվար լինի, սա մեր երկրիրն է ու միասնական պետք է առաջ շարժվել։

Հայկական արտադրություն ունենալը (ցանկացած ոլորտում) հրաշալի է, բայց գուցե կան բիզնես շահեր, որոնք դեռ չենք կարողանում համատեղել, օրինակ՝ հաճախ խանութներում հայկական արտադրանքը այնպես չի ներկայացվում, ինչպես օրինակ դրսինը, տեսանելի տեղում չեն դնում, կասկածում են վաճառքի հարցում և ուշադիր չեն լինում, բայց դա էլ է լուծելի հարց, ասում է Դավիթը, ժամանակի և բանակցային հմտությունների հարց է։

Դավիթը երբեք գոհ չի լինում, դա ըստ նրա, շարժիչ ուժ է ավելի զարգանալու և առաջ գնալու համար, չնայած պետք չէ լինել նաև խիստ քննադատ, սխալվելն էլ է նորմալ, չսխալվելն էլ։ Ապագայում նախատեսվում են նոր առողջ սննդի արտադրություն, կարևոր նախապայմանով՝ պահել հայկական արտադրանքի որակը։

Dec 22, 202215:02
Հայկական արտադրության էկոլոգիապես մաքուր սնունդ՝ շների համար․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հայկական արտադրության էկոլոգիապես մաքուր սնունդ՝ շների համար․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հեղինե Համբարձումյանն ամուսնու հետ միասին սկսել են արտադրել շան հայկական արտադրության բնական կերեր։ Սկզբում գումար չեն ունեցել բիզնեսում ներդնելու համար, փոխարենը մեծ է եղել կամքն ու ցանկությունը։ Հեղինեն պատմում է, որ շատ դժվարություններ են ունեցել, հետո աստիճանաբար ամեն հարց տեղն են գցել ու սկսել մեծ քանակի արտադրությունը։

Արտադրական ընթացքը մի քանի փուլով է իրականանում։ Հեղինեն ասում է, որ մեծ ուշադրություն են դարձնում թե մթերքների որակին, թե մաքրությանն ու օգտակարությունը, երբևէ միտք չի եղել, որ արտադրվում է շան համար, ուրեմն կարելի է թերանալ մի քիչ։

 Աշխատանքն իսկզբանե բաժանված էր երկու մասի։ Ամուսինն իր աշխատանքով էր զբաղված, Հեղինեն՝ իր։ Այսօր, սակայն, աշխատանքի շատացման ֆոնին թիմն ընդլայնվել է։  Բիզնեսի զարգացմանը զուգահեռ նաև ավելանում են պատվերները արտերկրից, ապագայի ծրագրերում արտահանումն է և կատվի կերի արտադրություն սկսելը։ Հեղինեն վստահ է՝ կենդանիները սիրել են իրենց արտադրանքը, պետք է շարունակել գործը։


Dec 01, 202215:03
Չորացած ծաղիկներին հնարավոր է «շնչավոր» դարձնել․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Չորացած ծաղիկներին հնարավոր է «շնչավոր» դարձնել․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Էդիտ Սիմոնյանը մասնագիտությամբ ճարտարապետ է, երկար տարիներ զբաղվել է նաև երաժշտությամբ, բայց շատ է ցանկացել ճարտարապետական կրթություն ստանալ, սովորել է, մասնագիտացել հետո գտել է իր ծաղիկնեին և մոռացել ամեն բան։ 

Dec 01, 202215:08
Ճիշտ մշակված թղթից կարելի է նաև կահույք պատրաստել․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Ճիշտ մշակված թղթից կարելի է նաև կահույք պատրաստել․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Ռոզա Աղայանը Գյումրեցի է, այնտեղ է անցել երիտասարդության մեծ մասը, հետո ամուսնացել է և տեղափոխվել Երևան։ Մասնագիտությամբ տնտեսագետ հաշվապահ է, ֆինանսաբանկային համակարգում քիչ է աշխատել, երեխաների ծնունդից հետո դուրս է եկել աշխատանքից և զբաղվել նրանց խնամքով։ Ռոզայի մտքով երբեք չի անցել, որ կարող է բինզեսով զբաղվել, այն էլ տնից՝ երեխաների խնամքին զուգահեռ։

Ռոզան սկզբից մտավախություն է ունեցել, որ չի ստացվի։ Մի բան է սեփական երեխայի համար ինչ-որ ձեռագործ իր պատրաստելը, մեկ այլ բան դա անծանոթ մարդկանց առաջարկելը։ Բայց սկսում է թղթի հետ աշխատանքը։ Դժվարությամբ է գտել նյութերն ու անհրաժեշտ պարագաները, նաև ինֆորմացիա արհեստի այս ճյուղի մասին, որը ծնունդ է առել Չինաստանում։ Հայ մասնագետների չէր ճանաչում այդ ժամանակ, օգնության են հասնում յութուբի վիդեո դասերը։

Ռոզան փաստում է, որ թղթի ամրության վրա պետք չէ կասկածել․ կարելի է նաև պատրաստել կահույք, իհարկե այսօր Հայաստանում այդ տեխնիկայով կահույք պատրաստելն ու օգտագործելը տարածված չէ՝ մտավախությունների պատճառով, բայց Ռոզան անհրաժեշտ քայլեր ձեռնարկում է։ Ռոզայի բիզնեսը հիմնադրվել է 13 հազար դրամով։ Գուցե ավելի շատ լիներ, եթե իմանար այդ գործի նրբությունները, բայց ինչպես ասում է Ռոզան, սովորելու և կատարելագործվելու համար պետք է ինչ-որ բանից սկսել։

Վերջերս Ռոզային մոտ տասը հոգի հարցրել են՝ արդյո՞ք նա չի դասավանդում այս արհեստը։ Հասկացել է, որ պահանջարկ կա, պետք է աշխատել փոքրիկ դպրոց բացելու ուղղությամբ։

Dec 01, 202215:02
Հացը նաև «բնավորություն» կարող է ունենալ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հացը նաև «բնավորություն» կարող է ունենալ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Եթե տարիներ առաջ Մարինեին որևէ մեկն ասեր, որ գալու է մի օր և նա հաց թխի, կծիծաղեր և կանցներ առաջ, չնայած նրան, որ կարողանում է համեղ ուտեստներ պատրաստել։ Այսօր Մարինեն թթխմորով հացեր է պատրաստում և վաճառում։ Մարինեն իրեն պրոֆեսիոնալ հացագործ չի համարում։ Ինքնուս է, բայց ընկերներն այնքան են ասել, որ ամեն բան ճշգրիտ ու սիրով է պատրաստում, որ հարմարվել է մտքին, որ ինքնուս լինելով էլ կարելի է պրոֆեսիոնալ լինել։

Համավարակի ժամանակ շատերն սկսեցին հաց թխել, հատկապես թթխմորով։ Ոմանց համար դա պահի ազդեցության տակ կայացրած որոշում էր, որ գաղջը ցրվի մի քիչ, ոմանք էլ լուրջ ընդունեցին այդ ամենն ու սկսեցին ավելի խորանալ, ինչպես Մարինեն։ Մարինեն սիրում է իր նոր մասնագիտությունը։ Ընտանիքում հաց շատ են սիրում ուտել, երևի ենթագիտակցորեն հաց թխելու միտքն այդպես գրավեց Մարինեին, այսօր իր փոքրիկ բիզնեսն ունի, որը, չնայած հիմա չի կարողանում մեծ ֆինանսական եկամուտներ բերել, բայց պոտենցիալ ունի։

Nov 24, 202215:03
Արվեստն ու բիզնեսը հաճախ նույն լեզվով են «խոսում»․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Արվեստն ու բիզնեսը հաճախ նույն լեզվով են «խոսում»․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մեր մշտական ռադիոլսողները գիտեն, որ այս հաղորդումը բիզնես ունեցող մարդկանց մասին է, իսկ ովքեր առաջին անգամ են լսում, տեղեկացնեմ, որ հաճախ մեզ հյուր են գալիս արվեստագետներ, որոնց հետ հաղորդման ֆորմատը հաճախ իքնըստինքյան փոխվում է։ Մենք սկսում ենք խոսել արվեստից, խորանալ այդ հրաշալի աշխարհում և մոռանալ, թե ինչի համար ենք հավաքվել։ Բայց մեկ է, որքան էլ մեր սիրելի արվեստագետ ընկերներն ասեն, որ արվեստը բիզնեսի հետ այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ, մենք փորձում ենք հակառակը ցույց տալ։

Մեգգի Տաբիրյանն ու իր փոքրիկ բիզնեսը վերոնշյալի վառ օրինակ են։

Բիզնես ունենալու միտք Մեգգին չուներ։ Պատահական եղավ այդ աշխարհ մտնելն ու սեփական ձեռքերով արտադրածը վաճառելու գործընթացը։

Արվեստագետն այժմ փոքրիկ բիզնես ունի։ Համոզվել է, որ կարելի է համատեեղել հիմնական աշխատանքը բիզնեսի հետ, կարելի է նաև մի քանի գույն իրար խառնելուց հետո մեկ այլ գույն ստանալու պես իրար խառնել նաև բոլոր հետաքրքրություններն ու ստանալ մեկ այլ, ավելի հետաքրքիր զբաղմունք, կարևորը, ինչպես ասում է Մեգգիին, աշխատասեր լինես ու գեղեցիկը տեսնես ամեն ինչում։

Nov 21, 202215:06
Բժշկական համազգեստների արտադրությունը սկսեցի, որ շնորհակալություն հայտնեմ կյանքս փրկած բժիշկներին․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Բժշկական համազգեստների արտադրությունը սկսեցի, որ շնորհակալություն հայտնեմ կյանքս փրկած բժիշկներին․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Լիանա Միլիտոնյանը երազանքներ կարծես թե չունի, համենայնդեպս մեզ այդպես ասաց։ Ավելի շուտ դրանք նպատակներ են. ինքը ռեալիստ է։

29- ամյա Լիանայի կյանքը ծնված օրից է դժվարություններով անցել։ Փոքրիկը պարզապես շտապել էր, մեկ երկու շաբաթ շուտ էր որոշել հանդիպել ծնողներին, բայց չգիտեր, որ հանդիպումը փոքր ինչ դժվարություններով կստացվի։

Լիանան դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է քոլեջ, այնտեղ ուսումնասիրում հաշվապահություն, դառնում մասնագետ, բայց աշխատանք գտնելու դժվարությունները Լիանային նոր հոբբի են «առաջարկում», որ կյանքն ավելի գունեղ դառնա, նաև աշխատանք ունենալու հարցը լուծվի։ Լիանայի մայրը դերձակ է, սերը կար ու ձևի հանդեպ մայրիկի միջոցով է առաջացել։ Լիանան այսօր բժշկական համազգեստներ է կարում և վաճառում, այդպես նաև իր սիրելի բժշիկներին շնորհակալություն է հայտնում իր առողջական վիճակի համար։

Լիանան բժշկական համազգեստները ստանդարտ չի կարում։ Ստեղծում է այնպիսիք, որոնք խանութներում չկան, և հետո իր աչքին էլ են հաճելի նոր դիզայնով, նոր մոտեցումներով համազգեստով բժիշկները։ Ասում է, որ վեց ամսվա մեջ ամենաշատը կանայք են հագուստ պատվիրել, մեծամասնություն են կազմում ատամնաբույժները, իհարկե, տղամարդիկ էլ հետ չեն մնում գեղեցիկ հագուստ հագնելու ցանկությամբ, Լիանան ուրախ է, որ այսօր կարողանում է սիրելի բժիշկների համար ստեղծել իրենց սրտի համազգեստը։

Եթե անկեղծ լինենք, Լիանան գուցե այս բիզնեսը չսկսեր, եթե չլինեին աշխատանք գտնելու դժվարությունները։ Հոգեհուզական լարված ապրումների գերին չդառնալն ու չկոտրվելու մեծ ցանկությունը Լիանայի համար կյանքի նոր ուղի գծեցին։

Լիանայի բիզնեսում ներդրում կատարած մայրիկը միշտ է ոգևորել և թիկունքի անտեսանելի թևերն ավելի ամրացրել։ Լիանան իր փորձով հասկացել է, որ հաշմանդամություն ունենալը դատավճիռ չէ, ծնողները պետք է հասկանան, որ իրենց երեխային ամբողջ կյանքում չեն կարող խնամել, ուստի պետք է ինքնուրույն թողնեն, ասում է Լիանան։


Nov 21, 202215:10
Մատիտի նորարարական տուփեր ու էկոպայուսակներ՝ Made in Dilijan պիտակով․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մատիտի նորարարական տուփեր ու էկոպայուսակներ՝ Made in Dilijan պիտակով․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Արթուր Ղազարյանն ու Աիդա Աթաբեկյանն ամուսիններ են։ Իրենց գործունեությամբ, որպես հասարական կազմակերպություն և կանանց սոցիալական ձեռնարկություն, անում են ամեն ինչ, որ առաջին հերթին շահի համայնքը, քաղաքը և շահառուները։ Դիլիջանի երիտասարդ կանանց և տղամարդկանց հմտություններն ու կարողությունները բացահայտելով, նրանց փորձում են դարձնել ավելի պատասխանատու և նախաձեռնող քաղաքացիներ։

Ամուսինները «ԱՐՄԵՆԵԿՈՊ» կանանց սոցիալական ձեռնարկության հիմնադիրներն են։ Այն հիմնադրվել է 2018 թ-ին, նպատակը երիտասարդ կանանց զբաղվածության խթանումն է, նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակի բարելավումը, որի համար յուրաքանչյուր տարի հավաքագրում են 20 գործազուրկ կին՝ Դիլիջան խոշորացված համայնքից, նրանց համար կազմակերպում անվճար համակարգչային հմտությունների, անգլերենի,  ձեռանրկատիրության և կարուձևի դասընթացներ։

Սոցիալական ձեռնարկատիրության հիմքում ընկած է սոցիալական որևէ խնդիր, որի հիման վրա էլ իրակականում են բիզնես գաղափարները։ Այս բիզնեսի արդյունքում կանանց գերակշիռ մասը կարողանում է աշխատանք գտնել, իսկ մյուսներին աշխատանքով ապահովում են կազմակերպության արտադրական հատվածում։

Այս պահին սոցիալական ձեռնարկությունն ունի 3 հիմնական աշխատող, մեծ պատվերների դեպքում կարողանում են գործարքային հիմունքներով ընդգրկել ևս 3 կնոջ՝ հենց իրենց շրջանավարտներից։ Արտադրում են մատիտների տուփեր և կտորե էկո պայուսակներ, դրանք դիլիջանյան պատկերներով են, պայուսկներ արտադրելու հիմնական նպատակը պլաստիկից հրաժարվելն է, այդ առիթով  յուրաքանչյուր տարի պատրատում են  500 կտորե պայուսակ և անվճար բաժանում առևտրի կետերում։ Մատիտի տուփերն ու պայուսակներն առաջին արտադրանք են, որի պիտակի վրա գրված է Made in Dilijan: Ըստ Աիդայի, սա կարևոր հանգամանք է Դիլիջանի՝ զբոսաշրջային քաղաք լինելու համար։

Nov 14, 202214:60
Աղջիկ, ով քաղաքի կյանքը թողած, որոշեց գնալ Լոռվա Դեբեդ գյուղ և նորաստեղծ ընտանիքի հետ ապրել այնտեղ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Աղջիկ, ով քաղաքի կյանքը թողած, որոշեց գնալ Լոռվա Դեբեդ գյուղ և նորաստեղծ ընտանիքի հետ ապրել այնտեղ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»


2022 թվականին Սվետանան և Հայկն ամուսնացան։ Առանց հարսանեկան արարողության՝ հայտնի պատճառներով։ Տեղափոխվեցին Մոսկվա։ Հետո երկուսն էլ հասկանում են, որ Հայաստան պետք է տեղափոխվել հնարավորինս շուտ։ Սվետլանան ամուսնու և ընտանիքի հետ տեղափոխվում է Լոռի։ Այնտեղ ընտանիքով բիզնես են հիմնել։ Սեփական հյուրատունն են ստեղծում՝ կոլորիտային, հետաքրքիր և նմանը չունեցող։

Հյուրատուն ունենալու գաղափարը վաղուց կար Սվետլանայի գլխում։ Մի օր ամուսնու հետ խոսելու ընթացքում բարձրաձայնում է ու պարզվում է՝ ամուսինն էլ դեմ չէ հյուրատուն ունենալու գաղափարին։ Լոռվա ընտրությունը պատահական չէր։ Մաքուր օդը, մարդիկ և կանաչը ամուսիններին տարան դեպի Լոռի։



Nov 13, 202214:52
Պատրաստում է ամուսինը, ցուցադրում՝ կինը․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Պատրաստում է ամուսինը, ցուցադրում՝ կինը․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Բաբկեն Ղարաբաղցյանն ու Ռուզաննա Խաչատրյանն ամուսիններ են։ Միասին հիմնել են իրենց փոքրիկ բիզնեսը։ Բաբկենը թրեր, դանակներ, կաշվե և փայտե իրեր է պատրաստում, բոլորը կրեատիվ լուծումներով։ Մեկ ապրանքից երկու անգամ չի պատրաստում, նրա պատվիրատուները գիտեն, որ իրենց համար ստեղծված իրը միայն իրենք ունեն, իսկ Ռուզաննան զբաղվում է ամուսնու գործունեությունը լուսաբանելով։ Միասին բացել են յութուբյան ալիք, որտեղ ցուցադրում են իրերի պատրաստման ամբողջ ընթացքը։

Nov 05, 202214:35
Ծրագրավորումից նկարչություն մեկ քայլ է, իսկ նկարչությունից բիզնես՝ մի քանի համարձակ քայլ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Ծրագրավորումից նկարչություն մեկ քայլ է, իսկ նկարչությունից բիզնես՝ մի քանի համարձակ քայլ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Լիլիթ Հակոբյանը մասնագիտությամբ ծրագրավորող է։ Արվեստի բնագավառից հեռու մասնագիտությունը, սակայն, Լիլիթը շատ է սիրում։ Արվեստի հետ սկսել է ծանոթանալ դեռ վաղ ժամանակներից, նկարում էր և վաճառում նկարները։ Լիլիթի հետաքրքրություններին գումարվել է նաև սպորտը, այդպես կարողանում է փախչել իրականությունից, հանգստանալ ու թեթևանալ, բայց ամենալավ ու արդյունավետ միջոցը շարֆերի վրա ստեղծագործելն է։ Տարիների ընթացքում Լիլիթը մասնագիտանում է ծրագրավորման ոլորտում, ամբողջ ժամանակն ու էներգիան տալիս այդ աշխատանքին։ Արդեն քիչ ժամանակ էր ունենում նկարելու համար, և վաճառելու փոխարեն պարզապես նկարում էր։ Դա առաջին հղիության ժամանակ։ Երկրորդ հղիությունը Լիլիթի համար ստեղծագործական շատ դռներ բացեց։ Մուսայի պակաս չկար, մարդիկ էլ «պահանջում» էին նրա ձեռքով պատրաստված շարֆերը։

Սզբից Լիլիթը միայն նկարում էր մետաքսե կտորների վրա, հետո հասկացավ, որ բարձր գնի պատճառով դրանք քիչ են վաճառվում, սկսեց նաև իր նկարածները տպագրել։ Երկու երեխաների մայրիկը համոզված է, որ եթե ցանկություն ունես, հաստատ հասցնելու ես ամեն ինչ, դա գերբնական ուժ է, որը հատուկ է միայն մայրիկներին։ Աշխատում է հիմնականում գիշերները, բայց սիրով ու սրտանց է պատրաստում յուրաքանչյուր պատվեր։ Բիզնեսում ունեցած ձախողումների մասին Լիլիթը չի խոսում, նախընտրում է լուռ շտկել դրանք։ 

Լիլիթի ապագայի ծրագրերը կապված են արտահանման հետ։ Ճիշտ է, այդ ուղղությամբ քայլերից միայն մեկն է արել՝ սոցցանցերի էջերում նաև անգլիատառ գրելը, բայց վստահ է, որ հաջողելու է։

Nov 05, 202215:13
Քո «Զով» անկյունը Երևանից 30-35 կմ հեռավորության վրա է․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Քո «Զով» անկյունը Երևանից 30-35 կմ հեռավորության վրա է․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

«Զով»-ի մասին պատմելիս Գարեգին Ալեքսյանյանի և Կարին Տորոմաջյանի աչքերը սկսում են փայլել։ Երևանի կենտրոնից մեկ ժամվա ճանապարհ է դեպքի Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղ, որտեղ ամուսինները որոշել են մի զով տեղ ստեղծել իրենց ընկերների և Երևանի շոգից փախած մարդկանց համար։

7 տարի առաջ Կարինն ու Գարեգինը ապակենտրոնացման գաղափարով տարված որոշեցին մայրաքաղաքից մշտական տեղափոխվել՝ Երևանից 30-35 կմ հեռավորւթյան վրա գտնվող Քարաշամբ գյուղ։

Ամուսինների տունը 60 քմ է, իսկ ընդհանուր տարածքը՝ 740։ Մնեակություն սիրելով հանդերձ, որոշումը կայացրին՝ ունենալ մի անկյուն, որը հիմքից կստեղծեն իրենց ոճով, տրամադրությամբ և բնավորությամբ։

Կարինն ասում է, որ «Զովը» չի ստեղծվել միայն գումար վաստակելու համար։ Դա արդարացում էր իրենց գյուղում ապրելու և կյանքն իմաստավորող ևս մեկ երանգ ավելացնելու համար։

7 տարի առաջ մշտական բնակության համար Քարաշամբ գյուղ տեղափոխված ամուսինները հեռավար են աշխատում։ Հարկ եղած դեպքում գալիս են մայրաքաղաք, Կարինը ջերմորեն պատմում էր, որ այսօր Հայաստանում կամաց-կամաց գործատուները հարմարվում են աշխատակցի հեռավար գործունեությանը, ի դեմս իր գործընկերների, իսկ Գարեգինն էլ կիսվում իր փորձով։

Oct 21, 202214:58
Թեյ չսիրող երաժշտության ուսուցչուհին սիրով է ընդունել զինվորական ամուսնու՝ թեյարտադրություն հիմնելու առաջարկը․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Թեյ չսիրող երաժշտության ուսուցչուհին սիրով է ընդունել զինվորական ամուսնու՝ թեյարտադրություն հիմնելու առաջարկը․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Կարինե Գևորգյանի աշխատավայրում քչերը գիտեն, որ երաժշտության ուսուցչուհին աշխատանքից հետո զբաղվում է թեյարտադրությամբ։ Շատերը զարմանում են, շատերն էլ ողջունում նախաձեռնությունը։ Կարինեն աշխատում է շատ չխոսել իր բիզնեսից, մարդիկ սիրով գնում են թեյերը, հետո իմանում, որ հայկական արտադրության է ու հաճելիորեն զարմանում, ասում է Կարինեն։ Թեյ չսիրող Կարինեն սիրով է ընդունել զինվորական ամուսնու առաջարկը, սիրով էլ զբաղվում է ընտանեկան բիզնեսով։

Ընտանեկան բիզնեսն օր օրի սկսեց զարգանալ՝ միահամուռ ջանքերի, աշխատասիրության և հայակական արտադրանքը ևս մեկով ավելացնելու ցանկությամբ։ Կարինեն ընտանիքի անդամների հետ բարձրանում էր սարեր, լեռներ։ Ինքնամեկուսացման ժամանակաշրջանն էր, լավ առիթ էր թարմ օդ շնչելու և մի լավ ու օգտակար գործով զբաղվելու համար։

Քանի որ Հայաստանում թեյարտադրությունը զարգացած ոլորտ է և փոքր ու միջին բազմաթիվ բիզնես ընկերություններ կան, Կարինեն գիտակցեց, որ մրցակցությունը պետք է մեծ լինի, ուստի որոշեց ստեղծել նորություն, որն իրենց արտադրանքը կառանձնացնի մյուսներից։ Երեխաների համար տեղծված թեյերը հատուկ հումքով պատրաստվեցին։ Դրանց փաթեթավորումն ու դիզայնը հատուկ մտածված էր այնպես, որ երեխաները թեյ հաճույքով խմեն, խաղն էլ անպակաս լինի գործընթացից։

Մանկական թեյերի ամենաքմահաճ սպառողները՝ երեխաները, հավանում են թեյի համն էլ դիզայնն էլ։ Ըստ Կարինեի, երեխաների համար ստեղծվող յուրաքանչյուր ապրանք նախ պետք է ցույց տալ որևէ երեխայի, արձագանքից արդեն պարզ կլինի, արժի՞ դա արտադրել, թե փոփոխությունների կարիք կզգացվի։

Կարինեն փաստում է, որ ցուցահանդեսները կարևոր նշանակություն ունեն հայկական արտադրանքը ճանաչելի դարձնելու հարցում։ Այդ ընթացքում նաև կարողանում են աճել, զարգանալ, սովորել, հասկանալ, թե իրականում հայ սպառողն ինչի կարիք ունի, ինչ պետք է փոխել արտադրության մեջ, ինչ նորարարություններ են ուզում մարդիկ։ Հենց նման ցուցահանդեսի ժամանակ էլ Կարինեն հասկացավ, որ թեյերը պետք է այնպես արտադրել, այնպիսի հարմարանքներ ստեղծել, որ աշխատավայրում, ասենք, մարդիկ հեշտությամբ կարողնանան օգտագործել։


Oct 20, 202214:59
Դիանայի ամուսնու ապրիլյոթյան նվերը ճակատագրական դարձավ նրա համար․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Դիանայի ամուսնու ապրիլյոթյան նվերը ճակատագրական դարձավ նրա համար․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մասնագիտությամբ երաժիշտ Դիանա Գալստյանը տիկնիկագործությամբ զբաղվում է վերջին չորս տարում։ Պատահական եղավ երաժշտի հանդիպումը տեքստիլի և բազմատեսակ՝ առաջին հայացքից անշունչ, բայց և շնչավոր կերպարների հետ։ Ամուսնու ապրիլյոթյան նվերը Դիանայի կյանքի ընթացքը կտրուկ փոխեց։ Նվերը դեպի մանկություն փոքրիկ ճաապարհորդություն կազմակերպելու համար էր, այն ինչ, վերջում պարզվեց, որ Դիանային դուր է եկել  ոչ միայն ճամփորդությունը, այլև միտքը ուրիշներին էլ այդ ճանապարհով տանելը։

Դիանայի բախտը բերեց։ Ապրում էր այնպիսի ժամանակաշրջանում, որ ցանկացած թեմայի շուրջ կարող ես անսահման տեղեկություն գտնել համացանցում։ Այդպես սկսեց ուսումնասիրել տիկնիկագործության արվեստը։ Մի քանի հնարք սովորեց, հմտացավ կար ու ձևի մեջ և որոշեց, որ այլևս պետք չէ համացանցը։ Կսովորեմ ինքս, կստեղծեմ իմը, չեմ կրկնօրնակի, մտածեց Դիանան և ստեղծեց առաջին տիկնիկը։

Նոր մասնագիտության մեջ հմատանալու ճանապարհին Դիանան որոշում է կերպարային տիկնիկներ ստեղծել; Դա իսկական մարտահրավեր էր։ Պետք է ստեղծվեր այնպիսի տիկնիկ, որը նման կլիներ այն մարդուն, ում կերպարով ցանկանում էին տիկնիկ ունենալ; Հակսնալով, որ այս ճյուղը ինչ-որ չափով կաղապարելու է իրեն, Դիանան որոշում է կերպարներն ստեղծել այնպես, որ դրանք նման լինեն մարդուն, բայց հայացքով, հագուստով և ընդհանուր տրամադրությամբ։ Մարդիկ սիրեցին այդ ոճն ու այս ոլորտում էլ Դիանան հաջողություն ունեցավ։

Դիանայի պատրաստած տիկնիկները կտորից են։ Ամբողջ աշխատանքն ինքն է կատարում։ Հաճախ դրանք կաշվե հումքից պատրաստված տիկնիկներ են հիշեցնում, բայց պարզվում է՝ կտորից էլ կարելի է հատուկ տեխնիկայով այնպես պատրաստել, որ որակապես չզիջի կաշվին։

Դիանայի ամուսնու նվերը ճակատագրական դարձավ նրա համար, և որպես շնորհակալություն Դիանան մի օր որոշեց ամուսնու համար պատրաստել մի տիկնիկ, այնպիսին, որ աշխարհում ոչ մեկը չունենար։ 20 օր սիրելիից թաքուն պատրաստել է, մեծ ջանք և սեր լցոնել և այսօր հպարտությամբ բոլորին ցույց է տալիս հենց Կոշկավոր կատվին, որը պետք եղած ժամանակ երկուսին էլ տանում է մանկության գիրկը։

Oct 11, 202215:05
Անիի «ճանապարհորդող» բիզնեսի պատմությունն սկսվեց արտերկրում, մինչ օրս «գրվում» է Հայաստանում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Անիի «ճանապարհորդող» բիզնեսի պատմությունն սկսվեց արտերկրում, մինչ օրս «գրվում» է Հայաստանում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Անի Իշխանյանը հաճախ է կատակով ասում, որ իր բիզնեսը ճանապարհորդող է։ Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետն ավարտելուց հետո Անին կարճ ժամանակ է աշխատել որպես լրագրող, հետո հասկացել է, որ ճիշտ չէր դպրոցն ավարտելն ու միանգամից համալսարան ընդունվելը։ Միտք է ծագում պարտադիր ճանապարհորդելու և բացահայտելու  շրջապատող աշխարհը։

Անին սկսում է պոլիմերային կավով աշխատել։ Ինքնուրույն, համացանցի օգությամբ սովորում է նյութի «բնավորությունը», իրեր պատրաստելու տեխնիկան և արդեն կամաց-կամաց բոլորն իմանում են, որ Անին կավից գեղեցիկ իրեր է պատրաստում։

Ստեփանակերտում ապրելուց ու աշխատելուց հետո Անին որոշում է միանալ նշանածին և տեղափոխվել Օման։ Իր պոլիմերային կավերն էլ հետը տանել։ 

Հիմա Անին բիզնեսը կրկին տեղափոխել է Հայաստան, այտեղ լավ է, իհարկե, բայց Օմանում ավելի շատ գումար էր վաստակում, որովհետև այնտեղ չկար այն, ինչ պատրաստում էր։ Պահանջարկը շատ էր։ Այստեղ բազմաթիվ մասնագետներ են աշխատում կավի այդ տեսակով, մրցակցությունը մեծ է, բայց մեկ է, Հայրենիքում ստեղծագործելը հաճելի է։

Oct 11, 202215:06
Հայկական արտադրության «Գունավորիկ»-ի բիզնեսն ստեղծվել է 13,000 դրամով․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հայկական արտադրության «Գունավորիկ»-ի բիզնեսն ստեղծվել է 13,000 դրամով․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Պարզվում է՝ կավիճ պատրաստելը բարդ գործ չէ և բոլորն էլ կարող են, ասենք, խոհանուցում մի փոքրիկ տեղ առանձնացնել և սկսել պատրաստել դրանք, բայց բոլորը չեն կարողացել այդ գործողությունը դուրս բերել խոհանոցից, տեղափոխել արտադրամաս, հոբբին, հաճելի ու հետաքրքիր զբաղմունքը դարձնել բիզնեսի հիմք և հաջողության հասնել Հայաստանի փոքրիկ շուկայում։

Այդ մեկը մարդը մասնագիտությամբ ֆինանսիստ Ալլա Սարգսյանն է։

Բիզնեսում առաջին ֆինանսական ներդրումը 13,000 դրամ էր։ Այդ գումարով մի քանի բան գնեց Ալլան, եկավ տուն ու մեծ ոգևորվածությամբ սկսեց պատրաստել կերպարային կավիճներ։ Կավիճները երեք տեսակի են, բայց ամենասիրելին կերպարայիններն են։ Դրանք նորություն են շուկայում, երեխաները սիրում են իրենց մուլտհերոսների կերպարային գունավորիկներով նկարազարդել բակը։

Շուկայի ծավալները բավարարելու համար օրական երեք ժամը բավական է, որ կարողանան հասցնել բոլորի պատվերները։ Աշխատում են շաբաթական երեք օր։ Այս բիզնեսն ընտանեկան է։ Օգնում են նաև Ալլայի երկու դուստրերը։

Ալլան արդեն հստակ գիտի, թե ինչ ապագա է ունենալու «Գունավորիկը», իհարկե, Հայաստանի շուկան փոքր է, բայց այս բիզնեսն իրեն արդարացնում է։ Հետագայում հայկական արտադրության կավիճները կարտահանվեն, այդ ժամանակ բիզնեսն ավելի կամրացնի իր դիրքերը, ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։

Oct 11, 202214:53
Քաղցր մարդիկ զբաղվում ենք քաղցր գործով․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Քաղցր մարդիկ զբաղվում ենք քաղցր գործով․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մարիամ Հովհաննիսյանի երազանքը ծնվել է Հայաստանում, որոշ ժամանակ ապրել Իտալիայում, հետո վերադարձել հայրենիք։

Հրուշակագործությունը Մարիամի երրորդ մասնագիտությունն է։ Իր մասնագիտությանը սիրահարված պարուհու մտքով երբեք չէր անցնի, որ մի օր պատահական կորոշի ձեռքը վերցնել մի քանի համեղ բաղադրիչ և քաղցր ինչ-որ բան պատրաստել։

Շատերը լուրջ չեն վերաբերվում մարդկանց վրա ֆիլմերի թողած ազդեցությանը։ Դրանք կարող են ոգեշնչել, ընկճել, հոգեհուզական բազմատեսակ ապրումներ տալ, կարող են նաև մարդու ճակատագիրը մի քանի րոպեում հիմնովին փոխել։ Այդպես եղավ Մարիամի պարագայում։ Ֆիլմի դիտման ժամանակ հասկացավ, որ հերոսուհու պես պետք է տրամադրություն փոխանցի մարդկանց, որոշեց փորձել։

Մարիամի պատրաստած առաջին տորթն Իտալիայում ընդունված չէր, մի փոքր փոփոխելով կարողացավ ստանալ հենց նույն տորթից, բայց այլ բաղադրությամբ: Իտալացիները հավանեցին, հավանեց նաև Մարիամն ու իրենից գոհ որոշեց՝ վերջ, ես հուշակագործ եմ դառնում, սակայն հետո տեղի ունեցավ անսպասելին ։

Հետո ամեն բան տեղն ընկավ, ու Մարիամը շարունակեց գործունեությունը։ Այդպես մեկը մեկին ասելով՝ տարածվեց նրա տորթերի համբավը, ու մարդիկ սկսեցին գնել։ Բիզնեսը հիմնադրվեց։

Ութ տարի առաջ հանգստանալու նպատակով Մարիամը վերադարձավ Հայաստան և որոշեց, որ այստեղ էլ կմնա ու կաշխատի։ Կստեղծի իրենն ու Հայաստանում հրուշակագործության ոլորտում փոփոխություններ կմտցնի։ Բացեց հրուշակագործության ակադեմիան, որտեղ սովորողները տարիքային սահմանափաում չունեն, բոլորին միավորում է սերը հրուշակագործության հանդեպ։

Մարիամի նպատակներն ու երազանքները կապված են Հայաստանի ու հայի հետ։ Կարողանալու ենք հասնել այն կետին, որ համաշխարահային մրցույթների ժամանակ հայերը ներկա լինեն, կարողանան ցույց տալ նաև իրենց տաղանդը, բարձր պահել երկրի անունը, ասում է Մարիամն ու հավելում, որ իր առաքելությունը Հայաստանում արդեն սկսված է։

Oct 08, 202215:12
Արմինեն փոքրիկ կտավներ է ստեղծում, որոնք մարդիկ կարող են կրել որպես զարդ. «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Արմինեն փոքրիկ կտավներ է ստեղծում, որոնք մարդիկ կարող են կրել որպես զարդ. «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Արմինե Ստամբոլցյանը ծնունդով Ջավախքից է, որտեղ փոքր հասակում հնարավորություն չի ունեցել մանրամասն ուսումնասիրել նկարչական արվեստը, բայց «ձեռքի հետ» նկարել է։ Հետո մեծացել է ու այլ մասնագիտություն ընտրել, չնայած հոգու խորքում միշտ իմացել է, որ մի օր պետք է նկարչությամբ զբաղվի։ Արմինեն փոքրիկ կտավներ է ստեղծում, որոնք մարդիկ կարող են կրել որպես զարդ, դրանք մեկ օրինակից են պատրաստվում, հենց դա է յուրահատկությունը;

Արտադրական ընթացքը հետաքրքիր է ստացվում։ Թվում է չափսերով փոքր են, պետք է որ հեշտ լինի, բայց արի ու տես, որ ավելի բարդ է ստացվում աշխատանքը։ Արմինեն մանրակրկիտ ու սահուն շարժումներով ստեղծում է այդ փոքրիկ կտավները, որոնք առաջին իսկ հայացքից սեր ու ջերմություն են փոխանցում։

Արմինեն հաճախ մտավախություն է ունեցել, որ մասնագետ նկարիչները գուցե տեսնեն աշխատանքներն ու հասկանան, որ դա պրոֆեսիոնալի աշխատանք չէ, սակայն ժամանակի հետ հասկացել է, որ այն, ինչ սիրով ես անում, դա էլ է համարվում պրոֆեսիոնալ, չնայած մեծ ցակություն ունի նկարչության ակադեմիական գիտելիքներ ստանալ։

Բիզնես կրթությունից բացի Արմինեն նաև, իր խոսքով ասած՝ բիզնես «հոտառություն» ունի։ Սակայն այս աշխատանքը մեծ բիզնես երբեք չի դառնալու, այդպես որոշել է Արմինեն, իսկ պատճառը հստակ է՝ սա հեղինակային աշխատանք է։

Sep 29, 202214:60
Թաղիքից պատրաստված հագուստները փափուկ են և հարմար․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Թաղիքից պատրաստված հագուստները փափուկ են և հարմար․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Լուսինե Ազնաուրյանի բիզնեսում բոլոր իրերն են յուրատեսակ։ Որքան էլ հեղինակը ցանկանաս, մեկ է տարբեր է ստացվելու։ Այդպիսի արվեստի ճյուղ է թաղիքագործությունը, որի շնորհիվ Լուսինեն կյանքում նոր հետաքրքրություն գտավ ու ինչպես իր աշխատանքներն են վառ ու տաք գույներով, այդպես դարձավ նաև իր կյանքը։

Լուսինեն փոքրուց էր հետարքրքված ձեռագործ աշխատանքներով։ Տիկնիկների հագուստներն ինքն էր կարում՝ հելունով և շուղերով։ Այդ ժամանակ ինչ ասես փորձել է, բայց թաղիքագործության մասին չէր լսել, որովհետև հայտնի չի եղել, մոռացված արհեստ էր, որը տարիներ անց Հայաստանում նաև Լուսինեի «թեթև ձեռքով» դարձավ կիրառական արվեստ։

Լուսինեի բիզնեսը արտերկրում ծնվեց։ Այդ ժամանակ դեռ սովորելու փուլում էր, բայց կարողանում էր թաղիքից պատրաստած զարդերը վաճառել, հետո վերադարձավ Հայաստան ու այստեղ ամեն ինչ նորից սկսեց։ Հաճախ մարդիկ լսելով, որ հագուստը բրդի թելից է կարված խուսափում են կրել, բայց թաղիքից պատրաստված թե ամառային, թե ձմեռային հագուստը անչափ փափուկ է և հարմարավետ, ձմռանը տաք է պահում, ամռանը՝ հով։

Թաղիքագործությունը հեշտ արվեստ չէ։ Լուսինեն պատմում է, որ շատ են եղել աշակերտներ, որ մի քանի այցից հետո այլևս չեն եկել, չեն դիմացել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը։ 

Sep 29, 202214:60
Բիզնես ունենալու գաղափարը ծնվեց, երբ Երևանից տեղափոխվեցի Իջևան․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Բիզնես ունենալու գաղափարը ծնվեց, երբ Երևանից տեղափոխվեցի Իջևան․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Լուսինե Պարոնյանը փոքրուց կարծես ենթագիտակցորեն իրեն պատրաստել է հասուն տարիքում բիզնես ունենալուն։ Փոքրիկ աղջիկը դեռ վաղուց արվեստի հետ սեր է ունեցել, ձեռքի աշխատանքներով զբաղվել, պայուսակներ կարել, զարդաքանդակներ ստեղծել, հետագա մասնագիտությունն էլ հենց արվեստի հանդեպ ունեցած սիրուց դրդված ընտրել։ Լուսինեի պատրաստած փոքրիկ պայուսակները կարծես պարզապես աքսեսուար լինեին, բայց արի ու տես՝ դրանց մեջ տեղավորվում էին բազմաթիվ իրեր։

Լուսինեն զգացել է, որ Հայաստանում դեռ դժվար է էկո պայուսակներ կամ առհասարակ ձեռագործ պայուսակներ վաճառելը։ Դրանք ավելի շատ հետաքրքրում են օտարերկրացիներին։ Ամսվա կտրվածքով Լուսինեն վաճառում է 5-ից տասը պայուսակ։ Դա լավ ցուցանիշ է, ասում է ու ավելացնում, որ կտորից պայուսակներն են ամենաշատը վաճառվում։

Լուսինեն հիմնական աշխատանքից բացի զբաղվում է նաև պայուսակների արտադրությամբ, որովհետև դա ոչ միայն բիզնես է դարձել, այև ապրելակերպ, առանց որի կյանքն այնքան էլ լիարժեք չէր լինի։

Sep 09, 202215:01
Սիրանուշ Հակոբյանի ստեղծած հայկական ապրանքանիշն ունի ազգային բնութագիր․այն պետք է հայտնի դառնա ամբողջ աշխարհում․«ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Սիրանուշ Հակոբյանի ստեղծած հայկական ապրանքանիշն ունի ազգային բնութագիր․այն պետք է հայտնի դառնա ամբողջ աշխարհում․«ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մասնագիտությամբ ոճաբան նկարիչ Սիրանուշ Հակոբյանը պատմում է իր՝ արդեն երկար տարիներ գործող բիզնեսի մասին։ Հայկական արտադրության աքսեսուարները հասցրել են գերել շատերի սիրտը, անգամ արտերկրում են հաջողություններ գրանցել։

Ժամանակակից աշխարհում դեռ կան երիտասարդներ, որոնց հետաքրքրում է ձեռագործ աշխատանքը։ Նրանք կարողանում են ինքնարտահայտվել, ցույց տալ իրենց էմոցիաներն ու ստեղծել այնպիսի իրեր, որոնք բարձր կարող են պահել թե՛ իրենց անունը, թե՛ առհասարակ հայի անունը։ Սիրանուշի խոսքով, երիտասարդները սիրով են սովորում իր մոտ, նպատակ ունեն ապագայում շարունակել իր գործն ու հետո փոխանցել եկող սերունդներին։

Սիրանուշի նպատակն է նաև հայկականը ներկայացնել ամբողջ աշխարհում։

Aug 28, 202215:11
Ուսանողական տարիների փորձարկումներն ավարտվեցին բիզնես հիմնելով․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Ուսանողական տարիների փորձարկումներն ավարտվեցին բիզնես հիմնելով․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մարի Ղահրամանյանը առաջին մասնագիտությամբ քիմիկ է, երկրորդով՝ տեխնոլոգ։ Խնամքի և կոսմետիկ միջոցների արտադրությամբ զբաղվելու միտքը ծագել է ուսանողական տարիներին։ Մեկ տարուց ավել խորապես և մասնագիտորեն ուսումնասիրելով խնամքի միջոցները որոշել է, որ պետք է հիմնի խնամքի և կոսմետիկ միջոցների հայկական արտադրություն։

Aug 28, 202214:58
Մաքրամեն Հայաստանում նորաձև է դառնում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մաքրամեն Հայաստանում նորաձև է դառնում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մերինե Գրիգորյանի բիզնեսը դեռ փոքր է, ադպես մտածում է ինքը՝ Մերինեն, սակայն ունեցած հաջողությունները թվարկելով, պահի տակ հասկանում է, որ գուցե շահույթը քիչ է, բայց երկար ճանապարհ ունի անցած ու բազմաթիվ ձեռագործ իրեր, որոնք պատրաստվել են իր ձեռքով, այսօր Հայաստանում և արտերկրում ներկայացնում են Մերինեի սերը արվեստի հանդեպ։ Սա բիզնես է, որի հիմքը սերն է ու հոբբին։

Մերինեն ասում է՝ դե առաջին հայացքից զգացվում է, որ սոցցանցերի էջերում ձեռքի աշխատանքներ են ներկայացված։ Սկզբից սկսել է նկարչությամբ հետո ժամանակի ընթացքում արթնացրել մանկուց սովորած գիտելիքները, ավելի ամրապնդել, էլի ու էլի սովորել և նոր բաներ ստեղծել։

Ներդրումների չափը Մերինեն չի ֆիքսել, ասում է՝ քիչ քիչ է եղել, այսինքն` ստացել է պատվերը, ըստ դրա գնումներ կատարել և այդպես շարունակ, հիմա, իհարկե, գործերը լավ են, անհարժեշտություն կա նաև հավելյալ ներդրումների։

Մաքրամեն այսօր Հայաստանում թրենդային է համարվում։ Լողազգեստի վրայից հագնելու ցանցերն էլ այս ամառվա գլխավոր աքսեսուարը դարձան։ Մինչ Մերինեն պատրաստում է դրանք, մտքում ինքն իր հետ խոսելու ժամանակ հասկանում է, որ դա իսկապես գեղեցիկ բան է, մարդիկ պետք է հավանեն և գնահատեն ձեռքի աշխատանքը այդպես էլ եղավ։


Aug 26, 202214:40
«Բուսաբույժ պապիկիս բաղադրատոմսով պատրաստած խնամքի միջոցները օգնել են ինձ էլ, շատերին էլ»․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

«Բուսաբույժ պապիկիս բաղադրատոմսով պատրաստած խնամքի միջոցները օգնել են ինձ էլ, շատերին էլ»․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մասնագիտությամբ մանկավարժ Հասմիկ Մեհրաբյանը մի օր պատահական տան իրերի մեջ գտնում է ինչ-որ հետարքիր գրառումներ։ Պարզվում է դրանք Հասմիկի պապիկի գրառումներն էին՝ բազմատեսակ բույսերի և բուսաբուժության մասին։ Հետաքրքրությունից դրդված որոշում է ուսումնասիրել դրանք, հետո հասկանում, որ իրեն դուր է գալիս այդ ամենն ու ավելի է խորանում։

Հասմիկը երկար տարիներ քսուկներ ու տարբեր տեսակի խնամքի միջոցներ պատրաստում էր ընտանիքի անդամների, հարազատների և ընկերների համար։ Հետո երբ այդ ամենը տարածվում է, անծանոթ մարդիկ էլ են սկսում հետաքրքրվել, Հասմիկը հասկանում է, որ ժամանակն է աշխատանքն ավելի լուրջ հարթության վրա տեղափոխելը։

Հասմիկը խնամքի միջոցների տարաների վրա գրում է բաղադրությունը, որ մարդկանց համար հասկանալի լինի, արդյո՞ք տվյալ միջոցը ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնի օգտագործման ժամանակ, բայց խոստովանում է նաև, որ կա մի գաղտնի բաղադրիչ, որի մասին չի բարձրաձայնում երբեք։ Դա անվտանգ և օգտակար բաղադրիրչ է։

Հասմիկն իր գործում մասնագիտացել է այնքան, որ կարողանում է անզեն աչքով տեսնել անորակ ապրանքը, սխալն ու խաբեությունը։ Հայ արտադրողի պատասխանատվությունը պետք է բարձր լինի, որ բարձ լինի նաև հայկական արտադրանքի անունն ու կամաց-կամաց վերանա այն կարծրատիպը, թե հայկականն անորակ է, ասում է Հասմիկը։

Aug 21, 202215:09
Նպատակս հայկական էլեմենտներով նորաձև հագուստ ստեղծելն է, որը հպարտությամբ կկրենք․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Նպատակս հայկական էլեմենտներով նորաձև հագուստ ստեղծելն է, որը հպարտությամբ կկրենք․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Քրիստինե Սողոյանի հոբբիներից մեկը ձեռագործ իրեր ստեղծելն է։ 2016 թվականից պայուսակներ էր ստեղծում, հետո միտք առաջացավ հայկական արտադրության հագուստ ստեղծել։ Քրիստինեն ստեղծագործական շեշտը դնում է հայկականության վրա։ 

Aug 11, 202215:06
Մեկ օրում որոշեցինք հրուշակարան ունենալ և ունեցանք․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մեկ օրում որոշեցինք հրուշակարան ունենալ և ունեցանք․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Վարդուհի Ապրեսյանն ու Հասմիկ Ավետիսյաննը տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ են, Հասմիկը՝ պարուհի լեզվաբան, իսկ Վարդուհին՝ զբոսավար ու պարուհի։ Այսօր հրուշակագործ են ու ունեն իրենց սեփական փոքրիկ արտադրամաս խանութը։

Հասմիկին դուր է գալիս քաղցրի բույրը։ Վաղուց է սկսել պատրաստել տարբեր տեսակի քաղցրեղեն, Վարդուհու հետ միասին էլ որոշել է ուժերը ներդնել սեփականն ունենալու մեջ։

Երկուսով են աշխատեցնում իրենց արտադրամաս խանութը։ Շատ են հոգնում, թիմակիցների կարիք էլ շատ են զգում, բայց գիտեն, որ նոր մարդկանց հետ աշխատելուց առաջ պետք է սովորեցնել իրենց ձեռագիրը:

Խանութում ցուցադրված տեսականու մեծ մասը հեղինակային է։ Ունեն նաև հետաքրիր տարբերակներ, օրինակ՝ սպանախով դեսերտը, որն ունի վառ կանաչ գույն ու առաջին հայացքից, թվում է, թե արհեստական գունավորիչներ է օգտագործված, այնինչ սպանախն է այդ վառ գույնի «հեղինակը»։ Ի դեպ, սպանախի համ չունի դեսերտը։

Վարդուհու ու Հասմիկի ծրագրերը շատ հեռու են գնում, վստահ են, Հայաստանը լավ է ընդունել իրենց արտադրանքը , վստահ կարող են ոտք դնել նաև համաշխարհային շուկա։

Aug 11, 202214:36
«Փայտենիի» հաջողության բանաձևը ընտանեկան միջավայրի ստեղծումն է․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

«Փայտենիի» հաջողության բանաձևը ընտանեկան միջավայրի ստեղծումն է․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մասնագիտությամբ մշակութաբան Անահիտ Գևորգյանը երկար տարիներ աշխատել է լրագրության ոլորտում, անկախ թղթակից է եղել։ Բիզնեսով զբաղվելու միտքն անսպասելի է առաջացել, չնայած մինչ դա Անահիտը սեր է ունեցել արվեստի հանդեպ, ստեղծել է ու ոգեշնչվել իր ստեղծածով, սակայն միայն իր համար։ Անահիտի ամուսինը բիզնեսի զարգացման հարցում շատ է օգնում։ Մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց ինչ-որ ձևով կարողանում է փայտի հետ լեզու գտնել։ Անահիտի բիզնես ծրագրերը հստակ են, ցանկությունները՝ մեծ, վստահ է, որ իրերի միջոցով ընտանեկան միջավայրի ստեղծումն է իրենց առավելությունը, որ կարողանում են հաջողել բիզնեսում, իսկ հետագայում նախատեսում են աշխատատեղեր հիմնել։

Aug 10, 202215:03
Զարդի միջոցով ներկայացնում եմ մեր ազգի մեծերին, մոռացված արժեքներն ու խորհրդանիշերը․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Զարդի միջոցով ներկայացնում եմ մեր ազգի մեծերին, մոռացված արժեքներն ու խորհրդանիշերը․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Անահիտ Սարիբեկյանի բիզնես հաջողության գաղտնիքը, որքան էլ զարմանալի է,  քիչ ներդրումն ու շատ աշխատասիրությունն է։ Անահիտի ստեղծած զարդերի մեջ հայկականությունն է գերակշռում։ Ասում է, որ ամեն զարդի մեջ մի գաղափար, միտք ու ջերմություն է դնում։ Ժամանակի ընթացքում Անահիտն զգացել է, որ կարծես թե մենք շատ ենք հեռվացել մեր արմատներից ու ժամանակն է ինչ-որ ձևով նորից վերադառնալու։


Հայաստանում բիզնեսով զբաղվելը և՛ հասանելի է, և՛ հետաքրիր, ասում է Անահիտն ու ուրախությամբ փաստում, որ այս երկրում ամեն բան էլ հնարավոր է ստեղծել, մնում է մեծ ցանկություն ունենալ և լինել գերաշխատասեր։

Jul 31, 202214:49
«ՆախշՏուն»-ի գաթաների մեջ Հայաստանի մարզերում անցկացրած մանկության համն է․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

«ՆախշՏուն»-ի գաթաների մեջ Հայաստանի մարզերում անցկացրած մանկության համն է․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մասնագիտությամբ անգլերենի ուսուցչուհի Մարգարիտ Թաթոսյանն ու գրաֆիկ դիզայնով զբաղվող Գևորգ Զաքարյանն ամուսիններ են, ովքեր համավարակի օրերին աշխատանքի լուրջ խնդիր ունեցան։ Երկուսն էլ որոշեցին, որ բիզնեսի համար վտանգավոր շրջանում էլ հենց պետք է նոր բիզնես ստեղծել։ Մինչ գաթայի բիզնեսով զբաղվելը բազմաթիվ այլ մտքեր են ունեցել, հետո հարց ու փորձ անելով հասկացել են, որ հենց դա կհաջողվի Հայաստանում։

Բիզնեսի համար դժվար փուլում մեծ ներդրումների մասին խոսելն անիմաստ էր, ուստի ամուսինները որոշեցին նվազագույն ծախսերով սկսել գործը։ Մարգարիտն ասում է, որ տարբեր զգացողություններ էր ունենում, երբ գաթան վաճառում էր ընկերներին։ Նրա խոսքով, հենց ընկերներն ու բարեկամները կարողացան այդ դժվար պահին բիզնեսը ոտքի հանել և օգնել այդ անհարմար պահը շրջանցել ու գիտակցել, որ ընկերությունը ընկերություն է, բիզնեսն էլ՝ բիզնես։

Ինչ-որ շրջանում Մարգարիտը զբոսավարի դասերի է մասնակցում ու ծանոթանում մեր պատմությանը։ Գևորգն էլ կողքից հետևելով հասկանում է, որ կարելի է այդ ինֆորմացիան օգտագործել գաթաներին գեղեցիկ տեսք տալու համար։ Այդպես որոշում է օգնել կնոջն ու բիզնեսն ավելի մրցունակ դարձնել՝ հետաքրքիր լուծումներով։

Մարգարիտն էլ Գևորգն էլ յուրահատուկ վերաբերմունք ունեն իրենց ստեղծածի հանդեպ, հավատում են, որ հաջողում են հենց այդ սիրո ու ջերմության շնորհիվ։ Մարգարիտին առաջ գնալու համար ուժ է տալիս նաև այն, որ հաճախ տարեց մարդիկ ուտում են գաթան և հուզմունքով ասում, որ զգում են իրենց մանկության համը։ Նշանակում է, իզուր չէ, որ ամբողջ Հայաստանի բաղադրատոմսերով պետք է պատրաստվեն գաթաներն ու փոխանցեն սիրտ ջերմացնող և լավ հիշողություններ պարգևող պահեր։

Jul 27, 202214:10
Բիզնեսում ներդրումը մի կապ գունավոր թուղթ էր և փուչիկ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Բիզնեսում ներդրումը մի կապ գունավոր թուղթ էր և փուչիկ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Անի Ամսեյանն ու Հակոբ Մազլումյանն ամուսիններ են։ Տարիներ առաջ որոշում են ամեն բան թողնել մի կողմում և երեխաների համար շրջիկ թատրոն ստեղծել։

Անին էլ և Հակոբն էլ հեքիաթերենի համար որոշ ժամանակով դադարեցրել են իրենց մասնագիտական գործունեությունը՝ հույսով, որ Հակոբը մի օր կսկսի երաժշտություն գրել, իսկ Անին՝ իր սիրելի գրքերի աշխարհում կստեղծագործի։ Բայց երկուսն էլ փաստում են, որ սա մի գաղափար էր, որը դարձավ և բիզնես և ապրելակերպ միևնույն ժամանակ։


Jul 22, 202214:59
Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի համար Ardook-ը կայուն եկամտի աղբյուր է դարձել․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի համար Ardook-ը կայուն եկամտի աղբյուր է դարձել․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Շողեր Աթանեսյանը շատ վաղուց մասնակցել է տարբեր սոցիալական ծրագրերի։ Հաճախ շփում ունեցել նաև հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ։ Լրագրողական աչքից էլ հեռու չեն մնացել այն խնդիրները, որոնք այսօր ունեն մայրերը։ Ճիշտ է պատահական է ստացվում սոցիալական ձեռնարկատիրության միտքն ու «Արդուկի» ծնունդը, բայց Շողերը որոշում է հենց այդպես որոշ խնդիրների լուծում տալ։

Քրիստինե Առաքելյանը աշխատանքի մեջ Շողերի փրկությունն է։ Նա առաջին մայրիկն էր, ում Շողերն առաջարկեց միանալ նախաձեռնությանը։ Քրիստինեն բացի հիմանական աշխատանքն իրականացնելուց նաև գրանցնումներն է կատարում։ Այնպես են անում, որ պատվերները հասնեն բոլոր մայրերին։ Հագուստները արդուկվում են, պատրաստվում և ուղարկվում հաճախորդի տուն։ Այս ընթացքում որևէ բողոք չի եղել, ասում է Քրիստինեն, մայրիկներն այնպիսի հոգատարությամբ և ուշադրությամբ են աշխատում, որ բարձր են պահում «Արդուկի» անունը։

Արդուկի իրականացումը բազմաթիվ խնդիրներ լուծելով է հաջողվել։ Շողերը պատմում է դրանց մասին և հպարտությամբ ասում, որ ամեն բան անցյալում է, իսկ եկող մարտահրավերների համար արդեն պատրաստ է, ավելի ճիշտ պատրաստ են՝ ինքն ու թիմի անդամ մայրերը։

Jul 11, 202215:03
Նախնական մեկ ձևարար, մեկ դերձակ և ոչ պրոֆեսիոնալ կարի մեքենաներ, իսկ մեկ ու կես տարի հետո՝ 10 մասնագետ ու բազմաթիվ պրոֆեսիոնալ տեխնիկա․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Նախնական մեկ ձևարար, մեկ դերձակ և ոչ պրոֆեսիոնալ կարի մեքենաներ, իսկ մեկ ու կես տարի հետո՝ 10 մասնագետ ու բազմաթիվ պրոֆեսիոնալ տեխնիկա․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Տերեգիյանց Քրիստինան ինչ-որ ծրագրի ժամանակ գտնում է իր բիզնես գաղափարակից ընկեր՝ Ավետիսյան Արևիկին և Եղիազարյան Սոնային։ Կիսվում մտքերով ու որոշում քիչ ներդրմամբ նոր բիզնես հիմնել, ավելի կոնկրետ՝ եղածը վերափոխել ու նորովի ներկայանալ։

-«Եթե ստեղծում ենք հայկական արտադրության խոհանոցային պարագաներ, ուրեմն որակը պետք է բարձր լինի», այս գաղափարով ոգևորված կանայք քաջ գիտակցում էին, որ եթե որակի մեջ թերանան, հայ արտադրողների անունը «կսևացնեն»։ Արևիկը հպարտությամբ փաստում է, որ կարծրատիպը, թե հայկական արտադրանքը անորակ է և թանկ, միանգամից փոխվում է, երբ մարդիկ ծանոթանում են ապրանքներին, շոշափում, զգում որակը։



Jul 11, 202215:06
Մի տուփ ուրախություն՝ ամսական բաժանորդագրությամբ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մի տուփ ուրախություն՝ ամսական բաժանորդագրությամբ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Գայանե Երիցյանն ու Զարուհի Սարգսյանը մի օր սրճելու ժամանակ հասկանում են՝ ոնց որ թե բիզնես գաղափար է ծնվում։

3 ամիս առաջ ծնվում է «ԲուՏուփիկը»։ 

Գայանեն և Զարուհին բաժանորդագրության միջոցով խաղալիքներ պատվիրելու մշակույթը Հայաստան բերեցին։ Նախաձեռնությունն անսպասելի մեծ արձագանք ստացավ։ Հեղինակները չէին սպասում, որ այդքան կսիրվի։ 

Jun 28, 202214:37
Տորթ՝ «BANKA»-յի մեջ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Տորթ՝ «BANKA»-յի մեջ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հայաստանում միայն Լիլիթ Գասպարյանի մտքով է անցել շատերի կողմից սիրված ճապոնական հայտնի CAN CAKE պատրաստել Հայաստանում։

Անցյալ տարվա հունիս ամսին ճապոնական խանութներում ու սրճարաններում հայտնվեցին տորթեր, որոնք ժողովրդական լեզվով ասած՝ բանկայի մեջ էին։ Դրանք գազավորված ըմպելիքների մետղյա տարաների պես են, նույն ձևով էլ բացվում են, պարզապես թափանցիկ են, և պլաստմասե։ Դրանք սոցիալական հարթակներում միանգամից հայտնի դարձան՝ էսթետիկ էին, հետաքրիր, մարդիկ գնում էին հաճախ միայն լուսանկարելու և սոցհարթակներում հրապարակելու համար։ Այդպես Լիլիթը որոշում է, որ Հայաստանում ել մարդիկ կհավանենք այդ գաղափարն ու բիզնես հիմնում։

Jun 28, 202214:19
Մասնագիտությամբ հատուկ մանկավարժը մաքրամեին նոր կյանք է տվել․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մասնագիտությամբ հատուկ մանկավարժը մաքրամեին նոր կյանք է տվել․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մասնագիտությամբ հատուկ մանկավարժ Սոֆիյա Մովսիսյանը 7 տարի աշխատել է տեսողության խնդիրներ ունեցող երեխաների դպրոցում, հետո երկրորդ երեխայի ծնունդից հետո հասկացել է, որ վաղեմի հմտությունները, որոնք կապված էին ձեռագործության հետ, պետք է արթնացնել ու սկսել նորովի ներկայանալ։ Այդպես հիմնում է սեփական բիզնեսը։ 




Jun 21, 202214:57
Պատերազմից հետո ծնված փոքրիկ ձեռներեցության միջոցով ներկայացնում եմ և՛ իմ, և՛ սահմանին ապրող կանանց աշխատանքները․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Պատերազմից հետո ծնված փոքրիկ ձեռներեցության միջոցով ներկայացնում եմ և՛ իմ, և՛ սահմանին ապրող կանանց աշխատանքները․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Իսկ դուք գիտեի՞ք, որ ամենատարծված կանաչեղեններից մեկին՝ ռեհանին, անվանում են նաև ասպրամ։

Այս էպիզոդի հյուրը՝ Ասպրամ Փարսադանյանը, որոշում է բիզնեսին «Ռեհան» կոչել հենց վերոնշյալ առիթով։ Ասպրամը մասագիտությամբ լրագրող է։ Հեշտ չի եղել մասնագիտությունն ընտրելու որոշում կայացնելը, բայց հաղթում է նա, ով համարձակություն է ունենում ջարդել բոլոր կարծրատիպերն ու առաջ գնալ։

Պատերազմից հետո Ասպրամը որոշում է, որ բիզնես հիմնելը ամենալավ բանն է, որ կարող է անել այդ պահին թե՛ իր, թե՛ համագյուղացի (Տավուշի մարզ, Բերդավան) կանանց համար։


Jun 10, 202214:49
Հայաստանում թղթե լցոններ են արտադրվում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հայաստանում թղթե լցոններ են արտադրվում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»


Այս էպիզոդում պատմելու ենք Լիլիթ Շահնազարյանի բիզնես հաջողության մասին։ Լիլիթի մասնագիտությունները շատ են, քիմիայի հետ առհասարակ կապ չունեցող մարդն այսօր այնքան գիտելիք ունի տվյալ ոլորտից, որ կարողանում է խնամքի միջոցներ արտադրել։ Ոլորտում հաջողություն ունենալուց հետո նորություն էր պետք։ Մի օր Լիլիթը հասկանում է, որ Հայաստանում, որքան էլ տարօրինակ է, որևէ մեկի մտքով չի անցել արտադրել այսպես ասած թղթե լցոններ (դրանց նաև անվանում են թղթե ֆիլլերներ)։ 

 

Jun 06, 202215:02
Ինքնատիպ պայուսակի փնտրտուքի արդյունքում ստեղծվեց հայկական արտադրության պայուսակների բրենդը ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ

Ինքնատիպ պայուսակի փնտրտուքի արդյունքում ստեղծվեց հայկական արտադրության պայուսակների բրենդը ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ

Եթե ոչ վաղ անցյալում լսեինք, որ Հայաստանում այնպիսի կաշվե պայուսակներ են արտադրում, որոնք իրենց տեսքով ու որակով կարող են մրցել այլ երկրների արտադրանքի հետ, մի քիչ գուցե անհավատալի թվար, բայց 2017 թվականին Աննա Միրզոյանը համարձակություն է հավաքում ու որոշում, որ պետք է կաշվե պայուսակներ արտադրի։

Արդեն 5 տարեկան բիզնեսն այսօր կարողանում է արդարացնել իրեն, հայկական արտադրանքի անունը բարձր պահել և շահույթ բերել։

May 30, 202213:21
Պատրաստում եմ այնպիսի զարդեր, որոնք անձամբ կկրեի․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Պատրաստում եմ այնպիսի զարդեր, որոնք անձամբ կկրեի․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Լիլիթ Մոսոյանը կարծում է, որ ձեռագործ աշխատանքներով զբաղվող մարդիկ պետք է այնպիսի բաներ պատաստեն, որ իրենք էլ ցանկանան կրել։ Նրա մասնագիտական հմտությունները նրան շատ են օգնել ներկայիս բիզնեսում հաջողելու հարցոմ։ Չնայած, որ գրեթե իր սովորած մասնագիտությամբ չի աշատել։ Լիլիթն իր զարդերը նախապես է  էսքիզավորում, այդպես քչերն են աշխատում։


May 30, 202214:58
Դարբնիկ գյուղում ուտելի ծաղիկներ են աճեցնում․ ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ

Դարբնիկ գյուղում ուտելի ծաղիկներ են աճեցնում․ ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ

Անի Սահակյանն ու Քնարա Տեր-Հովհաննիսյանն իրար «գտել են» «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շնորհիվ։ Միասին են զբաղվում Զարդենիի բիզնեսով, երկուսով են մեզ հյուր եկել, բայց թիմում էլի մարդիկ կան։

«Զարդենին» յուրահատուկ գաղափար էր, որը կյանք ստացավ Հայաստանի գյուղերից մեկում ու հենց այնտեղ էլ այսօր զարգանում է։ Դա ուտելի ծաղիկների փոքրիկ բիզնես է, որը մեր մեջ ասած մեծանալու բազմաթիվ շանսեր ունի։

Հիմնադիրներից Քնարան Երևանից է բայց «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում տեղափոխվել է Լոռու մարզի կողես գյուղ, որտեղ էլ երեխաներին դասավանդում է ռուսաց լեզու։

Դարբնիկում ոգևորվածությունը մեծ է եղել։ Միտքը նորություն էր, մարդիկ էլ հետաքրքրված, ու ըստ Քնարայի եթե չլիներ տեղացիների օգնությունը, դժվար կլիներ հաջողելը։

Անի պատմում է, որ յուրաքանչյուր ծաղկած ծաղկի հետ նրանց ոգևորվածությունն էլ է ծաղկում, երեխաները ուրախությամբ են սովորում ու համագործակցում։ Դա փոքրիկ հաղթանակ է, որը հետագայում դառնալու է բոլորի մեծ հաղթանակը։

«Զարդենին» բիզնես գաղափար է, որը տարածվելու է Հայաստանով մեկ։ Անին էլ Քնարան էլ վստահ են։

May 18, 202214:37
Մասնագիտությամբ լրագրողն այսօր հայկական արտադրության ձեռագործ ներքնազգեստի բիզնեսով է զբաղվում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մասնագիտությամբ լրագրողն այսօր հայկական արտադրության ձեռագործ ներքնազգեստի բիզնեսով է զբաղվում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Ինչպես սիրում են ասել լրագրողական համայնքում՝ նախկին լրագրող չի լինում։ Իրինա Այվազյանը մասնագիտությամբ լրագրող է, աշխատել է պետական ոլորտում, սիրել է աշխատանքը, բայց մի օր ստացվել է այնպես, որ որոշել է՝  դուրս եմ գալիս աշխատանքից, սկսում եմ ստեղծագործել ավելի ազատ, այդպես ստեղծվել է հայկական արտադրության ներքնազգեստի բիզնեսը:  Իրինան գիտեր, որ ներքնազգեստ կարելը հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ բարդ աշխատանք է։ Միանգամից փոխեց ոլորտը, դա այդքան էլ հեշտ չէր, ինչքան թվում էր կողքից։ Հաայստանում քչերն են կարողացել այս ոլորտում։

Արդեն վաղուց հայկական արտադրանքի մասին կարծիքները փոխվել են՝ դեպի դրականը, բայց մեկ է, կարծրացած կարծիքը, թե հայկականը չի կարող որակյալ լինել, դեռ կա։ Իրինան կարողացել է այնպիսի արտադրանք ստեղծել, որ հայկականի անունը բարձր լինի, իր ստեղծածին նայելով մարդիկ համոզվեն, որ այո՛, հայկականը կարող է և պետք է լինի որակյալ


May 16, 202215:03