Տարած 2
By Tarats
Ես Քրիստիանն եմ։ Միացի՛ր ինձ ամեն շաբաթ օր, ժամը 20:30-ին, Իմ Ռադիոյի եթերում (FM 103.8)։
Տարած 2Nov 09, 2021
Թռչուններ #11 | Տարած 2
Թռչնաբան Ծովինարը պատմում է, թե ինչպես է փետրավոր բարեկամների հանդեպ սիրուց դրդված դարձել գիտնական։ Դրսում թռչնադիտարկման փորձեր անելով խոսում ենք արագիլների համր լինելուց, ագռավների բարձր ինտելեկտից, մեծ երաշտահավի գույներից ու մարդ-վայրի բնություն կապից։ Կարևոր․ հատկապես ձմռան սեզոնին թռչուններին սպիտակ հացով չկերակրել։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
աուդիո շնորհակալություն, տարվա ամփոփում
հանպատրաստից ձայնագրած մտքեր, որտեղ խոսում եմ ամեն ինչից ու ոչնչից։ ուղղակի բարձր տրամադրություն ունեի ու կիսատ թողնելով վաղվա՝ էս տարվա վերջին էպիզոդի մոնտաժը, պարտքս համարեցի դրական էներգիա փոխանցել քեզ։
Սլեքլայն/Slackline #10 | Տարած 2
Ահարոնը պատմում է, թե քանի անգամ է սարերի մեջ ժապավենի վրա քայլելուց ու հնարքներ անելուց համարյա մահացել։ Ծանոթանում ենք մի նոր, էքստրեմալ ու արկածային երևույթի՝ սլեքլայնի հետ, որի մասին մեր տարած հյուրն ունի նաև յութուբի ալիք։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
բառեր, տեքստ, պոեզիա #9 | Տարած 2
«Կյանքը որպես տեքստ, տեքստը որպես կյանք․․․», - իր տարերքն այսպես է նկարագրում պոետ Անահիտը: Առավոտյան լավագույն ընկերս հյուր էր եկել մի բաժակ սուրճի շուրջ ռացիոնալիզացնելու իր կյանքի ամենակարևոր երևույթը՝ բառերը։ Հիշում ենք Բրոդսկուն, Լեոնարդ Քոհենին, Վիոլետ Գրիգորյանին ու կարդում Անահիտի բանաստեղծություններից։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Եվրատեսիլ #8 | Տարած 2
Երկար ու զվարճալի զրույց էմոցիոնալ եվրոֆրան Էռնեստի հետ, որը դպրոցական տարիքից Եվրատեսիլ էր քարոզում։ Իսկ հիմա երգի մրցույթի հետ կապված երազանքներն ավելի հասուն ու ախորժելի են։ Էպիզոդում տարբեր կանխատեսումներ ենք անում, նաև վաղվա կայանալիք մանկական Եվրատեսիլի մասին։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
DC Comics #7 | Տարած 2
DC թե՞ Marvel, Marvel, թե՞ DC: Իսկական երկրպագուները անիմաստ համեմատություններ չեն անում, այլ վայելում են այն, ինչ սիրում են։ Էլենն այնքան տարած է, որ կինոկոմիքսներից ոգեշնչված ուզում է սովորել ու աշխատել կինոինդուստրիայում, ասեմ ավելին՝ հենց DC-ում։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Աշխատամոլություն (աշխատանք) #6 | Տարած 2
«Հանգիստն ինձ ներվայնացնում է, ես չեմ կարող պառկել արևի տակ ու նայել ծովին, բնությանը», - ասում է աշխատամոլ Ռոզան (ig: @prshik_) ու պատասխանում իր գործնական հեռախոսազանգին։ Դրսերում ձայնագրված էպիզոդ, որտեղ տեղից տեղ ենք քայլում, վազում, մինչև հասնենք գրքի շնորհանդեսին։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Հարվածային գործիքներ #5 | Տարած 2
Կաթիլ, Կայթ և մի շարք այլ խմբերում նվագող Գրիգոր Դավթյանը շնորհակալություն է հայտնում սիրելի հարևաններին, որ չեն բողոքել փոքրուց տանը հարվածայիններ, հատկապես հայկական կոպալ ու դհոլ նվագելու պատճառով։ Տարած Գրիգորն ասում է, որ կոպալի ձայնից ամբողջ շենքը ցնցվում էր։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Billie Eilish #4 | Տարած 2
Վարազդատը Բիլլի Այլիշին գիտի ու երկրպագում է 2016-ից, երբ վերջինս դեռ մի քանի հարյուր հազար հետևորդ ուներ (ներկայիս հարյուրավոր միլիոնների հետ համեմատ)։ Այս էպիզոդը բավականին խիտ է․ վերլուծել ենք երգչուհու տեսահոլովակները, երգերից մեկը թարգմանել հայերեն, իսկ վերջում մեր տարած հյուրը գեղեցիկ կատարում է նվիրել բոլորիս։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Տիեզերք #3 | Տարած 2
Ֆեյսբուքում հայտնի Տիեզերք խումբը գիտես չէ՞։ Դրա հետևում կանգնած են Հարութը, Տաթևն ու Ադամը։ Նրանք մի քանի տարվա ընթացքում թողարկել են գիրք, լուսաբանել են այս տարվա Հայաստանում տեղի ունեցած Ստարմուս փառատոնը, վարել տիեզերքի թեմայով տարբեր միջոցառումներ, ունեն փոդքաստ․․․ Մի խոսքով, այս երիտասարդները շատ խոստումնալից են։ Տարածն էլ նրանց հետ ծանոթանալու լավ առիթ է։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Պար #2 | Տարած 2
Նախօրոք ասեմ՝ էպիզոդում բարձրակրունկներով պարելու ենք high heels։ Սովորեցինք, որ այս ոճում կարևոր է ուսերը միշտ հետ պահել։ Իսկ Մարին իմ հին ընկերներից է, որը պարում է ամեն հնարավոր տեղ, անգամ երբ աշխատում էր դեղատանն ու բարձր տրամադրություն թելադրում իր հաճախորդներին։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Բույսեր #1 | Տարած 2
Ավելի երկար էպիզոդներ, ավելի տարած մարդիկ․․․ Սիրելիներ, Տարածը վերադառնում է երկրորդ եթերաշրջանով ու նոր ձևաչափով։
Քնարն իմ գործընկերն է, որն ամեն ինչ կաներ, անգամ աշխատանքից էլ դուրս կգար, որ միայն բույսերով ապրեր։ Էպիզոդում բազմացնում/վիրահատում ենք նրա սիրած բույսերից մեկին։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Արևմտահայերեն | Տարած #31
Արևմտահայերեն Wordle (Բառիկ) խաղի համահեղինակ Շահենը պատմում է «զուգահեռ» հայերենի, դրա օգտագործման ու արդիականացման կարևորության և գեղեցկության մասին։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @antarapann կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Բադմինթոն | Տարած #30
Եթե այս էպիզոդից հետո չուզենաս՝ գնալ բադմինթոնով զբաղվել կամ գոնե խաղերին մարզադաշտից հետևել, ուրեմն չգիտեմ․․․ Լիլիթը Հայաստանի առաջատար բադմինթոնիստուհին է, որը սիրով եկել է այդ էլեգանտ սպորտաձևով բոլորիս վարակելու։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @antarapann կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Անգլիայի թագավորական ընտանիք | Տարած #29
Թեև Ժասմինը մի քիչ չափազանցրած համարեց իրեն թագավորական ընտանիքով տարած անվանելը, բայց ես հո գիտեմ, որ նա տիրապետում է Անգլիայի գլխավոր ներկայացուցիչների նիստ ու կացի, անունների, ամեն մանր-մունր բաների մասին բոլոր տեղեկություններին։ Լսի՛ր ու ինքդ կհամոզվես։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @antarapann կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Արաբական մշակույթ | Տարած #28
Ինչպե՞ս կնստեին երկու ընկերներ ու կխոսեին մեկի շատ արևադարձային ու մասնագիտական տարերքի մասին։ Հենց այնպես, ինչպես ես ու Սոնան։ Տարածի այս ջերմ, սիրուն պատմություններով ու տեղեկություններով լի էպիզոդը ձայնագրել ենք EVN Report-ի ստուդիայում։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Սերիալներ | Տարած #27
Դալեկը (@haydalek) եկել է պատմելու շատերիս սիրելի, ամենօրյա ուղեկցորդ երևույթի մասին։ Սերիալներ նա նայել սկսել է 2008-ից, այն ժամանակվանից, երբ Տարածի լսողներիս մեծ մասը դեռ դրսում վազվզում ու խաղում էր։ Ռաֆո՜, ծերացար։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Բարբի | Տարած #26
Համարյա 25-ամյա Աննան ժամանակին Հայաստանում (կամ Երևանում, (զուտ Աննան լավ չի հիշում)) Բարբի տիկտիկների ամենամեծ հավաքածու ունեցողն էր։ Հավաքածուից երկուսին նա իր հետ բերել էր տաղավար ու այդպիսով ես տեսա, հպվեցի, շոշափեցի իմ կյանքի առաջին իսկական Բարբիին։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Քարդաշյաններ | Տարած #25
Քեզ չի թվում, էպիզոդն իրոք Քարդաշյանների մասին է: Ես էլ, տարած Արփին էլ խորհուրդ ենք տալիս թեթև ականջով լսել այս բովանդակությունը։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Կարգին հաղորդում feat. դինոզավրի անեկդոտ | Տարած #24
Պատկերացրու` ստուդիա ես կանչում երկար տարիների մտերիմ ընկերներիդ (Լիդա և Դիանա), որոնք առաջին հայացքից լուրջ մարդիկ են, բայց ամեն պահի Կարգին հաղորդումից մեջբերումներ են անում ու ծիծաղում։
Հ․Գ․ հուսամ այս էպիզոդի համար ինձ Հանրային ռադիոյից չեն հեռացնի։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
մինի տարած | հորոսկոպի ամեն նշանի մասին (Աստղագուշակ)
Խոստացած բոնուս էպիզոդը, որին բոլորս էինք սպասում։
Ուղղակի պետք է հարմար տեղավորվել ու լսել մեր, մեր սիրելիների ու գուցե նաև չսիրելիների մասին։ Լսի՛ր նաև Աստղագուշակ/Հորոսկոպի էպիզոդը, տիեզերական մանրամասներին էլ ավելի մոտիկից ծանոթանալու համար։
Տարածի բոնուս էպիզոդները իմ սեփական նախաձեռնությունն են և որպես աջակցություն կխնդրեմ փոդքաստով կիսվես ընկերներիդ հետ
Խաղաքարտեր | Տարած #23
Էպիզոդ այն մասին, թե ինչպես են խաղաքարտերն օգնել պատերազմի գերիներին փախչել բանտից, թե որքան յուրօրինակ է յուրաքանչյուրիս ձեռքերում խաղաքարտերի դասավորությունը, որի կրկնվելու հավանականությունն անգամ շատ քիչ է։ @aram_ellusionist-ը (TikTok) ծանոթացնում է խաղաքարտերի իր հավաքածուին։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Աստղագուշակ/Հորոսկոպ | Տարած #22
Աստղերը հուշում են ու պարտադրում, որ դու պիտի լսես այս էպիզոդը՝ հանուն տիեզերական խաղաղության։ Աննան այնքան տարած է, որ, հիմնվելով մոլորակների դիրքերի վրա, ընկերներին խորհուրդ է տալիս՝ ինչ անել, ինչից հեռու մնալ և այլն։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Կրիպտոարժույթներ | Տարած #21
Ի՞նչ է NFT-ն, ի՞նչ է կրիպտոն, ինչպե՞ս այն աճեցնել, ջրել, պահել․․․ Ռոզին եկել է մեզ ապագայի համամարդկային արտաժույթների մասին հնարավորինս պարզ բացատրելու։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Ֆենտեզի/Fantasy | Տարած #20
Անհնար է՝ այս էպիզոդը մինչև վերջ լսելուց հետո չուզենաս նորից վերցնել այ աայն կիսատ թողածդ գիրքը կամ էլ արագ-արագ բացել ցուցակդ ու առաջին պատահած պատմությունը կարդալ։ Ինձ մոտ, որ այդպես եղավ Սվետայի տարերքի՝ ֆենտեզի աշխարհի հետ շփումից հետո։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Հայկական մուլտեր | Տարած #19
Տարածները չունեն տարիքային ու «ոլորտային» սահանափակումներ, և այս էպիզոդը դրա վառ ապացույցն է։ Կարևորը հիշենք՝ անիմացիան միայն մուլտիկը չէ և դրանք միայն երեխաների համար չեն նկարված։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Շներ feat. Տեո | Տարած #18
Շներին շատերս ենք սիրում, բայց ոչ բոլորս ենք ամեն օր, ամեն հնարավոր անկյուններից, ամեն տեղ նկարում նրանց, հիանում ու հուզվում, ինչպես Լիանան։ Էպիզոդը նվիրվում է աշխարհի բոլոր շունիկներին՝ մեր այսօրվա տարածի ոսկեգույն ռետրիվեր Տեոյի գլխավորությամբ։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
the Beatles | Տարած #17
Թե ինչպես իրավաբան Արամը մանկապարտեզի տարիներից սկսեց արագորեն անգլերեն սովորել, որ հասկանա՝ ինչի մասին է երգում իր պաշտելի Beatles-ը։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Նորաձևություն | Տարած #16
Երբ ասում եմ`այսօրվա տարածը հայտնի է, չեմ խաբում: Jhangirian բրենդի հիմնադիր Նարեկն անկեղծանում է իր մանկությունից ի վեր ձևավորված տարերքի մասին:
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Ֆրիդա Կալո | Տարած #15
«Ինչ-որ մեկով» տարված լինելու գաղափարն ինձ միշտ ավելի հետաքրքիր է թվացել։ Այս էպիզոդի «ինչ-որ մեկին», գոնե դեմքով, գիտենք բոլորս, բայց այն ամենը, ինչ պատմում է Շուշանիկը, ստիպում է նրա պես գնալ ու վերցնել Ֆրիդա Կալոյի մասին առաջին պատահած գիրքն ու խրվել մեքսիկացի ամենավառ կերպարներից մեկի կյանքի մեջ։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Ֆուտբոլ | Տարած #14
Շրջապատումդ քանի՞սն են ֆուտբոլի մեծ երկրպագուներ։ Երևի կեսը, կեսից ավելը, կեսից մի՜ փոքր քիչ։ Բայց հավատա՝ Ռոբերտը շատ ավելի տարած է, ունի մոտ 80 մարզաշապիկների հավաքածու, որոնց մի մասն էլ ստորագրված են, ու սովորական ֆանատից դարձել է ֆուտբոլային մեկնաբան։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
մինի տարած | ի՞նչ է վեգան կոսմետիկան ու հագուստը (Սննդակարգ)
Քայլ 1. Լսի՛ր Սննդակարգի մասին էպիզոդը:
Քայլ 2. Վերադարձիր այս բոնուս էպիզոդին ու իմացիր, թե ինչ է cruelty free-ն ու վեգան կոսմետիկան, որի մասին պատմում է սննդակարգային փորձարկումների վրա տարած Անին:
Դե էլ չասեմ, որ մինի տարածները հասանելի են միայն փոդքաստինգի հարթակներում, միայն ու միայն քեզ համար:
Կինո | Տարած #13 feat. Filmlog
Ինչո՞ւ են կոմիքսային բլոքբաստերները կործանում կինոինդուստրիան, ինչո՞ւ է Փոլ Թոմաս Անդրեսոնի վերջին ֆիլմն այդքա՜ն լավը, իսկ Նետֆլիքսը՝ ավելի վատը, քան HBO-ն։ Տարածի հյուրը «Ֆիլմլոգ» փոդքաստի հեղինակ, կինո էնտուզիաստ Ներսեսն է։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Մեքենաներ | Տարած #12
Ալիսը պնդում է, որ իր կյանքի վերջին 3 տարիների մեծ մասն անցկացնում է մեքենայում, թեև դրանց հանդեպ սերը գալիս է վաղ տարիքից, երբ տիկնիկների փոխարեն նախընտրում էր խաղալիք մեքենաները։ Ըստ այսօրվա տարածի՝ մեքենայի մասին սեփական երեխայի պես պիտի հոգ տանես։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
մինի տարած | K-POP (BTS)
EXCLUSIVE CONTENT ALERT!
Այն ինչ լսում ես՝ միայն փոդքաստինգի հարթակներում է հասանելի: Բարի խորհուրդս քեզ՝ լսի՛ր BTS-ի մասին էպիզոդը, նախքան առաջին բոնուսը, որտեղ Գոհարը շատ մանրամասն պատմում է ոլորտի մասին: Ես, որ k-pop-ի սիրահար չեմ, միևնույնն է, շատ կլանվեցի:
Սննդակարգ | Տարած #11
Վեգանություն, բուսակերություն, հումակերություն, ՍՈՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (այո)․․․ Անին իր օրգանիզմի հետ շատ փորձարկումներ է կատարել, որոնց հիմքում պատասխանատու կենսակերպն է՝ հանուն Երկիր մոլորակի և կենդանիների։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Կակտուսներ | Տարած #10
Արմենն այն մարդկանցից է, որին դեռ փոդքաստի ստեղծման առաջին օրերից էի ուզում հյուր կանչել։ Նա ունի շուրջ 1000 կակտուս, որոնց պահում է սեփական, հատուկ կակտուսային ջերմոցում ու խոստովանում է՝ այսքան տարիների ընթացքում վաճառել է միայն մեկ կակտուս (500 դրամով, հավեսի համար)։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Ռուսաստանի պատմություն | Տարած #9
Ենթադրում եմ՝ էպիզոդի վերնագիրը մոտդ լիքը հարցեր է առաջացրել։ Մինչ հրապարակելը ում ասում էի, որ հաջորդ հյուրս Ռուսաստանի պատմության վրա է տարած, առաջին արձագանքը լինում էր՝ էդ ո՞նց, այսի՞նքն, վաո՜ւււ․․․ Այ, որ լսես Ելենային, ում համալսարանում Տռոցկու վկա են անվանում, բոլոր հարցերիդ պատասխանները կստանաս։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Ինդի երաժշտություն | Տարած #8
Արթուրը եթերը գողացավ... Բանն այն է, որ նա տարիներ շարունակ եթեր է դուրս եկել ու քո պես լսողին ներկայացրել այն ժամանակ Հայաստանում դեռ տարածում չգտած ինդի (indie) երաժշտությունը։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Miley Cyrus | Տարած #7 [տոնական]
Հուսամ՝ այս էպիզոդից հետո ինձնից չես հիասթափվի (լօլ)։ Տոնական տարածը ես եմ՝ շոուի հեղինակ Քրիստիանը, ով գրեթե 11 տարի է, ինչ երգչուհի Մայլի Սայրըսի մե՜ծ երկրպագու է։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Գեյմինգ | Տարած #6
Ռուդոլֆը խոստովանում է, որ իր խաղային համակարգերի, սկավառակների ու նմանատիպ այլ բաների վրա ծախսած գումարով խանութից մի նոր մեքենա կգներ։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
BTS | Տարած #5
Գոհարը սովորական Army/K-popper չէ. BTS խմբի հանդեպ տարերքը նրան ծանոթացրել է կորեերենի ու Հարավային Կորեայի այդքան հեռու, բայց շատ կլանող մշակույթի հետ։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Արագած լեռ | Տարած #4
Բոլորս էլ (երևի) ունենք արշավներ սիրող կամ լեռնագնաց ծանոթ, ով միշտ տարբեր գագաթներից նկարներ է հրապարակում սոցիալական ցանցերում, միշտ ծանր ուսապարկով է, ոչ առօրյա հագուստով: Այդպիսին է նաև Սամվելը, ով լեռնագնացների համայնքում հայտնի է որպես Արագածի տարած:
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Իմ Ռադիոյի պաշտոնական կայք՝ imradio.armradio.am
Օծանելիք | Տարած #3
Տարածի հերթական հերոս Տաթևիկի համար կորոնավիրուսը չարիք ու տանջանք էր, քանի որ նա զրկվել էր իրեն երջանկություն պարգևող միակ բանից՝ օծանելիքի հոտը զգալուց։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Իմ Ռադիոյի պաշտոնական կայք՝ imradio.armradio.am
Մասշտաբային մոդելավորում | Տարած #2
Պատկերացրեք՝ ունեք մի տարերք, որը հաճախ, կատակի տալով, համեմատում են խաղալիքների՝ լեգոների հետ։ Նարեկին, մեր այսօրվա տարածին, դա դուր չի գալիս, քանի որ իր մանրակերտերը սարքելուց նա առնչվում է քիմիայի, պատմության, ֆիզիկայի ու մաթեմատիկայի հետ։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Իմ Ռադիոյի պաշտոնական կայք՝ imradio.armradio.am
Սնկեր | Տարած #1
Իմ առաջին հյուրին վաղուց եմ ճանաչում, ով ոգևորությամբ պատմում է սնկերի թագավորության ներկայացուցիչների հանդեպ իր տածած սիրո, համակրանքի, հարգանքի ու ամեն ինչի մասին:
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30
Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:
Իմ Ռադիոյի պաշտոնական կայք՝ imradio.armradio.am
Տարած. թիզեր | Առաջին էպիզոդը՝ 13.11.2021
Բաժանորդագրվի՜ր Spotify-ում, Apple/Google Podcasts-ում, որ բաց չթողնես (յուհո՜ւ)