Skip to main content
ԹատրON

ԹատրON

By Արմինե Դանիելյան

Պահպանելով ավանդույթները՝ Իմ ռադիոն սկսում է նոր նախագիծ` «ՌադիոթատրON»։

Երբևէ մտածել եք` ինչպես է անցնում աուդիոներկայացման ստեղծագործական ընթացքը` ռեժիսորի ընտրությունից մինչև վերջնական ձայնագրություն։
«ՌադիոԹատրON» փոդքասթը ներկայացնելու է ողջ ընթացքն ու կուլիսային գաղտնիքները։
Ամեն ուրբաթ օրագիր էպիզոդների միջոցով Արմինե Դանիելյանի հետ կտեսնենք՝ ինչպես է Իմ ռադիոյի փոքրիկ ստուդիայում ներկայացում ծնվում, իհարկե, ամսվա վերջին ուրբաթ օրը հնարավորություն կունենանք նաև վայելել հենց ներկայացումը։
Currently playing episode

Էպիզոդ 11 | Գոյ․ «աբսուրդի» թատրոն

ԹատրONDec 16, 2022

00:00
11:06
ՌադիոթատրON | «Ծերունին և ծովը»

ՌադիոթատրON | «Ծերունին և ծովը»

Ռադիոբեմադրություն

Էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին և Ծովը»


Դերերում

 Հեղինակ ` Դավիթ Գասպարյան,

                   Ծերունի- Հակոբ Հակոբյան

                   Մանոլի- Էմմի Սարդարյան

Բեմադրող ռեժիսոր` Հրանուշ Չիչակյան

Հաղորդման հեղինակ` Արմինե Դանիելյան

Հնչյունային ռեժիսոր` Արսեն Հայրապետյան 


Նախագիծն իրականացրել է Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքը՝ Իմ ռադիոն 


May 17, 202443:13
ՌադիոթատրON | Ձայնագրություն. մոնտաժ

ՌադիոթատրON | Ձայնագրություն. մոնտաժ

Այսօր մեր գլխավոր ու վերջին փորձն է, երևի դա է պատճառը, որ մի տեսակ լարված ենք։ Երեք ժամից ավելի ձայնագրության էինք, անցավ ակնթարթի պես։ Ռադիոյի լեգենդար շենքի ոչ պակաս լեգենդար ստուդիան վերածվեց թատրոնի և այն էներգետիկան, որը փոխանցեցին դերասանները մեզ ուղղակի ֆանտաստիկ էր։

Շատ հուզված ենք՝ Իմ ռադիոյում առաջին անգամ ռադիոներկայացում է բեմադրվել՝  Էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին և ծովը»։ 

May 04, 202414:23
ՌադիոթատրON | Դերաբաշխում. առաջին փորձ

ՌադիոթատրON | Դերաբաշխում. առաջին փորձ

Անցյալ շաբաթ ռադիոթատրոնի առաջին էպիզոդն էր և հուսամ լսեք եք, եթե ոչ՝ ուրեմն այս եթերից հետո, անպայման միացրեք ու լսեք, որպեսզի իմանաք՝ ով է մեր առաջին ռեժիսորը և ինչ ստեղծագործություն է բեմադրելու։ 

Այս էպիզոդում միասին կբահայտենք՝ ովքեր են դերակատարները և ինչպես է անցնում առաջին փորձը։

Apr 26, 202413:41
ՌադիոթատրON․ սկսում ենք

ՌադիոթատրON․ սկսում ենք

Պահպանելով ավանդույթները՝ Իմ ռադիոն սկսում է նոր նախագիծ` «ՌադիոթատրON»։

Երբևէ մտածել եք` ինչպես է անցնում աուդիոներկայացման ստեղծագործական ընթացքը` ռեժիսորի ընտրությունից մինչև վերջնական ձայնագրություն։ 

«ՌադիոԹատրON» փոդքասթը ներկայացնելու է ողջ ընթացքն ու կուլիսային գաղտնիքները։

Ամեն ուրբաթ օրագիր էպիզոդների միջոցով Արմինե Դանիելյանի հետ կտեսնենք՝ ինչպես է Իմ ռադիոյի փոքրիկ ստուդիայում ներկայացում ծնվում, իհարկե, ամսվա վերջին ուրբաթ օրը հնարավորություն կունենանք նաև վայելել հենց ներկայացումը։

 

Դե ինչ, այս էպիզոդում պատմում ենք մեր նոր ներկայացման պատմությունը․ ով է ռեժիսորը, որ ստեղծագործությունն է ընտրել, ինչպիսին էր ռադիոբեմադրության առաջին փուլը և ոչ միայն։

Apr 22, 202413:46
Էպիզոդ 67 | Կապանի դրամատիկական թատրոն

Էպիզոդ 67 | Կապանի դրամատիկական թատրոն

Այս էպիզոդում կխոսեմ Կապանի դրամատիկական թատրոնի և «Կարուսել» բեմադրության մասին, կպատմեմ՝ ինչ ներկայացումներ ունեն խաղացանկում, արդյոք առաջիկայում առաջնախաղեր ունենալու են, ինչ դժվարություններ ունի թատրոնն այսօր և ոչ միայն։


Mar 31, 202414:55
Էպիզոդ 66 | «Ի՞նչ գույն ունեն զգացմունքները». «Խաղարան» տիկնիկային թատրոն

Էպիզոդ 66 | «Ի՞նչ գույն ունեն զգացմունքները». «Խաղարան» տիկնիկային թատրոն

Այս էպիզոդում պատմում եմ «Խաղարան» տիկնիկային թատրոնի և «Ի՞նչ գույն ունեն զգացմունքները» բեմադրության մասին. դժվար էր Հայաստանում ամեն ինչ սկսել զրոյից, արդյոք Արցախից կարողացան տիկնիկները բերել, որտեղ են այժմ խաղում ներկայացումները, ովքեր են այս պահին ստեղծագործում թատրոնում և ոչ միայն։ 

Mar 22, 202415:45
Էպիզոդ 65 | «Մամայի համար» փաստագրական ներկայացում․ ԲԱՑ Հարթակ 

Էպիզոդ 65 | «Մամայի համար» փաստագրական ներկայացում․ ԲԱՑ Հարթակ 

Այս էպիզոդում պատմում եմ վավերագրական թատրոնի և «Բաց Հարթակի» մասին. ինչպիսի պատմություններ են ընկած «Մամայի համար» ներկայացման հիմքում, ինչպես են այդ փաստերը հավաքել, պիես դարձրել ու բեմադրել, ովքեր կարող են ստեղծագործել այս հարթակում և ոչ միայն։

Mar 16, 202414:29
Էպիզոդ 64 | Պրեմիերա «Էստեբան». ներկայացում աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձի մասին 

Էպիզոդ 64 | Պրեմիերա «Էստեբան». ներկայացում աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձի մասին 

Այս էպիզոդում պատմում եմ Գաբրիել Գարիսա Մարկեսի և «Էստեբան» բեմադրության մասին. ինչով է պատմվածքը գրավել երիտասարդ ռեժիսորին, արդյոք փոփոխությունների ենթարկել է ստեղծագործությունը, ովքեր են դերակատարները, ինչ տրամադրություն փոխանցեց  բեմադրությունը և ոչ միայն։ 

Mar 08, 202414:58
Էպիզոդ 63 | Պրեմիերա «Հիշիր, բժիշկ, հիշիր». Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն 

Էպիզոդ 63 | Պրեմիերա «Հիշիր, բժիշկ, հիշիր». Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն 

Այս էպիզոդում պատմում եմ Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական թատրոնի և նոր առաջնախաղի մասին. ինչու է ռեժիսորն այդ պիեսն ընտրել, ովքեր են մարմնավորում կերպարներին, արդյոք առաջիկայում նոր բեմադրություններ ունենալու են,  ինչ դժվարություններ ունի թատրոնն այսօր և ոչ միայն։ 

Feb 23, 202415:28
Էպիզոդ 62 | «Փոքրիկ Իշխանը». Խամաճիկների պետական թատրոն  

Էպիզոդ 62 | «Փոքրիկ Իշխանը». Խամաճիկների պետական թատրոն  

Այս էպիզոդում պատմում եմ Խամաճիկների պետական թատրոնի և «Փոքրիկ իշխանը» ներկայացման մասին,  կպատմեմ՝ ինչով է առանձնանում թատրոնի այս տեսակը, ով է ներկայացման ռեժիսորը, ովքեր են ստեղծագործում թատրոնում, արդյոք առաջիկայում ունեն առաջնախաղեր և ոչ միայն։

Feb 16, 202415:11
Էպիզոդ 61 | «Սիրո պատմություն Նյու Յորքում». Մյուզիքլ

Էպիզոդ 61 | «Սիրո պատմություն Նյու Յորքում». Մյուզիքլ

Հայ թատրոնի պատմությունն ուսումնասիրելով` կտեսնեք՝ մյուզիքլներ շատ չեն բեմադրվել, բայց հետաքրքիրն այն է, որ ամերիկյան համարվող այս երևույթի որպես ժանրի ձևավորման հիմքում ընկած է հայազգի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի «Օքլահոմա» բեմադրությունը:

Անցյալ տարի, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրվել է «Սիրո պատմություն Նյու Յորքում» մյուզիքլը։ Բեմադրության սյուժետային հիմքն ամերիկյան ամենահայտնի «Վեսթսայդյան պատմությունն» է, որն էլ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսից էր վերցված:  

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ մյուզիքլ ժանրի առանձնահատկությունների և «Սիրո պատմություն Նյու Յորքում» ներկայացման մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ինչու է հենց այս պատմությունն ընտրել, արդյոք նախկինում մյուզիքլ բեմադրելու փորձ ունեցել է, ովքեր են մարմնավորում հերոսներին և ոչ միայն։ 

Feb 09, 202412:57
Էպիզոդ 60 | Պրեմիերա «Շան սիրտը». Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն 

Էպիզոդ 60 | Պրեմիերա «Շան սիրտը». Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն 

Անցյալ տարվա վերջին՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բեմադրվեց գրողի «Շան սիրտը» վիպակը, որը Խորհրդային տարիներին երկար ժամանակ արգելված էր։  Չդիտել ու չանդրադառնալ  ներկայացմանը պարզապես չէի կարող։ 

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ Միխայիլ Բուլգակովի և «Շան սիրտը» բեմադրության մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ինչու է հենց այս ստեղծագործությունն ընտրել, ովքեր են մարմնավորում կերպարը, արդյոք դժվարություններ ունեցել են փորձերի ընթացքում և ոչ միայն։ 

Feb 02, 202414:54
Էպիզոդ 59 | Պրեմիերա «Կալիգուլա». Բաբելոն թատրոն

Էպիզոդ 59 | Պրեմիերա «Կալիգուլա». Բաբելոն թատրոն

Երևանի ամենահին, նախկին հրշեջների շենքն այժմ ծառայում է արվեստի մարդկանց, ովքեր, չնայած դժվարություններին, ստեղծագործում են։ Խոսքը «Բաբելոն» թատրոնի մասին է, որն այլընտրանքային թատրոն է՝ բառի ամենալայն իմաստով։ Այնտեղ կազմակերպվում են տարբեր երաժշտական խմբերի համերգներ, անցկացվում են հետաքրքիր միջոցառումներ, բեմադրվում են էքսպերիմենտալ ներկայացումներ։ Օրեր առաջ, թատրոնում տեղի ունեցավ «Կալիգուլա» ներկայացման առաջնախաղը։


Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ «Բաբելոն» թատրոնի և «Կալիգուլա» ներկայացման մասին, կպատմեմ՝ ով է բեմադրության ռեժիսորը, ովքեր են ստեղծագործում այնտեղ, ինչ ներկայացումներ կարող եք դիտել, ինչով են առանձնանում հայաստանյան մյուս թատրոններից  և ոչ միայն։ 



Jan 19, 202415:25
Էպիզոդ 58 | Պրեմիերա «Անհետացում». Գյումրու երիտասարդական թատերախումբ 

Էպիզոդ 58 | Պրեմիերա «Անհետացում». Գյումրու երիտասարդական թատերախումբ 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Արշալույսյանը բեմադրեց իր հեղինակած «Ճիչ» պիեսն ու հայտվեց թատերական աշխարհում, հետագայում ստեղծեց իր թատերախումբը և սկսեց ստեղծագործել։ 2023-ի դեկտեմբերին կայացավ նրա բեմադրությամբ «Անհետացում» ներկայացման առաջնախաղը։

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ Գյումրու երիտասարդական թատերախմբի և «Անհետացում» ներկայացման մասին, կպատմեմ՝ ովքեր են ստեղծագործում թատերախմբում, որտեղ են խաղում ներկայացնումները, որոնք ենք նորաստեղծ խմբի դժվարությունները և ոչ միայն։

Jan 15, 202415:05
Էպիզոդ 57 | «Իմ նոր տարի». Երգի պետական թատրոն

Էպիզոդ 57 | «Իմ նոր տարի». Երգի պետական թատրոն

Ասում են՝ տարին ինչպես սկսես, այնպես էլ այն կշարունակվի, ու հենց դրա համար որոշեցի ԹատրON-ի տոնական եթերում պատմել տարիներ շարունակ որակ և ճաշակ թելադրող Հայաստանի Երգի պետական թատրոնի «Իմ նոր տարի» երաժշտական ամանորյա ներկայացման մասին։ Եկեք միասին վայելենք հայտնի և սիրված երգերն ու տեսնենք՝ իրենք ինչ հեքիաթ են պատմում մեզ ու փոքրերին։

Jan 02, 202414:09
Էպիզոդ 56 | Պրեմիերա. «Ինկած բերդի իշխանուհին»

Էպիզոդ 56 | Պրեմիերա. «Ինկած բերդի իշխանուհին»

Այս էպիզոդում պատմում եմ Լևոն Շանթի և թատրոնի նոր առաջնախաղի մասին. արդյոք ռեժիսորը հավատարիմ է մնացել ստեղծագործությանը, ովքեր են դերակատարները, ինչով է առանձնանում այս բեմադրությունը և ոչ միայն։


Dec 22, 202315:29
Էպիզոդ 55 | «Գիշատիչների խնջույքը». «Երվանդ Ղազանչյան» թատերասրահ 

Էպիզոդ 55 | «Գիշատիչների խնջույքը». «Երվանդ Ղազանչյան» թատերասրահ 

Հաճախ եմ կարդում գործեր, որոնք ստիպում են մտածել մարդու գոյության, կյանքի իմաստի, աշխարհում նրա դերի, ներաշխարհի, զգացմունքների մասին։ Արևմտահայ գրող Վահե Քաչայի ստեղծագործությունները հենց դրա համար եմ սիրում. նրա գործերում նկատելի են էքզիստենցիալիզմի փիլիսոփայության ազդեցությունը։ Մեր թատրոններում գրողի գործերին քիչ են անդրադառնում, բայց «Գիշատիչների խնջույք» պիեսն արդեն մի քանի թատրոններում բեմադրվել է։ Ամիսներ առաջ Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում Աշոտ Հակոբյանն էլ բեմադրեց հենց այս ստեղծագործությունը։ Չդիտել սիրելի գործի բեմադրությունն ու ձեզ էլ չպատմել դրա մասին պարզապես չէի  կարող։ 

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ Վահե Խաչատրյանի և «Գիշատիչների խնջույքը» ներկայացման մասին, կպատմեմ՝ ինչով է պիեսը գրավել բեմադրիչին, որքանով է արդիական թեման, ովքեր են դերակատարները, հետաքրքիր է արդյո՞ք ստեղծագործել փոքր բեմում և ոչ միայն։

Dec 18, 202314:34
Էպիզոդ 54 | Պրեմիերա «Պույ Պույ մկնիկը». հեքիաթ-մյուզիքլ

Էպիզոդ 54 | Պրեմիերա «Պույ Պույ մկնիկը». հեքիաթ-մյուզիքլ

Հայկական հեքիաթներին ռեժիսորները քիչ են անդրադառնում կամ բեմադրում են հիմնականում Թումանյանի գործերը, ի դեպ, Մալյան թատրոնում «Հեքիաթներ» ներկայացումը խաղացանկում է 40 տարուց ավելի և համարվում է նրանց այցեքարտը։ Այսօրվա բեմադրիչներին գրավում են այլազգի գրողների հեքիաթները կամ դիսնեյի գունագեղ ժամանակակից պատմությունները։ Նորաբաց «Կայարան» թատրոնում  մոտեցումն այդպիսին չէ։ Ամիսներ առա, Կարապետ Քարաջյանը  բեմադրեց Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը, իսկ օրեր առաջ Ռիմա Հովեյանը փոքրիկ հանդիսատեսին ներկայացրեց Դերենիկ Դեմիրճյանի «Պույ Պույ մկնիկը» հեքիաթի հիման վրա բեմադրված հեքիաթ-մյուզիքլը։ 

Դե ինչ, այս էպիզոդում կպատմեմ «Կայարան» թատրոնի նոր բեմադրության մասին. արդյոք նմանություններ կան հայտնի մուլտֆիլմի հետ, ովքեր են դերակատարները, ինչ դժվարություններ են ունեցել, ինչպիսին էին  ռեժիսորական լուծումները և ոչ միայն։ 

Dec 11, 202315:20
Էպիզոդ 53 | «Պիկնիկ». ԵԹԿՊԻ ՈՒսանողական թատրոն 

Էպիզոդ 53 | «Պիկնիկ». ԵԹԿՊԻ ՈՒսանողական թատրոն 

Արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանն ասում է՝ տաղանդավոր դերասան, բեմադրիչ, բեմանկարիչ ծնվում են, պրոֆեսիոնալ՝ դառնում: Որևէ մեկին հնարավոր չէ տաղանդ նվիրել, սակայն օգնել, որպեսզի շնորհալի մարդը դառնա պրոֆեսիոնալ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խնդիրն է:


Այս էպիզոդում պատմում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնի և «Պիկնիկ» ներկայացման մասին. ով է ռեժիսորը, ինչու է այս պիեսն ընտրել, ովքեր են խաղում ներկայացման մեջ, արդյոք հետագայում կարող եք դիտել բեմադրությունը և ոչ միայն։

Dec 04, 202315:19
Էպիզոդ 52 | Պրեմիերա. «Երազում եմ ամուսնանալ»

Էպիզոդ 52 | Պրեմիերա. «Երազում եմ ամուսնանալ»

Այս էպիզոդում պատմում ենք Արտաշատի թատրոնի և «Երազում եմ ամուսնանալ» բեմադրության մասին. ով է ռեժիսորը, ինչով է գրավել նրան Օստրովսկու այս կատակերգությունը, երևանյան որ թատրոնից են հրավիրվել դերասաններ և ոչ միայն։

Nov 24, 202314:44
Էպիզոդ 51 | Պրեմիերա. «Perfume»

Էպիզոդ 51 | Պրեմիերա. «Perfume»

Հոկտեմբերի 21-ին և 22-ին Գոյ թատրոնում տեղի ունեցավ Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք» վեպի հիման վրա բեմադրված «Perfume» ներկայացման առաջնախաղը։ Ինչով է այս ծավալուն վեպը գրավել  Արինա Արարտյանին, բեմադրիչը հարցազրույցներից մեկում նշել է՝ եթե վերլուծենք, կտեսնենք, որ այս երկրագունդը սիրո մեծ պակաս ունի։ Գրենույն էլ, դեռ ծնված օրից, սիրված լինելու բանաձևի փնտրտուքի մեջ էր։ Շատ նմանություններ կան այսօրվա հետ. գլխավոր պատճառներից մեկը հենց դա էր։

Դե ինչ, այս էպիզոդում պատմում եմ Պատրիկ Զյուսքենդի և «Օծանելիք» բեմադրության մասին. ով է մարմնավորում գլխավոր հերոսին, դժվար է արդյոք  նման կերպար խաղալը, ինչով է տարբերվում թատրոնի մյուս ներկայացումներից և ոչ միայն։

Nov 20, 202315:03
Էպիզոդ 50 | Պրեմիերա. «Ցիլինդր»  

Էպիզոդ 50 | Պրեմիերա. «Ցիլինդր»  

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նորությունները շատ են։ Թատերաշրջանը նոր է բացվել, բայց խաղացանկում ունեն 4 նոր ներկայացում՝ «Կապույտ մորուքի յոթ կանայք», «Կանացի կերպարանքներ», «Սիրո պատմություն Նյու Յորքում», «Ցիլինդր»։  

Այս էպիզոդում պատմում եմ Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և «Ցիլինդր» բեմադրության մասին. ով է ներկայացման ռեժիսորը, ինչու է այս պիեսն ընտրել, ովքեր են դերակատարները և ոչ միայն։  

Nov 16, 202314:59
Էպիզոդ 49 | Պրեմիերա. Ֆլորիան Զելլեր «Որդին»

Էպիզոդ 49 | Պրեմիերա. Ֆլորիան Զելլեր «Որդին»

Այս էպիզոդում պատմում եմ Ֆլորիան Զելլերի և «Որդին» պիեսի բեմադրության մասին. կներկայացնեմ հայ-ֆրանսիական համագործակցությունը, ինչու է ֆրանսահայ ռեժիսորն այս ստեղծագործությունն ընտրել, ովքեր են դերակատարները և ոչ միայն։ 

Oct 28, 202312:45
Էպիզոդ 48 | Պրեմիերա «Պատերազմի ցեցը». «Շունչ» նորաստեղծ թատրոն

Էպիզոդ 48 | Պրեմիերա «Պատերազմի ցեցը». «Շունչ» նորաստեղծ թատրոն

Օրեր առաջ «Շունչ» նորաստեղծ թատրոնում տեղի ունեցավ «Պատերազմի ցեցը» ներկայացման առաջնախաղը։ Որոշեցի դիտել ու ձեզ էլ պատմել ներկայացման մասին։

Դե ինչ, այսօր կխոսեմ «Շունչ» թատրոնի և «Պատերազմի ցեցը» ներկայացման մասին, կպատմեմ` ովքեր են ստեղծագործում թատրոնում, ով է ներկայացման ռեժիսորը, դժվար է արդյոք այս օրերին պատերազմի մասին խոսել բեմից և ոչ միայն։

 


Oct 20, 202314:37
Էպիզոդ 47 | Պրեմիերա. «Երազ իմ երկիր». «AV» թատրոն-ստուդիա

Էպիզոդ 47 | Պրեմիերա. «Երազ իմ երկիր». «AV» թատրոն-ստուդիա

Կան ստեղծագործողներ, ովքեր կարևորում են Երևանից մշակութային ապակենտրոնացումն ու աշխատում են այդ ուղղությամբ։ Եղվարդում ամիսներ առաջ բացվեց «AV» թատրոն ստուդիան։ Դերասաններն ակտիվ ստեղծագործում են, ունեն խաղացանկ, և օրեր առաջ տեղի ունեցավ «Երազ իմ երկիր» բացօթյա ներկայացման առաջնախաղը։

Դե ինչ, այսօր կխոսեմ «AV» թատրոն-ստուդիայի և «Երազ իմ երկիր» բեմադրության մասին, կպատմեմ՝ ովքեր են հիմանդիրները, արդյո՞ք ստուդիայի սաները խաղում են ներկայացումներում, քանի բեմադրություն ունեն խաղացանկում և ոչ միայն։ 


Sep 15, 202314:00
Էպիզոդ 46 | «Օրերի փրփուր». Թատրոն տանիքում

Էպիզոդ 46 | «Օրերի փրփուր». Թատրոն տանիքում

Հաճախ ներկայացում դիտելուց առաջ կարդում կամ վերընթերցում եմ տվյալ ստեղծագործությունը։ Ամիսներ առաջ Թատրոն տանիքում տեղի ունեցավ  ֆրանսիացի գրող Բորիս Վիանի «Օրերի փրփուր» վեպի հիման վրա բեմադրված ներկայացման առաջնախաղը։ Գիտեի, որ այն  համարվում է աշխարհում գրված ամենահուզիչ սիրավեպերից մեկը, իսկ ես սիրում եմ սիրավեպեր, որոշեցի  այս անգամ էլ կարդալ, հետո նոր գնալ Տանիք դիտելու բեմադրությունը։

Դա է պատճառը, որ պրեմիերայի առաջին օրերին չանդրադարձա ներկայացմանը, բայց, քանի որ վեպն առաջին անգամ է բեմադրվում Հայաստանում, այն էլ էքսպերիմենտալ թատրոնում, չպատմել ուղղակի  չէի կարող։ 

 

Դե ինչ, այսօր կխոսեմ Բորիս Վիան գրողի և «Օրերի փրփուր» ներկայացման մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ովքեր են դերակատարները, ինչով է այս բեմադրությունը տարբերվում Թատրոն տանիքի մյուս ներկայացումներից և ոչ միայն։

Sep 01, 202313:16
Էպիզոդ 45 | «Շարլոթի սարդոստայնը». Ամառային ընթերցանություն

Էպիզոդ 45 | «Շարլոթի սարդոստայնը». Ամառային ընթերցանություն

Քանի գիրք եք հասցրել կարդալ այս ամառվա ընթացքում։ Ինչու եմ հարցնում, ասեմ՝ օրեր առաջ 8-12 տարեկան երեխաների հետ էի խոսում ու իմացա, որ նրանք արդեն 10-ից ավելի գիրք են կարդացել։ Անգամ հասցրել են կարդացած գրքերից մեկի՝ «Շարլոթի սարդոստայնը» վիպակի հիման վրա թատերական ներկայացում բեմադրել ու խաղալ։ Երեկ թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնի կուլիսներում իսկական եռուզեռ էր՝ երեխաներից մի քանիսը տեքստերն էին կրկնում, ոմանք շորերն էին փնտրում, շատերը լարվածությունից այս ու այն կողմ էին գնում, մի քանիսն էլ լուռ սպասում էին, թե երբ է սկսվելու ներկայացումը։ Վերջապես եկավ ռեժիսորը, տվեց վերջին հրահանգներն ու ներկայացումը սկսվեց։ 

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ «Շարլոթի սարդոստայնը» բեմադրության մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ինչու է հենց այս վիպակն ընտրել, ովքեր են բեմում, արդյոք նրանց հետաքրքիր է ներկայացում խաղալը և ոչ միայն։ 

Aug 25, 202313:45
Էպիզոդ 44 | Հեքիաթերեն. շարժական ինտերակտիվ թատրոն

Էպիզոդ 44 | Հեքիաթերեն. շարժական ինտերակտիվ թատրոն

Տարիներ առաջ նորավարտ Անին ու Հակոբը փնտրտուքների մեջ էին։ Նրանք ուզում էին հեքիաթ պատմելու նոր լեզու գտնել, նոր ձևաչափ, որը հետաքրքիր կլիներ փոքրերին ու միևնույն ժամանակ թույլ կտա` զբաղվել սիրելի գործով։ Ի վերջո հասկացան՝ երեխաներին հեքիաթը պետք է պատմել խաղի լեզվով, հիմնեցին «Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ թատրոնն, ու սկսեցին շրջել Հայաստանով մեկ։

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ «Հեքիաթերեն» տիկնիկային թատրոնի մասին, կպատմեմ՝ որտեղ են խաղում ներկայացումները, որ հեքիաթներն են ավելի շատ բեմադրում, քանի ներկայացում ունեն խաղացանկում, ինչ դժվարություններ ունեն այսօր և ոչ միայն։  


Aug 18, 202314:28
էպիզոդ 43 | «Բոհեմ». Գյումրու «Մհեր Մկրտչյան» փոքր թատրոն

էպիզոդ 43 | «Բոհեմ». Գյումրու «Մհեր Մկրտչյան» փոքր թատրոն

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ «Բոհեմ» ներկայացման մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ինչու որոշեց խոսել ու պատմել այս կանանց մասին, ովքեր են մարմնավորում նրանց, ինչով է առանձնահատուկ այս ներկայացումը և ոչ միայն։ 

Aug 11, 202315:12
Էպիզոդ 42 | Պրեմիերա. «Հաշվիր մինչև տասը կամ ՁՈՒԿԸ ՑԱՄԱՔՈՒՄ»

Էպիզոդ 42 | Պրեմիերա. «Հաշվիր մինչև տասը կամ ՁՈՒԿԸ ՑԱՄԱՔՈՒՄ»

Այս էպիզոդում կխոսեմ «Հաշվիր մինչև տասը կամ ձուկը ցամաքում» թատերայնացված ընթերցանության մասին, կպատմեմ՝ ինչու որոշեցին այս ձևաչափով  ներկայանալ հանդիսատեսին, ովքեր են դերընթերցողները, արդյոք բեմադրությունը կդառնա խաղացանկային ներկայացում և ոչ միայն։

Aug 05, 202312:35
Էպիզոդ 41 | «Պլանային անջատում». Դոկումենտալ ներկայացում

Էպիզոդ 41 | «Պլանային անջատում». Դոկումենտալ ներկայացում

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ  վավերագրական թատրոնի և «Պլանային անջատում» բեմադրության մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ովքեր են դերակատարները, որտեղ են խաղում ներկայացումը, ինչու որոշեցին այդ շրջանին անդրադառնալ և ոչ միայն։  


Jul 29, 202313:40
Էպիզոդ 40 | Պրեմիերա. «Շղթա»

Էպիզոդ 40 | Պրեմիերա. «Շղթա»

Եթե լսում եք ԹատրON-ի էպիզոդները կամ ինձ անձամբ ճանաչում եք, կարծում եմ գիտեք՝ չեմ սիրում, երբ բեմադրության մեջ լուսաձայնային էֆեկտներ շատ են լինում։ Մի քանի շաբաթ առաջ ընկերներս գնացել էին դիտելու Նարեկ Մանուչարյանի բեմադրությամբ «Շղթա» նոր ներկայացումը։ Համացանցի վիդեոներից, նկարներից այնպիսի տպավորություն ունեի, որ հերթական բեմադրությունն է, որտեղ լույսերի մեջ փնտրելու եմ դերասաների հայացքները։ Ամեն դեպքում որոշեցի դիտել, հետո միայն կարծիք կազմել։ Ուզում եմ ասել՝ տպավորված ու շատ իրարամերժ էմոցիաներով դուրս եկա թատրոնից։ Դե ինչ, այս էպիզոդւմ կխոսեմ ռեժիսոր, գրող Նարեկ Մանուչարյանի և «Շղթա» նոր բեմադրության մասին, կպատմեմ՝ որ թատրոնում են խաղում ներկայացումը, արդյոք հեշտ է պիես գրելն ու բեմադրելը, ովքեր են դերակատարները, ինչ դժվարություններ են ունեցել փորձերի ժամանակ և ոչ միայն։

Jul 21, 202314:24
Էպիզոդ 39 | Պրեմիերա «Դատավարություն իտալական ձևով». Մաչանենց թատրոն

Էպիզոդ 39 | Պրեմիերա «Դատավարություն իտալական ձևով». Մաչանենց թատրոն

Ասեք, որ դուք էլ երբեմն ուզում եք փախչել քաղաքի աղմուկից, գնալ հեռու մի տեղ ու վայելել հանգիստը։ Ասեմ՝ այս ամառ ես այդպես եմ անում։ Ու քանի որ երկար ճանապարհ գնալ չեմ սիրում և այդքան էլ պասիվ հանգստի սիրահար չեմ, գրեթե միշտ ընտրում եմ Էջմիածինը` Մաչանենց տունը։ Ասեմ ինչու․ այնտեղ  ոչ միայն լիցքաթափվում ու համեղ սնվում եմ, այլև զգում եմ արվեստի շունչը՝ շրջում եմ պատկերասրահներով, կենդանի երաժշտություն եմ լսում, ու կարևորը,  երեկոյան կարող եմ գնալ ներկայացում դիտելու։  

Օրեր առաջ Մաչանենց թատրոնում պրեմիերա էր, ու որոշեցի`ինչու օգտակարն ու հաճելին այս անգամ էլ չհամատեղել` ես կունենամ հրաշալի օր, ձեզ էլ կպատմեմ նոր առաջնախաղի ու թատրոնի մասին։ 

 Դե ինչ, այսօր կխոսեմ Մաչանենց թատրոնի և Դատավարություն իտալական ձևով  նոր ներկայացման մասին, կպտամեմ՝ ով է ռեժիսորը, ինչու է  հենց այս կատակերգությունը բեմադրել, ովքեր են դերակատարները, ինչ էքսպերիմենտներ են արել և ոչ միայն։

 

Jul 15, 202314:28
Էպիզոդ 38 | Պրեմիերա «Մի օր». «Ագորա» թատերախումբ

Էպիզոդ 38 | Պրեմիերա «Մի օր». «Ագորա» թատերախումբ

Օրեր առաջ Ար(հ)վեստանոց բայ դուռ սրճարանում տեղի ունեցավ «Ագորա» թատերախմբի «Մի օր» ներկայացման առաջնախաղը. բացօթյա սրճարան, լիքը խմիչք, համեղ ուտելիքներ, կենդանի երաժշտություն, թեթև ու հումորային ներկայացում, շատ սեր ու գիշերային Երևան։ Հրաշալի է չէ՞։


Դե ինչ, այսօր կխոսեմ «Ագորա» թատերախմբի և «Մի օր» բեմադրության մասին, կպատմեմ՝ ով է բեմադրիչը, ինչու է ներկայացման համար հենց այդ վայրն ընտրել, ինչ էքսպերիմենտներ է արել, ովքեր են դերակատարները և ոչ միայն։  


Jun 30, 202314:15
Էպիզոդ 37 | «Fe Show». Երևանի Կամերային թատրոն

Էպիզոդ 37 | «Fe Show». Երևանի Կամերային թատրոն

Ամիսներ առաջ թատրոնի դահլիճը պետք է վերանորոգվեր, բնականաբար ստեղծագործել ու խաղալ չէին կարող, բայց անգործ էլ չէին ուզում մնալ։ Լուսինե Երնջակյանը ելքը գտավ՝ եթե դահլիճը չէ, ապա կօգտագործեն թատրոնի ցուցասրահը։ Սկսեցին աշխատանքները և փետրվարին տեղի ունեցավ առաջնախաղը. հանդիսատեսը մեր օրերից տեղափոխվեց նախորդ դարի 30-ական թվականներ՝ մյուզիքլների, խելահեղ երեկույթների, պարերի, խենթ սիրո, շքեղ ու գույնզգույն հագուստների, ինքնատիպ ոճի ժամանակաշրջան։ 

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ Երևանի Կամերային թատրոնի և «Ֆերում շոու» մյուզիքի մասին, կպատմեմ՝ ինչու  են բեմադրությունն այդպես անվանել, ինչով է տարբերում Կամերայինի մյուս ներկայացումներից, ինչ անակնկալներ են սպասվում հանդիսատեսին և ոչ միայն։ 


Jun 23, 202314:58
Էպիզոդ 36 | Պրեմիերա. «Գծից այն կողմ»  Խամաճիկների պետական թատրոն 

Էպիզոդ 36 | Պրեմիերա. «Գծից այն կողմ»  Խամաճիկների պետական թատրոն 

Եթե սիրում եք Երևանով զբոսնել, կարծում եմ՝ նկատած կլինեք Մաշտոցի պողոտայում փոքրիկ տրամվայը՝ վրան գրված Խամաճիկների թատրոն։ Հաճախ եմ անցնում քաղաքի այդ մասով, ու մի անգամ թատրոնից լսվող երաժշտությունը ստիպեց ինձ կանգ առնել։ Գնացի ձայնի հետևից։ Էդգար Էլբակյան կրտսերի ստեղծագործությունների հիման վրա նոր ներկայացման փորձն էր։ Այդ օրվանից սպասում էի՝ երբ եմ դիտելու բեմադրությունը։ Ի վերջո, երկարատև փորձերից հետո, հունիսի 13-ին  Խամաճիկների պետական թատրոնում տեղի ունեցավ «Գծից այն կողմ»  ներկայացման առաջնախաղը։

Դե ինչ, այս էպիզոդում պատմում եմ Խամաճիկների թատրոնի և «Գծից այն կողմ» ներկայացման մասին. Էդգար Էլբակյանի որ գործերն են բեմադրվել, ովքեր են դերակատարները և ոչ միայն։ 

Jun 16, 202313:40
Էպիզոդ 35 | Պրեմիերա. «Ալիսի երազում» Մնջախաղի պետական թատրոն

Էպիզոդ 35 | Պրեմիերա. «Ալիսի երազում» Մնջախաղի պետական թատրոն

Այս էպիզոդում պատմում եմ Մնջախաղի պետական թատրոնի և «Ալիսի երազում» բեմադրության մասին․ ով է ռեժիսորը, ինչու որոշեց բեմադրել հենց այս հեքիաթը, ովքեր են դերակատարները և ոչ միայն։

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը հարցազրույցներից մեկում ասել է. «Թատրոնը շենքն ու պայմանները չեն, դրանք մարդիկ են, որոնք միասին ստեղծագործում են, ստեղծում են օրգանիզմ ու մթնոլորտ։ Մինչ այս պահը մենք քայլել ենք միասին ու շարունակում ենք ստեղծագործել, ու դրանով ամեն ինչ ասված է»։ Կարծում եմ, սրա շնորհիվ է, որ չունենալով շենք, ակտիվ ստեղծագործում են, մասնակցում տարբեր միջազգային փառատոնների և մրցանակներով վերադառնում։ Մնջախաղի թատրոնը դեռ չունի շենք, բայց 1983 թվականից ստացել է պետական թատրոնի կարգավիճակ։



Jun 09, 202312:10
Էպիզոդ 34 | «Միզերի». Գյումրու դրամատիկական թատրոն

Էպիզոդ 34 | «Միզերի». Գյումրու դրամատիկական թատրոն

Այս էպիզոդում պատմում եմ Գյումրու թատրոնի և «Միզերի» ներկայացման մասին, ինչու ռեժիսորը որոշեց բեմադրել այս ստեղծագործությունը, ինչպես համագործակցեց թատրոնի հետ, ովքեր են դերակատարները, ինչ էսպերիմենտներ արեց բեմադրիչը և ոչ միայն։

Jun 03, 202314:57
Էպիզոդ 33 | «Բեբուկ» շարժական թատրոն

Էպիզոդ 33 | «Բեբուկ» շարժական թատրոն

«Բեբուկը» շարժական թատրոն է, որտեղ բեմադրվում են տիկնիկային և ստվերային ինտերակտիվ ներկայացումներ։ Թատրոնի հիմնադիրները  թատերական ինստիտուտի ուսանողներ Ռուզաննա Պետրոսյանն ու Անի Յերեմյանն են։ Դե ինչ, այսօր կխոսեմ «Բեբուկ» շարժական թատրոնի մասին, կպատմեմ՝ ովքեր են հիմնադիրները, ինչու են այդ անունով կոչել թատրոնը, որտեղ են խաղում ներկայացումները, ինչ բեմադրություն են պատրաստել երեխաների համար և ոչ միայն։ 

May 26, 202314:48
Էպիզոդ 32 | «Մենախոսություն գժանոցում»

Էպիզոդ 32 | «Մենախոսություն գժանոցում»

Սա մի կնոջ պատմություն չէ, սա բոլորիս պատմությունն է։ Մարդկային, իսկ ավելի ճիշտ՝ անմարդկային հարաբերությունների լաբիրինթոսում մոլորված կնոջ աղաղակն է այս մենախոսությունը, նա գոռում է, բայց առանց ձայնի, որովհետև, միևնույն է, նրան չեն լսի: Աշխարհը խուլ է մարդու ցավի հանդեպ… Մարդը նույնպես խուլ է մարդու հանդեպ… և անտարբեր։ Անգիտակցորեն և գիտակցորեն սպանում ենք միմյանց: Սա փակուղի մտած մեր քաղաքակրթության զոհի խոստովանությունն է, հոգու պոռթկումը: Հարկավոր է շատ ուժեղ լինել, որպեսզի այս աշխարհի հետ մշտապես բախվելիս չխենթանաս: Եվ, ընդհանրապես, ո՞վ է խենթը, մե՞նք, թե՞ աշխարհը,- մտածում էր գրողը։ 

Այս էպիզոդում խոսում եմ «Մենախոսություն գժանոցում» մոնոդրամայի մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ինչու ընտրեց հենց այս գործը, ով է մարմնավորում գլխավոր հերոսուհուն, արդյոք դժվար է նման կերպար խաղալը և ոչ միայն։ 

 

May 19, 202315:55
Էպիզոդ 31 | Պրեմիերա. «Սիրո ըմպելիք»

Էպիզոդ 31 | Պրեմիերա. «Սիրո ըմպելիք»

Մեր օրերում թատրոն գնալն այնքան սովորական է դարձել, որ երբեմն չենք կարևորում` ինչ տեսքով ենք գնում ներկայացում դիտելու։ Երբեմն ինքս էլ աշխատանքից հետո եմ գնում ու չեմ ունենում այն տեսքը, որը կցանկանայի ունենալ, բայց լինում է նաև հակառակը, հատկապես, երբ գնում եմ օպերա կամ բալետ դիտելու։ Բայց, եթե ապրեինք 19-րդ դարում, վստահ եղեք ոչ ոքի չէիք տեսնի առօրյա, սպորտային հագուստով կամ ուտելիքով թատրոն մտնելիս։ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հստակ պահվում են այս կանոնները։ Սրանում համոզվեցի այսօր` ներկա գտնվելով «Սիրո ըմպելիք» կատակերգական օպերայի առաջնախաղին։ Նայում էի հանդիսատեսին՝ կանայք նրբագեղ երեկոյան զգեստներով էին, իսկ տղամարդիկ էլեգանտ կոստյումներով։ 

Դե ինչ, այս էպիզոդում պատմում եմ օպերային թատրոնի և «Սիրո ըմպելիք» ներկայացման մասին, ով է ռեժիսորը, ինչու որոշվեց բեմադրել հռչակավոր կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի հենց այս գործը, ով է ներկայացման երաժշտական ղեկավարը, ովքեր են գլխավոր դերակատարները և ոչ միայն։

May 13, 202314:22
Էպիզոդ 30 | «Կապուտաչյա հայրենիք». «Ուրիշ» ուսանողական թատրոն

Էպիզոդ 30 | «Կապուտաչյա հայրենիք». «Ուրիշ» ուսանողական թատրոն

Մի անգամ դասախոսներիցս մեկն ասաց՝ եթե ուզում եք հասկանալ ինչպիսին է լինելու ապագայի թատրոնը, գնացեք ու դիտեք ուսանողների կուրսային կամ դիպլոմային աշխատանքները։ Երևի սա է պատճառը, որ վերջերս ավելի հաճախ եմ գնում դիտելու ուսանողական թատրոններում բեմադրված ներկայացումներ: Օրեր առաջ Երևանի տարածաշրջանային N1 քոլեջի ուսանողական թատրոնում տեղի ունեցավ Ռեժիսուրա բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արտյոմ Ավետիսյանի «Կապուտաչյա հայրենիք» ներկայացման պրեմիերան։ Իհարկե, ներկայացման գնալիս հաշվի էի առնում, որ պրոֆեսիոնալ թատրոն չէ և բեմում արհեստավարժ դերասաններ չեմ տեսնելու, բայց այն, ինչ դիտեցի ուսանողական բեմում, հաճելիորեն զարմացրեց ինձ։

Դե ինչ, այսօր կխոսեմ ուսանողական թատրոնի և «Կապուտաչյա հայրենիք» ներկայացման մասին, կպատմեմ՝ ինչու են ուսանողներն իրենց թատրոնն անվանում «Ուրիշ» թատրոն, ինչու ռեժիսորը որոշեց անդրադառնալ Չարենցին, որ կուրսի ուսանողներն էին բեմում, հետագայում որտեղ կարող եք դիտել ներկայացումը և ոչ միայն։

May 06, 202313:51
Էպիզոդ 29 | «Արմմոնո» միջազգային թատերական փառատոն

Էպիզոդ 29 | «Արմմոնո» միջազգային թատերական փառատոն

Համացանցի շնորհիվ անգամ արվեստն է հասանելի դարձել։ Կարող ես մեկ բաժակ թեյ կամ սուրճ վերցնել, միացնել համակարգիչդ ու որևէ ներկայացում դիտել։ Իհարկե, սա հրաշալի հնարավորություն է, եթե չես կարող ճամփորդել, այցելել տարբեր թատրոններ, բացահայտել նոր հորիզոններ. բայց սա ինձ համար չէ։ Կարծում եմ, ոչ միայն ինձ, այլև թատրոն սիրող ու այցելող շատ մարդանց համար չէ։ Այս դեպքում մեզ գալիս են օգնության միջազգային թատերական փառատոնները, որոնք ամեն տարի անցկացվում են Հայաստանում։ Այսօրվանից մեկնարկում է «Արմմոնո» ամենամյա միջազգային թատերական  փառատոնը, ինչը նշանակում է՝ թատերասերներիս համար իսկական տոնը սկսվում է։  

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ «Արմմոնո» թատերական փառատոնի մասին, կպատմեմ՝ ինչ ներկայացումներ կան այս տարի ծրագրում, որ երկրներից են մասնակիցները, ովքեր են առաջին անգամ մասնակցում փառատոնին և ոչ միայն։ 


Apr 29, 202313:58
Էպիզոդ 28 | Պրեմիերա. «Մերսեդես»

Էպիզոդ 28 | Պրեմիերա. «Մերսեդես»

Օրեր առաջ Համազգային թատրոնի փոքր բեմում տեղի ունեցավ Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսի թատերայնացված ընթերցանության առաջնախաղը։ Նման ձևաչափով շատ ներկայացումներ եմ դիտել, բայց սա տեսածներիցս լավագույն էր ու ամենատպավորիչը։ Իհարկե, դեռ չեմ հասկացել՝ որն էր գաղտնիքը,  բայց հաջորդ անգամ դիտելուց կարծում եմ կհասկանամ։ 

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ «Մերսեդես» ներկայացման մասին, կպատմեմ՝ ինչպես տեղի ունենցավ դրամատուրգ-ռեժիսոր համագործակցությունը, քանի անգամ է բեմադրվել պիեսը և ինչ ձևաչափով,  ովքեր են եղել դերակատարները, ովքեր են հիմա խաղում ներկայացման մեջ և ոչ միայն։

Apr 21, 202313:58
Էպիզոդ 27 | Պրեմիերա. «Հերակլեսը և Ավգյան Ախոռները». Թեք Տեղ

Էպիզոդ 27 | Պրեմիերա. «Հերակլեսը և Ավգյան Ախոռները». Թեք Տեղ

Գյուղում առավոտները սկսվում են թռչունների ձայնով, մեղմ քամով, պատուհանից ներս ընկնող արևի շողերով, ու ամենակարևորը, ռադիոթատրոնով։ Մանկությանս ամենասիրելի հիշողությունը ռադիոյից հնչող այդ ձայններ են։ Կարելի է ասել՝ այդ ժամանակ սկսեցի սիրել թատրոնի կախարդական աշխարհը՝ ոչինչ չես տեսնում, բայց ամեն ինչ զգում ու պատկերացնում ես։ Օրեր առաջ տեղի ունեցավ Նանոր Պետրոսյանի բեմադրությամբ «Հերակլեսը և Ավգյան ախոռները» ռադիոթատերգության առաջնախաղը։ Եթե դերակատարները չլինեին ու չստիպեին անթարթ աչքերով նայել, թե ինչ է կատարվում բեմում, ուղղակի կփակեի աչքերս ու կվերադառնայի մանկություն։

Դե ինչ, այսօր կխոսեմ «Թեք Տեղ» թատերախմբի և ռադիոթատերգության մասին, կպատմեմ՝ ինչու ռեժիսորը բեմադրեց այս պիեսը, ովքեր են դերակատարները, արդյոք ունեն թատերական կրթություն, ինչ խնդիրներ ունի թատրոնն այսօր և ոչ միայն։

Apr 15, 202315:18
Էպիզոդ 26 | «Գանգստեր Մաք»

Էպիզոդ 26 | «Գանգստեր Մաք»

Այս էպիզոդում պատմում եմ Դրամատիկական թատրոնի և «Գանգստեր Մաք» ներկայացման մասին։ Ինչու ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը որոշեց բեմադրել հենց այս գործը, ինչ էքսպերիմենտներ արեց, ովքեր են դերակատարները, արդյոք հեշտ էր դերասաններին փոլ դենս պարելը և ոչ միայն։

Apr 07, 202315:06
Էպիզոդ 25 | «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխություն

Էպիզոդ 25 | «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխություն

Թատրոնի այս էպիզոդում խոսելու եմ տարվա ամենասպասված թատերական իրադարձության մասին։

Հույզեր, արցունքներ, հիասթափություններ, երջանկություն, ափսոսանք, հետաքրքիր պատմություններ և չդադարող ծափեր. մարտի 27-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝ նվիրված  ժողովրդական արտիստ, բեմադրիչ Վահե Շահվերդյանի հիշատակին։

Apr 01, 202313:52
Էպիզոդ 24 | Աբովյանի դրամատիկական թատրոն

Էպիզոդ 24 | Աբովյանի դրամատիկական թատրոն

Այս էպիզոդում կխոսեմ Աբովյանի դրամատիկական թատրոնի և «Պոչատ աղվես» բեմադրության մասին, կպատմեմ՝ ինչ խնդիրներ ունի թատրոնն այսօր, ովքեր են ստեղծագործում այնտեղ, ինչ էքսպերիմենտալ ներկայացումներ ունեն խաղացանկում և ոչ միայն։ 


Mar 24, 202315:42
Էպիզոդ 23 | Պրեմիերա. «Խոսիր ինձ հետ» Վանաձորի պետական դրամատիկական թատրոն

Էպիզոդ 23 | Պրեմիերա. «Խոսիր ինձ հետ» Վանաձորի պետական դրամատիկական թատրոն

Օրեր առաջ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում առաջնախաղ էր։ Երիտասարդ ռեժիսոր Ալյոնա Ջավուկցյանը ճապոնացի հեղինակ Բեցույակու Մինորուի «Հարյուր ենթավճար» ստեղծագործության հիման վրա բեմադրել է «Խոսիր ինձ հետ» ներկայացումը։

Դե ինչ,այս Էպիզոդում կխոսեմ Վանաձորի դրամատիկական թատրոնի և բեմադրության մասին, կպատմեմ՝ ինչպես դիպլոմային աշխատանքը դարձավ խաղացանկային ներկայացում, ինչու ռեժիսորը ընտրեց ճապոնական գրականություն, ինչ փոփոխությունների ենթարկեց ստեղծագործությունը, ովքեր են դերակատարները և ոչ միայն։

Mar 11, 202313:46
Էպիզոդ 22 | Պրեմիերա. «Խատուտիկի գինի»

Էպիզոդ 22 | Պրեմիերա. «Խատուտիկի գինի»

Օրեր առաջ Համազգային թատրոնում  «Խատուտիկի գինի» ներկայացման առաջնախաղ էր։ 

Դե ինչ, այսօր կխոսեմ «Խատուտիկի գինի» ներկայացման մասին, կպատմեմ՝ ինչու Նարինե Գրիգորյանը որոշեց բեմադրել հենց այս գործը, ինչ էքսպերիմենտներ է արել բեմադրության ընթացքում, ովքեր են դերակատարները, ինչպիսինն էին առաջին արձագանքները և ոչ միայն։

Mar 03, 202314:13