Skip to main content
Արտասովոր հարցեր

Արտասովոր հարցեր

By mayriki anush
Ինձ հաճախ հարցնում են՝ խի եմ բարձրաձայնում ոտքերիս մազերի, ամեն ամիս արնահոսող հեշտոցիս, իմ նկատմամբ՝ իմ կյանքն ինձ հետ կիսած մարդկանց վերաբերմունքի, սեքսի, սեռականության և նման այլ անձնական համարվող բաների մասին։ Իմ և այլ մարդկանց փորձառությունները ձևավորվել են այսօրվա աշխարհը կերտած տարբեր քաղաքական համակարգերի ճիրաններում: Ինձ համար նախասահմանված ճնշող այդ համակարգերը հարցարկելը ես սկսում եմ իմ անձնականը վերհանելով ու վերլուծելով: Հ.Գ. Անձնականը քաղաքական է
Currently playing episode

Թափոնաքաղ

Արտասովոր հարցեր

1x
asensual
What is there beyond normative relationships?
02:28
August 15, 2022
aseXual
My story of overcoming compulsory heterosexuality and living joyfully ever after since.
08:35
August 15, 2022
Ամեն տեղ իմ տեղն ա
Ովքեր չեն շարժվում, չեն նկատում սեփական շղթաները։ Ռոզա Լյուքսեմբուրգ
05:40
July 08, 2022
Ֆիզիկական շփման լեզուն
Ավելի ապահով ֆիզիկական շփման ուղեցույց
08:11
April 11, 2022
Երգ ազատության
 Իրանի Իսլամական Հանրապետության ճնշումներին ենթարկված կին ակտիվիստների ստեղծագործած երգի հայերեն փոխարկված տարբերակի կատարում առանց նվագակցության 
00:57
August 14, 2021
Երկու ոտքի պատմություն
Եթե մի օր բոլոր կիները զարթնեն իրենց մարմինը անվերապահորեն սիրելու զգացումով, քանի՜-քանի՜ բիզնես կտապալեն:
07:36
June 04, 2021
Բաց թողնելով (Գլորիա Անզալդուա)
Letting Go  by Gloria Anzaldua   Թարգմանեցին Միլենա Աբրահամյանն ու Լուսինե Սարգսյանը:  Կարդաց Միլենա Աբրահամյանը: Երաժշտություն՝ Ծոմակ
04:38
March 10, 2021
Անարդար լռություն
Սեղանի շուրջ նստածները հրաժարվում են հրաժարվել իշխանությունից:
07:11
February 19, 2021
Պարտադրված կարիքներ
ժամանակ չունեմ քայլելով տեղաշարժվելու: Պետք ա տանջվելով փող առնեմ, հետո էդ փողը տամ մարզասրահին, որ վազքուղու վրա քայլեմ:
07:11
September 08, 2020
Լռությունից ազատագրվածը
Կանացիությանն ուղղված սեռական ոտնձգությունների անասելի հաճախականությունն ու տարածվածությունը ինձ այլևս չի զարմացնում, իսկ զայրույթս ինձ առաջ ա մղում գործել:
12:03
August 29, 2020
Ամոթի վարակը
Ամոթը մարդկանց վերահսկելու ամենահեշտ գործիքներից մեկն է: Եթե կարողանում ես մարդկանց ստիպել ամաչել իրենց սեփական մարմնից, ամաչել իրենց սեռականությունից, ուրեմն կկարողանաս պահել նրանց քո ուզած սահմանների մեջ։
12:01
June 12, 2020
Թափոնաքաղ
Երբ խախտում եմ հողի ամբողջականությունը սնունդ ցանելու համար կյանքի բազմաթիվ տեսակներ են մահանում պրոցեսում՝ տեղում աճող բույսեր, միջատներ, կրծողներ... ...ես չկարողացա վերջացնել ամանիս միջինը ու թափեցի: Աղբավայրում տոպրակի մեջ փակված նեխեց ու ածխաթթու գազից 20 անգամ ավելի վնասակար մեթան արտանետվեց մթնոլորտ: ...ամեն օր տասնյակ հազարավոր երեխաներ են մահանում թերսնուցումից:
06:45
April 18, 2020
Փռչոտ, չաղ ու բախտավոր
Ինչպես եմ սովորում սիրել մարմինս՝ դրա ամեն մի ծալքը, ամեն մի մազը, ամեն մի գույնն ու երանգը:
03:21
April 18, 2020
Ու՞ր են կարևոր հարցերը:
Ո՞րքան ժամանակ ունես լսելու՝ ոնց եմ: Ինչի՞ մասին չես ուզում լսել, երբ հարցնում ես՝ ոնց եմ: Ի՞նչ նպատակով ես հարցնում՝ ոնց եմ: Քանի՞ բառով ես ուզում պատասխանեմ՝ ոնց եմ:
05:19
February 20, 2020
ԲազմաՍեՐ
Ո՞րն է դավաճանությունը: Ի՞նչ անել խանդի հետ: Քանի՞սեր ունես դու:
24:12
February 14, 2020
Սուպեռ կարողություն
Ինչո՞վ են իրարից տարբերվում սեռական ցանկությունը, լիբիդոն, սեռական գրգռվածությունը, սեռական գրավչությունն ու սեռական վարքագիծը:
04:41
January 03, 2020
Գրավչությունների հորձանուտում
Ի՞նչ ի նկատի ունեք, երբ ասում եք՝ նա գրավիչ է: Կարո՞ղ եք առանձնացնել ձեր զգացած տարբեր գրավչությունները: Որքա՞ն հաճախ եք դրանք զգում: Կա՞ որևէ գրավչություն, որն առաջնային է ձեզ համար: Այս անգամ խոսում եմ հուզական, զգայական, մտավոր, գեղագիտական գրավչությունների մասին․ թե ինչպես եմ դրանք տարբերակում, սահմանում և զգում:
08:38
December 19, 2019
Ազատագրում
Ո՞վ է կանխորոշել մազերիս կամ փեշիս երկարությունը։ Ո՞ր համակարգերն են նախասահմանել, թե ում կարամ սիրահարվեմ, իսկ ում՝ չէ։ Ո՞նց հետ խլեմ իմ ազատությունը։
08:43
December 11, 2019